23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վլադիմիր Մովսիսյանի մահից հետո Սերժ Սարգսյանին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։ Հիմա այդ պաշտոնի նշանակման շուրջ քննարկումներ են ընթանում։ «ՉԻ» տեղեկություններով՝ այդ պաշտոնին նշանակվելու հավակնություններ ունի Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը։ Հիշեցնենք, որ վերջինս ժամանակին երազում էր Սևան ազգային պարկի տնօրենի պաշտոնի մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան երեկ ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է, թե «Որոտանի կասկադի» վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ «Մենք արմատապես վերանայում ենք բոլոր այն պայմանները, որոնք նախկինում առկա էին։ Գործարքն ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, սակայն բազմաթիվ հարցերով մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների»,–հայտարարել է նա։
Չորրորդ ինքնիշխանություն
Սերժ Սարգսյանը որոշել է Արտաշես Գեղամյանին նշանակել ԱԱԽ քարտուղարի թափուր մնացած պաշտոնում։ Հիշեցնենք, որ Արտաշես Գեղամյանը անգլերեն սովորեց 50 տարեկան հասակում, թերևս նկատի ունենալով, որ իր կարիերան դեռ նոր պետք է սկսվի:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդեն մեկ շաբաթ է դադարեցված են Հյուսիս–հարավ ավտոմայրուղու Տրանշ–1 Երևան Արտաշատ ճանապարահատվածի բետոնապատման աշխատանքները, քանի որ շինարարությունն իրականացնող կազմակերպությանը գումարներ չեն փոխանցվել և ֆինանսական դժվարություններ կան։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցին «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշել է.
«Շինարարությւոնը չի դադարեցվել, Կառանները անում են կողնակների գործերն են անում։ Բետոնի հետ կապված կարող է ջերմաստիճանը չի բավարարել, կամ քամոտ եղանակ է եղել։ Այսօր պետք է, որ սկսեին, որովհետև քամի չկա։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, փոխանցումները իրենք ժամանակին կատարում են ներկայացված կատարողականներով, եթ եիհարկե կատարողականները ընդունվում են»: Հյուսիս–հարավ մայրուղու Երևան–Արտաշատ ճանապարհահատվածը նախատեսված է շահագործման հանձնել դեկտեմբերի 23-ին:
Չորրորդ իշխանություն
«Դվին» հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է: Լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է: Վերջինս մշտապես գտնվում է Երևան- Ստամբուլ ուղևորությունների մեջ:
Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, մեզ տեղեկացրին, որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին:
Չորրորդ իշխանություն
Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։
Դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները և սպասել են Սերժ Սարգսյանի այցին։ Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարևելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից չի վրիպել այդ փաստը, և նա բարձրաձայնել է. «Կճոյան, էդ մեզ չե՞ս ուզում բարևել»։ Կճոյանը, հայտնվելով անհարմար վիճակում, շուռ է եկել, ժպտացել և արագ հեռացել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստանն աղքատության մակարդակով աշխարհի 109 երկրների թվում աննախանձելի վիճակում է գտնվում: Ամերիկյան հայտնի հետագոտական «CATO» ընկերությունը հրապարակել է աղքատության մակարդակի վերաբերյալ «The World Misery Index» զեկույցը, որտեղ Հայաստանն իր ցուցանիշներով 37.1 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում. այսինքն՝ որքան աղքատ է երկիրը,այնքան բարձր հորիզոնականում է գտնվում:
Հայաստանում աղքատության հիմնական պատճառը, ըստ միջազգային կազմակերպության գնահատականների, գործազրկությունն է: Նշենք, որ Հայաստանն այստեղ զիջում է տարածաշրջանի երկրներին. Վրաստանը 24-րդն է, Թուրքիան՝ 27-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը: Աղքատության ամենամեծ մակարդակը Սիրիայում է, իսկ ամենահարուստ երկիրը Շվեյցարիան է:
Չորրորդ իշխանություն
Երևանում գտնվող տարբեր դպրոցներից հայտնում են, որ դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են, մինչդեռ ջեռուցումը դպրոցներում մեկնարկելու է նոյեմբերի 15–ից։
Երևանաի քաղաքապետարանը սակայն, այս խնդրին ևս իրավիճակային լուծում է տվել։ Դպրոցի տնօրենները զգուշացված են, որ կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր՝ «պլիտաներ» միացնել և կոտրել սենյակի ջերմաստիճանը։ Սակայն, չգիտես թե ինչու, տնօրենները չեն դիմում այդ քայլին։ Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետարանն ինքն է ամբողջությամբ վճարում դպրոցների էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսը:
Չորրորդ իշխանություն
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին օրերս խոստացել են վճարել աշխատավարձերի պարտքը: Այդ փաստը հաստատել է «Նաիրիտի» խոսնակ Անուշ Հարությունյանը: Այժմ աշխատավարձերի գծով պարտքը հասել է 15 մլն դոլարի:
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, «Նաիրիտի» աշխատակիցների պարտքը որոշել են վճարել այն բանից հետո, երբ խնդրին միջամտել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Չորրորդ իշխանություն
«Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Միայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 114 հազար 966 ՀՀ քաղաքացի:
Սա Հայաստանից մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունն է. ՀՀ սահմանային անցակետերով մեկնել է 1 մլն 225 հազար 545 քաղաքացի, վերադարձել 1 մլն 110 հազար 579-ը:
Նախորդ տարվա համեմատ, արտագաղթի ցուցանիշը մի փոքր նվազել է, 2013թ.-ի հունվար-սեպտեմբերին հեռացածների թիվը 122 հազար 191 էր:
Չորրորդ Իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.