29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է շարունակի սովորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Բայդենի այն խոստովանությունը, որ ինքը ցանկանում է ճնշել ՌԴ նախագահին, գրում է URA.ru-ն։
«Դար ապրիր, դար սովորիր։ Պետք է սովորել, այդ դեպքում ոչ մեկին ճնշելու ցանկություն չի լինի»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ Ամերիկայի նախագահը պետք է սովորի հարգել ուրիշներին և կարողանա փոխզիջումներ փնտրել։
Պուտինն ընդգծել է, որ անհնար է ճնշել Ռուսաստանին։ Նա նաև նշել է, որ Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է, և եթե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ կառուցելուց բացի այլ խնդիրներ չունեն, դա վատ չէ։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվածում շարունակվող պատերազմում երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մահանալ:Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Մեր ինքնաթիռները ձեզ կհասնեն ամենուր… յուրաքանչյուր հրթիռ ունի իր հասցեն։ Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամին», — ասել է Գալանտը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների օդաչուներին:
«ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել իրենց դիրքերում, կա՛մ անվերապահ հանձնվել: Երրորդ տարբերակ չկա։ Մենք կջնջենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը և կվերացնենք այն իր բոլոր հնարավորությունները», — հավելել է նա։
Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային օպերացիային, որը կարող է ամենազանգվածայինը լինել վերջին չորս տասնամյակում, գրում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ ավարտում է իր նախապատրաստական աշխատանքները «օդից, ծովից և ցամաքից համակարգված հարձակման համար»:
Ցամաքային հարձակման հայտարարված նպատակներն են՝ «ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը և նրա ռազմական հնարավորությունների ոչնչացումը, Իսրայելի վրա Գազայի հատվածից ահաբեկչության սպառնալիքի վերացումը, պատանդների հարցի լուծումը և Իսրայելի սահմանների և նրա խաղաղ բնակիչների պաշտպանությունը»:
Արցախի կառավարությունը պետք է պահվի Հայաստանում՝ ապագայի համար, կարծում եմ՝ հանձնվելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։
«Ապագայի համար դա պետք է, որովհետեւ կարծում եմ՝ հանձնվելը սխալ է։ Ի վերջո ես կարծում եմ՝ միջազգային ատյանների, տարբեր գործընկերների հետ պետք է տարվեն աշխատանքներ, որովհետեւ երկիրը բռնազավթվել է, ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են կատարվել, եւ պետք է լինի մի մարմինը, որը կարողանա այդ ամենը ներկայացնել իրավական հարթության մեջ եւ փորձել արցախահայության իրավունքները պաշտպանել։ Դուք տեսնում եք ռազմաքաղաքական զարգացումները տարածաշրջանում ու հարակից շրջաններում, ամեն ինչ բավականին ակտիվ է ընթանում ու ամեն պահի կարող է նոր իրավիճակ ստեղծվել, մեզ համար կարող է շահեկան իրավիճակ ստեղծվել, եւ պետք է այդ ամենին ինչ-որ կերպ պատրաստ լինել։ Դա նաեւ թույլ կտա արցախահայության հետ կապված, մասնավորապես, սոցիալական հարցերը լուծել, Հայաստանում ինտեգրվելու, արցախահայության հավաքականությունը պահելու համար»,- ընդգծեց
Վահրամ Բալայանը։
Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու մասին հայտարարություններին՝ Բալայանն ասաց, որ հրամանագիրը իրավական տեսանկյունից ուժ չունի․ «Այդպիսի հրամանագիր լինել չի կարող։ Այն չունի իրավական հենք։ Իհարկե հնարավոր է Սահմանադրական դատարան դիմել՝ հրամանագրի սահմանադրականության հարցով։ Այդ հարցի շուրջ քննարկումները պետք է երկար ու կշռադատված լինեն»։
Անդրադառնալով այն դիտարկմանը Արցախի ընդդիմությունն է ընտրել Շահրամանյանին նախագահի պաշտոնում, եւ դրանով է պայմանավորված որ մինչեւ հիմա հրամանագիրը առոչինչ ճանաչելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկում, պատգամավորն արձագանքեց․
«Երբ Սամվել Շահրամանյանը նախագահ է ընտրվել, նա նաեւ նախընտրական մի փոքր ծրագիր էր ներկայացրել, որի հիմքում Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Ձայն տվողներն ի՞նչ տրամաբանությամբ կարող էին տրամադրված լինել, որ այսպիսի բան լիներ, այսինքն՝ նպատակն այն է եղել, որ հնարավորինս եղածը օգտագործել, շարունակել պահպանել Արցախի Հանրապետությունը։ Հրամանագիրը իմ քննարկման հարցը չէ, կարծում եմ՝ դա պետք է ստորագրողները ներկայացնեն, թե ինչ պայմաններում է դա եղել, չնայած որոշակի ենթադրություններ կարելի է անել, չնայած, որ ակնհայտ էր ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի վրա ճնշումները։ Այդ ամենին դիմակայելը բարդ էր, եւ աշխարհն էլ լուռ էր, երկիրն էլ 9 ամիս շրջափակման մեջ էր, ծանր կացության մեջ էր բոլոր առումներով, Ստեփանակերտից որտեղ նայում էիր ադրբեջանական դրոշ էր, պատճառները շատ են»։
Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՅԴ-ի համար սպասելի չէր նման բովանդակությամբ հրամանագիրը․ «Եթե սպասելի լիներ ԱՀ ԱԺ նախագահը դաշնակցական էր, եւ Ադրբեջանն անընդհատ պահանջում էր Արցախի պետական մարմինների լուծարում, այսինքն՝ եթե նման տրամադրություններ լիներ, ապա ԱԺ-ն նման որոշում կկայացներ, ինքը կինքնալուծարվեր, հենց օրինակ՝ ԱԺ նախագահը ասում էր՝ նման բան լինել չէր կարող, դա մերժվում էր»։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստացված տվյալների իսկությունը ստուգելու նպատակով: Պարզվել է, որ 2023 թվականի հուլիսին պետական գրանցում ստացած «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ն, իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, արհեստականորեն ստեղծել է պայմաններ, ինչպես նաև հարկային մարմնին տեղեկացրել է՝ իբրև թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գործարանային հասցեում զբաղվում է հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ։ Պարզվել է նաև, որ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ այսպես կոչված հակակոռոզիոն պատրաստուկներն ընկերության կողմից երկու դեպքով արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն։
Մինչդեռ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանվող արպրանքը չէր հանդիսացել հակակոռոզիոն նյութ, նման արտադրություն ընկերության կողմից իրականում չէր կազմակերպվել, արտահանման գործընթացը նպատակ է հետապնդել հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ավելացված արժեքի հարկը։
Ենթադրյալ հակակոռոզիոն պատրաստուկների արտահանման ընթացքում Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են նմուշառումներ: Նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակորոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում, հակակոռոզիոն պատրաստուկների արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներ ևս առկա չեն եղել։ Միջոցառումների ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների և հանգամանքների առկայության պայմաններում «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի տնօրեն Կ․ Կ․-ն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում խոստովանել է, որ իրականում չի զբաղվել հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ ու դրանց արտահանմամբ և պարտավորվել է վերականգնել պետությանը պատճառված վնասը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից պետական բյուջեից 75 մլն դրամ ավելացված արժեքի հարկ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության տնօրեն Կ․Կ․-ն։ Միաժամանակ, ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում են, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի կողմից վառելիքի ձեռքբերումների՝ դրանց ուղեկցող փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 2649 շահառու վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելու, 2366-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 4398-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում։
Նախարարությունից հիշեցնում են՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն՝ urlshortener.at/euvG9։
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները բերման են ենթարկել 18-ամյա ադրբեջանցի մի երիտասարդի, ով կասկածվում է տեղի բնակիչներին բազմաթիվ անգամներ ծեծի ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Նրան այժմ հարցաքննում են իրավապահները։ Ձերբակալվածի 17-ամյա հանցակիցը հետախուզվում է. հանցավոր խմբի բոլոր անդամներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել էր ստուգել համացանցում տարածված տեսանյութերը՝ Ադրբեջանից ներգաղթյալների կողմից անցորդներին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ 17 և 18 տարեկան մի խումբ դեռահասներ, որոնք իրենց անվանել են «ադրբեջանական մաֆիա», հարձակվել են Սանկտ Պետերբուրգի պատահական բնակիչների վրա, ծեծել և ամենը տեսանկարահանել։
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի («Խուլիգանություն») հատկանիշներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը օկուպացված Ստեփանակերտում Հայաստանի համար լավ բան չի խոստանում: Նման կարծիք է հայտնել Կարնեգի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս Դե Վաալն իր X միկրոբլոգում՝ վերլուծելով Ալիևի հայտարարությունը։
Նրա կարծիքով, «դա զայրացած ելույթ է, որը խոսում է անցյալի դժգոհությունների մասին և ոչինչ չի ասում ապագայի կամ հաշտության մասին»:
«Ոչ մի ձիթենու ճյուղ չկա: Խորեոգրաֆիան դա է ընդգծում: Ալիևը կամուֆլյաժ համազգեստով Ստեփանակերտի/Խանքենդիի դատարկ հրապարակում: Ավելի ուշ Ալիևին նկարահանել են լքված փողոցներով և գրասենյակներով միայնակ քայլելիս: «#Ղարաբաղն առանց հայերի»-ի շատ նման ուղերձ՝ ադրբեջաներենով «ադրբեջանական ժողովրդին»:
Փորձագետն ուշադրություն է հրավիրում Ալիևի այն խոսքերի վրա, որ «Ադրբեջանի բոլոր բնակիչները փառաբանում են Ալլահին»։ «Այս «մենք»-ն այստեղ չի ներառում 3 շաբաթ առաջ փախած հայերին, և նրանց վերադառնալու կոչ չկա։
Սա շատ անձնական է հնչում, և ասես Ալիևը դեռ ուզում է հաշվեհարդար տեսնել, իր կարծիքով, 17 տարվա նվաստացման համար, երբ հայերը գերիշխող դիրքում էին: Դր համար նա ծաղրում է Ղարաբաղի հայ առաջնորդներին, ասելով, որ նրանք «թեյ են խմում» Ադրբեջանի բանտերում՝ «սպասելով արդարադատության»։
Դա նաև անձնական էր այն առումով, որ ելույթը համընկավ 2003 թվականին նախագահի պաշտոնում նրա առաջին երդմնակալության 20-ամյակի հետ: Միգուցե նույնիսկ սեպտեմբերյան ռազմական օպերացիան այս ամսաթվի հետ համընկավ։
Սա լավ բան չի հուշում Հայաստանի համար: Այստեղ ոչ մի նշան չկա այն բանի, ինչի կոչ են անում արևմտյան երկրները՝ Ալիևը պետք է սկսի Հայաստանին և Փաշինյանին վերաբերվել որպես գործընկերոջ, ոչ թե պարտված թշնամու։
Փոխարենը, դա հուշում է, որ Ալիևը դեռ հավատում է, որ լեգիտիմություն է ձեռք բերում հանրությունից՝ մոբիլիզացնելով հակահայկական տրամադրությունները: Եվ սրանք ուժեղ նշաններ են, որ նա շարունակելու է սպառնալ հենց Հայաստանին»։
Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։
«Մենք ընդունում ենք, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- ասաց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք կնստի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։
Ամիրբեկովի խոսքով, Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։
Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։
«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։
Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրման, հյուսիսում երկրորդ ճակատի բացման և Իրանի միջամտության վտանգ կա։ Այս մասին կիրակի օրը CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Չենք կարող բացառել, որ Իրանը ինչ-որ կերպ ուղիղ հակադրության մեջ կմտնի։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր անկանխատեսելի հանգամանքներին։
Ահա թե ինչու ԱՄՆ նախագահն այդքան արագ ավիակիր ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան շրջաններ, և ինքնաթիռներ՝ Պարսից ծոց։ Նա ցանկանում է զսպման շատ հստակ ազդանշան ուղարկել ցանկացած պետության կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի օգտվել այս իրավիճակից»,- ընդգծել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.