29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արևմտյան պետությունները մտադիր էին բորբոքել հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը, գիտեք, առաջին իսկ քայլերից միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման գործում։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։
Միաժամանակ նա նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնալով զարգանում են, և երկու երկրների նախագահները մշտական կապի մեջ են։
«Իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը և մեր նախագահների որոշումը կարևոր քայլ էր, ինչը նոր որակներ և հեռանկարներ հաղորդեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր արդեն քննարկվում են Ռուսաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ մեծ ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային, միջպետական նախագծերի հարցերը»,- եզրափակել է Մատվիենկոն։
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: Այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտյան նկուղային հարկի պահեստում, երբ աշխատակիցները գնացել են հանդերձանքը փոխելու՝ աշխատանքի անցնելու նպատակով, հանկարծակի հոսանքի տատանում է եղել, ինչի պատճառով նկուղում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցներից մեկը տեղում մահացել է։ Մեր տեղեկություններով՝ մահացածը մեծահասակ տղամարդ է։
Ուսանողների շրջանում տուժածներ չկան։
Մեր տեղեկություններով՝ այս պահին 5 վիրավոր կա։
Նախնական տվյալներով՝ քիմիական նյութերից թունավորում է ստացել փրկարար ծառայության 1 աշխատակից։
Քննչական կոմիտեից պնդում են, որ Ինգուշեթիայից Հայաստան փախած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։ Ըստ Քննչականի՝ գործի վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։
«Վերջինս արգելանքի տակ չէ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշում է քննչականից՝ ներկայացնելով տեղեկություն վարույթից։
Մինչդեռ «Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աջակցել է երիտասարդ աղջկան, ավելի վաղ հայտարարել էր, որ աղջիկը ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից ու մի քանի ժամ պահվել բաժանմունքում՝ առանց փաստաբանի և որևէ կարգավիճակի։ Աղջկա հետևից Հայաստան են եկել հարազատները, մասնավորապես հորեղբայրը և հենց ոստիկանության բաժնում սպառնալիքներ հնչեցրել աղջկա, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին։
Ըստ տեղեկության` աղջկա հորեղբայրը Ինգուշեթիայի տնտեսական զարգացման նախկին նախարարն է եղել, ՌԴ իշխող կուսակցության պատգամավոր։
Ֆաթիման ոստիկանության շենքից «Մարեմ» կանանց աջակցման կենտրոնի իրավապաշտպաններին ձայնագրություն է ուղարկել. «Սկզբից իր ընկերոջ հետ ինձ փակեցին մի սենյակում, հետո ընկերը դուրս եկավ ու հողեբայրս մնաց։ Երբ ասացի, որ փաստաբանիս եմ սպասում և իր հետ խոսել չեմ ուզում, ասաց՝ կպոկեմ նրա ականջներն ու ոտքերը, որ ինձ օգնության չհասնի»։
Հորեղբայրն էլ իրավապաշտպանների հետ զրույցում չի թաքցրել, որ ազդեցիկ կապեր ունի Հայաստանում, որոնց օգնությամբ էլ մտադիր է հարցը լուծել:
«Կովկասում 21 տարեկան երեխան ի՞նչ կարող է որոշել։ Հիմա ոստիկանության սենյակում եմ՝ Հայաստանում, ես Ինգուշեթիայում չեմ։ Կոմֆորտային չէ վիճակս, բայց այն կապերը, որոնց դիմել եմ, ինձ թույլ են տվել նստել քննչական մասի ղեկավարի սենյակում, որտեղից էլ խոսում եմ ձեզ հետ», — նշել է հորեղբայրը։
Նշենք, որ տեղեկության Ինգուշեթիայի բնակչուհի 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան Հայաստան էր փախել հարազատներից ընտանեկան բռնության պատճառով։ Նա նոյեմբերի 8-ին էր ժամանել Հայաստան, 10-ին ընտանիքը հաղորդում էր ներկայացրել նրա անհետացման մասին։ Երիտասարդ աղջկան ոսիկանությունը գտել էր Աշտարակում և բերման ենթարկել։
Ֆաթիման տեսանյութ էր տարածել՝ նշելով, նոյեմբերի 8-ին հեռացել է տնից, որովհետև հոգնել էր իր ընտանիքի կողմից շարունակվող ծեծից, վիրավորանքներից ու նվաստացումներից։ «Ինձ հետ տանից որևէ թանկարժեք բան չեմ վերցրել։ Խնդրում եմ, ինձ մի փնտրեք և հետախուզում մի հայտարարեք, ինձ հետ ամեն բան լավ է»,-ասել էր նա։
Աղջիկը փորձել է հայաստանցի ոստիկաններին բացատրել՝ փախել է ընտանեկան բռնություններից, եթե վերադառնա, իրեն կսպանեն. — «Հորեղբայրս ընկեր ունի Հայաստանի ոստիկանությունում, անունը Սերգեյ է և կարծում եմ, որ հենց իր միջոցով են իմ մասին ամեն ինչ իմացել։ Եթե ես վերադառնամ, վստահ եմ, վերջս վատ կլինի, ինձ կվնասեն՝ կա՛մ կծեծեն, կա՛մ կսպանեն»:
Հորեղբորից հետո ոստիկանական բաժանմունք է եկել նաև 21-ամյա աղջկա մայրը, սպառնացել, որ եթե տուն չվերադառնա, նրա դեմ գործ կհարուցեն՝ գողության մեղադրանքով։
2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է։
Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ է պատմական, քանի որ թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը կրկնապատկվում են։
Կրկնապատկվել են նաև պաշտպանական ծախսերը, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության։ Մեր հարևանները վստահ են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,- ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ բարձր մակարադակի է հասցվել առաջնային բուժօգնությունը, որի արդյունքն այն է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և փոխարենը գրանցվել է բնական առավելագույն աճը:
Ըստ նրա` ինքնիշխան պետության պարտականությունն է անընդհատ բարեփոխել զինված ուժերը, ամրացնել բանակը, ինչը անում են։
«Վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ՀՀ նկատմամբ նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել»,- հավելեց նա:
***
«Ուզում եմ խոսել Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին: Մենք ՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում՝ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք դիմումները վերցնում են, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չեն կարող լուծել, որովհետև այն օրինական լուծում չունի:
«Հետո պատահական պարզում ենք, որ դիմումատուն, ով մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք՝ ոչ թե վարչապետին է դիմել այլ ավելի ցածր պաշտոնյայի՝ «իմացող» մարդու, և գործել է բոլորովին այլ մեթոդներով»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Սա, հարգելի գործընկերներ, եկեք ընդունենք, որ խայտառակություն է ու մենք պետք է այս հարցով լրջորեն զբաղվենք»:
Ըստ Փաշինյանի՝ զբաղվելը տարբեր կարող է լինել՝ կոռուպցիայի դեմ պայքարի խստացումը, օրենքների պարզեցումը, որպեսզի մարդիկ բյուրոկարատական սարդոստայնի մեջ չընկեն:
«Մարդկանց թվում է, թե միայն իրենք են բյուրոկրատական այդ սարդոստայնի մեջ ընկնում, որ ես պատմեմ, թե օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Վերջինս նաև հայտնեց, թե բարդությունն այն է, որ կառավարությունը զբաղվում է հազար հարցով և եթե մի հարցով զբաղվեր՝ այն կլուծեր:
Խորհրդային շրջանում հզոր արդյունաբերական ձեռնարկություններ ունեցող Հայաստանը նորանկախ շրջանում ողջ արդյունաբերական պոտենցիալը վուլգար սեփականաշնորհման արդյունքում փոշիացնելու և ի սկզբանե իր ուղեծիրը փոխելով՝ արդյունաբերականից սպասարկման ոլորտի, ծառայություններ մատուցելու բնագծով ընթացող պետության վերածվեց։
Բաքվի նավահանգստային հզորության և թուրքական տնտեսության առջև մեղմ ասած՝ կարկամած գործիչների և նրանց հոգեզավակների երազանք Հայաստանում ենք այսօր ապրում, անվտանգային բարձիկներից զուրկ, պատերազմի հրձիգ և պատերազմ պարտադրող թուրքադրբեջանական տանդեմի հարևանությամբ։
Պարտվողականությամբ, «եթե անգամ պարտվենք՝ մեզ պարտված չենք զգալու» գաղափարաբանությամբ տարածաշրջանի՝ նվաճողական քաղաքականություն որդեգրած պետություններից խաղաղություն է մուրում ՀՀ՝ ներկա իշխանությունը։ Իսկ ի՞նչ ասել է ամեն վայրկյան քո դեմ պատերազմի պատրաստ պետության դուռը գնալ խաղաղության կարգախոսներով, սպիտակ դրոշ ծածանելով։ Ասել է՝ վերածվել կատարյալ ենթակա, սպասարկու պետության։
Ա՞յս է եղել հայի երազանքը՝ դար ու դարեր դժվարությունների միջով անցած և 21-րդ դար հասած․․․
Իրականում, 2018-ին փողոցից իշխանության եկած ուժը Հայաստանը քայլ առ քայլ դուրս է դրել իր բնական ուղեծրից՝ կանգնեցնելով ճամփաբաժանին։ Խաղաղության խաչմերուկ՝ ասում են։ Քրոսրոուդ․․․ Խաչվող ուղի, ճանապարհ․․․
Խաչ բառը կա հիմքում, բայց խաչի դեմ սուր է ճոճվում շարունակ, որի վերջը բնավ էլ խաղաղությունը չէ, այլ պատերազմն է, մի՞թե սա չեն կարող հասկանալ ներկա իշխանությունները։
Եվ կամ՝ եթե այդքան խաղաղասեր են, ի՞նչ է, դժվա՞ր է պատկերացնել, որ հերթական անգամ՝ Ռուսաստան, թե՞ Արևմուտք /վերջինս հաճախ Թուրքիայի կերպարով է/ ՝«կամ-կամ»-ի ճանապարհն ընտրելով և կտրուկ ուղղություն փոխելով, ընդ որում՝ հույժ ցուցադրական քայլերով և գործողություններով, ցանկացած դեպքում մեր դեմ են ուղղում աշխարհաքաղաքական ուժերից մեկին։
Իսկ այստեղ հարցերն ավելի են շատանում, օրինակ, ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանին միշտ հաջողվում է և՛ հարաբերությունները պահպանել ՌԴ-ի ու Իրանի հետ, և՛ միաժամանակ, ստանալ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությունը, և անպատիժ ցեղասպանություն իրականացնել Արցախում․․․ Հիմա արդեն՝ մշակութայի՛ն ցեղասպանության հերթական փուլին են լծվել․․․
Հաջողվում է նրանց, որովհետև հստակ արտաքին քաղաքականություն ունեն, որի հիմքում սեփական պետության շահն է։ Պե՞տք է՝ ՌԴ-ի հետ նրա դաշնակցից ավելի դաշնակից կլինեն և Իրանի հետ բազում վեճեր ու խնդիրներ ունենալով անգամ՝ որոշակի թեմաների շուրջ կարող են ընդհանուր հայտարարի գալ ․․․
Իսկ ինչի՞ են կարողացել հասնել, ի՞նչ «արդյունքներ» են արձանագրել Հայաստանի իշխանություններն անցած 5 տարիների ընթացքում՝ շարունակաբար նշաձող իջեցնելուց բացի։ Հիմա արդեն նշաձող էլ չկա, հիմա Հայաստանն իշխանությունների ձեռամբ անկյուն է մտցվել։
Ակնհայտ է, չէ՞, որ այս կերպ մղում են Հայաստան պետությանը՝ փչացնելու հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ՝ չստանալով որևէ ռեալ աջակցություն արեւմուտքից։ Մտահոգություն, աջակցության պատրաստակամություն հայտնելուց զատ ի՞նչ է ասել և տվել Արևմուտքը Հայաստանին։
Ոչինչ։ Բացարձակ ոչինչ։
Այ, այսպես, ոչնչի և բացարձակ ոչնչի արանքում, անկյունում է հայտնվել Հայաստանը։
Այստեղ մեկ այլ հարց է ծագում՝ միայն իշխանությու՞նն է մեղավոր, թե՞ հակահայ քայլերի գնացող իշխանությանը հանդուրժող հանրությունը, որն իշխանությունների յուրաքանչյուր պետականաքանդ գործողության դեմ պիտի դուրս գար, ծառս պիտի լիներ, այլ ոչ թե՝ հոգնած, իներտ, ապատիկ հանրույթի վերածվեր․․․
Ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ է լինելու․ հարցնողների մի մասը իսպառ հուսահատ է, կան նաև՝ թեական հարցնողներ, իսկ որոշակի մի հատված կա, որ տիրական անհատի սպասումով է դեռ, մտածում է, ո՞նց կարող է ժողովուրդը չհամախմբվել, և ո՞նց կարող է պատահել, որ հայության մեջ չգտնվի մարդ, այս դեպքում ՝ Գերմարդ, ով իրեն երկրի, պետության ՏԵՐ զգալով և առողջ անձերի աջակցությամբ «ազգակործան պատուհասին» չհեռացնի իշխանությունից և երկիրը ցեխից չհանի։
Աղբյուր` Փաստինֆո
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հանձնարարությամբ կազմակերպված ստուգման շրջանակներում իրավական գնահատական է տրվել «Վայլդբերրիզ« ՍՊԸ-ի կիրառված առևտրային առցանց հարթակից օգտվելու կանոնները:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Wildberries-ի ստուգումը։ Այս մասին հայտնում են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ կատարած ստուգումներից հետո «Wildberries» ընկերությունը ստիպված կլինի շուրջ 20 դրույթ փոխել։ Մասնավորապես՝
-գնորդն այլևս պարտավոր չէ ապրանքի որակը ստուգել ստանալու պահին, իսկ ապրանքի վերադարձի ամսաթիվը որոշվում է մերժման պահով.
— այժմ ապրանքների առաքման ժամկետը կարող է երկարաձգվել միայն սպառողի հետ համաձայնությամբ.
— արձանագրվել է գնված ապրանքներից, այդ թվում՝ տեխնիկապես բարդ սարքերից հրաժարվելու քաղաքացու անվերապահ իրավունքը.
— կրճատվել է ապրանքների փոխարինման պահանջի քննարկման ժամկետը.
— առցանց հարթակը փորձարկում է նոր ծրագրային ֆունկցիոնալությունը, որը թույլ է տալիս չեղարկել պատվերը ձեր Wildberries անձնական հաշվի միջոցով:
-Բացի այդ, պատշաճ որակի ապրանքները վերադարձնելու համար շուկայի ծախսերը փոխհատուցելու հնարավորությունը մնում է միայն որոշ դեպքերում: Դրանք ներառում են.
— գնորդի կողմից գնման ցածր մասնաբաժինը;
— տրանսպորտային զգալի հեռավորությունները, ինչպես նաև ապրանքների բնութագրերը (մեծ, փխրուն, չպահանջված բնակչության կողմից, հաճախ փոխարինվում են առաքման կետերում անբարեխիղճ հաճախորդների կողմից):
Միևնույն ժամանակ, պատվեր կատարելու պահին քաղաքացին նախապես տեղեկացվում է վաճառողին ապրանքը վերադարձնելու հետ կապված կոնկրետ փոխհատուցման չափի մասին։
Հեռավար առևտրի ոլորտում սպառողների իրավունքների խստիվ պահպանումը վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից։
ԱՄՆ-ը պետք է հստակ ուղերձ հղի Ալիեւին, որ ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի, ներառյալ Սյունիքի նկատմամբ, լիովին անընդունելի կլինի։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է Ներկայացուցիչների պալատում Եվրոպայի հարցերով արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինը եւ հարց ուղղել լսումներին մասնակցող Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենին. «Ի՞նչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել ԱՄՆ պետքարտուղարությունը զսպելու Ադրբեջանին նման քայլի գնալուց»։
Ի պատասխան, Օ Բրայենը նշել է, որ բոլոր շփումներում իրենք հստակ ազդակներ են հղել Ադրբեջանին, որ «Հայաստանի ներսում ուժի կիրառումը լիովին անընդունելի կլինի»։
«Բաքվի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ նման մտադրություն չունեն։ Եվ մենք շատ ուշադիր հետեւում ենք զորքերի տեղաշարժին, եւ ցանկացած ազդանշանի, որը կարող է հուշել նման ծրագրերի առկայության մասին։ Եվ, ինչպես ասացի, մենք ասել ենք, որ ոչ մի շանս չկա, որ մեր հարաբերությունները նորմալ կլինեն, քանի դեռ խաղաղության բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Ինչ վերաբերում է քայլերին, որ մենք ձեռնարկում ենք, դրանցից մեկն այն է, որ մենք չեղարկել ենք բարձրաստիճան բազմաթիվ շփումներ, նաեւ մենք չենք պատրաստվում նախաձեռնել 907 բանաձեւի շրջանցում, ինչը մեզ Ադրբեջանին աջակցելու հնարավորություն էր տալիս։ Նաեւ նշել ենք, որ տարանցիկ միջանցքի կառուցման հնարավորությունը ուղղակիորեն կախված է խաղաղության պայմանագրի կնքումից»,– ասել է նա։
Օ՝Բրայենը նշել է, որ պետքարտուղարությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց հետ մասնավոր զրույցների միջոցով Լեռնային Ղարաբաղում կատարվածը բացահայտելու ջանքերին, սակայն չի ցանկացել բացահայտել, թե այդ զրույցների արդյունքում ինչ եզրահանգումների են։ «Այս ամենը որոշ ժամանակ է պահանջում, քանի որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հսկայական սթրես են ապրել նախորդ ամիսներին ու ծանր ժամանակներ ունեցել։ Մենք նոր ենք սկսել խոսել նրանց հետ։ Միայն կարող եմ ասել, որ այս մարդիկ Լաչինի միջանցքի փակվելուց հետո մեծ սարսափի ժամանակաշրջան են ապրել, ինչն էլ ստիպել է նրանց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանության գալուց հետո հեռանալ։ Թե հստակ ինչ է տեղի ունեցել այնտեղ, հենց այն է, ինչը մենք ցանկանում ենք իմանալ։ Սրանով զբաղվում ենք ոչ միայն մենք, այլեւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները։ Բոլոր եզրահանգումները կամփոփվեն մեկ զեկույցում», – ասել է Օ՝Բրայենը։
Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության շրջանակից։ Այս մասին նոյեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե այժմ որքան ինտենսիվ են Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները։
«Իհարկե, առաջին հերթին ինտենսիվ քննարկվում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով, որոնք ձևակերպվել են որպես համապատասխան փաստաթղթեր և, բնականաբար, շփումները գործող մեխանիզմներում, որոնց մասին ես նշեցի՝ դարձյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ժամանակ։ Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների շուրջ, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ, ընդհանրապես ադեկվատության սահմաններից դուրս հռետորաբանությունը՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և, ընդհանրապես, մեր երկրին։ Մենք չենք կարող չարձագանքել սրան, և, իհարկե, կան նաև կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, որոնք նույնպես չեն համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել ենք, այն ամենին, ինչի տակ ստորագրել ենք, այն ամենին, ինչից ելնում ենք։ Անկասկած, մենք սրան նույնպես կարձագանքենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Երևանն ավելի քան երկու ամիս է՝ ձգձգում է խաղաղության պայմանագրի նախագծի իր ճշգրտված տարբերակը Բաքվին ներկայացնելը»։
«Ադրբեջանը սեպտեմբերի 11-ին երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը համապատասխան բացատրական նշումներով՝ ակնկալիքով, որ մոտ ապագայում Հայաստանի պատասխանը կներկայացվի։
Սակայն, չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս ձգձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնելը»,-սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման որևէ խոչընդոտ չկա։ «Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։
Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է կնքվել երկկողմանի ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակը Հայաստանի դաշտում է»,- գրել է Հաջիևը։ Հիշեցնենք, որ Բաքուն հոկտեմբերին երկու անգամ նախ համաձայնել, ապա մերժել էր Բրյուսելյան հարթակում բանակցություններին իր մասնակցությունը։
Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո՝ Ադրբեջանը կենտրոնացել է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների իրացմանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ այդ հավակնությունները դրսևորվում են Ադրբեջանի առաջնային պահանջը 8 գյուղերի, այսպես կոչված անկլավների հանձնումն է, որը նրա ամենօրյա խոսույթի առանցքային մասն է դարձել։
«Հայաստանի իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում։
Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցրած օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանի ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կուտական և այլն։
«Այն, ինչ Հայաստանի իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, ոչ թե խաղաղության, այլ՝ Հայաստանին դեմ տարվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ։
Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել է հասցրել է նրան, որ դեռևս 2019 թվականին հռչակած «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է՝ «նոր փաստաթուղթ, նոր կորուստներ» կարգախոսով:
Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը տարածքային և մարդկային կորուստներ արձանագրում: Սա ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը:
Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունեն, որովհետև այդ մոտեցումը, միջազգային դերակատարների անարգանքներին ու լռությանն են բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին գործելու լայն դաշտ բացում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.