29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Երեկ հայտնի դարձավ, որ Իրաքյան քրդստանի ինքնավարության նախազահ Մասուդ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով հայերենը, ասորերենը և թուրքմեներենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ պաշտոնական լեզու է ճանաչվել:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ հայոց լեցվի ուսուցիչները գնան Իրաքյան Քրդստան դասավանդելու՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժոդովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ասաց, որ գաղափարը ցանկալի կլիներ: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, ուսուցիչննրի այցը սփյուռքի գաղթօջախներ այժմ էլ է տնղի ունենում՝ չնայած, որ այդ երկրներում հայոց լեցուն պետական նշանակություն չունի:
Չորրորդ ինքնիշխանություն
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Էքսպո Միլան-2015» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցը: Ըստ որոշման նախագծի, Հայաստանը Միլանում անցկացվող ցուցահանդեսին պատրաստվում է ներկայանալ իր մրգերով և դրանցից ստացված ալկոհոլային խմիչքներով: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում, և այնտեղ ներկայացված են լինելու խաղող, նուռ, ծիրան:
Ուշագրավ է, սակայն, ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը. միայն «տաղավարի վարձակալման գումարը կկազմի 290 000 եվրո»: Սակայն, հասկանալի է, որ սա ամբողջ գումարը չէ. հարկավոր են համապատասխան ցուցանմուշներ, գովազդային նյութեր, ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ վճարներ ևս: Իսկ թե դրանք որքան գումար կարժենան, որևէ խոսք չկա այդ մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ ՀՀ անտառների վնրականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի մահվանից հետո: Անտառնների վերականգնման և զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնում Յուրի Ջավադյանի նշանակումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. նա ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայրն է:
Չորրորդ ինքնիշխանություն
2015թ. պետական բյուջեի նախագծում դոլարի փոխարեն հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի: Ասել է թե՝ մի քանի օրվա մեջ բավական մեծ տատանումներ են տեղի ունեցել: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ինչու մինչև բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություն չարեցին:
«Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետև դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել և նոյեմբերին, և դեկտեմբերին, և հունվարին և այլն: Ու որպեսցի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է թե որ օրվա փոխարժեքով է ձևավորվում բյուջեի նախագիծը»:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է մոտ ապագայում աշխատանքից ազատել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդիներից մեկին: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի երկու որդիներն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ավելի հավանական է, որ իր պաշտոնին հրաժեշտ տա Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական վարչության պետ Արման Սահակյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստանում բնակվող օլիգարխները գտել են հարստանալու մի ճանապարհ ևս։ Նրանք ՌԴ են ուղարկում մեծ քանակությամբ ամերիկյան դոլար, իսկ նրանց գործակալները զբաղվում են տարադրամի առք ու վաճառքով։ Եվ քանի որ ՌԴ–ում դոլարի դեֆիցիտ է, Հայաստանից դոլարների արտահոսքը շարունակվում է։ Տնտեսագետների վկայությամբ՝ Հայաստանում ևս առկա է դոլարի դեֆիցիտ, իսկ հունվարից սպասվում է դրա գնի աննախադեպ աճ։ Դոլարով ներկրվող ապրանքները ևս պետք է թանկանան:
Չորրորդ ինքնիշխանություն
Նոյեմրերի 24-ին «Ֆլորենց» ռեստորանային համալիրում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է իր առաջին թոռնիկի առաջին տարեդարձը: Առանձնապես շքեղություն սիրող նախարարը փորձել էր իբր նեղ միջավայրում հնարավորինս համեստ տոնակատարություն կազմակերպել թոռնիկի պատվին: Ենթադրվում է, որ «համեստ» նախաձեռնությունը պապիկի վրա նստել է բավական պատկառելի գումար:
Դրա մեծ մասը շռայլվել է ոչ թե էկզոտիկ կերակրատեսակների, այլ երաժշտական մասն ապահովելու վրա: Նախարարի թոռնիկին ու ներկաներին, որոնց գերակշիռ մասը եղել են դատավորներ (հիշեցնենք, որ Բեգլարյանի դուստրը ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու հետ), իր կատարումներով ուրախացրել է հայկական շոուբիզնեսի ամենաթանկ կատարողը՝ Թաթան, որի մեկ կատարումը պրոդյուսերը գնահատել է 3000-5000 դոլար:
Չորրորդ ինքնիշխանություն
Լրագրողները զրուցել են, Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Լազար Եսայանի հետ
— Շրջանառության մեջ է դրվել ձայնագրություն, որի շրջանակներում Դուք հայտարարում եք, թե ղեկավարությունն արդեն որոշել է՝ Դուք եք լինելու ամբիոնի վարիչի պաշտոնում, և դա այլևս քննարկման ենթակա չէ: Եթե նման հայտարարություն եք անում, ըստ էության, մրցույթն արդեն կասկածի տակ է դրվում: Ի՞նչ եք նկատի ունեցել՝ սա ասելով:
-Այո, ես նշել եմ, որ վերադառնում եմ, և իմ հայտարարություններն ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ընկալածի չափով: Խնդիրն այն է, որ ցանկացած ղեկավար իրեն իրավունք կարող է վերապահել ունենալ նախընտրելի թեկնածու, բայց սա չի նշանակում, որ դրանով որոշվում են մրցույթի արդյունքները կամ ելքը: Ինչ վերաբերվում է «քննարկման ենթակա է» արտահայտությանը, ապա ես նկատի եմ ունեցել այն, որ չեմ պատրաստվում քննարկել իմ ղեկավարության կողմից կայացրած որոշումը:
Հայտարարությունն արված է հետևյալ իմաստով՝ ես վերադառնում եմ՝ հայտ ներկայացնելով այդ պաշտոնի համար, և դրա մասին տեղյակ է նաև բժշկականի ղեկավարությունը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք անցնում են փակ-գաղտնի քվեարկության պայմաններում, և որևէ մեկը չի կարող դրանց ելքի վերաբերյալ նախօրոք հայտարարություններ անել:
Չորրորդ ինքնիշխանություն
Էթիկայի մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանի։ Տեղեկության համաձայան՝ նոյեմբերի 17–ին պատգամավորը հանձնաժողով է ներկայացրել դիմում, որտեղ պահանջում է քննարկել Արտակ Զաքարյանի գործողությունների իրավաչափության հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԼՂՀ–ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստ, որի ժամանակ քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստնջյանի հեղինակած՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը։ ՀՀԿ–ական Արտակ Զաքարյանի գլխավորած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Փոստանջյանի համոզմամբ, խախտելով ԱԺ կանոնակարգի համապատասխան կետը, առանց նիստի օրակարգը հաստատելու, միանգամից անցել է իր հարցի քննարկմանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Եվրոպական կառույցներում տրամադրված են չհաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան մրցութով անցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուին։ Հիշեցնենք, որ ՀՀ կողմից ներկայացվող ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածուների մրցույթում հաղթող ճանաչված անձինք երեքն էին՝ Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը և Նելլի Հարությունյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.