29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևոր իրադարձությունը, այն է՝ Աղբենդայի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը»,- Տաշքենդում տեղի ունեցած հանդիպմանը Իրանի նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին ասել է Իլհամ Ալիևը:
Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան հաղորդակցության ապահովումից։
«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու շուրջ։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,-հայտարարել է Ալիևը՝ հվելելով որ երկու երկաթուղային գիծ կլինի Իրանի և Ադրբեջանի միջև։
ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանություն է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ:
Մեկնաբանությունում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:
Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,-ասվում է մեկանաբանությունում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիեւը խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի մասին, որը դարձավ էթնիկ զտումների քաղաքականության մաս։
Նրա խոսքով` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո` երեք տարի շարունակ, Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան ճանապարհի ապահովումը։
«Սա նրանց ընտրությունն է։ Կարծում եմ, որ նրանք մեծ սխալ են թույլ տվել»,- ասել է նա:
Բելգիական armyrecognition.com հրատարակությունը գրում է, որ ըստ The Economic Times-ի աղբյուրների Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի և զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Սակայն դեռ ոչինչ հաստատված չէ։
Վերջերս Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Դելիում բանակցություններ են վարել զենքի մատակարարումների շուրջ։ Ակնկալվում է, որ այդ մատակարարումները կիրականացվեն երկու երկրների միջև 2022 թվականի սեպտեմբերին ստորագրված պայմանագրերի հիման վրա։ Այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ ռուփի կամ մոտավորապես 244,7 միլիոն դոլար:
Հնդկաստանն ավելի վաղ Հայաստանին էր մատակարարել տեղական մշակման Pinaka բազմարձակիչ հրթիռային համակարգեր, և դա այդ համակարգերի առաջին վաճառքն է արտասահման: Առաքվել են նաև հակատանկային հրթիռներ և զինամթերքի խմբաքանակ։ Այդ ամենը Հայաստան է տեղափոխվել Իրանի տարածքով։
Հնդկական Bharat Forge Ltd պաշտպանական ընկերությունն ավելի վաղ՝ օգոստոսին, 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրով Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի ATAGS վեց հաուբից։ Համաձայնագիրը նախատեսում է երեք տարվա ընթացքում այդ տեսակի 90 հրետանային հաուբիցների մատակարարում։
Advanced Towed Artillery Gun System-ը (ATAGS) հնդկական վերջին մշակման քարշակային հաուբիցն է: Այդ հրետանային համակարգը մշակվել է 2013-ից 2017 թվականներին հնդկական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, իսկ արտադրությունը սկսվել է 2019 թվականին: 18 տոննա քաշով ATAGS-ն ունի 8060 մմ երկարությամբ փող և շահագործվում է 6-ից 8 հոգանոց անձնակազմի կողմից: Այն 155 մմ/52 տրամաչափի է։ ATAGS-ի բնութագրիչներից է արձակիչի հարթեցման և դիրքավորման ավտոմատ համակարգը, որը համալրված է պտուտակային կողպեքի մեխանիզմով: Զենքն օգտագործում է հակահարվածի կառավարման առաջադեմ համակարգեր, մասնավորապես էլեկտրառեոլոգիական և մագնիսական տեխնոլոգիաներ զենքի հակադարձումն արդյունավետ կառավարելու համար։
Այն ունի servo-ի վրա հիմնված 25 մետր տրամագծով բարձրության միջակայք՝ -3-ից +75 աստիճան և պտտման միջակայք +/- 25 աստիճան: Հատկանշական է նաև կրակի արագությունը՝ համազարկի ռեժիմում 60 վայրկյանում հինգ կրակոց, ինտենսիվ ռեժիմում երկուսուկես րոպեում տասը կրակոց, մեկ ժամում 60 կրակոց արագությունը պահպանելու հնարավորությամբ։
Այն կարող է արդյունավետորեն հարվածել մինչև 48 կմ հեռահարության տարածքներ՝ օգտագործելով հեռահար պայթուցիկների վրա հիմնված զինամթերք: Ավելի ուշագրավ է այն, որ հրետանային հրթիռների տեխնոլոգիայի շարունակական զարգացումները նպատակ ունեն այդ հեռահարությունը հասցնել ավելի քան 60 կմ-ի: Զենքի համակարգը ներառում է նաև էլեկտրասնուցմամբ զինամթերքի սնուցման համակարգ և առաջադեմ թիրախային մեխանիզմներ, ներառյալ ջերմատեսիլային նշանառության համակարգ և մոնիտոր նշանառուի գործառնական արդյունավետությունը բարելավելու համար:
Հնդկաստանն նախկինում էլ էր Հայաստանին զենք մատակարարել: 2020 թվականին Նյու Դելին Երևանին վաճառել էր «Swathi» կոչվող հակամարտկոցային ռադարներ՝ 40 միլիոն դոլար արժողությամբ։ Այս տարվա սկզբին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը եռակողմ դաշինք են ստեղծել տրանսպորտային միջանցք ստեղծելու նպատակով։ Հայաստանը պայմանագիր է կնքել նաև հնդկական Kalyani Strategic System պաշտպանական ընկերության հետ MArG 155 ինքնագնաց հրետանային կայանքների գնման համար, բացի այդ, Հայաստանը դիտարկում է հնդկական MR-SAM հակաօդային պաշտպանության համակարգի գնման հնարավորությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։
2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ
առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
2023-2024 ուսումնական տարում՝
1) Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։
2) Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։
3) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ։
168.am-ի աղբյուրներն այսօր ֆիքսել են, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը համալրվում երկու նոր «Տոյոտա» մակնիշի ջիփ-ամենագնացներով՝ համապատասխան «միգալկաներով» կազմ-պատրաստ:
168.am-ը ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դա նոր գնո՞ւմ է, և ի՞նչ է արժեցել թանկարժեք այդ գնումը:
Ի պատասխան՝ Ծովինար Խաչատրյանը հաստատեց աղբյուրի տեղեկությունը՝ մանրամասնելով. «Այսօրվանից են այդ մեքենաները փոխվել, բայց մյուս մանրամասներին Ազգային ժողովն իրավասու չէ պատասխանել, քանի որ ուղեկցող մեքենաներում Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն են, և մեքենան պատկանում է իրենց»:
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ապրիլին կառավարությունը որոշել էր 54 մլն դրամ գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:
Ի դեպ, այդ հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր, իսկ հիմնավորումն այն էր, թե «ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»:
Այդ վեհ նպատակի համար այն ժամանակ որոշել էին ուղղել ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները:
Հիշեցնենք՝ նախորդիվ՝ նիստի օրակարգում ընդգրկված նմանատիպ մի չզեկուցվող հարցով էլ իշխանությունները 90 միլիոն դրամ էին հատկացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։
«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,-հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ էլ Ալեն Սիմոնյանը եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, և, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել էր՝ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:
Բայց արդյոք չէի՞ն հրաժարվել նման թանկարժեք գնումներից, քանի որ, ինչպես արդեն պարզ դարձավ, թանկարժեք երկու ջիփ-ամենագնացներն Ալեն Սիմոնյանի տրամադրության տակ են: Ավելին՝ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյանն են արդեն միացել այդ ջիփերը, և, առաջին վայրը, որ նրան ուղեկցելով տարել են մասնակցելու՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի թաղման արարողությունն է:
2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ է արել, այն մասին թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հետո անհասկանալի գործողություններ են իրականացվել։
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ղարաբաղյան հարցում գործողությունների սցենար չի մշակել և և բաց է թողել օբյեկտիվորեն հասանելի հնարավորությունները՝ պատերազմից խուսափելու, Ղարաբաղի հատուկ կարգավիճակը որոշելու, Ադրբեջանի հետ համաձայնության գալու ոչ միայն կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, այլև Ադրբեջանի հետ նորմալ համակեցություն ապահովելու։
Հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո, երբ հայերը լքեցին Ղարաբաղը, Հայաստանը փորձում է հաշտության պայմանագիր կնքել, որն իրենց՝ հայերի կողմից կընկալվի որպես երկրորդ հանձնման ակտ։ Մենք չենք տեսնում այն ռեսուրսներն ու ուժերը, որոնք կարող են օգնել հայերին»,- նշել է Տարասովը։
Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միևնույն ժամանակ սկսեց կորցնել Ռուսաստանը՝ որպես դաշնակից և գործընկեր, կարծում է փորձագետը։
«Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ ՀԱՊԿ երկրնե՞րը հայերի փոխարեն կռվեն։ Մենք հայերին չենք հրավիրել չէ՞ կռվելու Սիրիայում կամ Ուկրաինայում։ Հայաստանը, փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնվեց հեռու Կովկասյան լեռներում՝ լիակատար մեկուսացման մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողքին։ Հայաստանի իշխանությունները նայո՞ւմ են իրենց երկրի քարտեզին։ Ինչպե՞ս են նրանք քաղաքականություն վարում:
Հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գրագետ մոտենային այս իրավիճակին և լսեին իրենց գործընկերների առաջարկությունները։ «Պուտինը բացեիբաց խոսել է Ղարաբաղի հարցը լուծելու՝ բաց թողնված հնարավորությունների մասին, որը ձեռնտու կլիներ իրենց՝ հայերին»,- հավելել է նա։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ.
«Սերժ Սարգսյանի ռեժիմի դրական և բացասական կողմերի մասին թող հայերը դատեն, բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա մենք գործ ունենք փորձառության պակաս ունեցող դեմագոգների հետ։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցի և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր։ Ինչո՞ւ դա արվեց, երբ այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել»,- եզրափակեց Տարասովը։
Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․
«Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի և դրան նախորդած ու հաջորդած ժամանակահատվածում Արցախի ինքնահռչակ իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի և առողջության գնով վաստակած, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական մեծադիր ջանքերով փայփայած, Արցախի ժողովրդի ամենօրյա զրկանքներով կերտված Արցախի պետականությունը փոշիացվեց։ Այնինչ, եթե ոչ ինքնիշխան, ապա հայկական Արցախը ոչ միայն կայուն նախադրյալներ, այլև հեռանկար ուներ։
Բռնատեղահանվելուց և Հայաստանի Հանրապետությունում ապաստանելուց երկու շաբաթ անց «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձևակերպել և Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի միջոցով Արցախի խորհրդարանին է փոխանցել «Արցախի Հանրապետության ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ» օրակարգ, մասնավորապես առաջարկելով․
— Հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ։
— ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով։
— ԱԺ որոշմամբ ձևավորել բռնատեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի կոմիտե։
— Հատուկ ծրագրերի կոմիտեին օժտել ԼՂ կարգավիճակի և բռնատեղահանված բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության և Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ, դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպման իրավասությամբ։
Խորհրդարանականները, սակայն, չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցության, որի պատճառների պարզումն ու հանրայնացումը լրագրողական համայնքի գործառույթն է։
Խորհրդարանական երկրորդ՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով Ազգային ժողովի, որպես միակ լեգիտիմ մարմնի պատասխանատվությունը, հայտարարում է, որ ԱԺ չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում նրանից, որ ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, ուստի մեդիանախապատրաստություն են իրականացնում նրան ցանկալի մեկով փոխարինելու համար։
«Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է․ եթե կառավարություն, ապա բացառապես Արցախում, իսկ Արցախից դուրս՝ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ընտրված մարմին՝ Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվելու գործառույթով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում):
Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Հետագայում, ըստ ամենայնի, Փաշինյանի մտադրությունները փոխվել են, եւ ԶՊՄԿ սեփականատերերի ու փայաբաժինների վերաձեւման փուլում Զուրաբովը սկսել է խանգարել։ Հետո նա ստիպված է եղել պայքար սկսել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար (ըստ օրենքի` նախ փայատերերին պետք է առաջարկ անեն` վաճառվող փայաբաժինը գնելու մասին, ապա նոր դրսից գնորդ ներգրավեն, ինչը չի արվել): Զուրաբովը սկզբում միջազգային արբիտրաժ է դիմել, ապա իր փայաբաժինն այլ միջազգային կազմակերպության է վաճառել, որն էլ փորձելու է ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ Զուրաբովը:
Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի:
Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ, սակայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելուն։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով և խորհուրդ է տվել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։
Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է։
«Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը կարճ է, ռիսկերով ավելի քիչ և այլն»,–հավելեց Պապոյանը։
Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.