29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը: Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թն ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում: «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթևոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում են կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեդադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ:
Ինչու է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում և հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեդադրյալը որոշում է գնալ նման քայլի: Սա ոչ միայն տարօրինակ է, այլև խոսում էր այն մասին, որ մեդադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել:
Մեդադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր և ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար: Այս փաստը ևս վախեցրել է նրանց: Խոսքը Արմեն Լաբլաջյանի (Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ) մասին էր, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկու հետ», մեզ հետ զրույցում ասաց սպանվածի կինը՝ Արփինեն:
Չորրորդ ինքնիշխանություն
«2013 թվականի մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ընտրվեց Երևանի ավագանու անդամ:
Երեկ բավականին անհարմար վիճակում է հայտնվել պատկառելի տարիքում գտնվող ռեկտորը. վերջինիս Facebook-ի էջը կոտրել են և հրապարակել նրա անձնական նամակագրությունները։ Ռեկտորը դիմել է Ոստիկանությանը. նա պնդում է, որ չարագործներն են ջարդել իր էջը և այնտեղ տեղադրել են հորինված նամակագրություն:
Ոստիկանությունը կպարզի՝ ով է ստում, սակայն, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ռեկտորին հրահանգված է ազատման դիմում գրել այն պարզ պատճառով որ գրեթե անհնար է այդպիսի բան անել՝ այսինքն՝ հորինված նամակագրություն տեղադրել: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նման նախադեպ դեռ չի եղել: Սա առաջին դեպքն է: Տեղադրված նամակագրությունը տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի և բուհի վարչության պետ Սյուզաննա Հայրապետյանի միջև: Ռեկտորը հայտարարել է, որ Սյուզաննան իր սանիկն է, մինչդեռ նամակագրությունից երևում է նրանց սիրային կապը՝ համեմված սիրային բնույթի հայհոյանքննրով և ԿԳ նախարարին ուղղված անպատշաճ որակումներով:
Ի դեպ արդեն որոշված է թե ով է ժամանակավորապես ստանձնելու բուհի կառավարման աշխատանքները:
Չորրորդ ինքնիշխանություն
Իշխանական վերնախավում այս օրերին ակտիվորեն քննարկում են, թե ո՞վ պետք է փոխարինի Սյունիքի նախկին մարզպետ Վահան Հակոբյանին: Բացի Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունից, շրջանառվում է նաև մեկ սյունեցու անուն: Խոսքը ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մասին է:
Ասում են, որ ոչ միայն Մովսիսյանը դեմ չէ մարզպետ նշանակվել, այլև՝ ՀՀԿ-ականների ազդեցիկ հատվածը: Այս պահին ՀՀԿ-ականները, սակայն, պաշտոնական որևէ մեկնաբանություն այս առնչությամբ հրաժարվում են տալ. սպասում են Սերժ Սարգսյանի վերադարձին: Ամենայն հավանականությամբ, շաբաթ օրր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը, Սյունիքի նոր մարզպետի հարցը վերջնական կլուծվի:
Չորրորդ ինքնիշխանություն
Այս օրերին հանրությունը ականատես եղավ ոստիկանության կողմից կազմակերպված մի շոուի, որի ժամանակ մի քանի ոստիկանների ուղեկցությամբ կալանավորվեց Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ՝ Արմեն Լաբլաջյանը: «ՉԻ» տեղեկություններով՝ Ա. Լաբլաջյանի եղբայրը՝ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի գործող մարզպետ Արամ Հարությունյանի վարորդն է: Նշված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կալանավորեց նաև Բնապահպանության նախարարության արագ արձանագրման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանին, որն, ի դեպ, նախկին նախարար Ա. Հարությունյանի ընկերոջ»՝ Գետամեջի Գագոյի տղան է:
Այս օրերին Բնապահպանության նախարարությունում բոլորն ասում են՝ Արամ Հարությունյանի օրոք նախարարությունը վերածվել էր «Եդվարդ» ՍՊԸ-ի, քանի որ բոլոր եկամտաբեր պաշտոններին «Բուլկի» մականվամբ Ա. Հարությունյանը նշանակել էր իր համակուրսեցիներին, բարեկամներին, դասընկերներին, ընկերներին ու նրանց երեխաներին, ի դեպ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ա. Հարությունյանի մի քանի միլիարդի հասնող տունը կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ նա բնապահպանության նախարար էր շրջաջապատված իր կադրերով, որոնցից երկուսին՝ տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանին, փուռը տվեց, այսինքն, նրանք իրենց կաբինետում կալանավորվեցին կաշառք վերցնելու պահին: Կալանավորվածների հարազատները մեզ հետ զրույցում նշել են, որ առանց նախարարի «դաբրոյի» նրանք մանր ձուկ էին գումար վերցնելու համար: «Ու այդ օրերին փորձել էինք հանդիպել նախարարին, պայմանավորվեցինք, մինչդեռ հաջորդ օրն իմացանք, որ նա ընտանիքի հետ թռել է Դուբայ՝ Ամանորն այնտեղ անցկացնելու համար»,– պատմում էին կալանավորվածների հարազատները:
Եվ ինչպես, ըստ նրանց, այն ժամանակ նախարարը թռավ, այսօր էլ կթռնի Լաբլաջյանի ու Կարապետյանի դեպքում:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեր ունեցած տեղեկություններով, ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող: Ըստ հավաստի աղբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են ՕԵԿ–ական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ:
Նշենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է, որ կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների անդամակցությունը: Ստացվում է, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ական են գրանցվել ոչ ՀՀ քաղաքացիներ, ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել:
Չորրորդ ինքնիշխանություն
Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը շրջայց է կատարում Արագածոտնի մարզում և խնձորի այգիներում, հետևում սպանդանոցի կառուցման աշխատանքներին, «ՉԻ» տեղեկություններով կառավարությունում նրան պատրաստվում են փոխարինել ՀՅԴ-ական, համատեղության կարգով Սերժ Սարգսյանի «պրոտեժե» Դավիթ Լոքյանով:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով ԱՆ ՔԿՎ վարչության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ՔԿՎ վարչության պետի աթոռին հայտնվելու է Ներսես Նազարյանը: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով ՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետը առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ՀՀ ռազմավարական ցործընկեր Ռուսաստանի Դաշնությունում: Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգը ավարտելուց հետո որոշել են միասին ուղղաթիռով ճախրել Սոչիի երկնքում, որից հետո Մեդվեդևի առաջարկով ջերմ զրույցը տեղափոխել են ավելի նեղ շրջանակ. նստել են մոտորանավակ և ընդամենը մի քանի հոգանոց կազմով, որի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ուղևորվել են դեպի Սև ծովի խորքերը, հավանարար ավելի նեղ ցրույցը քննարկելու բոլորի աչքից ու ականջից հեոու:
Ի դեպ, այդ այցից ևս մեկ հետաքրքիր նորության, երկու վարչապետների միջև միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման արարողակարգը տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական լեզուներով: Ի հեճուկս Պուտինի դե յուրե պրոպագանդիստ Կիսելյովի Հայաստանում արած աղմկահարույց հայտարարության:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ, սակայն, ևս մեկ վարկած էլ դրվեց շրջանառության մեջ: Այն է գործարարի ձերբակալությունը ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին: Ըստ այդմ, Լ. Հայրապետյանը վերջին ամիսներին սերտ համագործակցում էր Քոչարյանի հետ, վերջինիս օժանդակությամբ և հավանությամբ իշխանության դեմ որոշակի քայլեր էր ձեռնարկում, հովանավորում ոչ իշխանամետ կառույցներին:
Այս վարկածը մի փոքր ավելի միս ու արյուն ստացավ, երբ պարզվեց, Լ. Հայրապետյանի ձերբակալման հիմք է հանդիսացել «Բաշնեֆթի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքը «Սիստեմա» հոլդինգին, որի տնօրենների խորհրդի անդամ, որքան տեղյակ ենք, բաժնետեր է հանդիսանում Քոչարյանը:
Կա ևս մեկ վարկած, թերևս ամենաթույլը, որ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը Ռուսաստանի պատասխանն էր Հայաստանի իշխանություններին, որոնց թույլտվությամբ արդեն տևական ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվում, որոնց ընթացքում խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերևներից զգուշացրել են չմտնել բանկային ոլորտ, չխանգարել արտոնյալ համարվող բանկերին և ճնշում չգործադրել նրանց վրա: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը այս նախագգուշացումը ստացել է այն բանից հետո, երբ գործարարների հետ թիրախային հանդիպումից հետո անդրադարձել է անկառավարելի դարձած բանկային համակարգի մասին հնչած դժգոհությաններին:
Փաստորեն, երբ նոր վարչապետը փորձեց մտնել ֆինանսական այդ հզոր կառույցների դաշտ, նրան անմիջապես «stop» տվեցին նախագգուշացնելով, որ այդ դաշտում խաղալն անթույլատրելի է և չի խրախուսվում:
Ի դեպ, նույն մտադրությունների շարքից էր, թերևս, բանկերից մեկի հետ խրոնիկ խնդիր ունեցող գործարար Մանվել Տեր-Առաքելյանի հետ նորանշանակ վարչապետի հանդիպումը, ինչի արդյունքը առայժմ տեսանելի չէ:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.