29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե «Նոր Հալեպի» կառուցման համար «Գրանդ հոլդինգի» հիմնադիր, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 100 հազար դոլարը ետ չի վերադարձվելու:
Սիրիայից գաղթող սիրիահայերի համար նախատեսված «նոր Հալեպ» թաղամասը, ինչպես արդեն ներկայացրել ենք, այլևս չի կառուցվելու: Ըստ նախարարի Հրանտ Վարդանյանը, նվիրաբերելով 100 հազար դոլարը, իր հայեցողությանն է թողել, թե ինչպես ծախսել այդ գումարը: «Դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար, եթե չկառուցվի այլ ծրագրերում կներդրվի: Դա թողել են իմ որոշմանը»,- ասել է սփյուռքի նախարարը:
Հայկական ժամանակ
Ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով «Ռոսիա» կինոթատրոնի մոտ կայանող միջքաղաքային տրանսպորտը տեղափոխվեց կայարանամերձ Սևան փողոց: Բայց արի ու տես, որ մի «խլամը» փոխարինվեց մեկ ուրիշով: Այն տարածքը, որը կայանատեղի է հանդիսանում ՀՀ տարբեր քաղաքների հասարակական տրանսպորտի համար (թող ներող լինեն այդտեղ կանգնող ուղևորները), իսկական բոմժանոց է հիշեցնում: Այստեղ օրական 700-800 մարդու տեղաշարժ է լինում, սակայն ուղևորները ստիպված են շոգին սպասել կիզիչ արևի տակ, իսկ ձմռանը դիմանալ սառնամանիքին:
Չկա մի տանիք, մի ծածկ, որի տակ կարողանան պատսպարվել մեկնող ուղևորները, իսկ չվացուցակի մասին խոսելն ավելորդ է: Նկատենք, որ այս ավտոկայանատեղ կոչվող տարածքը չունի անգամ զուգարան, իսկ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: եվ այս բոլոր անհարմարությունների դիմաց վճարում են ավտոբուսների և երթուղայինների վարորդները: Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից չգիտես ինչ ծառայության դիմաց և սա առանց կտրոն տրամադրելու:
Չորրորդ ինքնիշխանություն
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց աշխատանքի շնորհիվ վերջին 15 տարիների ընթացքում Երևանն անճանաչելիորեն փոխվել է, իսկ իրեն քննադատողնրը քաղաքական նպատակներից ելնելով են «նման բաներ ասում»։
«ՉԻ» – Նարեկ Սարգսյանը ճիշտ է ասում, Երևանն իսկապես անճանաչելիորեն փոխվել է։ Մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, Մինսկը կամ Սմոլենսկը՝ 1941 թ., ամիսներ տևած ռմբակոծությունից հետո։ Չէ, Երևանի կենտրոնում, իհարկե, ռումբերի պայթյունների փոսեր չկան։ Փոխարենը նախկին շինությունների տեղում ինչ-որ անբնակ «կուբիկներ» են՝ դատարկ ու մութ ակնախոռոչներով։ Բայց դա Նարեկ Սարգսյանի մասնագիտական որակների հետ կապ չունի։ Հյուսիսային պողոտայի սալիկները, հասկանում եք, քաղաքական նպատակներից ելնելով են քանդվում, շենքերը քաղաքական դրդապատճառներով են «նստում», հուշարձանների պաշտպանությունն էլ ընդամենը ճղճիմ քաղաքական շահերը քողարկելու միջոց է։
Մի խոսքով՝ չեն սիրում Նարեկ Սարգսյանին, և վերջ։ Նա էլ, ի պատասխան, անճանաչելիորեն փոխում է Երևանի դեմքը, և դա անում է առանձնակի դաժանությամբ։ Կակոյ պրիվետ-տակոյ ատվետ
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել երևանցի «լավ» տղերքի միջև: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրկին եղել է երրորդմասցի Լյովիկը, իսկ «հակամարտության» մյուս կողմում հայտնվել է երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանը: Վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան:
Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը, մեր տեղեկություններով՝ երկու կողմերի միջև վերածվել է ծեծկռտուքի: Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքեցին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ ուղղակի մի թեթև զրույց է տեղի ունեցել և գործը կռվի չի հասել:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ շատ խանութներում, որոնք նախկինում ՀԴՄ կտրոններ են տրամադրել, սկսել են խուսափել կտրոններ տրամադրելուց: Փաստորեն, մի կողմից՝ նոր ՀԴՄ ապարատներ են տեղադրվելու, ավելորդ մանիպուլյացիաներ թույլ չտալու հիմնավորումով, մյուս կողմից, մեզ հասած տեղեկություններով, այս ընթացքում կատարյալ ռելաքս է տիրում բրենդային խանութներում: Խանութպաններն ու գործակատարները, որպես կանոն, սպասարկելիս կտրոն չեն տրամադրում:
«ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերանայելու ՀԴՄ-ների մասին որոշումը, քանի որ որոշ սպասարկման ոլորտներ ու միջանկյալ հատվածներ փորձում են օգտվել առիթից և շրջանցել օրենքը: Անգամ փոքր խանութները, որոնք վերևներից պաշտպանվածություն չունեն, սկսել են չզգուշանալ: Եթե նախկինում նրանք կաշկանդվում էին մաքուր հայերենով խոսող և դրես կոդով հաճախորդներից, հիմա իրենք էլ են փորձում ՀԴՄ-ների ռելաքսից օգտվել և կտրոն չտրամադրեր
Մայիսի 14-ին ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ, որի ընթացքում վարչապետը տեղեկացրել էր, որ այսուհետ խաղի կանոնները փոխվում են, գործարարները պետք է ստվերից դուրս գան, հարկեր ավելի շատ վճարեն և այլն:
Մեր տեղեկություններով, արդեն հուլիսի լույս 1-ի գիշերը, մի քանի հարկային-օպերատիվ խմբեր խոշոր գործարարներին պատկանող ձեռնարկություններ են մտել և ստուգումներ սկսել: Ստուգումները առ այսօր շարունակվում են և թափ են հավաքում։ Հենց դրանով պայմանավորված, որ վերջին օրերին խոշոր գործարարների ազդեցության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներ կայքեր աննախադեպ հարձակում են սկսել Հովիկ Աբրահամյանի դեմ՝ հրապարակելով վերջինիս կենսագրության տարբեր մութ էջեր, նրա ունեցվածքը, առանձնատների լուսանկարները և այլն: Հնարավոր է, որ Հայաստանում մեկնարկում է գործարարների և կառավարության միջև պայքարի թեժ փուլ:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 2-ին կոմբինատի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն ազատման դիմում են գրել:
«ՉԻ» տեղեկություններով՝ պարզվում է, որ գերմանացիները նախքան կոմբինատի ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելը, հետաքննություն են անցկացրել և պարզել ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ֆինանսական յուրացումների մասին: Նիլ․ Սթիվենսոնի նշանակումից մեկ օր անց էլ այդ փաստերը «դեմ են տվել» կոմբինատի փոխտնօրեններին, կոմերցիոն տնօրենին, գլխավոր հաշվապահին, ֆինանսական գծով տնօրենի առաջին տեղակալին և մատակարարման բաժնի պետին և ստիպել նրանց աշխատանքից դուրս գալու դիմում գրել:
Կոմբինատի ղեկավարության բուրգի վերևում գտնվող այս մարդիկ էլ հուլիսի 2-ի երեկոյան կատարել են պահանջը:
«ՉԻ» աղբյուրները լռում են, սակայն, թե արդյոք կոմբինատի նոր սեփականատերերը մտադիր են սահմանափակվել այդ մարդկանցից ազատվելով, թե մտադիր են նաև չարաշահումների ու ֆինանսական յուրացումների հիմքով քրեական գործ հարուցել նշված աշխատակիցների նկատմամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկվանից Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է գերմանական բաժնետեր ընկերության ներկայացուցիչ ավստրիացի Նիլ Սթիվենսոնը, այդ մասին «ՉԻ»-ին հայտնում են Սյունիքի աղբյուրները:
Բանն այն է, որ հունիսի 24-ին կայացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ կոմբինատի կառավարման համակարգում կատարվել են էական փոփոխություններ:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը Մաքսիմ Հակոբյանը, դադարել է տնօրեն լինելուց, նրան բաժին է հասել սեփականատերերի խորհրդի նախսգահի փշուրներ:
Չնայած ընկերության ներդրումներին և խոստումնալից ծրագրերին կոմբինատի աշխատողները «ՉԻ»-ին հայտնեցին, որ առաջիկայում ընկերությունը մտադիր է կոմբինատի ղեկավար պաշտոնները տալ Գերմանիայից ժամանած մասնագետներին: Ինչպես նաև ընկերությունը նախատեսել է մասնագիտական մեծ պահանջներ դնել աշխատակիցների առջև առաջացնելով մրցակցություն:
Կոմբինատում շրջանառվում են տեղեկություններ, որ կոմբինատի նոր ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները մտահոգված են, որ շուտով ղեկավար պաշտոններից կազատվեն տեղացիները, իսկ իրենց կմնա միայն ենթարկվել օտարերկրյա ընկերության սահմանած կանոններին:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել Վեդիի ոստիկանական համակարգի ղեկավարների և համակարգից ազատված Արթենյան ավագի պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ հունիսի 29-ին Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, և մանրամասները առաջիկայում:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի: Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, կան որոշ «տեխնիկական» խնդիրներ, որոնք փաստորեն այնքան էլ «տեխնիկական» չեն, եթե դառնում են նման հետաձգման պատճառ:
Թե ո՞րն է նման անորոշության պատճառը՝ ոչ ոք չի խոսում, իշխող ՀՀԿ-ականներն էլ ոչ միայն չգիտեն, այլև չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է ասել «տեխնիկական» խնդիրներ, ինչո՞ւ փաստաթուղթը պատրաստ չէ: Նրանք խուսափում են խոսել ԵՏՄ-ի թեմայով. ասում են, որ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը մասամբ էլ պատրաստ չի լինի: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի՝ անհայտ է:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.