29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Այս մասին հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։
Նա հայտնել է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է IRNA-ն։
«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո, իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,- տեղեկացրել է Ջամշիդին։
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Երբ արտասահմանյան կամ ադրբեջանական լրատվական միջոցներն են գրում Արցախից 100 հազար փախստականների մասին, հասկանալի է, որ մի մասը դա անում են վերջին (անցակետը անցած ու Հհ-ում գրանցված), տվյալների հիման վրա, մի մասն էլ, հատկապես Ադրբեջանական աղբյուրները միտումնավոր: Բաց ինձ համար անհասկանալի է, երբ 100հազար թիվը կրկնում են, մեր լրագրողները, փորձագետները, առավել ևս ՀՀ իշխանության ներկայացուցիչները հատկապես տարբեր Եվրոպական հարթակներում, առիթ տալով 100 հազար թիվը օրինականացնել տարբեր եվրոպական պաշտոնյաների,ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման և այլ կազմակերպությունների կողմից հումանիտար,մարդասիրական օգնության հաշվարկների ու այլ նպատակների համար:
Իրականում վեջին մարդահամարի տվյալներով մինչ 2020 թվի պատերազմը Արցախում ապրում էին 150 հազար մարդ: 44 օրյա Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի Շուշիի, Քարավաճառի ու Քաշաթաղի շրջանները օկուպացնելուց հետ, վերը նշված շրջանների ավելի քան 100 գյուղերից, 4 քաղաքներից (Շուշի, Հադրութ, Քարավաճառ, Բերձոր), ինչպես նաև Ասկերանի,Մարդակերտի, Մարտունու շրջանների մի քանի տասնյակ օկուպացված գյուղերից Հայաստան են տարհանվել ավելի քան 40 հազար փախստականներ:
Եթե այդ քանակին ավելացնենք նաև մոտ 10 հազար Արցախի քաղաքացիների, (ուսանողներ, տարբեր առիթներով ՀՀ-ում ու այլ երկրներում մինչև շրջափակումը գտնվող Արցախի քաղաքացիներին),ապա մենք կստանանք մարդահամարի տվյալները, մոտ 150 հազար մարդ: Արցախի իշխանությունները պետք է սկսեն հաշվառել բոլոր Արցախցիներին, համապատասխան սոցիալական, հումանիտար, մարդասիրական հարցերը ՀՀ իշխանությունների հետ կարգավորելու և որ ավելի կարևոր է, Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար, պաշտոնական շրջանառության մեջ օգտագործելով 150 հազար փախստականների թիվը»,- գրում է Անուշավան Դանիելյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և ելույթ է ունեցել:
Լուսանկարներից պարզ է դառնում նաև, որ օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի շենքի վրա, տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը:
Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ալիևը ժամանել է օկուպացված Ստեփանակերտ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ալիևը չի կանգնելու, եթե չկանգնացնենք: Դեռ ուշ չէ»․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրների ընտրյալ խմբին, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին, գրում է Politico-ն։
Քննարկումներին ծանոթ պաշտոնյաները Politico-ին ասել են, որ Բլինքենը հոկտեմբերի 3-ին կայացած կոնֆերանսի ժամանակ բարձրացրել է ներխուժման հնարավորության հարցը:
Հեռախոսազրույցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը ԱՄՆ արձագանքի վերաբերյալ պաշտոնյաների հարցերին: Զրույցի ընթացքում Բլինքենն ասել է օրենսդիրներին, որ Պետդեպարտամենտը չի երկարաձգի գործող համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն առաջարկել Ադրբեջանին: Համաձայնագիրը երկարաձգվում էր ամեն տարի՝ սկսած 2002 թվականից, սակայն դրա ժամկետը լրացել է հունիսին։ Նույն կոչում Բլինքենը զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային հատված:
Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, Բաքվի ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո Երևանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պլաններ ունենալ:
«Հատկապես մտահոգիչ է Սյունիքի հարավային հատվածը, որն Ադրբեջանը անվանում է Զանգեզուրի միջանցք, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:
Ալիևը չի մասնակցել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Բաքվի և Երևանի միջև ծրագրված խաղաղ բանակցություններին։ Ավելի ուշ Ալիևն առաջարկել է Վրաստանը որպես Հայաստանի հետ բանակցություններ ընդունող երկիր։
Պաշտոնյաների խոսքով՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դեռ կարող է լուծվել արդյունավետ դիվանագիտական բանակցությունների միջոցով։
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով ԱՀ ՔԿ-ի ներկայացուցչի խոսքը։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն, դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։
Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում»,-նշում է աղբյուրը։
Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ մարդկանց տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
Գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմել է ականատեսը:
Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի» 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հիմա էլ ցինիկ դիտավորությամբ հրապարակել են անօգնական վիճակում գտնվող մարդու տատապանքի կադրեր այդ հոգեվիճակը, հուսահատությունը նրա ընտանիքում, հայ հասարակության մեջ տարածելու համար: Ակնհայտ է, թե ինչ պայմաններում է Վագիֆ Խաչատրյանը գտնվում այս 4 ամիսների ընթացքում հեռու ընտանիքից, հայրենիքից, վախի մթնոլորտում, ադրբեջանական գերության մեջ դատապարտված տառապանքների:
Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն համարում:
Պետք էր ամեն ինչ անել, որ Վագիֆ Խաչատրյանն ու մեր մյուս հայրենակիցները չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, չլինեն այսպիսի նվաստացած վիճակում, որ Ադրբեջանն էլ դրանից հրճվանք ապրեր: Հայաստանի քաղաքացին, հայը պետք է զգա Հայաստանի պետության պաշտպանությունը:
Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ:
Նրանց հանցավոր արարքները շարունակվելու են, քանի որ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացակայությունը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ, իր կարծիքով, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բիշքեկում բացակայության պատճառները միանգամայն պարզ են: Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը՝ անդրադառնալով Բիշքեկի գագաթնաժողովին Հայաստանի ղեկավարի բացակայությունը։
ՌԴ նախագահը նշել է, որ նախապես հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։
«Մենք իրար զանգահարում ենք և խոսում, այդ թվում՝ այսօրվա գագաթնաժողովի մասին։ Կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, հիմա այդ մասին չեմ խոսի։ Ավելի լավ է հարցնեք Հայաստանի վարչապետին», — ասել է Պուտինը։
Միաժամանակ, ՌԴ նախագահը նկատել է. «Դե, մենք ամեն ինչ հասկանում ենք, լսեք, մենք բոլորս չափահաս ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է. նա երևի հիմա ճամփորդելու ժամանակ չունի»:
Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն բանից հետո, երբ անցած տարի նոյեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որով արմատապես փոխվեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը հիմա, ինչպես դուք ասացիք, փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք,ապա այն հիմա չի դարձել։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն բանից հետո, երբ անցյալ տարի՝ նոյեմբերին, Պրահայում կայացած հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- ասել է ՌԴ նախագահը։
Ըստ նրա, նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։
«Չմանրամասնեմ, բայց ուզում եմ ասել, որ նախորդ տասնամյակների ընթացքում մենք բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության։ Ինչն է միշտ խնդիր եղել․ պայմանավորվում էին, որ պետք է հանրաքվե անցկացվի։ Բայց մի կողմն ասաց, որ չի կարող նշել այս հանրաքվեի ամսաթիվը։ Սա Ադրբեջանն է։ Որովհետև եթե ընթացիկ պայմաններում հանրաքվե անցկացվի, անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե նույնիսկ 20 տարի հետո, հանրաքվեի արդյունքը պարզ կլինի։ Եվ դրա համար առաջարկվել էր դա թողնել ապագա սերունդների որոշմանը։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր հանրաքվեի օրը որոշել, իսկ այս հանրաքվեում որոշել Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ իրենք էլ ելնում էին նրանից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվեր 20 տարի հետո, ապա բնակչության ներկայիս կազմով, արդյունքն ակնհայտ կլիներ։ Սա էր խնդրի էությունը, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում, սա էր կարգավիճակի որոշման հիմնական խոչընդոտը: Դե, իսկ հիմա, անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակեց այս թեման և ասաց. Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, նույնիսկ նշեց քառակուսի կիլոմետրերի թիվը՝ վկայակոչելով 1991 թվականի պայմանագիրը, երբ նախկին միութենական հանրապետությունների պետական սահմանները որոշվում էին Խորհրդային Միությունում հաստատված սահմանների համաձայն։ Վերջ։ Թեման փակված է։ Ուստի, երբ 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահների ներկայության մասին, նախ՝ նրանց մանդատը մի բանի համար էր․ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը։ Եվ երկրորդ՝ վերջնականապես որոշված չէր Ղարաբաղի կարգավիճակը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ, հայտարարել է, որ «Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը կոչ է անում նրանց վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները», հաղորդում է ԱՊԱ-ն:
Մամեդովը Հաագայի դատարանում խոսել է Ղարաբաղի «հայ բնակիչների վերաինտեգրման մասին» (չակերտները՝ Tert.am) :
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ հասարակությունը, որտեղ խաղաղ ապրում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները։
Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, զրկվել է նաեւ ամիսներ շարունակ Արցախում շրջափակման մեջ գտնված, ապա բռնի տեղահանված մորը տեսակցելու հնարավորությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Մարատ Հակոբյանին մոր հետ տեսակցելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ արցախցիների ցեղասպանման, հայրենազրկման համազգային աղետի դեմ Երևանում տեղի ունեցածինքնաբուխ ակցիաների վերաբերյալ քրեական վարույթով։ Մարատ Հակոբյանի ձերբակալման և կալանավորման պահին նրա ընտանիքի անդամները Արցախում էին, իսկ նրա զինվորական հորից որևէ տեղեկություն առհասարակ չկար։ Փաստաբանն անգամ զերծ էր մնում նույնականացնող տվյալներ հրապարակելուց, քանի որ Մարատի մայրը, որն այդ պահին ադրբեջանական պաշարման մեջ գտնվող Արցախում էր, տեղյակ չէր որդու ձերբակալությունից։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարատի մայրը, ավելի քան 100,000 արցախցիների հետ միասին, ստիպված բռնել է գաղթի ճանապարհը և տեղափոխվել ՀՀ, սակայն կալանավայրում գտնվող որդուն արդեն քանի օր է, չի կարողանում տեսակցել։ Խնդիրն այն է, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորման որոշում կայացնելուց զատ նաև սահմանափակել է Մարատի տեսակցությունների հնարավորությունը, ընդ որում, պարզ չէ, թե ինչու, ի վերջո, 18-ամյա երիտասարդն ում նկատմամբ կարող էր այնպիսի ազդեցություն ունենալ, որ անգամ տեսակցություններն են արգելվել, պարզ չէ։ Մարատ Հակոբյանի փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով թույլ տալ տեսակցությունները՝ գոնե մոր հետ, սակայն, ինչպես պարզվեց, դատախազությունը մերժել է այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե չեն կարող վերացնել տեսակցությունների արգելքը, թեեւ խափանման միջոց փոխելու լիազորություն դատախազն ունի։
Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ օրենսգիրքը մեկնաբանվել է յուրովի, ավելին, տպավորություն է, թե դա մարդ չիմեկնաբանել, այլ՝ արհեստական ինտելեկտը։
«Մասնավորապես, ասում են, որ դատախազն իրավունք ունի միայն խափանման միջոցը փոխել կամ վերացնել, իսկ տեսակցությունների արգելքը դա խափանման միջոցի պայման է, որը, ըստ դատախազության, չեն կարող փոխել, դա պետք է Վերաքննիչ դատարանում քննարկվի։ Իհարկե, դա շատ պրիմիտիվ, տեխնիկական մեկնաբանություն է, որը իրավունքի էության հետ, «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական կանոնի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշել է Արսեն Բաբայանն ավելացնելով, որ նշված պատճառաբանությունը նաև քրեական արդարադատության իմաստով է խնդրահարույց. «եթե դու կարող ես մարդուն ազատել կալանքից, ապա տեսակցությունների արգելքը միանշանակ կարող ես վերացնել»։
Դատախազությունը, ըստ Արսեն Բաբայանի, պարզապես դաժան է վարվում 18-ամյա արցախցու հետ, պատժում է նրան և մորը, որովհետև մենք մոր հետ տեսակցություն էինք խնդրել ընդամենը։ Իր դաժան վերաբերմունքի շրջանակներում որպես պատիժ զրկել է 18-ամյա երիտասարդին՝ մոր հետ հանդիպելուց այն պայմաններում, երբ մայրը 9 ամիս եղել է շրջափակման մեջ՝ Ստեփանակերտում, ի վերջո հասել է Հայաստան՝ հույսով, որ որդուն կտեսնի, և, այսպես պատժում են նաև մորը։
Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանի խոսքով՝ արդար որոշման դեպքում ուսանողն անմիջապես պետք է ազատ արձակվի։ Կալանավորման որոշման դեմ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Մարատ Հակոբյանի ձերբակալությունն ամբողջությամբ անօրինական է եղել՝ ականատես վկայի մատնանշմամբ, մինչդեռ, «ականատես վկա» կոչվածը հայտնել է, որ դեպքին առհասարակ ականատես չի եղել։ Բացի այդ, Մարատ Հակոբյանը ներկայացել է ինքնակամ՝ իմանալով, որ ոստիկանությունից իրեն փնտրում են և, չնայած ինքնակամ ներկայանալուն, ձերբակալվել է։ Փաստաբանն ընդգծում է՝ որևէ հիմք և պայման չկա՝ նրան կալանքի տակ պահելու համար։
Իսկ 18-ամյա երիտասարդն ո՞ւմ նկատմամբ պետք է ենթադրաբար ազդեցություն ունենա, որ նրան մեկուսացրել են՝ հարցի ի պատասխան փաստաբանը հայտնեց․ «Այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք գտնվում էին Հրապարակում՝ օնլայն տեսախցիկների տակ՝ 30-ից ավել։ Այդ մարդկանց նկատմամբ, իբր, կարող է որոշակի գործողություններ կատարել, որ նրանք հավաստի ցուցմունք չտան։ Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխում ծնված երևակայությունն է, թե ինչ տրամաբանությամբ է այս երևակայությունը դրվել կալանքի հիմքում՝ պետք է հարցնել վարչապետի մամուլի քարտուղարին»։
Մարատ Հակոբյանի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, մեղադրանքի հիմքում դրվել է մեկ տեսանյութ, որում, ըստ Քննչական կոմիտեի, «Մարատ Հակոբյանն ագրեսիվ դեմքի արտահայտություն ունի», ընդ որում, այն պայմաններում, երբ ոստիկանությունն ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քաղաքացիների նկատմամբ։ Հատկանշական է, որ Մարատ Հակոբյանին մեղսագրվում է զանգվածային անկարգությունների մասնակցությունը, սակայն մասնակցությունն ինքնին հանցագործություն համարվել չի կարող, հանցավոր արարք համարելու համար պետք է բռնություն լինի, որը ևս չի հիմնավորվում։
Կալանավորումից հետո Մարատ Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ըստ փաստաբանի, նույնիսկ ընդհանրապես «մոռացել են», թե որտեղ է Մարատը, ժամանակ առ ժամանակ կբացեն գործը՝ կալանքի երկարացման համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.