29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին:
Ասում են, որ ոգևորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է «անհնազանդ» կուսակցականներին այդ օրը չերևալ Ազատության հրապարակում:
Քաղաքական մակարդակով որոշում է ընդունվել հանրահավաքին չմասնակցել, ինչը շարքային և «ոչ այնքան շարքային» անդամների կողմից միաձայն չի ընդունվել:
Մեզ հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, սակայն, վստահեցրեց, թե նման որոշում իրենք չեն ընդունել: Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել հանրահավաքին, կարող են իրենց ազատ զգալ:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ-ում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովի շուրջ: Բանն այն է, որ այս մարդիկ ԱԺ-ում գրեթե չեն լինում, նրանք անընդհատ շրջագայում են: Պատգամավորների փոխարեն հենց իրենք են մեկնում աշխատանքային տարբեր հանդիպումների՝ փորձելով ԱԺ-ից մի անձնական օգուտ գոնե ստանալ:
Բանն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ինքնաթիռով թռչելուց ֆոբիա ունի և հենց այդ պատճառով էլ չի կարողանում մեկնել արտերկիր: Եթե շատ կարևոր միջոցառում է և պարտադիր է ԱԺ նախագահի ներկայությունը և նրա բացակայությունը դիվանագիտական էթիկայի խախտում կարող է համարվել,վերջինս իր փոխարեն ուղարկում է Հերմինե Նաղդալյանին կամ Էդուարդ Շարմազանովին:
Այս իրավիճակում շահող են դուրս գալիս Թովմասյանն ու Բիյագովը, նրանց «դամարը» մտած՝ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը:
Ի դեպ՝ Հրայր Թովմասյանը բավականին տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում ԱԺ-ում: Օրինակ, նա հայտարարել է, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն իր համար նույնն է, ինչ նեղ կոստյում հագած լինելը:
Չորրորդ ինքնիշխանություն
Քաղաքական շրջանակներում դարձյալ ակտուալ է դարձել ԱԱԾ պետի համար մղվող պայքարը: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի է ԱԱԾ-ն ղեկավարում է Գորիկ Հակոբյանը:
Վերջինիս պաշտոնավարումը կասկածի տակ դրվեց 2009 թ., սակայն Սերժ Սարգսյանը 2011 թ. փետրվարի 17-ի հրամանագրով ամրագրեց Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը մինչև 2016 թ. փետրվարի 16-ը:
Չնայած դրան` Գորիկ Հակոբյանը գրեթե ամեն օր ցանկություն է հայտնում հեռանալու մասին, և դրա մասին հայտնի է շատերին:
ԱԱԾ պետի պաշտոնի մասին է երազում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, որի երկու քեռիներն էլ առնչություն ունեն համակարգի հետ։ Սակայն քեռիների գործոնը չէ, որ երազանքի առիթ է դարձել Պողոսյանի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ Արմենչիկը, արդեն գրել է իր հրաժարականի դիմումը: Խնդիրն այն է, որ վերջինս այլևս չի ուզում աշխատել կառավարությունում:
Սերժ Սարգսյանն առանձնապես ծանր է տանում Արմեն Գևորգյանի հեռանալու փաստը: Նրա հանձնարարականով՝ Հովիկ Աբրահամյանը զրուցել է Գևորգյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա որոշման պատճառները:
Սակայն Գևորգյանը պնդել է հրաժարականի մասով, վստահեցնելով, որ ինքն ամեն ինչից գոհ է, և չկա մի բան, որ իրեն խանգարեր աշխատանքային գործունեության ընթացքում:
Արմեն Գևորգյանի փոխարեն այժմ նոր մարդիկ են փնտրվում:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ Հաղթանակ զբոսայգում, ինչպես նաև դրա դիմացի մայթում: Երևանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ:
Հենց այս օրերին «ընդլայնվում» է «Գոլդեն Փալաս» հյուրանոցը: Դրա դիմացի մայթում ինչ-որ մեկն սկսել է հսկայական շենքի կառուցումը՝ դրանից աքռաջ նախ տարածքն ազատելով ծառերից:
Երեկ է՝լ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան դիմացի հսկայական ծառն են կտրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատգամավորը որոշել է տան հարևանությամբ պահակակետ տեղադրել:
Չորրորդ ինքնիշխանություն
Քառյակը 12 պահանջ էր ներկայացրել կառավարությանը՝ նրան ժամանակ տալով պատասխաններ հնչեցնել դրա առիթով: Պատասխանը 5 ամիս չկար, որից հետո ոչիշխանականները հայտարարեցին, որ մինչև սեպտեմբերի 30-ը իրենք կհամբերեն, բայց դրանից հետո կնախաձեռնեն հանրահավաքային շարժում՝ պարտադրելով կառավարությանը անդրադառնալ իրենց պահանջներին:
Կառավարությունը դարձյալ ծպտուն չհանեց: Արդյունքում՝ ոչիշխանականները սկսեցին հանրահավաքային պայքարը՝ նախ մարզերից: Համապետական հանրահավաքի օր նշանակվեց հոկտեմբերի 10-ը:
Եվ ահա երեկ՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ, ՀՀ կառավարությունը որոշեց պատասխանել ոչիշխանականներին: Պատասխանը ծավալուն է, ուստի մենք առանձնացրել ենք ասելիքի կարևոր կտորները: Միայն փաստենք որ կառավարության «ցրողական» պատասխանները կարող են ոչ միայն մեկ, այլև 100 հանրահավաքի թեմա դառնալ:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նոր օրենքներ է սահմանել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, վերջինս արգելել է ոսկու գործ անողներին բանկերից ոսկու սալիկ գնել: Նա հայտարարել է, թե ինքն է բերում ոսկին, և աշխատողները պետք է իրենից գնեն ոսկին՝ հենց իր սահմանած գնով:
Եվ եթե մինչ այդ ոսկու առևտրով զբաղվողները կարողանում էին բանկերից մատչելի գնով ոսկի առնել և այն վերածել զարդի, ապա այսօր ոսկու շոըկայում կանգնողները ստիպված են Վաղարշից ավելի թանկ գնով ձեռք բերել սալիկները:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու առևտրականներից:
Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել՝ իբր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում:
Չորրորդ ինքնիշխանություն
Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետը, պատրաստվում է որդու հարսանիքին: Հարսանիքի քավորը լինելու է գեներալ Սեյրան Սարոյանը: Մարդ, որը զբաղված է եղել նրա վերանշանակման լոբբինգով:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանն ու Սեյրան Սարոյանը միմյանց հետ «մտերմացել» են հայտնի դեպքերից հետ միայն:
Այնքան են մտերմացել, որ Խաչատրյանը որոշել է քավորության առաջարկ անել Սեյրանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: Դրանցից մեկն, օրինակ, այն էր, թե ովքեր են աշխատել բնապահպանության նախարարությունում՝ նախկին նախարար Ա. Հարությունյանի օրոք:
Հիմա շարունակենք բացահայտումների շղթան:
Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:
Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, ունեցել է անհանգիստ, որոնողական արձակուրդ: Այդ օրերին նա Մեծ Բրիտանիայում ակտիվորեն զբաղվել է անշարժ գույք ձեռք բերելով, ինչը նրան հաջողվել է: Բավական մեծ գումարով նա ձեռք է բերել բնակարան, որը վերջինս գրանցել է հարազատներից մեկի անունով:
Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.