29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը:
ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերին նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է:
Հայտնի է, որ Թևոսիկի Ծաղկաձորի առանձնատանն աշխույժ եռուզեռ է, այստեղ պատրաստվում են շուքով դիմավորել Հայաստան ժամանած և ժամանող քրեական հեղինակություններին:
Չորրորդ իշխանություն
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը փաստորեն հայկական ցածրորակ էստրադայի երկրպագուներից է: Պարզվում է՝ նրան անձամբ դուր են գալիս Երևանի տոնին Հանրապետության հրապարակից հնչող հայկական երգիչ-երգչուհիների«նվնվոցները»:
Երբ Կամո Արեյանից հետաքրքրվեցինք ինչո՞ւ է քաղաքապետարանը մայրաքաղաքի բյուջեից մեծ գումարներ տրամադրում համերգներին, երբ աղքատությունը Երևանում օրեցօր մեծանում է, Արեյանը չհամաձայնեց՝ ասելով. «Հարցրե՛ք այն բնակչին, որը խանդավառված է այդ տոնով: Այս տարի ընդամենը համայնքային բյուջեի ծախսը կազմել է 130 մլն դրամ: Չգիտեմ՝ աղքատության ցուցանիշները ո՞ր սանդղակով եք գնահատում, բայց այն բովանդակային առումով կարող է տարբեր լինել: Ո՞վ ասաց, որ չափի մեջ չէ, այն մինիմալ էր, որը բավարարեց տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար: Մեզ պետք էր ճաշակով տոնակատարություն, որից օգտվում է երևանցին»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն անձամբ դուր են գալիս այդ համերգները: Նա ասաց, թե Երևանը չպետք է մշակութային կյանքից զերծ լինի:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցներն այս ամսվա իրենց աշխատավարձերը ստանալիս տհաճ անակնկալի են եկել: Նրանցից շատերն ավելի քիչ գումար են ստացել, քան նախկինում, իսկ ոմանք էլ ստացել են ընդամենը 5000 դրամ:
Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը՝ խնդրելով չնշել իր անունը, ասաց, որ սեպտեմբերին ռեկտորատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այսուհետ բոլոր աշխատավարձերը հաշվարկվելու են ժամավճարով, իսկ թե ինչքան էր գնահատվելու մեկ ժամը, չէին ասել, ասել էին, որ դա պարզ կդառնա հոկտեմբերին, երբ ստանան նման կերպ հաշվարկված առաջին աշխատավարձը:
«Հիմա պարզվում է, որ ըստ ժամավճարների սիստեմի պրոֆեսորի մոտ մեկ ժամ պարապելը կազմում է 1200 դրամ, դասախոսի մոտ՝ 920 դրամ: Ի դեպ, այս վճարները դեռ «կեղտոտ» աշխատավարձն են: Դրանցից դեռ դուրս է գալիս եկամտահարկը, նաև 1974թ.-ից հետո ծնվածներից դուրս է գալիս կենսաթոշակային վճարը՝ 5 տոկոսը: Կա դասախոս, ով ունի միայն մեկ ուսանող, և ստացվում է, որ նա ամսական ստանում է ընդամենը 5000 դրամ, մինչդեռ մինչ այդ ստանում էր 50 հազար»,-ասաց Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, և նշեց, որ կոնսերվատորիայում աշխատավարձերը բարձրացնելու նպատակով կրճատումներ էին արվել:
Չորրորդ իշխանություն
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվելու են 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ, նրանց պարզապես չի հաջողվում ապահովել մուտքերը:
Իսկ պատճառը տնտեսության վիճակն է, որ օր օրի գնալով ավելի է վատթարանում, և հարկերն «ուղղակի քերելով են հավաքում»:
Այս փաստը չեն թաքցնում իշխանության ներսում՝ այդ մասին խոսելով բաց տեքստով:
Սակայն դա չի խանգարում, որ պաշտոնական վիճակագրության մեջ զանազան եղանակներով փորձեն թվանկարչության շնորհիվ ցանկալի ցուցանիշներ ամրագրել:
Չորրորդ իշխանություն
Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից՝է նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան:
Աղբյուրների տեղեկացմամբ, դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացրել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի պաշտոնից Ղազարյանի հրաժարականը:
Մինչ այդ, իշխանական կուլիսներում քննարկվում է Վայոց Ձորի նոր մարզպետի թեկնածուի հարցը: Ըստ աղբյուրների՝ հիմնականում քննարկվում է Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի թեկնածությունը:
Չորրորդ իշխանություն
Ներքաղաքական սրացումներին ընդառաջ, իշխանության ներսում լուրջ աժիոտաժ է սկսվել:
Ինչպես պատմեցին մեր իրազեկ աղբյուրները, մոտ մեկ շաբաթ է պետական մի շարք գերատեսչություններում, մտահոգված իշխանափոխության հավանականությունից, սկսել են մեծ արագությամբ կարգի բերել թղթաբանությունը, կոծկել նախկինում կասկածելի գործարքներն ու որոշումները:
Կարճ ասած, իշխանությունը հանձնելուց առաջ բարձրաստիճան չինովնիկները փորձում են մաքրել իրենց հետքերը՝ հետագայում իրավապահների աչքին չընկնելու համար:
Չորրորդ իշխանություն
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Գևորգյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, այդ նշանակումն անմիջապես իր կադրային քաղաքականության հետ էր կապել, նշելով, որ չի կարող Լիսկային ի պաշտոնե ներկայացնել նշանակման:
Մեր տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին իշխանություններին փորձում է օգնել ճիշտ կողմնորոշվել Գևորգյանին փոխարինող գտնելու հարցում:
Մինչ Հարությույանը «գործունեություն է ծավալում», Գևորգյանն իր իրերն է դասավորում՝ հանրային վայրերում թեթևացած հայտարարելով, թե «պրծավ» կառավարության բեռից:
Չորրորդ իշխանություն
ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամների մեջ հարաբերությունները բավական սրվել են, իսկ պատճառը ԵԽԽՎ վերջին նիստում Հերմինե Նաղդալյանի արկածներն են:
Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, այդ պատմությունից հետո պատվիրակության ՀՀԿ-ական մյուս անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, սկսել են բացահայտ կերպով չենթրկվել ու արհամարհել Հերմինե Նաղդալյանն՝ խուսափելով անգամ նրա հետ հարաբերվել:
Պատահական չէ, որ երեկ Նաղդալյանը եվրոպական իր արկածներին անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում ասուլիս տալիս, և ձախողումներն արդարացրել է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ «շուտ եկեք ինձ մոտ»:
Օգնականի անտաշ վերաբերմունքը ԱԺ աշխատակիցները կապում են նրա ղեկավարի՝ Հրայր Թովմասյանի հետ:
Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է նախկին աշխատավայրից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, և երիտասարդը Թովմասյանին հիմա էլ դիմում է «պարոն նախարար» արտահայտությամբ: Սա կողքից բավականին ծիծաղելի է, և ԱԺ-ում աշխատողներն այս դիմելաձևը լսելիս հազիվ են զսպում ծիծաղները:
Ի դեպ՝ ականատեսների պնդմամբ՝ այս դիմելաձևը դուր է գալիս Հրայր Թովմասյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Չնայած ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջապես բարեհաճել է ժամանել Հայաստան, սակայն չի շտապում հանդիպել լրագրողների հետ ու մեկնաբանել ԵԽԽՎ վերջին նիստում իր խայտառակ պահվածքի պատճառով ձախողումները:
Այնինչ նկատենք, որ ԱԺ կանոնակարգը պահանջում է, որ պատվիրակությունները պարտավոր են գործուղումից վերադառնալուց հետո 10-օրյա ժամկետում ասուլիս հրավիրել ու հաշվետվություն ներկայացնել:
Նախկինում հայկական պատվիրակության ոչ իշխանական անդամները մշտապես բոյկոտել են այդ ասուլիսները և ամեն անգամ ՀՀԿ-ականներն իրենք իրենցով են ներկայացրել «ձեռքբերումները»:
«ՉԻ» տեղեկություններով, այս անգամ, սակայն, պատվիրակության մյուս երկու ՀՀԿ-ական անդամները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը ևս չեն ցանկանում Նաղդալյանի հետ միասին ասուլիսի մասնակցել ու ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի համար պատասխանատվություն ստանձնել:
Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա օրերին Նաղդալյանը «բերման ենթարկի երիտհանրապետական աղջիկներին:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.