29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող, Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ի համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը։
«Ապոկալիպսիս բաց երկնքի տակ:
Այրված մարդիկ պատուհանի տակով անցնում են, ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել: Հրավիրում ենք տուն, որ վերքերն ու այրվածքները մշակենք, չեն գալիս, ասում են` մեր վիճակը մյուսների համեմատ գերազանց է», — գրել է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։ Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական է ապագայի համար։ Վերջին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022-ի սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։
2020 թվականի դեկտեմբերին ԼՂ-ի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ-ի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը ԼՂ-ի վրա լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին։ Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։
Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ։ Այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016 թվականի 4-օրյա պատերազմը, 2015,2014 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն»։
Նրա խոսքով՝ իրենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չեն համաձայնվել. «Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում։ Հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայությունը, այս ընթացքում խախտելով, դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Այս քայլերին ի պատասխան՝ մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը»։
Փաշինյանն իր խոսքում կոչ արեց նաեւ միջազգային հանրությանը՝ անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը. «Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության գործիքները, համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի եւ անվտագության ուժերի խորը եւ համապարփակ բարեփոխումները, այլեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023 թվականի մայիսի 14-ի Բյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձեւակերպում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաեւ միջազգային քրեական դատարանի հնարավորություններից»։
Փաշինյանն ասաց, որ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը իրենք կայացրել են 2022 թվականի դեկտեմբերին, երբ իրենց համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար.
«Այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից եւ նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։
Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ եւ ժողովրդավարական պետություն, բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ եւ ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը եւ մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց եւ նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքիշխանության, մեր ազատության նկատմամբ։ Վերջին տարիներին եւ այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է։ Հայաստանը լինելու ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն, թե՞ վախվորած ծայրագավառ։ Արդեն գրեթե բաց եւ թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, եւ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքը անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության։ Ես ՀՀ վարչապետն եմ, հետեւաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ, ապա որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանությունը առաջնորդող վարչապետի հետեւից, իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետեւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել եւ չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը եւ ՀՀ քաղաքացին կհաղթի անկախության, ինքիշխանության, ժողովրդավարության, երջանկության եւ ազատության համար մղվող այս պայքարում։
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության տեքստում ասվել է․
« – Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ այս հարձակումն իրականություն է դառնում միջազգային հանրության լուռ ուղեկցությամբ և Թուրքիայի ու Իսրայելի բացահայտ աջակցությամբ։- Առկա է բացահայտ էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ։
– Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղը լրիվ վերահսկողության տակ վերցնելն ու հայ ժողովրդին իրենց՝ դարեր ի վեր ապրած հողերից քշելն է, իսկ եթե դիմադրեն՝ նրանց գոյությանը վերջ տալն է։
– Բաքուն այժմ ցանկանում է ոչնչացնել հայկական ներկայությունը Ղարաբաղում՝ Արցախում, այնպես, ինչպես ոչ մի քար չթողեց Նախիջանի Ջուլֆայի հայակական գերեզմանոցում։
– Ներքոստորագրյալ թուրքիացիներս տեսնում ենք, որ միջազգային հանրությունը բավարար զգայունությամբ չի գործում զարգացումների նկատմամբ և անհանգստությամբ ենք հետևում իրավիճակին։ Կրկնում ենք, ցեղասպանությունները կանխելը չի նշանակում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։
– Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ և միջազգային հանրությանը՝ որդեգրել ակտիվ դիրքորոշում։
– Շրջանում արգելափակման մեջ գտնվող քաղաքացիների անվտանգ վայրեր տեղափոխման համար շտապ մարդասիրական օգնություն պետք է սկսվի։ Հրադադարը պետք է վերածվի տևական հրադադարի։ Պետք է երաշխավորվեն Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու պայմանները, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրի քաղաքացի»։
Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը․
«Զախարովան ու Սիմոնյանը չպետք է մեզ ասեն՝ ինչ անենք, նրանց ասածը հակառակ էֆեկտ է ունենում։ Շատ քաղաքացիներ այդ կոչերը լսելով, կարող են մտածել, որ ակցիաների կազմակերպման մեջ Ռուսաստանը դեր ունի և չգան։
Հայաստանը ինքն է որոշում իր ազգային դատի վրա ձեռք բարձրացրածին իշխանազրկել, թե ոչ, այլ ոչ թե Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան կամ մեկ այլ երկիր։ Հավատում եմ, որ 1-2 շաբաթում Հայաստանում իշխանափոխության խնդիրը կլուծվի։ Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, աթոռը սասանված է, 13-14 տոկոս աջակից ունի, որի 6-7 տոկոսն էլ վարչական ռեսուրսն է։ Սակայն պետական ապարատում էլ՝ ուժայիններից մինչև միջին բյուրոկրատիա, օձիք են թափ տալիս»,-նշել է Գասպարյանը։
Նրա կարծիքով Արցախի վրա Բաքվի վերջին հարձակումը Երևան-Բաքու պայմանավորվածության հետևանք էր։ Քաղաքագետը համոզված է, եթե չլինի Փաշինյանը, չի լինի սպասվող «խաղաղության» նվաստացուցիչ պայմանագիրը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի շուրջ, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց առաջարկները: Այդ պատճառով էլ ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել իր անունից: «ՌԻԱ նովոոստին» գրում է, որ այդ մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարարը։ Արտաքին հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող ԵՄ համատեղ հռչակագիրը իբր արգելափակվել է Բուդապեշտի կողմից։
«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին՝ կապված Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարության հետ, ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի շարք այլ անդամ երկրներ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն կոնսենսուս չհաջողվեց ձեռք բերել, ուստի ԵՄ-ն Բարձր ներկայացուցճի անունից տարածեծ հայտարարությունը»,- գրել է Սիյարտոն սոցցանցում։
Նա ասել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է անցկացնում, որի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը «մանրամասն խոսել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։
«Այստեղ Հունգարիայի դիրքորոշումը նույնպես հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, երկար տարիներ և տասնամյակներ անց եկել է ժամանակը վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին, միակողմանի հայտարարությունները դրան չեն օգնում, բայց ՄԱԿ-ը տալիս է դրանք անձամբ քննարկելու հիանալի հնարավորություն»,-գրել է Սիյարտոն:
Արհեստածին Ադրբեջանը հայտարարել է, թե ինքնակամ զենքերը վայր դրած հայ զինվորներին ազատ կարձակեն։ X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում նման գրառմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Զենքերը կամավոր վայր դրած զինվորներն ազատ են, ինչպես մենք բացահայտ հայտարարում ենք»,- ասվում է Իլհամ Ալիևի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչի հրապարակման մեջ։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում ապօրինի զինված ստորաբաժանումներ չկան, այլ միայն պաշտպանության բանակը, որը պաշտպանում է երկրի սահմաններն ու բնակչության անվտանգությանը։
Ինչ վերաբերում է՝ զենքը վայր դրած զինվորականներին ազատ արձակելու հայտարարությանը, ապա 2020 թվականի 44 օրյա պատերազմի ավարտից հետո, երբ զինադադար էր հայտարարվել, նույն Ադրբեջանը գերեվարել էր իրենց իսկ հորդորով զենքը չբարձրացրած շիրակցիներին, որոնք, հավատալով հրադադարին, կրակ չէին արձակել։ Առ այսօր մի շարք շիրակցիներ դեռ գերության մեջ են։
Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է` զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև` վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը:
Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»։
«Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է. Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին։
Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են.
- Հարթակը և հրապարակը չպետք է խուսափեն ամենասուր հարցից, որը ամպի պես կախված է և կա բոլորի մտքում։ Մենք հարցեր ունենք Ռուսաստանին. Արցախի վրա հարձակումը տեղի է ունեցել ռուսական պատասխանատվության գոտում։ Մենք Ռուսաստանից պարզաբանումներ ենք պահանջում։Անգամ հաշվի առնելով առանձին տեղերից հասնող լուրերը, թե խաղաղապահները տարբեր դիրքերում կռվել են մեր տղաների հետ կողք կողքի, տվել են մեծաքանակ զոհեր, որոնց մասին այս պահին չեն խոսում, մենք հարցեր ունենք ռուսական պետությանը։ Մոսկվայից հնչող ձևակերպումները կիսաճշմարտություն են։ Եվ եթե մենք ուզում ենք (իսկ մենք ուզում ենք) ՌԴ-ի հետ վերականգնել փոխվստահության վրա դաշնակցային հարաբերությունները, ապա մենք պետք է բարձրացնենք հարցը ու պահանջեք պատասխան։ Մենք չենք կարող ձևացնել, թե հարցեր չկան։ Այս քայլը կստիպի դրսից հարգել թե´ հարթակը, թե´ հրապարակը։ Հնարավոր չէ 100 հազարների բերել հրապարակ, եթե չես խոսում նրանց տանջող ամենասուր հարցից։
- Նույն տրամաբանությամբ մենք հարցեր ունենք հավաքական Արևմուտքին, որի կոչերի տակ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը։ Շատ կարևոր է ֆիքսել, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը պարտք են հայ ժողովրդին, սա միջազգային հարաբերություններում շատ կարևոր ու ռացիոնալ խնդիր է, որը շատ կարևոր է մեր պարագայում։ Այդ թվում՝ Արցախում հատուկ անվտանգային գոտու կամ կարգավիճակի ձևավորման համար։
- Ուժեղացնել ճնշումը և պայքարը ամեն անօրինական ձերբակալվածի համար։ Ճնշել և հասնել վաղուց բանտում պահվող գործիչների ազատությանը՝ Ա. Աշոտյան, Գ. Խաչատուրով ու նաև Վ. Ղուկասյանի թիմակիցներին։«էլիտար ձևականությունների» ժամանակը չէ, մարդը Երևանում հավաքել է լուրջ ձայներ։
- Հանրային ճնշման տակ Երևանի նոր քաղաքապետը չի կարող լինել ՔՊ-ական։ Կա´մ ընդդիմադիր քաղաքապետ, կա´մ նոր ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում Երևանը չի կարող ունենալ ՔՊ-ական քաղաքապետ, իսկ հանրային ճնշման տակ՝ միանգամայն հնարավոր է թույլ չտալ զեղծարարություն, կամ «անասնագողություն» (ուրիշ ելք ՔՊ-ն չունի)։ Պետք է աշխատել այս ուղղությամբ։ Երևանի ավագանու նիստը պետք է կայանա ժողովրդի աչքի առաջ։
- Լայն զանգվածների համար (այդ թվում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «հներին չենք ուզում» և այլն) պետք է հստակ և անդադար բացատրել. այս ողբերգությունը Նիկոլի ցուցադրական կոպիտ «սխալների» հետևանքն է, որի մասին նա անընդհատ զգուշացվել է և չի արել հետևություն։
- Անհրաժեշտ է այսօրվա մեծ հանրահավաքում ամենախիստ ձևով զգուշացնել ֆաշիստական տրամադրություններ (հակաարցախյան) տարածող գործիչներին՝ նշել անունները, լրատվամիջոցներին, նրանց տերերին՝ ով ուզում է լինի։ Նրանց արածը ֆաշիզմ է, որը վաղեմության ժամկետ չունի։
- Անհրաժեշտ է (որքան էլ որոշ դեպքերում բարդ լինի) ինտենսիվ խոսել.
ա/ Պետական համակարգի հետ (մնալ օրինականության սահմաններում, տալ հրաժարականներ՝ նոր իշխանության պայմաններում դա լինելու է, ըստ արժանավույնս գնահատված), տարանջատվել ցեղասպանության համահեղինակությունից,
բ/ Բուհերի, գիտակակրթական համակարգերի հետ,
գ/ ՔՊ-ի, նրանց համակիրների հետ. խոսել և ոչ թե սպառնալ,
դ/ Մարզային էլիտաների, մեծ ազդեցիկ ընտանիքներիհետ,
ե/ Խոշոր բիզնեսի հետ
- Սփյուռքի ակտիվ շրջանակներ. լծվել միասնական պայքարի, դադարեցնել ակցիաները այլ երկրների դեսպանատների առաջ։ Մենք մեկ խնդիր ունենք՝ հեռացնելու այս իշխանություններին։
Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա պետք է հասկանա առաջին հերթին պետական համակարգը և նրա թիմը»։
Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:
«Ներկայումս մենք տեսնում ենք առանձին բանակային խմբեր և սպաներ, որոնք հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ փոքր խմբեր գնում են անտառ: Բայց մենք դա չենք համարում անվտանգության մեծ մարտահրավեր: Իհարկե, դա որոշակի մարտահրավերներ և դժվարություններ կառաջացնի, բայց ոչ այդքան մեծ մասշտաբով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
— լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կիսվելով CYBERHUB․am-ում հարձակման մասին արված հրապարակմամբ։
«Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել
Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,- գրել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.