29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել դատավորների աշխատավարձերի վերաբերյալ, որում նշված է․
«Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե դատավորների իրավունքները խախտվում են, և 60 տոկոս «աշխատավարձը բարձրացնելու պատրվակով իշխանությունը նրանց զրկում է հավելավճարներից»:
Հայտնում ենք, որ տեղեկությունն առնվազն թյուրըմբռնման արդյունք է, այդ թվում՝ «հավելում» և «հավելավճար» հասկացությունների համատեքստում: Հետևաբար, այն պնդումը, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես վերջիններս չեն ստանալու ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, ինչպես նաև արտաժամյա և գիշերային ժամերին կատարված աշխատանքի համար ստացված վարձատրության հավելումը:
Սակայն նոր օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է հավելում՝ առաջին ատյանի դատավորների համար՝ 60 տոկոսի չափով, իսկ վերաքննիչ ատյանի դատավորների համար՝ 55 տոկոսի չափով: Ավելացվող աշխատանքի վարձատրության ֆոնդը կազմելու է մոտավորապես 1 միլիարդ 640 միլիոն ՀՀ դրամ:
Միաժամանակ հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորումներն արդեն իսկ 2023 թվականի մայիս ամսից գործում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նկատմամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում և շուրջ կես տարի է ինչ նշված կարգավորումները կիրառվում են Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում:
Հետևաբար իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարելուց և հանրությանը ապակողմնորոշող տեղեկություններ հայտնելուց զերծ մնալու համար հորդորում ենք առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացվող օրինագծերը»:
Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
«Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ ուժեղ զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Ուրախ եմ, որ ի վերջո, այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ. հրթիռային համակարգը թե խփելու, թե պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,-ասաց նա:
Անդրադառնալով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ համակարգը գոյություն չունի ոչ թե այսօր, այլ վաղուցվանից. «2020 թվականի պատերազմից հետո դա չկա եւ որեւէ օգնություն, որեւէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել եւ ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են եւ որը ինքը ճիշտ է համարում»:
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանին փող է տրվել, որ զենք մատակարարեին, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»,- ընդգծեց Բաբայանը:
Նա խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական:
Ձեզ մեկը կողքից կլսի և կհասկանա, թե Մամիկոն Ասլանյանը իշխանության համար ամենամեծ վախն էր։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան ընդդիմությանը։
Ըստ Սիմոնյանի՝ դատական իշխանության հետ կապված ինքն այլ հարցեր ունի՝ ինչո՞ւ բանտում չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պետք է նստած լինեին։
«Ինչո՞ւ կան մարդիկ, որոնց բռնում են, բայց մի քանի ժամ հետո բաց են թողնում։ Ինչի՞ համար, նախ, երևի, պետք է այդ մարդկանց չբռնել։
Ինչի՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր վաղուց պիտի նստած լինեին. այն մարդիկ, ովքեր հեղափոխության օրվանից՝ 2018 թվականից սկսված արդեն վաղուց պետք է դատված լինեին, էդ մարդիկ ինչի՞ նստած չեն։
Իմ հարցն էլ դա է»,-հարց բարձրացրեց ԱԺ խոսնակը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք, որպես ժողովրդավար երկիր, երկու քարի արանքում են հայտնվել, չեն միջամտում դատական գործերին։
«Էդ Դուք սո՞ւրբ եք։ Չեմ ուզում անուններ տալ, բայց մի մարդու, որը գունդը գրաված մարդկանց համար հաց էր տանում՝ մտածելով, թե լավ բան է անում։
Այդ մարդուն 11-12 անհամատեղելի հիվանդությամբ տարաք և նստացրեցիք մինչև մեռավ։
Էնքան պահեցին այդ մարդուն, որ մահացավ։ Լրագրող Գեղամ Մանուկյանն ինչու չգնաց և այդ օրվա խանություններին հարցրեց՝ էդ ի՞նչ եք անում»,- արձագանքեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Մամիկոն Ասլանյանին պահում են բանտում, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի։
Հրապարակվել է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում, որին, սակայն, հրաժարվել է մասնակցել Վրաստանը։
Ինչպես հայտնում է Իրանի արտգործնախարարությունը, պաշտոնյանները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել։
1.Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նախարարներն ընդգծել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
2.Արտահայտելով իրենց տեսակետները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկվել են տարածաշրջանի առավել կարևոր խնդիրները և ընդգծվել այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակը՝ տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու գործում:
3.Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության ամրապնդման վրա։
4.Կարևորվել է մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ ծրագրերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:
5.Տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկրները կամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6.Նախարարները ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման շարունակական գործընթացները:
7.Դրական գնահատելով հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։
8.Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
9.Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելության և այս հանդիպումն անցկացնելու համար:
Նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։
Հիշեցնենք` այսօր Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Ավելի վաղ ես Իլհամ Ալիևին ասել էի, որ Սիոնիստական ռեժիմը ձեզ կամ որևէ մահմեդական երկրի բարեկամ չի լինի, Գազայի հատվածում այսօր տիրող իրավիճակը նշան է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որպեսզի նրանք տեսնեն, որ Ամերիկան և Արևմուտքը տարածաշրջանի երկրների բարեկամը չեն, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում։ Այս մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA-ն։
Ռաիսին նաև նշել է, որ Իրանը միշտ բանակցություններ է վարում հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար և հույս է հայտնել, որ «3+3» հանդիպման քննարկումները կդառնան կառուցողական համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման աղբյուր։
Իրանի ղեկավարը նաև ընդգծել է պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը, որ տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի միջամտությամբ, և ընդգծել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների միջև սերտ փոխգործակցության և համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։
«Ես պարոն Իլհամին ավելի վաղ ասել եմ, որ Սիոնիստական ռեժիմը ոչ ձեր ընկերն է լինելու, ոչ էլ որևէ մուսուլմանական երկրի բարեկամը: Գազայի հատվածում այսօրվա իրավիճակը նշան է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը ոչ միայն բարեկամ և համախոհ չեն տարածաշրջանի երկրների հետ, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը տարածաշրջանում։
Կարևորելով Թեհրան-Բաքու հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, նախագահը նշել է. բարեկամ, եղբայր և հարևան Ադրբեջանի հետ փոխգործակցության և հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքներից է։
Իրանը կարևոր երկրներից է, որն ընդգծում է բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, կարևորում են հարցերի և խնդիրների լուծումը երկրների միջև փոխըմբռնման և համագործակցության միջոցով:
Գազայի հատվածում բժիշկները ստիպված են դեղերի սղության պատճառով առանց անզգայացման վիրահատություններ կատարել։
«Վիրահատությունները կատարվում են առանց ցավազրկողների և մորֆինի ճիշտ չափաբաժնի», — նշել է Երուսաղեմում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության առաքելության ղեկավար Լեո Կանսը՝ հաղորդում է CNN-ը:
Նրա խոսքով՝ վիրավորների թվում մեծ թվով երեխաներ կան։ Հիվանդներից մեկը եղել է տասը տարեկան երեխա, ով ունեցել մարմնի 60%-ի այրվածքներ, սակայն ցավազրկող չի եղել, որ օգնեն նրան։
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում վառելիքը սպառվել է: Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գնդակոծության և վառելիքի պակասի պատճառով, ընդհանուր առմամբ, շարքից դուրս է եկել 12 հիվանդանոց և 32 բժշկական կենտրոն։
2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար դրամ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն՝ մեղադրանք ներկայացնելու համար:
2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել էր մեղադրանք:
Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն հանցանքը կատարել էր կազմակերպված խմբի կազմում՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրենի, նույն ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի և իրավապայմանագրային բաժնի պետի հետ (կոմերցիոն տնօրենի և գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ):
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 128 մլն դրամը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի, կոմերցիոն տնօրենի և ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։
Հիշենք, որ սա հապճեպ ձևավորված հասարակական կազմակերպություն է, որը կոչված է «ապացուցելու» ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները Հայաստանից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին։ Հետագայում գաղափարը նպատակ է հետապնդում «հիմնավորել» Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի և Վայոց Ձորի, իսկ մաքսիմում ծրագրի համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ «Դունյա Միյատովիչին զեկուցել են Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման մասին, ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի մարդու իրավունքների այս ոտնահարման հետ կապված»։ Դ. Միյատովիչը «նշել է փախստականների, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի կարևորությունը՝ նշելով, որ այդ խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում»։
Հայաստանի՝ նախաաղետային 9 ամսվա փուլն է, որը դարձյալ կարող է անցնել մեր անտարբերության ու իբր նորմալի պայմաններում։ Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.
«Արցախյան աղետին նախորդող ամենամութ էջը.
Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք գուցե հետագայում կբացահայտվեն, շատ բաներ գուցե մնան պատմության գերեզմանում, բայց կան նաև ակնհայտ փաստեր, կա հրապարակային վերլուծության համար անհրաժեշտ բազա։
Նիկոլի իշխանությունը
Պրահայում Արցախն Արդբեջանի մաս ճանաչելը ձևակերպեց հարցի նոր բովանդակություն և գործնականում փակեց բանակցությունների հնարավորությունը։ Բնականաբար, պետք է հաջորդեր հարցի՝ արդեն տեխնիկական լուծումը։ Եթե չլիներ Պրահան, Ալիևը միևնույն է փորձելու էր լուծել Արցախի հայաթափման խնդիրը. թե ինչպե՞ս դա կաներ և կհաջողե՞ր, թե՞ ոչ՝ հարցի մյուս կողմն է, բայց Պրահան եղավ, և դրանից հետո տեխնիկական լուծումների համար Ալիևին ընդամենը ժամանակ էր պետք.
- հասկանալու համար աշխարհի հնարավոր արձագանքը, գնահատելու համար սեփական ռիսկերը
- ստանալու համար ռուսական կողմի լոյալությունը
- ստանալու երաշխիք, որ Հայաստանը չի միջամտի և կլինի դիտորդ՝ Արցախի վրա հարձակմանը։
Հենց այս ժամանակահատվածն էինք մենք անվանում «Ալիևի համբերության փուլ», որը մեր վերջին հնարավորության փուլն էր, բայց Հայաստանը, որպես պետություն (իշխանություն, ընդդիմություն, հանրություն) չհասկացավ՝ անկախ բոլոր զգուշացումներից։ Այս պատմության կարևորագույն բանալիներից մեկը հենց զգուշացումներն են։
Ինչո՞ւ էր Նիկոլը համառորեն անտեսում իրեն ուղղված զգուշացումները՝ այն մասին, որ իր քաղաքականությունը, իր բանակցային նարատիվը տանում են նոր պատերազմի ու նոր աղետի։ Ցանկացած իշխանություն, երբ հրապարակային զգուշացումներ է ստանում մոտալուտ աղետի մասին, գոնե փորձում է իմիտացիա ապահովել, թե ականջալուր է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա չվերցնելու համար։ Այլ պետություններում գնում են ազգային համաձայնության կառավարությունների ձևավորման, ներքին կոնսոլիդացիայի։ Նիկոլը համառորեն անտեսում էր։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլին պետք չէր փոխել իրավիճակը, Նիկոլին պետք էր այլ բան՝ ավարտին հասցնել սցենարը ու դրանից հետո պահել իշխանությունը։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլն անտեսեց բոլոր նախազգուշացումները, որովհետև թեման իր համար արդեն փակ էր։
Ալիևն իր «համբերության ժամանակահատվածում» ամենակարևոր քայլը համարել է Երևանի չեզոքության հստակ հավաստիացումը, որը և Երևանը հնչեցրեց՝ Արցախի վրա հարձակումից ժամեր հետո։ Եվ որը Ալիևը հետո հրապարակայնորեն դրական գնահատեց։ Միայն Երևանի՝ չեզոք մնալու երաշխիքի դեպքում էր հնարավոր ստանալ Արևմուտքի իներտ ռեակցիան ու Ռուսաստանի լոյալությունը։ Նրանցից յուրաքանչյուրի հետ Ալիևն արել է իր գործարքները, բայց եթե նա չունենար Երևանի հստակ «տեսակետը», գործարքները ռուսների և Արևմուտքի հետ այդքան սահուն չէին լինի։ Գուցե՝ ընդհանրապես չէին լինի։
Արդյո՞ք Պրահայից հետո ամեն ինչ վերջացած էր, և չկա՞ր հնարավորություն աղետի ընթացքը կասեցնելու։ Կարծում եմ՝ կար։ Բայց դրա համար պետք էր, որ հայությունն ընդվզեր։
Տիտղոսային ընդդիմություն
Շրջափակման հենց սկզբից պարզ էր, որ սա ո´չ էկոլոգիական խնդիր է, ոչ էլ կապված է Ռ. Վարդանյանի պետնախարարության հետ։ Իսկ վերջին ամիսներին անկհայտ էր, որ գործ ունենք խոշոր աղետի կազմակերպման հետ, որը լինելու է հավաքական արևմուտքի և Ռուսաստանի դիտորդական չեզոքության պայմաններում, և սրա հիմքում հենց Հայաստանի իշխանությունների բռնած (անբացատրելի) չեզոք դիրքն է։
Շրջափակման կեսերից մեզ պարտադրում էին «նոր նորմալություն», (new normal), կարծես թե՝ այդպես էլ պիտի լիներ։ Մեր խնդիրն էր՝ ջարդել այդ սցենարը, և դա պետք է աներ տիտղոսային ընդդիմությունը։ Հայաստանը ուներ մեկ տարբերակ՝ խափանելու հրեշավոր սցենարը, և դա Նիկոլի իշխանության դեմ ուժեղ ճնշումն էր, ուրվագծվող սցենարի հետ որևէ կերպ չհաշտվելու վճռականությունը։ Բայց 9 ամսվա ընթացքում Հայաստանում որևէ ընդվզում չկազմակերպվեց. սա անհավանական է, բայց փաստ է. տիտղոսային ընդդիմությունը համակերպվեց «նոր նորմալությանը», որը ենթադրում էր իշխող ուժի հետ «կառուցողական աշխատանք»՝ մեռնող Արցախի պայմաններում։ Անհատներն արեցին ամեն հնարավորը, բայց ընդդիմությունը որպես ինստիտուտ՝ աշխատանքը տապալեց։ Ամեն գնով պետք էր հայ հասարակությանը արթնացնել, միայն այդպես էր հնարավոր խափանել սցենարը՝ կաշկանդելով Նիկոլի իշխանությանը։ ԱԺ-ն պետք կա´մ չաշխատեր, կա´մ աշխատեր միայն մեկ թեմայով՝ լինելու է աղետ, և այն պետք է կասեցնել։
Նույնիսկ ադրբեջանական հարձակումից մեկ շաբաթ առաջ, երբ ահռելի զորք էր կուտակվել Արցախի սահմաններին, ընդդիմությունը հանգիստ մասնակցում էր Աժ նիստին՝ անհեթեթ հարցեր քննարկելով Նիկոլի իշխանության հետ։ Ի՞նչ էր սա. ընդհանրապես իրավիճակը չպատկերացնելու հետևա՞նք, թե՞ այլ բան։ Այս հարցը հանրային տրամադրությունների մեջ գոյություն ունի։
Ռուսաստան
Աղետից հետո պաշտոնական Մոսկվայի ձևակերպումները կիսաճշմարտություններ են՝ Պրահայից մինչև խաղաղապահների մանդատ։
Զուգահեռ՝ հայ հասարակության մեջ էապես աճում են հակառուսական տրամադրությունները, աճում են նաև հասարակության մտածող հատվածի մոտ հիմնավորված հարցերը՝ Ռուսաստանին։
Տեղի է ունեցել ազգային ողբերգություն՝ ռուսական խաղաղապահների ներկայությամբ, և Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին։ Արցախի ժողովուրդը վստահ էր, որ գոնե մինչև 2025 թ. իր վրա չեն հարձակվելու, 2021 թվականից տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են իրենց տները՝ վստահելով ռուսական դրոշին ու ներկայությանը։ Մոսկվան հիմա հղում է անում Պրահային, ամեն ինչ բացատրում դրանով։ Բայց Պրահայից հետո պաշտոնական Մոսկվան չի ասել՝ «Սիրելի արցախցիներ, Նիկոլի հայտարարությունից հետո վիճակ է փոխվել, և ես այլևս չեմ կարող պաշտպանել Ձեզ, ինձ վրա հույս չդնեք»։ Սրա համար կար մեկ տարի, բայց չի ասվել նման բան, հետևաբար՝ Մոսկվայից հնչող ձևակերպումները կեսճշմարտություն են։ Հայ ժողովուրդն ունի հարցեր պաշտոնական Մոսկվային, և Հայաստանի նոր հարթակը, նոր առաջնորդությունը պարտավոր են դրանք ձևակերպել, որպեսզի հնարավոր լինի կառուցել նոր, վստահելի, լուրջ, իրապես դաշնակցային հարաբերություններ։
Արցախի իշխանություններ
Հրեշավոր սուտ է աղետի մեղքը Արցախի նոր իշխանությունների և վերնախավի վրա դնելը։ Այդ մարդիկ գտնվել են ծանր խնդիրների հարթության մեջ։ Լիովին գիտակցելով, որ առավելագույն զգուշություն է պետք այս թեմայով ամեն բառ օգտագործելիս, քանի որ Բաքվի բանտերում արցախյան գործիչներ կան, այնուհանդերձ ճիշտ եմ համարում թեման հնարավորինս բացելը։
Արցախի իշխանությունները գտնվել են.
- Ծանր պատասխանատվության բեռի տակ՝ սեփական ժողովրդի հանդեպ. այս բարդ հոգեբանական ֆոնը պետք է ֆիքսել՝ ճիշտ դատողություններ անելու համար։
- Չեն զգացել Երևանի աջակցությունը դժվարին փուլում, մի պահից հստակ հասկացել են, որ պաշտոնական Երևանը իրենց «գցում է»։
- Չեն տեսել հայ հասարակության աջակցությունը և պաշտոնական Երևանի վրա հանրային ճնշումները, ինչը փոփոխության հույս կտար։
- Ամենանայն հավանականությամբ ՝մի պահից խաթարված է եղել ռուսական խաղաղապահների հետ (և միջոցով) կոմունիկացիան, ինչը զգալի մեծացրել է ճնշումները և անհուսության մթնոլորտը։
Գործնականում անհնար է 9 ամիս լինել տոտալ շրջափակման մեջ, կրել պատասխանատվություն հարյուր հազար խաղաղ բնակչության հանդեպ, չունենալ աջակցություն ո´չ Հայաստանից, ո´չ Ռուսաստանից, ոչ՝ հավաքական Արևմուտքից, և կարողանալ մինչև վերջ ադեկվատ պատկերացնել իրավիճակը, ռիսկերը և կայացնել ճշգրիտ որոշումներ։
Բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մի պահից արցախյան իշխանությունները և վերնախավը հասկացել են հայ-ռուս-արևմտյան համաձայնությունը՝ իրենց Ադրբեջանին նվիրելու, և սա էապես ազդել է թե´ ներքին կյանքը կանոնավորելու, թե´ այլ տիպի որոշումների կայացման վրա։
Բացառապես իմ սուբյեկտիվ տպավորությամբ՝ կոմունիկացիոն օղակներից մեկը՝ կա´մ Երևանը, կա´մ ռուսական խողովակը մինչև վերջ խաբել է Արցախի իշխանություններին։
Եվ դարձյալ բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Արցախում նախապես ներդրված են եղել էմիսարներ, որոնք սերմանել են պարտվողական տրամադրություններ և այլ՝ խառնակչային գործունեություն ծավալել։
Հարցերը հետևյալն են. արդյո՞ք Արցախում պարզ հասկանում էին, որ ադրբեջանական զորքը հենց այնպես չէ հայտնվել Արցախի մատույցներում և հարձակվելու է, արդյո՞ք հասկանում էին, որ եթե դա արվում է, ապա Ռուսաստանի հետ կա համաձայնություն, և խաղաղապահները չեն խառնվելու, արդյո՞ք հասկացվում էր, որ Նիկոլի Երևանը չի միջամտելու… Եթե այո, ապա ինչո՞ւ ոչինչ չէր արվում, և էլեմենտար, եթե դուրս գալու որոշում կար, ինչո՞ւ դա չգեներացվեց նախքան հարձակումը։ Եթե իրավիճակը ճիշտ էր գնահատվում և համարվում էր անհույս, ապա նույն ՊԲ-ի լուծարումը և բանակցությունները (այդ թվում՝ դուրս գալու մասին) ինչո՞ւ չսկսվեցին այլ պայմաններում։
Արցախի պաշտպանության հերոսները
Այս ողջ ողբերգական պատմության մեջ կա մի դրվագ, որն անարդարացիորեն չի ընդգծվում. ադրբեջանական բանակին երկու օր շարունակ դիմադրել է Արցախի ՊԲ-ն։ 200-ից ավելի զոհ ենք տվել՝ բացառիկ հերոսներ, որոնց անունները մեր պատմության մեջ ոսկե տառերով պետք է գրվեն։ Անուն առ անուն նրանք պետք է հիշատակվեն, և նրանց ընտանիքներն ու երեխաները պետք է գտնվեն հասարակության և պետության մշտական աջակցության ներքո։ Մի քանի տասնյակ հազարանոց ադրբեջանական բանակի դեմ այս տղերքը կանգնել են՝ պահելով իրենց հայրենիքը, իրենց գյուղերն ու քաղաքները, իրենց ընտանիքները, պահելով մեր՝ ասֆալտին ու ռեստորաններում գցած արժանապատվությունը, մեզ ցույց տալով, որ կյանքը չի սահմանափակվում ստորացված քարշ գալով, ու թշնամուն պատճառել են չափազանց մեծ վնաս, որն ի դեպ Ադրբեջանը շատ ծանր է տարել և վերջին տարիներին առաջին անգամ հասկացել է, որ Հայաստանը դեռ ունի պոտենցիալ՝ դառնալու ցավոտ պատասխան տվող ու ինքն իրեն պաշտպանելու ունակ պետություն։
Ռուբեն Վարդանյան
Առանձին նյութ է Ռ. Վարդանյանի դերակատարությունը։ Նա ո´չ տեռորիզմ էր ֆինանսավորում, ո´չ սեպարատիզմ։ Ավելին, Ռ. Վարդանյանը միշտ հանդես էր գալիս հարևանների հետ խաղաղ, արժանապատիվ համակեցության օգտին և գրագետ բանակցությունների միջոցով լուծումներ գտնելու կողմնակիցն էր։ Ռ. Վարդանյանը շրջափակման պայմաններում արցախահայությունից շատերի հույսն էր։ Անհնար է գտնվել տոտալ շրջափակման մեջ, սոված երեխաներիդ կողքին, աշխարհի կողմից մոռացված ու պահել ինչ-որ լավ հույս։ Ռ. Վարդանյանը լուծում էր այդ խնդիրը, և իսկապես տասնյակ հազարավոր մարդիկ ապրել են այդ հույսով։ Ռ. Վարդանյանը անմարդկային պայմաններում հնարավորություն է տվել մարդկանց՝ մնալու մարդ։ Նա հրաժարվել էր իր բարեկեցիկ նյութական կյանքից՝ ավելի բարձր արժեքների համար։ Սա մեր պատմության մի էջն է, որը հետագայում ավելի մանրամասն կլուսաբանվի։
Հայ ժողովուրդ, հայկական աշխարհ, ազդեցիկ շրջանակներ
Պետք է ազնիվ լինենք ու ասենք, որ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող, նոր պատերազմի և ոչնչացման վտանգի տակ ապրող մեր Արցախը չի ստացել հայ ժողովրդի, հայկական աշխարհի և նրա ազդեցիկ շրջանակների բավարար աջակցությունը։ Սա մեր պատմական ամոթն է։
Կգա մի օր, երբ բաց կխոսվի, թե ովքեր և ինչ ահռելի ջանքերով էին փորձում կազմակերպել տարբեր տիպի աջակցություն, ինչքան կարգին մարդիկ աշխարհով մեկ արեցին հսկայական գործ՝ գործարարներ, գիտության, մշակույթի մարդիկ, մեդիա-դեմքեր, լավ հայեր, հայտնի հայեր, պինդ, արժանապատիվ դեմքեր, ովքեր թքած ունեցան, թե ինչ ճնշումների կարող են ենթարկվել ու անձնապես ինչեր կարող են կորցնել։
Բայց տասն անգամ ավելի շատ են եղել խուսափողները, վախեցածները, փախչողները, և մի օր այդ մասին էլ պետք է խոսենք։ Ժողովուրդների առողջացումը նաև այդպես է լինում. սա բնական լյուստրացիա է, մենք պիտի պարզ իմանանք թե իբր ազդեցիկ, իբր հայտնի, իբր հայրենասեր, իբր՝ մտածող, իբր ուժեղ կամ չգիտեմ ինչ՝ քանի՜ քանի հարյուրավոր դեմքեր հրաժարվել են ի պաշտպանություն Արցախի որևէ բան անելուց։ Գուցե նաև այդ պատճառով հայ ժողովուրդն իր մեծամասնությամբ մնաց կենցաղային խնդիրների պատկերացման մեջ, և չդրսևորեց բավարար սրտացավություն՝ իր մի մասի հանդեպ։ Լիներ այլ իշխանություն՝ կլինեին այլ տրամադրություններ, լիներ այլ առաջնորդություն՝ կլիներ ուրիշ վիճակ։
Բայց հարյուր հազար սովամահ լինող ու ոչնչացման վտանգի տակ գտնվող քո հայրենակիցների պայմաններում շարունակել ապրել անհոգ ու բացառապես մասնավոր հետաքրքրություններով, ընդունենք, որ անոմալիա է։ Հենց այս փուլում մենք արձանագրեցինք, որ չունենք ազգային և համամարդկային արժեքներ կրող վերնախավեր, չունենք արժեքավոր որևէ համակարգ։ Փոխարենը՝ ունենք անհատների լուրջ, ընդարձակ ցանկ, որը կարող է դառնալ առաջադեմ պետականաստեղծ միավոր ու վերափոխել հասարակությունը։
Հայրենազրկում՝ երկու օրում
Ոչ ոք մինչ այս պահը չի պատասխանում մեկ հարցի. ինչպե՞ս եղավ, որ երկու օրում դատարկվեց Արցախը։ Ո՞ր անտեսանելի ձեռքը խրախուսեց այդ պրոցեսը։ Ում հարցնում ես, ասում է՝ մենք չէին պլանավորում, մինչև վերջին պահը չէինք մտածում հայրենիքը լքելու մասին։ Շատ մութ բաներ կան այստեղ։ Հազար տարի ապրած հողը երկու օրում դատարկվում է, ու մենք ցույց ենք տալիս, թե իբր շարունակում ենք նորմալ ապրել։ Նույնիսկ անասունին, որ իր գոմից հանում են, սթրեսի մեջ է ընկնում։ Մենք կորցրել ենք հազարամյա հայրենիք, շքեղ քաղաքներ ու գյուղեր, անհատական ու ազգային պատմություն, Ամարաս ու Գանձասար, ու շարունակում ենք սովորական կյանքը։
Սա էմոցիոնալ հարցադրում չէ։ Իմ զգացողությամբ՝ հիմա արդեն Հայաստանի՝ նախաաղետային 9 ամսվա փուլն է, որը դարձյալ կարող է անցնել մեր անտարբերության ու իբր նորմալի պայմաններում։ Պարզապես մենք հիմա արդեն գիտենք, թե դա ինչով է վերջանում։ Թե՞ հասցրինք մոռանալ մի ամսում»։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։
Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ, Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Ընդ որում, այդ որոշումները վերաբերելու են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագային և լինելու են շատ ավելի խորքային, քան զուտ իշխանափոխության հարցերն են։
Բայց մեր հանրությունը դեռ պատրաստ չէ նման որոշումներ կայացնելուն։ Ցավոք, բացի որոշ գործիչներից, պատրաստ չեն նաև էլիտաները։ Բոլորի մոտ եղածը հասկանալու, մարսելու և հետևություններ անելու շրջան է, որը, հաշվի առնելով աղետի մասշտաբները, կարող է նաև երկար ձգվել։ Բնականաբար, այս իրավիճակի չհաղթահարված լինելը շարունակ նոր խնդիրներ է առաջացնում հայկական պետության և ժողովրդի համար։ Եվ սա արդեն նմանվում է փակ շղթայի, որից ելքը հետզհետե ավելի անհնար է թվում։ Բայց դա միայն թվացյալ անելանելիություն է։
Իրականում Հայաստանը վերականգնվելու և նորից ուժեղ պետություն լինելու մեծ շանսեր ունի։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Դա շատ լավ հասկանում են նաև մեր թշնամիները։ Դա է պատճառը, որ Հայաստանի ու հայ էլիտաների դեմ պայքարը չի ավարտվում։ Եվ այն, ինչ մենք տեսանք նախօրեին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ասվածի վառ ապացույցներից է։
Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ժողովրդի և իր էլիտաների կապը շարունակի խզված մնալ։ Ոչ թե Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է այսօրվա ՀՀ իշխանությունների նպատակը (այդ հարցն իրենք վաղուց արդեն լուծված են համարում — Հ.Մ.-Շ.), այլ 120 հազար մեր հայրենակիցների՝ ընդհանուր կորստով, ցավով ու երազանքներով միավորված համայնքի մեջ անվստահություն ու գժտություններ սերմանելը։ Այնպես անել, որ հանկարծ այդ մարդիկ որևէ մեկի շուրջ չմիավորվեն, ուժ չդառնան, պահանջներ չներկայացնեն, քայլեր չձեռնարկեն… Ահա, թե որն է Նիկոլի ու նրա կոնսուլտանտների իրական նպատակը։ Արցախի իշխանությունները սա պետք է լավ գիտակցեն։
Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանական ուժերը, պետական ու հանրային գործիչները մեծ փորձության առջև են կանգնած այսօր։ Չեմ ուզում ասվածը ավելորդ լավատեսություն թվա, բայց մեր ժողովուրդն Արցախը դեռևս չի կորցրել։ Արցախը կկորցնենք այն ժամանակ, եթե թշնամուն հաջողվի «լուծել» արցախահայության խնդիրը։ Այսինքն, եթե կարողանան քանդել այդ համայնքը, զրկել մարդանց իրենց շահերը ներկայացնող առաջնորդությունից ու տարալուծել մեր հայրենակիցներին Հայաստանով ու աշխարհով մեկ։
Թշնամին շատ ակտիվ է աշխատում այս ուղղությամբ։ Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի։ Իշխանական քարոզչությունը շարունակ ստեր է հրապարակում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մասին, քարոզչական պիտակներ կպցնում նրանց վրա, մարդկանց խաբում, իբրև իրենց թալանել են և այլն, և այլն։ Զուգահեռաբար արցախցիների իրական առաջնորդներին փորձում են փոխարինել բարոյազուրկ, անհայրենիք տարատեսակ տականքներով։ Իսկ որպեսզի Արցախի իշխանությունները չկարողանան ստեղծված իրավիճակին համարժեք որոշումներ կայացնել, նրանց ծանրաբեռնում են կեղծ օրակարգերով և կանգնեցնում ոչինչ չտվող ընտրության առջև։
Այսպես, արդեն քանի օր է՝ Արցախի նախագահն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հայկական երկրորդ պետության լուծարման մասին Արցախի նախագահի՝ իրավական ոչ մի ուժ չունեցող «հրամանագրի» չեղարկման հարցը։ Ընդ որում, այդ «հրամանագրի» չեղարկման մասին քաղաքական որոշում արդեն կա, դա կյանքի կոչելու ձևի հարցում չեն կողմնորոշվում։ Ժամանակի անպտուղ կորուստ… Ինչու՞ եմ «հրամանագիրը» չակերտների մեջ դնում, որովհետև պարզից էլ պարզ է, որ նույնիսկ այդ թուղթը ստորագրելու պահին Ս. Շահրամանյանը հասկացել և գիտակցել է, որ իրականում դա ոչ թե հրամանագիր է, այլ թշնամու ագրեսիան կանխելուն ուղղված թղթի կտոր։ Այդ թուղթը ստորագրելու որոշումն Արցախում բոլորը միասին են ընդունել՝ ընդ որում, տեղում նաև զուգահեռ որոշելով, որ առաջին իսկ հարմար պահին չեղարկելու են այն։ Հիմա դա երկար քննարկելու ի՞նչ կարիք կա՝ խորհրդարանով չեղարկեն, դատարանով, թե՞ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Միթե՞ պարզ չէ, որ ինչքան երկար այս հարցը մնա հանրային քննարկումների օրակարգում, այնքան ավելի շատ օգուտներ կքաղեն դրանից մեր թշնամիները։ Պետք է արագ երկրորդ հրամանագիրը կազմել և վերջ՝ հարցը փակված է։
Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով՝ թույլ չտալով, որպեսզի մեր հայրենակիցները ցանկացած տիպի շահարկումների առարկա դառնան։ Տեղին չեն Արցախի իշխանությունների այն մտահոգությունները, թե իրենց խոսելուց կարող է թշնամին օգտվել և, օրինակ, հարձակում գործել Սյունիքի վրա։ Վստահեցնում եմ՝ նման հարցերը բոլորովին այլ մակարդակներում ու նաև այլ մայրաքաղաքներում են քննարկվում։ Տեղին չէ նաև Արցախի իշխանությունների զգուշացումը, թե իրենց գործունեությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել Բաքու գերի տարված Արցախի նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների համար։ Նրանց խնդիրներն էլ են այլ մակարդակներում լուծվում։ Բայց, եթե նույնիսկ ոչ, ապա, հարգարժա՛ն պարոնայք, վստահ եմ՝ դուք էլ եք հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներ ու Արցախի ժողովուրդ հասկացությունների հարցում ընտրությունը որը պետք է լինի։ Ինձ էլ է դժվար գրել այս տողերը. Բաքվի գերիների մեջ շատ հարազատ ընկերներս ու անսահման հարգանքս վայելող գործիչներ են։ Բայց ես նաև գիտեմ, թե որը կլիներ նրանց ընտրությունը ու դուք էլ դա լավ գիտեք։
Հետևաբար, ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է։ Թե ինչպիսինն էր Նիկոլի առաջարկը Արցախին, բոլորս արդեն գիտենք։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի համար պատրաստած նրա ծրագիրն էլ է նույնը։ Եվ ուրեմն պետք չէ սպասել նրա հետ հանդիպմանն ու ինչ-որ հարցեր քննարկելուն։ Իր անելիքը նա արդեն արել է, իսկ եթե հանկարծ ուրիշ բան էլ խոստանա՝ խաբելու է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ բաց խոսի հանրության հետ (իհարկե, ոչ Պետրոսի եթերում), ներկայացնի բոլոր իրողությունները, չշրջանցի խնդրահարույց հարցերը, առաջարկի իրավիճակի դժվարությունները հաղթահարելու իր ծրագիրն ու առաջ շարժվի։ Նա կարող է դա անել։ Երեկ Սամվել Շահրամանյանը կանգնած էր իր ժողովրդի առջև։ Կանգնած էր այն մարդկանց առջև, ում խաբելով սադրանքի էին բերել։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց պետք է։ Դա է Սամվել Շահրամանյանի ամենամեծ առաքելությունը՝ առաջնորդել իր ժողովրդին դեպի փրկություն։
Իսկ Հայաստանի ազգային ուժերը պետք է ամեն կերպ սատար լինեն արցախցիներին Արցախ վերադարձի հնարավորություն տվող ցանկացած ծրագրի իրագործմանը։ Չլինի Արցախ՝ չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Չի լինի նաև հայ ժողովուրդ։ Սա պաթոս չէ։ Սա իրողություն է՝ այս տարածաշրջանում ապրելու դարերով մշակված և հղկված տրամաբանություն։ Այդ հարցը, միևնույն է, լուծվելու է։ Եթե նույնիսկ հայ ժողովուրդը չկարողանա լուծել, այլոք են դա անելու։ Պարզապես, այն ժամանկ մենք կդադարենք գործոն լինել՝ մեր ապագան հանձնելով այլոց տնօրինությանը։
Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս։ Դա նրանց գործը չէ՝ մեր գործն է։ Արցախցիների առաքելությունը շատ ավելի մեծ ու խորքային է։ Ոչ թե նրանք պետք է օգնեն Հայաստանի քաղաքացիներին իշխանափոխության հարցում, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն կերպ ծառայեն Արցախի ազատագրմանը։ Կարևորը երկրորդականին ստորադասելու ոչ մի իրավունք չունենք։ Սա մենք բոլորս պետք է հասկանանք։ Շատ լավ հասկանանք։
Հեղինակ՝ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.