29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանը պատերազմի կրակը մարմանդ պահում, որ իրեն հարմար պահի այդ մարմանդը հրդեհի վերածի, հետևաբար, դա իրենց քաղաքականության դոկտրինան է, որով առաջնորդվում է ու միջազգային հանրությանն էլ փորձում մոլորեցնել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանին «չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղերը, որոնք դեռ օկուպացված են»։
Հարցին, թե ինչի հիման վրա է Ադրբեջանն հավակնում այդ 8 գյուղերին, երբ դեռ հստակ չէ, թե ինչ քարտեզներով են կատարվելու սահմանագծման և սահմանազատման աշխատանքները՝ Աղազարյանը պատասխանեց. «Այո, սահմանային խնդիրներ մեր և Ադրբեջանի միջև կան, բայց դրանք պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացին զուգընթաց։ Հետևաբար, պետք է համարենք, որ սա հերթական քաղաքական հայտարարությունն է»։
Դիտարկմանը,թե ստացվում է՝ Արցախը վերցնելուց հետո՝ հիմա էլ Ադրբեջանն հավակնում է Հայաստանի Հանրապետության տարածքներին՝ Աղազարյանն արձագանքեց, թե այդ 2 խնդիրները տարբեր են ու դրանք չի կարելի միմյանց խառնել։ «Արցախի հարցը քաղաքակրթության խնդիրն էր, բայց այլ են՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Ինչ վերաբերում է 8 գյուղերին, ես լավ չեմ հասկանում, թե ինչ բնակավայրերի մասին է խոսքը։ Օրինակ Արծվաշենը անկլա՞վ է։ Ուզում եմ ասել, որ այդ խնդիրը սիմետրիկ է, մենք էլ ունենք Խորհրդային Հայաստանից հողեր, որոնք իրենց տարածքում են, մենք էլ հիմա ունենք հողեր, որոնք իրենցն են եղել։ Այդ խնդիրը սիմետրիկ է ու համապատասխան կերպով էլ պետք է լուծվի, ոչ թե որևէ մեկի օգտին»։
Դիտարկմանը, թե իրենք Արծվաշենի մասին չեն էլ խոսում, խոսքը փոխանակման մասին չէ, այլ միայն 8 գյուղերը հետ ստանալու՝ Աղազարյանը պատասխանեց, որ եթե չեն խոսում դա չի նշանակում, որ այդ հարցը չկա։ «Այդ հարցը մենք միայնակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ չենք կարող դնել։ Լուրջ միջազգային հարթակներ կան, որոնք իրենց պատկերացումն ունեն այդ հարցի հետ կապված։ Միակողմանի չի կարող լուծվել այդ հարցը։
Անդրադառնալով հարցին, որ առանց սահմանազատման ինչի՞ հիման վրա 2020 թ-ի պատերազմից հետո ՀՀ իշխանությունները զիջեցին, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը՝ Աղազարյանը հակադարձեց, թե ինչու ենք Կապարի ճանապարհի մասին խոսում, իսկ Ջերմուկի մասին՝ ոչ։
«Կապանի ճանապարհի այդ հատվածը Ադրբեջանի հող էր, իսկ Ջերմուկի, Սոթքի տարածքները՝ ոչ, դրանք օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ այդ 8 գյուղե՞րն էլ են իրենցը, դա՞ էլ ենք տալու. Աղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ 8 գյուղ է, թե 7 գյուղ է, թե 6 գյուղ է, բայց ես գիտեմ, որ ՀՀ սահմաններից ներս գոյություն ունեն որոշ բնակավայրեր, որոնք եղել են Խորհրդային Ադրբեջանի բնակավայրեր, և հակառակը, այսօրվա Ադրբեջանի սահմանից ներս գոյություն ունեն բնակավայրեր, որոնք Խորհրդային Հայաստանինն են եղել, հետևաբար, այդ հարցը սիմետրիկ է ու, որքան էլ Ադրբեջանը ամպագորգոռ հայտարարություններ անի՝ չի կարող այդ հարցը ոչ սիմետրի ձևով լուծել»։
«Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է»,-նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը։
«Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։
Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլևս Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները»,-գրել է Գեղամյանը։
Գեներալ Մանվել Գրիգորյանին դատական ատյանի միջոցով արդարացնելու հնարավորության մասին MediaHub-ը զրուցել է նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանի հետ։
«Երեկ եմ ճառս ներկայացրել դատարանին, դատավորն իրականում շատ խելացի մարդ է, բայց ճառովս էլ ներկայացրել եմ, որ չեմ հավատում՝ Մանվել Գրիգորյանին կարդարացնեն»,- լրատվամիջոցին ասել է Գուրգեն Գրիգորյանը։
«Գործերն ուսումնասիրելիս այնքան ակնհայտ է, որ նյութերի մի մասը թաքցրած են, փոխված են կամ մարդիկ հարցաքննված չեն։ Դատական նիստը, կարծում եմ՝ դեկտեմբերի վերջ է նշանակված, ոչինչ չենք կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Իրականում իրատեսական չէ, որ գեներալին կարդարացնեն, քրեական իրավունքի տեսանկյունից այլ տարբերակ չկա, քան արդարացումն է, բայց պատկերացնում եմ՝ Մանվել Գրիգորյանին արդարացնելն ինչ հարված կլինի այս իշխանությանը: Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին»,- ասել է պաշտպանը։
NEWS.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, որում Բաքուն Հայաստանից պահանջում է 8 «օկուպացրած» գյուղեր, սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի մասին նրանց հայտարարությունում խոսք չկա։
«Արդյոք խաղաղության պայմանագրի շրջանակներում ՀՀ–ին Բաքվի ներկայացրած առաջարկների վերջին տարբերակում անկլավների մասին հիշատակում կա, և ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ գնահատում Ադրբեջանի այս հայտարարությունը»,- նշված է NEWS.am-ի հարցման մեջ:
Ի պատասխան, ԱԳՆ-ից արձագանքել են. «Հարցի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն արդեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հոկտեմբերի 10-ին տրված հարցազրույցում»:
Ստորեւ ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը։
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է պարզ պատճառով, որովհետեւ 29 800 քկմ-ի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը:
Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա: Այստեղ է, որ բարձրանում է այդ հարցը: Բայց այստեղ կա մի կարեւոր նրբություն, որ ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ:
Երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող քարտեզ գոյություն ունենալ միայն մեկ կետի վրա: Մյուս կողմից սա շատ պարզ հարց չէ: Երբ դրվեց անկլավների հարցը, բազմաթիվ հարցեր են ծագելու: Այս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, այդ անկլավներին հասանելիության հարց կա, սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա, այդ տարածքներում զինված ուժերի ներկայության եւ չներկայության հարց կա: Անկլավ նշանակում է, որ դու ուրիշի տարածքով պետք է անցնես: Ո՞նց դու պետք է անցնես ուրիշի տարածքով, ի՞նչ իրավական նրբություններ ունի այս հարցը: Այս խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա: Մեկն այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք եւ խաղաղության ֆոնին այս հարցը լուծվում է: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք տեսնում ենք, որ այնքան բարդ է, որ պյմանավորվածություն է ձեռք բերվում, որ սահմանից այն կողմն գտնվողն անկլավները մնում են այն երկրների տարածքներում, որով նրանք պարփակված են: Բայց սա էլ պետք է լինի պայմանագրի, հետագա վավերացման առարկա:
Մեր խնդիրն է այսօր թույլ չտալ, որ որեւէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի հրաժարվում է քննարկել, խուսափում է քննարկումից ու լուծումներից: Էսկալացիա թույլ չտալու համար մենք չպետք է մտածենք հարցերը հետաձգելու, հարցերը խճողելու, անհասկանալի դարձնելու մասին: Մենք իսկապես պետք է գնանք լուծումների եւ այդ լուծումները պետք է լինեն հիմնավոր ու թափանցիկ՝ դավադրությունների տեսությունները բացառելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:
2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն (ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյան-խմբ), 2023 թվականի հունիսի 8-ին, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023 թ․ նոյեմբերի 3-ին Ա․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Նոյեմբերի 6-ին նա ձերբակալվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում գրել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին մարդասիրական ոլորտում աջակցություն պետք է տրամադրի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», — գրել է կոնգրեսականը:
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազաքաղաքական ղեկավարության քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ՝ պատերազմական հանցավորությունների համար, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների սպանությունների, խոշտանգումների քանի դեպք է արձանագրվել և արդյո՞ք այդ դրվագներով ևս որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է։
«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիկան բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբագրության հեղ․ ) 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ահաբեկչության), 217․1 -րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության ֆինանսավորման), 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը), 389-րդ հոդվածի (Միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց սպանության և խոշտամգման), 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (վերոնշյալ անձանց առողջությանը վնաս պատճառելը և գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը), 390-րդ հոդվածի 3-րդ մասի (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանների հավաքագրումը) 397,1-րդ հոդվածի 1-ին մասի (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական վարույթի նախաքննությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից՝ նշելով, որ նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ շուրջ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Կարինա Տերտերյանն, արդեն չորս տարի է, ինչ մասնակցում է «Գրին քարտի» խաղարկությանը։ Այս տարի նա առաջին անգամ է միայնակ մասնակցում․ նախորդ երեք տարիներին դիմել է ընտանիքի հետ։ Այս տարի Կարինան ամուսնացել է, բայց խաղարկությանը մասնակցում է առանց ամուսնու. վերջինս չի ցանկանում գնալ Հայաստանից։ Այս մասին հայտնում է infocom.am-ը:
«Ճիշտն ասած՝ վստահ չեմ [Միացյալ Նահանգներ] գնալու, մշտական բնակություն հաստատելու մասով, բայց համզոված եմ՝ եթե գնամ, այնտեղ Հայաստանից միանշանակ ավելի հեշտ կլինի ապրելը, կարիերա ստեղծելն ու զարգանալը»,- հույս է հայտնում նա։
«Գրին քարտ» շահելու դեպքում մասնագիտությամբ լրագրող Կարինան մտադիր է որոշ ժամանակով մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել հանրային կապերով, սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) կամ բիզնեսի զարգացմամբ։ Իսկ կմնա ԱՄՆ-ում, թե կվերադառնա Հայաստան՝ նա դեռ չի որոշել։
Կարինան նշում է, որ իր ընտանիքն այս տարի ևս մասնակցել է խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու, երկարաժամկետ բնակվելու մտքեր ունի։
«Եղբայրս փոքր է, ուզում են ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել»,- բացատրում է Կարինան։
Լուսանկարչական ծառայություններ մատուցող մի քանի ստուդիաներում «Ինֆոքոմը» զրուցեց «Գրին քարտի» համար լուսանկարահանվողների՝ այս տարվա միտումների մասին։ Լուսանկարիչները նույնպես հավաստում էին, որ 2020 թ․ պատերազմից հետո «Գրին քարտի» համար լուսանկարվողների մեծ մասն, իրենց գնահատմամբ, փոքր տարիքի տղա երեխա ունեցողներն են։
«Գրին քարտը» կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։ 1990 թ. ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը։ Այս ծրագրով, 1995 թ. սկսած, ամեն տարի խաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա:
«Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել»,- նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:
«Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։
Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից դիմելիությունը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան հարևան երկրներից։
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։
Հերքման տեքստում նշված է․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է:
Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»:
Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է հաղորդում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն՝ անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: «Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։ Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին: Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած: Կարևոր դիտարկում․ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.