29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վերջերս նկատում ենք Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվ, գոնե ցուցադրությունը Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, և, դրան ի հակառակ, Հայաստանի իշխանությունների՝ մեջքով կանգնելը Ռուսաստանին, որպես դաշնակցի և դիվանագիտական ճակատամարտը։ Բրյուսելյան հանդիպումից հրաժարվելը Ադրբեջանի կողմից հավատարմության ցուցադրություն կարող է լինել, որ իրենք հակված են քննարկմանը ռուսական կողմի հետ, քան այն կողմի հետ, որին նախընտրում են Հայաստանյան իշխանությունները։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Բանախոսի դիտարկմամբ, սեպտեմբերի 19-ից հետո այդ խաղաղության պայամանագրի հետ կապված դիտարկումներ են փոխվել։ Ռուսական կարգավորմամբ, Արցախը ամբողջողվին դուրս էր գալիս խաղաղության պայմանագրից, պահպանվում էր ստատուս քվոն՝ հետագա կարգավորումը թողնելով սերունդների վրա։ Այդ պայմանագրով ժամանակ էր տրվում Արցախին՝ ոտքի կանգնելու, ինչը մերժվեց Հայաստանի իշխանությունների կողմից։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վտանգներին, պատգամավորը նշեց, որ մեծ վտանգ կա նաև ՀՀ-ի համար։ «Մենք մեր խոսքում և պահվածքով զգուշավոր ենք, որպեսզի չսադրենք Ադրբեջանին և վտանգ չներկայացնենք ՀՀ-ի համար։ Այստեղ Ադրբեջանը խնդիր ունի կարգավորելու 2020թ․ հետո այն տարածքների հարցը, որտեղ առաջ է եկել։ Ադրբեջանը 2018թ․ իր հոխորտանքների ձևը փոխել էր։ Այդ հոխորտանքները վերածվել էին գործողությունների»,- ասել է Մ․ Հակոբյանը։
ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարության առնչությամբ բանախոսը նշեց, որ ըստ հրամանագրի, Արցախի Հանրապետության նախագահը կա, կառավարությունը կա, գերատեսչությունների ղեկավարները կան, ուղղակի հասարակական հիմունքներով են։ Ինչու՞ են պարտադիր ցանկանում այդ կառավարության դիմաց դնել վտարանդի բառը, երբ այդ կառավարությունը մեր հայրենիքի մյուս հատվածում է գտնվում։ Չպետք է դիտարկել ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն։
Հայ-ռուսական պայթյունավտանգ հարաբերությունների առնչությամբ պատգամավորը նշեց, որ ՌԴ-ի կամ խաղաղապահի այլընտրանքը թուրք զինվորն է։ Եթե դիտարկենք խաղաղապահների առաջին կազմը, ապա այդ կազմի պայմաններում որևէ ադրբեջանցի զինվոր չէր կարող իրեն այդպես պահել, երկրորդ կազմը արդեն, այլ էր․ ադրբեջանցի զինվորը լկտի էր, քանի որ արդեն պարզ էր, որ թիկունք ունի ի դեմս ՀՀ իշխանությունների և Արևմուտքի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը՝ անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարելուց հետո։ Այս մասին հայտնում է Economic Times-ը։
«Վերջերս Նյու Դելի այցելեց հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ քննարկելու այս հարցը։ Հնդկաստանը հաստատվել է որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։
Թեև նոր մատակարարումների մանրամասները մնում են չբացահայտված, հայաստանյան դիտորդները կարծում են, որ նոր խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը:
Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ և զինամթերք: Հաղորդվում է, որ զենքը մատակարարվել է Իրանի տարածքով։
Մատակարարումները դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։
Pinaka համակարգը կարևոր է Հայաստանի համար, հատկապես՝ կապված Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ, քանի որ դրա «կրակիր ու վազիր» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակամարտկոցի կրակից։
Համակարգի ծախսարդյունավետությունն ու օգտագործման հեշտությունն այն դարձնում են իդեալական Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն նման է ռուսական արտադրության ГРАД համակարգին:
Հայաստան առաքված նոր զինատեսակները ներկայումս փորձարկվում են հայ զինվորականների կողմից, և, ըստ Հայաստանի իշխանությունների, արդյունքները «շատ գոհացուցիչ են»,- գրում է հրատարակությունը։
Արևմտյան լրատվամիջոցները ստիպում են պաշտոնական Երևանի ներկայացուցիչներին պատասխանել սադրիչ հարցերի։ Մենք գիտենք, որ այդ հարցերը միտված են վնաս հասցնելու Մոսկվայի և Երևանի միջև բազմակողմ հարաբերություններին։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «WSJ»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի դեմ արտահայտած տեսակետները:
«Ցավոք, նման սադրանքներն աշխատում են հայկական ներկա իրողություններում։ Նրանք մեզ հաճախ սադրիչ հարցեր են տալիս։ Սակայն մենք նախընտրում ենք պատասխանել, որ «Հայաստանի հետ առկա բոլոր հարցերը մենք լուծում ենք երկկողմ խողովակներով»», — ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ հայտնի հարցազրույցում փորձ է արվել նսեմացնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նշանակությունը: «Հարցազրույցում նսեմացվում է մեր զինծառայողների եւ սահմանապահների դերը Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում, ափսոսանք է հայտնվում ՀԱՊԿ-ի եւ խաղաղապահների արդյունավետության կապակցությամբ:
Հիշենք փաստերը։ Փաստեր կան։ Հայաստանի տնտեսության սրընթաց աճը 2022 թվականին կազմել է 12,6 տոկոս, իսկ բնակչության բարեկեցության բարձրացումը հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական կապերի և Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության շնորհիվ։ 2022 թվականին դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման ծավալներն աճել են 1,6 մլրդ դոլարով, ինչը 3 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը ։
Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է։ Ռուսաստանը ներկայացնում է երկրում օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը։ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություններ, որոնք հանրապետության խոշորագույն հարկատուների և գործատուների շարքում են: 90-ականներից ի վեր Հայաստանի համար անհրաժեշտ էր Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և մեր սահմանապահների ներկայությունը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը և հարևանների հետ Հայաստանի չկարգավորված հարաբերությունները: Հայաստանում ռուսական ռազմաբազան կանոնավոր վարժանքներ է անցկացնում մարտական պատրաստության բարձրացման նպատակով: Մեր սահմանապահները կանխում են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումը, մաքսանենգությունը հայ-իրանական սահմանին։
2020 թվականի դեկտեմբերից իրականացվում է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ։ Բոլոր միջոցներն իրականացվում են հայկական կողմի հետ համատեղ՝ Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, ապա եթե նրանք այնտեղ չլինեին՝ 2020 թվականի աշնանն իրավիճակը տարածաշրջանում կզարգանար Երևանի համար ավելի դրամատիկ սցենարով, մասնավորապես այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ ճանաչեց Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին․․․»,- ընդգծել Է Զախարովան։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում ծրագրված հանդիպումը չի կայանա, երեկ հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Եվրոպացի դիվանագետը պնդել է՝ ժամանակի սղությունն է պատճառը, չեն հասցրել կազմակերպել։
Այսպիսով, Տոյվո Կլաարը չի ցանկացել իրերն իրենց անունով կոչել՝ Ալիևը պարզապես չի ցանկացել մեկնել Բրյուսել:
Ի դեպ, Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամ գոյություն ունի: Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել Բաքվում երեկ անցկացված Եվրամիության հետ համաժողովին, ինչը գնահատվում է Եվրամիության և Ադրբեջանի միջև որոշ լարվածության ևս մեկ դրսևորում։
Մյուս կողմից, Ալիևը բրյուսելյան հարթակից ստացել է առավելագույնը՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս, և այլևս մոտիվացված չէ բանակցել եվրոպական հարթակներում՝ ձգտելով հակամարտության ռեգիոնալացմանը:
Ինքնին տարօրինակ է, որ պաշտոնական Երևանն է կառչած բրյուսելյան հարթակից ու սա այն դեպքում, երբ հենց այս ձևաչափում է արձանագրվել Հայաստանի դիվանագիտական ամենամեծ ձախողումը:
Եվս մեկ հանգամանք:
ԵՄ-ն ինքը խիստ ներքաշված է ուկրաինական ու պաղեստինա-իսրայելական պատերազմներում, և մեր տարածաշրջանը հայտնվել է նրանց ուշադրության լուսանցքում: Կլաարի «ժամանակի սղություն» արտահայտությունը հենց սրա մասին է:
Ինչևէ, Կլաարի հայտարարությունից ժամեր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացել է փակագծերը, թե ով ժամանակ չի ունեցել մեկնել Բրյուսել.
«Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ, իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել»:
Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում անդրադարձել է Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսվող եռակողմ՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը, հայտարարել է՝ ենթադրում է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել մասնակցությունը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ «զգալի առաջընթաց դեռ չկա» նաև մոսկովյան հարթակում, ինչը նշանակում է՝ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում:
Պատային այս վիճակը կարող է բերել նոր էսկալացիայի, եթե, մի կողմից, Ադրբեջանը չվերանայի իր մաքսիմալիստական օրակարգը, մյուս կողմից՝ Երևանը շարունակի գերագնահատել Բրյուսելի հարթակը:
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Ո՞րն է նորմալ Ազգային ժողովը. կա կայուն մեծամասնություն, կա ընդդիմություն, որը սուր ելույթներ է ունենում, լավ հարցեր է տալիս, դրանք դուր են գալիս հանրության մի մասին ու երևի՝ «առաջնորդներին», հետո մեծամասնությունն է նույնը անում՝ ելույթներ, մեղադրանքներ, որոնք դուր են գալիս հանրության մի այլ մասի ու իրենց «առաջնորդին», հետո՝ քվեարկություններ, ու ցրվում են տներով։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։
Ո՞րն է նորմալ հասարակական մթնոլորտը. սովորական առօրյա, ամենօրյա հոգսեր, աշխատանք, համերգ, ռեստորան, ծնունդ, կնունք՝ մանր-մունր ուրախություն-տխրություն։ Ձեռի հետ՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու, բա Նիկոլը, բա նախկինների ժամանակ, բա …, ուրախ-զվարթ հեռուստաեթերներ։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։
Ո՞րն է նորմալ կրթամշակութային էլիտայի պահվածքը. ստեղծագործել, կրթել, դասախոսություններ կարդալ, համերգ տալ և այլն։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։
Այստեղ մի հարց է ծագում. կարո՞ղ է մենք չենք կորցրել Արցախը, կարո՞ղ է դա սուտ է, կարո՞ղ է մենք չենք սեպտեմբերի 19-20 տվել 200-ից ավել զոհեր, որոնց անունները ոչ գիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, կարո՞ղ է սեպտեմբերի 26-ին բենզապահեստի պայթյունի հետևանքով չենք տվել հարյուրավոր զոհեր, որոնց մեծ մասի մարմիններն այդպես էլ չեն գտնվել, ու հարյուրավորները զրկվել են իրենց տղաներից, ամուսիններից, հայրերից, մենք չե՞նք զրկվել մեր շքեղ քաղաքներից, գյուղերից, որտեղ հազար տարի ապրել ենք, կարո՞ղ է մենք չենք կորցրել ու այս պահին չեն պղծում մեր Ամարասը, Գանձասարը, մեր գերեզմանները, կարո՞ղ է մեր բանտերում չեն մի քանի տասնյակ մեր ընկերները՝ որպես քաղբանտարկյալ, կարո՞ղ է մեր պետական գործիչները, հրամանատարները չեն Բաքվի բանտերում, ու կարո՞ղ է մենք հիմա ամենաստորացված ու անարժանապատիվ ազգերից մեկը չենք աշխարհում։ Սփյուռքը նույնպես անհասկանալի ՆՈՐՄԱԼԻ մեջ է, թեպետ վտանգները շատ արագ հասնելու են նաև իրենց. նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վտանգավոր սրման հետևանքով մոսկվաներում հայ մեծահարուստներին ու ազդեցիկներին շուտով ասելու են՝ դուք նստեք ալեքպերովներից ու նիսանովներից մի 5 շարք այն կողմ՝ ձեր տեղն այնտեղ է, ինչպես ժամանակին վրացիք հայերի համար առանձնացնում էին գնացքի վերջին վագոնը՝ «ուգանավագոնշին»։
Մենք կյանքը, մեր իրականությունն այսօր ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ է, բայց ամոթը դա չէ, աղետը դա չէ. շատ երկրներ են եղել աննորմալ վիճակներում, բայց նորմալ վարքագծով հաղթահարել են այդ փուլերը։ Ամոթն ու աղետն այն է, որ ԱՆՆՈՐՄԱԼ պայմաններում մենք ուզում ենք դրսևորել ՆՈՐՄԱԼ վարքագիծ։
Ստեղծված պայմաններում ամեն ինչ այլ պետք է լիներ՝ և´ խորհրդարանը, և´ քաղաքական կյանքը, և´ հանրային մթնոլորտը, և´ հեռուստաեթերը. ամեն ինչ պետք է այլ լիներ, որ մենք հեռանկար ունենայինք։ Այս վիճակը շահեկան է իշխանության համար, որը բոլոր աղետներից հետո ու պոտենցիալ աղետներից առաջ ուզում է ունենալ կայուն կառավարելի վիճակ։
Մեր պետական մտածողության նշաձողը հանգել է սոցիալական աջակցություն կազմակերպելուն, որը իսկապես անում ենք անկեղծ ու լավ, պատերազմի ժամանակ՝ ազգովի ցանց գործելուն, հիմա էլ ազգովի սպասում ենք Ֆրանսիայից միֆական ռադարներների գալուն, որ փրկվենք։
Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց ու պայմանագիրը ստորագրելուց հետո Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի։ Իսկ կարող է հաղթել, որովհետև դիմացը մեծ բացակայություն է։
Ընդհանրապես մեր ընթացիկ կյանքը և մեր 30-ամյա պետականությունը մի մեծ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է թվում։
Դադարեցնել է պետք ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՆՈՐՄԱԼՈՒԹՅԱՆ մեջ ապրելը, դա կբերի նոր աղետի։ Մեր խնդիրը ճիշտ գաղափարներով մեր ազգային բացակայությունը լցնելն է։
Վերջը ո՞վ ենք մենք, ո՞վ ենք եղել մենք մինչև աղետը, և ո՞վ ենք լինելու հեռանկարում։ Ո՞րն է մեր պայքարի բովանդակությունը, ո՞րն է լինելու մեր ազգային առանցքը, սուպերիդեան, հայկականության սահմանումը և այլն։ Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք որոշելու են մեր ապագան։ Եվ վստահ եմ, որ մենք ունենք ռեսուրս՝ խելքի գալու, պատասխանելու ամենադժվար հարցերին ու լինելու արժանապատիվ հայ»։
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված»,– ընդգծեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները:
Այդ առնչությամբ, ըստ Եղիշե Կիրակոսյանի` հայկական կողմն ունի «համար 2 միջպետական գանգատը», որը վերաբերում է հենց դատավարության ընթացքում մեր հայրենակիցների նկատմամբ հիմնական արդարադատությանը վերաբերող իրավունքների կոպտագույն խախտումներին կամ, այսպես կոչված, արդարադատության մերժման կոնցեպտին։
«Ցավոք, ՄԻԵԴ մեխանիզմները մեզ շատ ավելին չեն տալիս, որ ավելի ներգրավվենք` չնայած արել ենք փորձ` ներկայացնելու ազատ արձակման խնդրանք, սակայն այս ուղղությամբ պետք է հնարավորինս շարունակենք աշխատանքները, նաև մտածենք այլ հնարավոր միջոցների մասին կամ այլ հնարավոր քայլերի մասին` մեր հայրենակիցների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար»,– ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը Կիրակոսյանը դժվարացավ ասել։
Նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ, իհարկե, անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է արձագանքում նրան, որ բավականին բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, այդ թվում նախկին նախագահ Մեդվեդեւը վիրավորական բառամթերք է օգտագործել Փաշինյանի հասցեին, հեղաշրջման կոչեր են արվել, եւ որոնք են այս արշավի պատճառները:
«Ես դրան, եթե չեմ սխալվում, որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել, չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ որ ասել եմ, որովհետեւ ես այդ թեմաներին անդրադարձ ունեցել եմ: Ակնհայտ է, որ ձեր նշած փաստերը առնվազն հարցեր են առաջացնում, այդ հարցերի պատասխանները պետք է գտնել որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կա եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ իհարկե, անձնական հարթության խննդիր էլ է առաջացնում, որովհետեւ անհասկանալի է նման ձեւակերպումը, նման խոսակցությունը եւ նման դիրքը այն մարդկանց համար, ովքեր իրար հետ, այնուամենայնիվ. բավականին երկար ժամանակ աշխատել են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը,գրառում է կատարել Թելեգրամի իր ալիքում՝ հավանաբար նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին․ «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պետք է. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով տեղում մնաց։ Հետո նա որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով հեռացավ մեր թշնամիների մոտ։
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան…»։
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է փոխանցվել: Խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիքի» «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» թողարկմանը: ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ «հաղորդման ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Նման արձագանքը լիովին հասկանալի է՝ նման պայմաններում, սովորաբար խնդրո առարկա երկրի դեսպանին հրավիրում են ԱԳՆ և համապատասխան «բողոքի նոտա» փոխանցում, ինչը և արվել է: Անհասկանալի կլիներ անտեսումը:
Մյուս կողմից՝ հասկանալի է նաև մեր բազմաթիվ այն հայրենակիցների վրդովմունքը, որոնց կարծիքով, հիշյալ հաղորդման ընթացքում ոչ միայն «ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը», այլ հայ ժողովրդին են վիրավորել, առհասարակ, և Հայաստանի ու հայերի մասին նման տոնայնությամբ խոսելն անընդունելի է: Այնպես որ, կրկնենք, անխուսափելի ու բնական էր, որ հիշյալ հաղորդումից հետո պետք է որոշակի արձագանք հետևեր, առաջին հերթին՝ պետական կառույցներից: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որը երբեմն անտեսվում է:
Բանն այն է, որ փաստերը պետք է դիտարկել ընդհանրության և պատճառահետևանքային կապի մեջ: Երբ դու ամեն ինչ անում ես, այդ թվում՝ ցուցադրաբար, Ռուսաստանի հետ թշնամանալու համար, երբ նույն քպականները ՌԴ տարբեր պաշտոնյաների հրապարակավ վիրավորում են, ի՞նչ կարող ես ակնկալել:
Ի՞նչ է, ռուսներն աչք էին փակելո՞ւ այդ ամենի վրա, ռուսական պետական հեռուստաալիքները, բալալայկան վերցրած, փառաբանելո՞ւ էին Նիկոլ Փաշինյանին: Եթե դու հետևողականորեն ուզում ես փչացնել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, պետք է պատրաստ լինես նաև ստանալու նման «արձագանքներ»:
Ըստ որում, հաշվի առնելով ռուսական քաղաքական իրողությունները, հիշյալ հաղորդումը կարելի է, այսպես ասած, «ծաղիկ» համարել: Ասել կուզի՝ դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ երկրում գտնվող միլիոնավոր մեր հայրենակիցների, դեպի ռուսական շուկա արտահանվող կամ «վերաարտահանվող» ապրանքների հետ: Այնպես որ, իրավացիորեն վրդովվելուն զուգահեռ՝ չի խանգարում նաև մի քիչ մտածելը, նաև հասկանալը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս Հայաստանի վարչապետը, թե ոչ, ուզում եմ արդար լինել նրա նկատմամբ։ Ես գովում եմ նրան, երբ նա ինչ-որ բան ճիշտ է անում և քննադատում՝ որևէ բան սխալ անելու դեպքում:
Օրինակ՝ 2019 թվականի ապրիլին ես Նիկոլ Փաշինյանին գովաբանող հոդված գրեցի՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նրա ունեցած ելույթի համար։ Ահա թե ինչ եմ գրել այն ժամանակ. «Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ 47 եվրոպական երկրների ներկայացուցիչների առաջ։ Առավել տպավորիչ էին վարչապետի պատասխանները նրանց տասնյակ հարցերին։ Մինչ նրա ելույթը նախապատրաստված էր, հարցերը հանպատրաստից էին, և պատասխանները պետք է տրվեին տեղում»։
Փաշինյանն իմ հոդվածը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, որն ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունի։ Ահա նրա ավելացրած մեկնաբանությունը. «Ուրախ եմ, որ սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «Կալիֆորնիա կուրիերը», այսպես է գնահատել ԵԽԽՎ-ում իմ ունեցած ելույթը»: Իմ հոդվածը ստացել է 4000 հավանում, 197 կիսում և 185 մեկնաբանություն։
Այժմ ես կմեկնաբանեմ Փաշինյանի ելույթը, որ նա ունեցել է Եվրախորհրդարանում (Ստրասբուրգ, Ֆրանսիա) 2023 թվականի հոկտեմբերի 17-ին։
Փաշինյանն իր ելույթում 21 անգամ օգտագործեց «ժողովրդավարություն» կամ «ժողովրդավարական» բառերը՝ Հայաստանի ներկայիս իշխանությանը բնութագրելու համար։ Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունն ապահովում է «անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն»: Ցավոք, Հայաստանը չի վայելում այս հատկանիշներից և ոչ մեկը, քանի որ Արցախը կորսված է, իսկ ադրբեջանական զորքերը 2021 թվականից տեղակայված են Հայաստանի սահմաններում։ Հայաստանի խնդիրներն առավելապես պայմանավորված են նրա ղեկավարի անկարողությամբ։ Փաշինյանը իշխանության եկավ ժողովրդավարական արժեքներ քարոզելու քողի տակ, բայց վերջում խախտեց ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Այն, ինչ հիմա ունենք Հայաստանում, միանձնյա իշխանություն է։ Փաշինյանը ոչ մեկին չի լսում՝ լինի նախարար, խորհրդական, իր կուսակից, խորհրդարանական մեծամասնություն, թե նախագահ։ Նա միայնակ է կայացնում բոլոր որոշումները։ Նա իր ելույթում պնդեց, որ Հայաստանը «պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»։
Փաշինյանը կեղծորեն ասաց, որ իր կառավարությունը «չի խախտել ժողովրդավարության որևէ սկզբունք»։ Փաստն այն է, որ Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանական պետության։ Երբ նա առաջին անգամ եկավ իշխանության, նա վարչապետի նստավայր գնում էր հեծանիվով։ Այժմ նա թաքնվում է հարյուրավոր ոստիկանների հետևում, նախքան ոտքը դռնից դուրս հանելը: Բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստացող ոստիկանները ծեծում և ձերբակալում են ցուցարարներին։ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին դատարանում շինծու մեղադրանքներով են ամբաստանում։ Նա իրեն քննադատողներին սպառնացել է «փռել ասֆալտին» և «ծեփել պատերին»: Անհավատալիորեն, 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա մուրճ էր ճոճում օդում՝ սպառնալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Մի՞թե դա ժողովրդավարություն է:
Նույնիսկ սփյուռքահայերը զերծ չեն մնացել Փաշինյանի բռնապետական վարչակարգի երկար ձեռքից։ Հայաստանից դուրս նրան քննադատողներին արգելված է մուտք գործել հայրենիք Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Ի՞նչ է պատահել խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքին։
Փաշինյանը 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա որակեց որպես «սադրանք, որը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից առաջ… մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելու և Հայաստանի պետականությունը կաթվածահար անելու կամ առնվազն դրածո կառավարության ձևավորելու նպատակով»։ Փաստն այն է, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կապ չուներ խորհրդարանական ընտրությունների հետ։ Նման հարձակումներ եղել են ընտրություններից առաջ և հետո։ Ավելին, Ալիևը Փաշինյանին տապալելու պատճառ չունի, քանի որ նա անվերջ զիջումներ է անում Ադրբեջանին Արցախի և Հայաստանի հարցում։
Փաշինյանն իր ելույթում պարծեցավ, որ Հայաստանը կարողացել է տեղավորել Արցախի 100 հազար փախստականներին. Նա պնդեց, որ Հայաստանում ժողովրդավարության շնորհիվ «մենք այդ գործը պատվով կատարեցինք»։ Փաստն այն է, որ չնայած տարիներ շարունակ համառ տեղեկություններին, թե Ադրբեջանը մտադիր է բռնազավթել Արցախի մնացած մասը և դուրս հանել նրա բնակիչներին, Հայաստանի կառավարությունը որևէ նախապատրաստություն չէր տեսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու համար։ Նրանցից շատերը օրեր են անցկացրել իրենց մեքենաներում՝ զրկված սննդից, ջրից ու կացարանից։ Արդյունքում մի քանի հազար արցախցիներ արդեն լքել են Հայաստանը։
Իր ելույթում Փաշինյանը բացատրել է իր պատրաստակամությունը թույլ տալ ադրբեջանական բեռների, մեքենաների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Թեև ենթադրվում է, որ նման մուտքը փոխադարձ է, ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում, Ադրբեջանը երբեք չի հայտնել իր պատրաստակամության մասին՝ թույլ տալ հայերի համար նմանատիպ տարանցում Ադրբեջանի տարածքով: Նույն անհամաչափությունը վերաբերում է Փաշինյանի կողմից Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքի ճանաչմանը՝ առանց Ալիևի համաձայնության ճանաչելու Փաշինյանի առաջարկած 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Փաշինյանը նաև խոստովանեց, որ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանաբնակ անկլավները պատկանում են Ադրբեջանին՝ առանց Ալիևի փոխադարձ փոխանակման ընդունման։
Ի վերջո, Փաշինյանը կրկնեց Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու իր առաջարկը, թեև նման պայմանագրի անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ պատերազմ չեն հայտարարել։ Խաղաղության պայմանագիրը միայն հնարավորություն կտա Ադրբեջանին՝ հետագա զիջումներ կորզելու Հայաստանից։
Փաշինյանն իր 45 րոպեանոց ելույթը եզրափակեց ևս երկու անգամ կրկնելով «ժողովրդավարություն» բառը։ «Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն և երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»։
Եվրախորհրդարանի պատգամավորները չափազանց գոհ էին Փաշինյանի ելույթից։ Ինչո՞ւ պիտի գոհ չլինեին։ Փաշինյանը բավարարում է Արևմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, այն է՝ Արցախից հրաժարումը՝ ադրբեջանական բնական գազի (մասամբ Ռուսաստանից գնված) հոսքը Եվրոպա հեշտացնելու նպատակով։ Բացի կարեկցական խոսքերից, Եվրախորհրդարանի անդամները Հայաստանի համար որևէ կոնկրետ բան չեն ուզում անել։
Ես համոզված եմ՝ Փաշինյանն այս հոդվածը չի հրապարակի իր ֆեյսբուքյան էջում։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ֆրանսիան՝ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրը, հասկացրել է, որ չի պատրաստվում մի կողմ քաշվել. գրել է Politico պարբերականը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելուն։
Ըստ հրապարակման՝ Ֆրանսիան Հայաստանին վաճառում է այնպիսի ռազմական տեխնիկա, ինչպիսին հակաօդային պաշտպանության համակարգերն են, քանի որ կան մտավախություններ, որ Ադրբեջանը ԼՂ-ի գրավումից հետո, երբ ավելի քան 100 000 էթնիկ հայեր լքեցին իրենց տները, կարող է շարունակել հարձակումը նաև հարևան տարածքի վրա։
Politico-ն հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացումը, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան, որ Ադրբեջանի հայացքն այժմ ուղղված է «Զանգեզուրի միջանցքին», ցամաքային հատվածին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով: «Վտանգն այն է, որ Բաքվի ուժերի մեկ այլ քայլ կարող է ավելի լայն հակամարտություն բորբոքել Հարավային Կովկասում. մի տարածք, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը՝ բոլորն ունեն հիմնական ռազմավարական շահերը», — գրում է պարբերականը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.