29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ դեպի Երևանի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվել է, որ վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը:
Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն պահվող անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցի հաջող լուծման համար։
Ինչ վերաբերում է գերիների, առևանգված անձանց վերադարձի հարցում ՌԴ-ի աջակցությանը՝ Զախարովա նշել է, որ խոսքը ոչ թե Ռուսաստանի քաղաքացիների, այլ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված բնակիչների մասին է»։
«Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ է նրանց գցել ողբերգական ճակատագիրը, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կասկած էր հայտնել, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ ադրբեջանցիները շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելուց հետո, որի ժամանակ թիրախավորել էին խաղաղ բնակիչները, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար, համաձայնվել էին կրակը դադարեցնել միայն Արցախի ՊԲ-ն լուծարելու պայմանով՝ պարտադրելով ընդունել ինտեգրացիայի պահանջը ու ներկայացրել Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանց ցուցակը։ Բաքուն պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։
Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյա առևանգված է ու գտնվում է Բաքվում, նրացն թվում ՌԴ քաղաքացիությունից հրաժարված ռուբեն Վարդանյանը։
Քանի որ լրագրող գործընկերներից բանավոր հարցումներ եմ ստացել, տեղեկացնում եմ հետևյալը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, ապա շարունակել․ «2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։
Հաջորդ օրը, առավոտյան նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը։ Հաղորդման հիման վրա հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու և հանգամանքները պարզելու նպատակով»։
Աշխարհը ծանր վիճակում է, իր հեռավար դատավարության ժամանակ ասել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Երրորդ նախագահը նաև նշել է՝ ցանկացած պահի ինչ-որ բան կարող է սկսվել, և մենք գործ կունենանք անսպասելի և աղետալի իրադարձության հետ:
«Փաստն այն է, որ աշխարհում նոր համաշխարհային պատերազմ է ընթանում, որն սկսվել և զարգացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ուկրաինայում, այժմ՝ Իսրայելում։ Այս իրավիճակում մենք շատ ծանր վիճակում ենք, ցանկացած պահի կարող է ինչ-որ բան սկսվել, և մենք կբախվենք անսպասելի ու աղետալի իրադարձությանը։
Մեզ ասում են՝ «դուք խառնաշփոթ եք ուզում». բայց ամեն ինչ արդեն խառնված է: Ինչ է կատարվում հիմա Իսրայելում` խավարի և լույսի ճակատամարտ: Ես կասկած չունեմ, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասել է Սաակաշվիլին։
Իսրայելի գործողությունը առնվազն մի քանի շաբաթ կտևի։ Շատ դժվար է մի քանի օրվա ընթացքում ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի վրա, որտեղ բնակվում է ավելի քան 2 միլիոն մարդ, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի ողջ ենթակառուցվածքը, վերացնել անձնակազմը և վերահսկել իրավիճակն այդքան մեծ թվով զայրացած փախստականների հետ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքների ուսումնասիրության բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։
Նա հավելել է, որ «Հեզբոլլահը» գտնվում է բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով այն փորձը, որն այն ձեռք է բերել Սիրիայում ավելի քան 10 տարվա ռազմական արշավի ընթացքում։ Իսրայելը նման փորձ չունի։
«Հըզբոլլահը» հասկանում է, որ եթե Իսրայելը կարողանա լիարժեք օպերատիվ վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի վրա, «Հեզբոլլահի» հնարավորությունները կթուլանան:
Հենց «Հեզբոլլահի» հարձակումը զսպելու համար էլ Իսրայելը գրավեց իր դաշնակիցներին՝ ի դեմս Միացյալ Նահանգների, որը լրացուցիչ ուժեր է փոխանցում Իսրայելի հյուսիսում երկրորդ ճակատի բացումը կանխելու համար: Ամերիկյան օգնությունը բացառապես զսպող ազդեցություն ունի «Հեզբոլլահի», Իրանի և Լիբանանում և Սիրիայում գործող կազմակերպությունների ներգրավման վրա։ Խոսքը շիա վստահված անձանց մասին է»,- ընդգծեց Մելքոնյանը։
Նա բացատրեց, որ «Հեզբոլլահի» հաշվարկը հետևյալն է. եթե Իսրայելը խրվի Գազայում, և գործողությունը երկար տեւի, ապա հակամարտության մեջ մտնելու հավանականություն կա։ Բայց եթե Իսրայելն արագ հաղթահարի իր առջև դրված նպատակաը, ինչը քիչ հավանական է, ապա «Հեզբոլլահի» համար լրացուցիչ ռիսկեր կաջառանան։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ փորձագետի, այն պետք է ոչ մի կողմի չաջակցի, այլ միայն մտահոգություն հայտնի, ոչ ավելին։
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստը՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին և ՀՀ ՔԿ ծառայողի օրվան։ Նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որում նշել է․
«Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ, հատկապես զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն առ այսօր շարունակում են քննությունը` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ ագրեսիայի ակտեր իրականացնելու, քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերով։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն։
Քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ, այդ թվում՝ զննվել է 100-ից ավելի դեպքի վայր, հարցաքննվել են 4000-ից ավելի վկաներ և տուժողներ, նշանակվել են 500-ից ավելի փորձաքննություններ։
Քննության առարկա են դարձվել նաև՝ ագրեսիայի ակտերի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես՝ պարզվել են 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների՝ բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետևանքով հակառակորդն անարգել, մինչև 3.5կմ խորությամբ, մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։ Մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Քննության առարկա են դարձվել նաև՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ակտի ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողների առանձին գործողությունները, որոնց վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ։ Նշված վարույթների շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 17 զինծառայողի, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ այն հանգամանքին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված մի շարք դեպքերով քննվող քրեական վարույթների շրջանակներում քննության առարկա են դարձվել անհետ կորած անձանց վերաբերյալ հնարավոր բոլոր հանգամանքները: Կազմվել են անհետ կորելու հանգամանքները նկարագրող առանձին տեղեկանքներ, որոնք ներկայացվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին: Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացված քննության արդյունքները, այդ թվում՝ անհետ կորած անձանց վերաբերյալ ձեռք բերված ապացույցները, պարբերաբար ներկայացվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, Միջգերատեսչական հանձնաժողովին, արտաքին գործերի նախարարությանը և իրավասու այլ գերատեսչությունների, ինչպես նաև՝ անհատ իրավապաշտպանների»:
ՌԴ ՊՆ տարածած օրվա տեղեկագրում ասվում է
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակիչների հումնիտար իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների կողմից հանձնված զինամթերքով, սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով պահեստների պաշտպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության վայրերում ՝ ստեղծելով 25 պահակակետ՝ «Հյուսիսի» (7 կետ) և «Հարավ» (18 կետ), որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»։
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ իր երկիրը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում, գրում է Brussels Signal-ը։
Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա, կարծում է Տիգրան Բալայանը։
Brussels Signal-ին տված հարցազրույցում Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։
«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։
Հիմնական խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը իր էքսպանսիոնիստական ծրագրերի համար մինչև հիմա չի առերեսվել որևէ կոնկրետ հետևանքի:
Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց, որին հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը, նշում է լրատվամիջոցը։
Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Միաժամանակ Բալայանը բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։
Նա վկայաբերել է նախագահ Ալիևի նախկին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին»։
«Reuters»-ը հաղորդում է նաև, որ Ալիևը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», նշում է լրատվամիջոցը։
Բալայանի կարծիքով, ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։ Նա նաև ասել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Երեկ Շառլ Միշել-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը կրկին հոխորտացել է, թե Հայաստանը շարունակում է «օկուպացրած պահել Ադրբեջանի 8 գյուղեր»: Այս ձեւակերպումը թերեւս Իլհամի մոտ սկսել է նկատվել հատկապես Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից հետո։
Իսկ Գրանադայում հայտարարություն ստորագրելով և Ադրբեջանի 86,6 հազար կմ² ֆիքսելուց հետո, աշխարհի լուռ հայացքի ներքո Արցախում էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն վարած բաքվեցի բռնապետը սկսել է Հայաստանից գյուղեր պահանջել։
Ցավոք, վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի բավարարեն թշնամու պահանջները, բայց այնուամենայնիվ ի՞նչ կարելի է անել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։
Հայաստանը առաջին հերթին պետք է սկսի դիվանագիտական դեմարշ` տիրաժավորելով Արցախի էթնիկ զտման, 100 հազարից ավել բռնի տեղահանվածների ու հայրենազրկվածների հարցը, Արծվաշենի և Հայաստանից օկուպացված տարածքների վերադարձի հարցը։
Վերջնարդյունքում Հայաստանը պետք է կարողանա Արծվաշենի և բաքվեցի բռնապետի հիշատակած 8 գյուղերի հարցը լուծել Արծվաշենի և մյուս գյուղերի փոխանակման, իսկ Հայաստանից օկուպացված Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի տարածքների դեօկուպացիային հասնել։
Սա պետք է դառնա քաղաքական խոսույթի մաս, բոլոր հարթակներում Հայաստանը պետք է խոսի իր տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության մասին, անգամ եթե միջնորդները հորդորում են, թե հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման արդյունքում, պետք է դա մի կողմ թողնել ու անհրաժեշտ քարոզչական մասը ապահովել հասնելով նրան, որպեսզի միջնորդները ստիպված լինեմ անհրաժեշտ ճնշում գործադրել գոնե այս հարցում բաքվեցի բռնապետի վրա»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Հանուն «սրբազան» նպատակի՝ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը։
Եկեք սառը, «չոր» հաշվարկով նայենք ինչ մեզ տվեց, այսպես կոչված, բրյուսելյան հարթակը:
Անցած տարվա հոկտեմբերի 6-ին ստորագրվեց, այսպես կոչված, Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով հակամարտության երկու կողմերից մեկը՝ Հայաստանը, ճանաչեց ԼՂ պատկանելիությունը Ադրբեջանին: ԼՂ խնդիրը դարձավ Ադրբեջանի «ներքին հարց», ինչից կարճ ժամանակ հետո Արցախը շրջափակվեց ու այս պատմությունն իր ողբերգական ավարտին հասավ այս տարվա սեպտեմբերի 19-20-ին:
Գրանադայում դարձյալ տեղի ունեցավ քառակողմ հայտարարություն:
Նոր հայտարարության «առանձնահատկությունն» այն է, որ դրան Ալիևը չի մասնակցել՝ թողնելով, որ այս անգամ Փաշինյանը միակողմանի պարտավորություններ ու պատասխանատվություն ստանձնի:
Դրան անմիջապես հաջորդեց Ալիևի հավակնոտ հայտարարությունը անկլավների մասին:
Գրանադայի հայտարարության ողբերգական հետևանքն էլ է կանխատեսելի:
Եվ այս «հաղթական» դիվանագիտությունը Փաշինյանը երկու նպատակով է իրականացնում՝ ա) սեփական իշխանության երկարաձգում(կամ իր ընտանիքի համար քաղաքական ապաստանի հարցի լուծում), բ) «ռուսական «լծից Հայաստանի ազատագրում»:
Վերջում կարող է պարզվել, որ հանուն այդ երկու «սրբազան» նպատակի՝ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը»,- գրում է քաղաքագետը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.