29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը: Ռազմաբազայի ղեկավարությունը նաև համաձայնություն էր տվել, որ տեսակցության «պատվիրակները» տեսալուսանկարահանեն Պերմյակովին՝ հապացույց այն բանի, որ սպանության կասկածյալը դեռևս Հայաստանում է և չի հանձնվել ՌԴ-ին: Սակայն «պատվիրակները» ռազմաբազայից դուրս եկան առանց կադրերի, որ չնայած սրան՝ վստահեցրին, որ անձամբ տեսել են կասկածյալին: Մենք կարողացանք զրուցել այն քաղաքացու հետ, ով մտել է ռազմաբազայի տարածք և իր աչքով տեսել է Պերմյակովին: Մեր զրուցակիցն է Գյումրիի ակցիայի մասնակից, ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանը:
Դուք, փաստորեն, դռան ճեղքից տեսել եք Պերմյակովին։ Համացանցում տեղեկություններ էին տարածված, որ նա ծեծված է։ Նման բան կա՞ր։
Այդ ընթացքում, երբ գիտակցում ես՝ ում ես նայում, քան ներքին ապրումների վիճակը քեզ ավելի շատ ուրիշ բանի վրա է կենտրոնացնում… դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Ես ավելի շատ ուշադիր եմ եղել ռուս զինծառայողի դեմքին, որ տեսնեմ, հասկանամ, որ դա նույն արարա՞ծն է, նույն ոճրագործն է, ինչ որ հրապարակվել է, թե ոչ։ Հիմնական ուշադրությունս սևեռվել էր նրա դեմքին, իսկ դեմքին որևէ հետքեր չեմ տեսել։ Թշվառ զինվորի կեցվածք ուներ և ուրիշ ոչինչ։
Նա մենա՞կ էր։ Ի՞նչ հագուստ էր կրում։
Ճիշտն ասած՝ էլի եմ ասում, իր հագուստը շատ աղոտ եմ հիշում, որովհետև այդ պահին չես մտածում՝ տեսնես ինչ հագուստ է հագին։ Բայց քանի որ նրան բարձրացրեցին պարկած տեղից, իմ հիշելով, Պերմյակովի հագին մոխրագույնից դեպի շագանակագույնը գնացող համազգեստ էր՝ գիշերազգեստի նման «սպեցովկա»։
Չորրորդ ինքնիշխանություն
Գյումրիում դաժան սպանության շուրջ ծավալված տարաձություննրի, քաղաքում հակառուսական տրամադրությունննրի բորբոքման և լարվածության պատճառով 102 ռազմաբազայի հրամանատարությունը ենթականերին խիստ հրահանգել է, այսպես ասած, չերևալ գյումրեցիների աչքին:
Հրահանգի համաձայն՝ Գյումրիում ընտանիք ունեցող զինվորականներին թույլատրվում է գիշերել տանը, իսկ նրանք, ովքեր ամուրի են և Գյումրիում ապրում են միայնակ, պարտավոր են գիշերել զորամասում՝ բնակչության կողմից հնարավոր ագրեսիվ դրսևորումներից խուսափելու համար: Զինվորականներին առհասարակ արգելվել է զբոսնել քաղաքում, այցելել սրճարաններ և ժամանցի այլ վայրեր: Անորոշ ժամանակով փակ է նաև Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի ենթակայության տակ գտնվող ռուսական հանրակրթական դպրոցը: Նկատենք, որ այս օրերին ռուս երեխաների չես տեսնի նույնիսկ ռուսական թաղամասի բակերում:
Մեր տեղեկությունների համաձայն՝ զինվորականների կանայք նույնիսկ դուրս չեն գալիս գնումների, այլ խնդրում են հայ ընկերներին իրենց փոխարեն գնումներ կատարել:
Չորրորդ ինքնիշխանություն
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հրահանգել է աշխատանքից ազատել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի մորը Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արևիկ Սաֆարյանին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երբ դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողացել կամ չի ցանկացել ուսուցչուհուն հասկացնել, որ թողնի աշխատանքը, նրան մեսիջ է եկել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից՝ «Կամ՝ դու, կամ՝ Արևիկ Սաֆարյանը» բովանդակությամբ:
Երեկ արդեն Արևիկ Սաֆարյանին թույլ չեն տվել դպրոց մտնել, սակայն նա համառորեն մտել է դասարան և շարունակել իր աշխատանքը:
Չորրորդ ինքնիշխքնություն
Նախագահականի մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տևական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, և օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը:
Ինչ վերաբերում է ԻԻՀ-ում ՀՀ ներկայիս դեսպան Գրիգոր Առաքելյանին, առայժմ հայտնի չէ՝ նա դիվանագիտական առաքելությունը շարունակելու է մեկ այլ երկրում, թե ոչ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «ՉԻ» հարցին ի պատասխան նշեց, թե «Նման կարգի տեղեկությունները ճիշտ կարող են դառնալ միայն ՀՀ Նախագահի հրամանագրի հրապարակման պարագայում»:
Չորրորդ ինքնիշխանություն
Ագգային անվտանգության խորհուրդը ՀՀ պետական բյուջեի վրա մեծ բեռ է դարձել: Ավելի քան 3 մլն դրամ ԱԱԽ աշխատակազմը ծախսել է կանոնավոր օդային փոխադրումների, այսինքն՝ աշխատակիցների գործուղումների համար: Իսկ միայն դեկտեմրեր ամսվա մեջ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ԱԱԽ աշխատակազմը ծախսել է 2մլն 122 հազար դրամ: Բացի այդ, նրանք պարբերաբար վերանորոգում են վերելակները, որի գումարը ևս հատկացվում է պետական բյուջեից:
Բոլոր գերատեսչություններն էլ, իհարկե, իրականացնում են նման ծախսեր, և դա նորմալ է: Սակայն ԱԱԽ-ի դեպքում ծախսերն աչքի են զարնում մեկ պարզ պատճառով՝ ԱԱԽ աշխատակազմը ժամանակին ձևավորվել է արհեստականորեն՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու և նրան իշխանական կոալիցիա տանելու համար: Իսկ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո այս կառույցը մատնվել է բացարձակ անգործության:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն Ամանորին ընդառաջ որոշել է իրեն շռայլություններ թույլ տալ: Միայն թե, այդ շռայլություններն արվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: ԱԱԾ ՊՊԾ-ն գնել է «Սամսունգ» ֆիրմայի վերջին մոդելի հեռուստացույց: Իսկ 1 հեռուստացույցի դիմաց վճարել է 600 հազար դրամ: Այնինչ, նկատենք, որ նոր մոդելի հեռուստացույցներ կարելի էր ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Պարզապես, ԱԱԾ ՊՊԾ-ն որոշել է գնել ամենալավն ու ամենաթանկը. դե հիմա գումարը իրենց գրպանից չեն վճարել, այնպես որ՝ կարելի է և շռայլ գտնվել:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Սարգսյանին Գալուստ Սահակյանը նշանակել է իր խորհրդական։ Իսկ ԱԺ Արարողակարգի վարչության պետ նշանակվել է Արտակ Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ զբաղեցրել է ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնը, սակայն 2013 թ–ին նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայցրել. պաշտոնապես դա ձևակերպվել էր «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»։
Ըստ աղբյուրների նա աշխատել է մասնավոր սեկտորում ու փաստորեն մեկ տարի անց վերադարձել է իր նախկին պաշտոնին:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի պրոտեժե Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, այս օրերին ցայտնոտի մեջ է։ Վերջինիս ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել: Մեր տեղեկություններով՝ եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին ու դա, կարծես թե, նրան հաջողվում է։
Փաստորեն, Նոր տարվա շեմին, երբ մսի պահանջարկը քառապատկվում է, որոշ «բարեխիղճ» գործարարներ օգտվելով պահից փորձում են քառապատկել սեփական եկամուտները և առանց խղճի խայթի, առանց հետևանքների մեջ խորամուխ լինելու իրացնել իրենց սատկած անասունները: Կարծում ենք, որ սննդի անվտանգությամբ զբաղվող պատկան մարմինները պետք է այս օրերին ավելի զգոն լինեն և բոլոր շուկաներում մսի զննում անցկացնեն: Իսկ մեր տեղեկությունը կարելի է համարել հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, որի հեղինակները գերշահույթ ստանալու մոլուցքով տարված ոչ մի բանի առջև կարող են կանգ չառնել:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ Կառավարության մոտով անցնող քաղաքացիները կարող էին ականատես լինել, որ շենքի վրայի ցուցանակը չկա, և այն պատը, որի վրա նախկինում ցուցանակ էր՝ դատարկ է: Երեկ Կառավարության մոտով անցնող քաղաքացիները այս առիթով կատակում էին, թե Կառավարությունը վերջապես հասկացել է, որ Կառավարաթյունը որոշել է այլևս չթաքցնել, որ ինքը ոչ թե Կառավարություն է, այլ գործարարների հավաքածու, այդ պատճառով էլ հանել է ցուցանակը:
Չորրորդ ինքնիշխանություն
Մինչ ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:
Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է: Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ ևս 30 միլիոնի կարիք կա, ինչն ն էլ վճարվելու է մեր գրպանից: Նկատենք, որ բյաջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը: Օրինակ՝ անհամար ճամփորդությունների մեկնելու համար գնեին ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կարգի ավիատոմս, որը շատ ավելի էժան է կամ էլ՝ որոշ նախարարներ շրջագայեին առանց թիկնապահների, այդպես ևս կարելի է գումար խնայել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.