29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀԱՄԱՍ-ը հրադադարի չի գնա Իսրայելի հետ, քանի դեռ այն մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը:
«Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը սրում է այս պատերազմը», — ասել է նա:
Քասեմը նաև ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել միջնորդության մասին, քանի որ «ռազմի դաշտն է որոշում, թե ով է վերահսկում իրավիճակը»։
Նա նշել է, որ գերեվարված իսրայելցի զինվորների մասին խոսակցությունը կսկսվի «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության ավարտից հետո: Շարժման ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս հարցը գտնվում է Ալ-Քասամ բրիգադի (Համասի ռազմական թև) իրավասության ներքո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 600 խաղաղ իսրայելցի, վիրավորվել՝ 2048 մարդ։
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրական էթնիկ զտումներ է իրականացրել։ Մենք կարող ենք խոսել Ադրբեջանի կողմից կազմակերպված ավելի քան 9-ամսյա շրջափակման մասին։ Մարդիկ չեն ունեցել հիմնական սննդամթերք, դեղորայք, վառելիք և այլն: Այսպիսով խախտվել են նրանց բոլոր հիմնարար իրավունքները, ստեղծվել է հումանիտար աղետ, որը սեպտեմբերի 19 — ին վերաճել է Ադրբեջանի ռազմական միջամտության»,- «Փաստինֆո» -ի եթերում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով հայ բնակչության շրջանում կան զոհեր: Այդ թվում՝ քաղաքացիական բնակչությունից։ Նրանց թվում են կանայք, երեխաներ։ «Ստեղծվել է վախի մթնոլորտ, Մարդիկ զրկվել են անվտանգության երաշխիքներից, այդ թվում՝ իրենց կյանքի երաշխիքներից։ Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։
Նրանցից ոչ ոք դա չի արել կամավոր, նրանք բռնի տեղահանված մարդիկ են, որոնք վերը նշվածի պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը՝ թողնելով իրենց ունեցվածքը», — շարունակում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
«Մեր գրասենյակի համար շատ կարևոր է Հայաստան բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում հատկապես խոցելի կատեգորիայի բացահայտումը։ Անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհ դարձած մարդիկ, իհարկե, խոցելի խմբերի շարքին են դասվում, և պետությունը պետք է ունենա հատուկ քաղաքականություն և մեխանիզմներ նրանց իրավունքների ապահովման համար:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նման փաստեր է բացահայտում, դրա համար մենք գնում ենք Գորիսի, Վայքի, Կոռնիձորի և այլ համապատասխան կենտրոններ, հարցազրույցներ ենք անցկացնում բռնի տեղահանված անձանց հետ՝ պետական մարմիններին հանձնարարականներ տալու նշված անձանց իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:
Մենք հավաքագրել ենք տեղեկատվություն, որը մտադիր ենք տրամադրել պետական մարմիններին և միջազգային կազմակերպություններին։ Այն պարունակում է բոլոր տեսակի անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Այդ թվում՝ խոշտանգումների, դիակների պղծման, տարատեսակ բռնությունների դեպքեր։ Ես դիմել եմ քննչական մարմիններին, և մենք արդեն ունենք հավաստի տեղեկատվություն, այդ մասին։ Օրինակ՝ կա մարմին՝ կտրված ականջներով, կա տղայի մարմին՝ կտրված ձեռքով, կնոջ պղծված մարմին և այլն։ Հայտնաբերվել են նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչների զանգվածային սովի դեպքեր», — պատմում է օմբուդսմենը։
Մ
«Տարիների ընթացքում բացառապես սեփական քրտինքով ստեղծածը թողել ու հարկադրաբար հեռանալ քո իսկ տնից, քո կյանքից, մի ուրիշ ցավ է։ Գիտակցական ամբողջ կյանքումս աշխատել եմ, ամուսնանալուց հետո էլ ամուսնուս հետ սկսեցինք մեր տունը կառուցել։ 9 հոգով տարիներ շարունակ մի բնակարանում էինք ապրում ու զուգահեռ կառուցում մեր փոքրիկ անկյունը։ 2023թ մայիսի վերջին ավարտեցինք տան շինարարությունը ու հասցրեցինք վայելել ընդամենը չորս ամիս․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված, չորս երեխաների մայր Նախշունը։
Բազմանդամ ընտանիքը գաղթի ճանապարհը բռնել է սեպտեմբերի 28-ին, երեք օր անցկացրել ճանապարհներին, հոկտեմբերի 1-ի հասել Փարաքարում ապրող բարեկամի տուն։
«Հայրս, որ ծնվել է Սարուշենում, ասել էր՝ մինչև բոլոր տղաների մարմինները չհանեն գյուղից, ոտքս ոտքիս առաջ չեմ դնելու։ Մինչև դուրս գալու պահն ինքներս մեզ հույս էինք տալիս, որ ինչ-որ բան կփոխվի, մի հրաշք կլինի․․․ Մտածում էինք, որ եթե մնանք, դուրս չգանք, գուցե Արցախը հնարավոր լինի պահել, բայց արդեն իրատեսական չէր, քանի որ ռեսուրսներ չկային։ Եթե օգնող ուժ գար Հայաստանից, տղաներին օգնության հասնեին, այլ իրավիճակ կլիներ այսօր․․․ Դեռ չենք գիտակցում կատարվածը, դեռ տաք ենք, վազվզում ենք այս ու այն կողմ․․․ Երևի կխելագարվենք, եթե մի օր հետ գնալու հույսը կորցնենք։ Տնից դուրս գալուց առաջ ամեն ինչ հավաքել ենք, մաքրել, դասավորել, մի անգամ էլ շրջել բոլոր սենյակներով, նոր փակել դուռն ու դուրս եկել՝ հետ գնալու հույսով»,-ասում է Նախշունն ու ավելացնում՝ վախը շատ մեծ էր, որ ադրբեջանցիները նորից կփակեն ճանապարհը ու գերի կմնան իրենց իսկ տներում․․․
Առաջին բանը, որ տնից մեքենա է տեղափոխվել, Նախշունի կարի մեքենան է։ Արդեն քանի տարի է՝ ընտանիքի մայրը՝ չորս զավակների հետ, կարի գործ է անում։ Հիշում է՝ շրջափակման ընթացքում չի եղել մի օր, որ ինքը պարապ մնա․ մի տեղից մի բան գտնում ու գործ էր անում․
«Գուցե այսքան ծանր չլիներ ամեն ինչ, եթե մեր ամբողջ կյանքն աշխատած, քարը քարի վրա դրած չլինեինք։ Այնքանը ստեղծես, հետո ստիպված լինես ամեն ինչ թողնել ու դատարկաձեռն դուրս գալ․․․
Շատ դժվար է հիմա մեզ համար օգնություն ստանալը․ հոգեբանորեն շատ ենք ընկճվում, ծանր է, բայց գիտակցում եմ, որ եթե այս պահին հրաժարվենք այդ օգնությունից, չենք կարող ոտքի կանգնել։ 9 հոգանոց ընտանիքը պահելը հեշտ չէ, առավելևս, որ գլխիդ տանիք չկա ու չգիտես՝ վաղն ուր ես լինելու։ Հիմա կիսված է մեր ընտանիքը․ մի մասը մի բարեկամի տան է, մյուսը՝ մեկ ուրիշ։ Արդեն քանի տուն ենք նայել, բայց հարմար տարբերակ չենք գտել․ այնպիսի գներ են ասում, որ ի վիճակի չենք վճարել»,-ասում է բռնի տեղահանված կինը։
Նախշունի ամուսինը երեք պատերազմներին մասնակցել ու ինչպես ինքն է ասում՝ հրաշքով է փրկվել։ Հիմա ամուսինն էլ է աշխատանք փնտրում։ Հաճախակի հնչող հարցերից, թե ինչու չեն ուզում գյուղում ապրել՝ հետն էլ սահմանամերձ, Նախշունն արդեն հոգնել է, ասում է՝ երեխաներն ամեն մի փոքր ձայնից վեր են թռչում, պատերազմների արհավիրքը նրանց աչքի առաջ ու մտքերում է։ Բացի այդ, Ստեփանակերտը, որտեղ ծնվել ու ապրել է ամբողջ կյանքը, ոչնչով չի զիջում աշխարհի ոչ մի քաղաքի ու եթե չլիներ այս աղետն ու թրքանալու հեռանկարը, այն չէր փոխի անգամ Փարիզի հետ․․․
Թուրքական Haber 7 հրատարակության ընթերցողները հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում ԱՄՆ-ի և գաղութատիրության մասին հայտարարությունով։«ՌԻԱ նովոստի»-ն է ներկայացրել մեկնաբանությունները:
Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը կոչ էր արել ԱՄՆ-ին ազատվել գաղութատիրության դարաշրջանի ամբարտավանությունից, քանի որ այն ավարտվել է և երբեք չի վերադառնա։
«Պուտինը մի լավ ապտակ տվեց իմպերիալիստական Արևմուտքին՝ հիշելով նրա մութ անցյալը»,-գրում է օգտատերերից մեկը:
«Ռուսաստանը բոլոր առումներով իրավացի է… Մենք քեզ հետ ենք, Պուտին»,- ասել է մեկ ուրիշը։
«Պուտինը միանգամայն իրավացի է, ես համաձայն եմ յուրաքանչյուր բառի հետ», -գրել է երրորդը:
«Արևմուտքում նման հայացք և մտքեր չկան, նրանք դեռ ուզում են եսասիրաբար օգտագործել աշխարհը որպես իրենց շահերի իրականացման գործիք՝ առաջնորդվելով իրենց էգոյով»,-իր կարծիքն է հայտնել մեկ այլ օգտատեր։
«Լավ ասացիք, ո՞վ է Արևմուտքը, հրեշ՝ վերջին ատամով»,- ամփոփեցին ընթերցողները։
Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը ելույթ էր ունեցել «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։
Տեղեկությունը, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ պլանավորված շփումների մասին է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը:
Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովի կազմում, ի թիվս ՊՆ զորամասի այլ ստորաբաժանումների ղեկավարների, ընդգրկվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն:
ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ:
Ըստ վերը նշված պայմանագրի՝ 2017 թվականի ընթացքում «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 240.000 կգ հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ-ն իրականում չի ներմուծվել և չի մատակարարվել ՊՆ-ին:
Այսպես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու նպատակով հանձնաժողովի նախագահը՝ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները շահադիտական նպատակով «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իրականում 52.920 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարված չլինելու պայմաններում, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, որի համաձայն՝ իբր տվյալ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ N զորամաս մատակարարվել է 252 հատ 200 լիտր տարողությամբ տարաներով, 20.797.560 ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 52.920 կգ հակասառիչ նյութ: Դրանից հետո կազմվել են նաև կեղծ նմուշառման և ընդունման ակտեր, համաձայն որոնց՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:
Բացի այդ, Կ. Գ.-ն խաբեության նպատակով զորամաս է ներկայացրել իրականում գոյություն չունեցող, ՀՀ չներմուծված և չմատակարարված «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի որակի անձնագրեր, որոնք հանձնաժողովի կողմից ներկայացվել են լաբորատորիա:
Այնուհետև Կ. Գ.-ն խաբեության նպատակով կազմել և ստորագրել է մի շարք այլ ակտեր ևս, այդ թվում՝ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն, որի հիման վրա ՀՀ ՊՆ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության հաշվին է փոխանցվել 19.473.260 ՀՀ դրամ, որը Կ. Գ.-ն զորամասի հանձնաժողովի նախագահ Ռ.Բ.-ի և հանձնաժողովի 6 անդամների օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել է:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Գ.-ն վերը նշված եղանակով 2017 թվականի տարբեր ամիսներին կազմել և ստորագրել է ՊՆ N զորամաս 6.684.930 ՀՀ դրամ արժեքի 17.010 կգ, 8.995.770 ՀՀ դրամ արժեքի 22.890 կգ և 24.428.880 ՀՀ դրամ արժեքի 62.160 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ընկերության հաշվին փոխանցված հիշյալ գումարները, դարձյալ զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել է:
Արդյունքում զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ ու վերջիններիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով Կ. Գ.-ն խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 60 մլն ՀՀ դրամ:
Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների օժանդակությամբ բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ զորամասի հրամանատարի և ևս 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
«Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում հետևյալ միտքն է պտտվում. «Հայաստանը միակողմանի պարտավորություն է վերցրել գրավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը և «անկլավները» »: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Ուրեմն` ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և այն, ինչ քննարկվել է Գրանադայում, բացարձակապես Ադրբեջանը իրեն պարտավորված չի զգում, բայց քանի որ Հայաստանը ներկայացնողը գրավոր միակողմանի պարտավորություն է ստանձնել, ապա Ալիեւը անընդհատ այդ հանգամանքը դնելու է սեղանին, և դա այլևս ո’չ թե փոխզիջում է, այլ կատարված փաստ, որի շուրջ թշնամին այլեւս չի խոսի, փոխարենը նոր պահանջներ, նոր փաստարկներ և այլն։
Ահա’ օրվա արդյունքները…»,-գրել է քաղաքագետը։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է.
«Պուտինն այսօր հայտարարել է, որ 2020թ. Արցախյան պատերազմի սկզբմնական փուլում, երբ ադրբեջանական զորքերը Արցախից մի փոքր մաս են գրավել, Ալիևը համաձայնել է դադարեցնել պատերազմը, իսկ Նիկոլը չի համաձայնել և ասել է, թե ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն գրաված տարածքներից։ Ըստ այս հայտարարության` ստացվում է, Պուտինի առաջարկը Նիկոլի կողմից մերժելու հետևանքով ամբողջովին կորցրեցինք Արցախը։
Նիկոլը, եթե չպատասխանի Պուտինին, կնշանակի հաստատում է վերջինի խոսքերը»։
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն այս փուլում հակաարդյունավետ կլինեն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
Նա դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, նույնիսկ եթե Բաքուն այն համարում է կողմնակալ՝ հօգուտ Հայաստանի։ «Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ դեռ չի եկել ժամանակը, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։
«Դրանք հակաարդյունավետ կլինեն եւ թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը եւ դրա բնակիչներին»,– հիմնավորել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ ինքը «խորապես ափսոսում է», որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց է թողել բանակցություններին մասնակցելու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հնարավորությունը։ Չնայած դրան՝ Մակրոնը վստահեցրել է, որ «Եվրոպան շարունակում է ջանքերը՝ Ալիեւին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ», Մակրոնին մեջբերում է AFP-ն:
Երևանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ կարող արդյոք Ռուսաստանն օգնել, որպեսզի Ադրբեջանը գթառատություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում շատ հայտնի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
«Դե, նա հրաժարվեց մեր քաղաքացիությունից»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքերով՝ «մենք դա միշտ արել ենք, հիմա էլ անում ենք»։ «Ես հեռախոսով խոսել եմ նախագահ Ալիևի հետ, դե, մենք նախկինում էլ խոսում էինք այն մասին, որ ինչ էլ լինի այնտեղ, և նա ինձ վստահեցնում էր, որ ինչ էլ լինի, ինքը կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Բայց հիմա այնտեղ հայ չի մնացել, բոլորը գնացել են։ Այնտեղ պարզապես հայեր չկան։ Դե, միգուցե 1000-1500: Վե՛րջ։ Դե, վերջ, այնտեղ ուղղակի ոչ ոք չկա… Դե, ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ Երևանում նրանց առանձնապես չեն ուզում տեսնել։ Բայց ես ելնում եմ նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնելու է հումանիտար բնույթի նկատառումներից՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի բոլոր տարածքային հարցերը լուծված են»,- նշել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.