29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է տարբեր բանակցային հարթակներում առաջ մղել սեփական շահը։ Երբ անհրաժեշտ էր Արցախն ամբողջությամբ բռնազավթել և, ըստ էության, իրականացնել Արցախի բնակչության էթնիկ զտում՝ գործի էր դնում Արևմտյան հարթակը, Նոյեմբերի 9-ի հայտարարության համար օգտագործվում էր Մոսկվայի հարթակը և այլն։ Երբ արդեն տեղի է ունեցել Արցախի ամբողջական բռնազավումը՝ Բաքվի վարչախումբը փորձում է բանակցությունները տեղափոխել առանց միջնորդների հարթակ՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը չափազանց թուլացած է թե ռազմական առումով, թե աշխարհաքաղաքական դերակատարության առումով։ Հետևաբար, փորձ է անում խնդիրները իր ուզածով կարգավորել ուղիղ բանակցությունների միջոցով, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Բաքվից հաստատել են, որ ստացել են եւ երկկողմանի բանակցությունների առաջարկով հանդես եկել։ «Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների Հայաստանի հետ երկկողմ հիմքով՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ արհեստածին Ադրբեջանի վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետության որպես աշխարհաքաղաքական գործոնի վերացումը մեր տարածաշրջանի քարտեզից։ «Ուստի, բնականաբար, ուղիղ բանակցությունները, սահմանային հանդիպումները և այլ նմպանատիպ հարթակների ստեղծման փորձերը միտված են դրան»։
Հարցին ի պատասխան, թե արդյոք ձևաչափի նման փոփոխությունը նշանակելու է հերթական անգամ բանակցությունները զրոյական կետց սկսել՝ Ոսկանյանը նկատեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններն, ըստ էության, անպտուղ գործընթաց է, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը և նրա ղեկավարած բարբարոսական վարչախումբը ունեն մեկ նպատակ՝ հնարավորիս թույլ և ավելի կախյալ վիճակում տեսնել Հայաստանը։
«Իրենց համար վատթարագույն սցենարն այն է, որ տեսնեն մի Հայաստան, որն ամբողջությամբ կապված կլինի ադրբեջանաթուրքական բարի կամքից։ Հետևաբար, Բաքվի և Էրդողանի վարչախմբերից որևէ դրական գործընթաց ակնկալելն, ըստ էության, պատրանքների դաշտից է»։
Նա նաև ընդգծեց, որ բազմաթիվ են եղել նաև դեպքերը, երբ պաշտոնական Բաքուն հրաժարվել է կատարել երկկողմ պայմանավորվածությունները։ «Այդ դեպքերը բազմաթիվ են և դրա ամենաակնառու օրինակը նոյեմբերի 9-ի՝ մեզ համար տխրահռչակ հայտարարության՝ մեզ համար խիստ չափազանցությամբ՝ հայանպաստ 1-2 կետերի կատարումն էր, որոնք Ադրբեջանի բարբարոսական վարչախումբ այդպես էլ չկատարեց՝ փաստացիորեն Նոյմեբերի 9-ի հայտարարությունը իր ագրեսիվ գործողություններով առ ոչինչ դարձնելով, իրականացնելով Արցախի ամբողջական բռնազաթում՝ փաստացի ցեղասպանական գործողութամբ, իսկ էթնիկ զտումը հենց ցեղասպանական գործողություն է։
Հետևաբար, սպասել, թե որևէ պայմանավորվածություն կիրականացվի Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից՝ այն դեպքում, քանի դեռ տարածաշրջանում չի վերականգնվել ուժային բալանսը, նկատի ունեմ, տեղի չի ունեցել ՀՀ հզորացումը և Արցախի պետականության վերականգնումը, չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից իրական ցանկություն լինի խաղաղության հաստատման կամ որևէ իրական փաստաթղթի ստորագրման, եթե այդ փաստաթուղթը չի լինելու իրենց համար ձեռնատու, մեզ համար՝ փաստացի կապիտուլիացիոն հերթական փաստաթուղթը»,- ասել է նա։
Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողատարածքի շուրջ ծագած թնջուկը չի հանգուցալուծվում. համայնքը եւ պատրիարքությունը շարունակում են պայքարել հողատարածքը հայ համայնքին վերադարձնելու համար: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am-ին մանրամասներ է հայտնել Հայ համայքնի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը:
««Կովերի պարտեզ» հողատարածքը վարձակալությամբ է տրված երկու տարի առաջ, բայց սրանից մեկ ամիս առաջ Երուսաղեմի պատրիարքությունը որոշել էր չեղարկել այս գործարքը Դենիել Ռուբինշտեյնի հետ, որովհետեւ այս գործարքը Երուսաղեմի հայոց թաղամասի ամբողջականությունը խախտել է եւ կարող է խախտել, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը նյութական օգուտ եւ դրական արդյունքներ չի կարող բերել: Հոկտեմբերի 26-ից «Զանա քեփիթըլ» ընկերությունը տրակտորներ է բերել, որոնք անօրինական շինարարություններ են սկսել հողատարածքի վրա:
Ընկերության մեքենաները քանդել են պատը, բայց մենք կանգնեցրել ենք տրակտորների աշխատանքները, համայնքը եւ պատրիարքությունը միասնաբար իրար հետ կանգնեցրել են իրենց գործերը»,- հայտնեց նա:
Ճռնազյանի խոսքով՝ վերջին 3 շաբաթների ընթացքում հայ երիտասարդները պաշտպանում են հողատարածքը, հսկում են հողատարածքը գիշերվա ընթացքում:
«Վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներ են եղել մեր համայնքի անդամների եւ հոգեւոր դասի վրա, բայց կարողացել ենք կանգնեցնել: Սրանից մի քանի օր առաջ հարձակուներից մեկի պատճառով մեր երիտասարդներից 4 հոգի ձերբակալվել են ոստիկանության կողմից, չնայած որ ոչ մի պատճառ չկար ձերբակալելու: Այսօր արդեն նրանք ազատ են արձակվել»,- ասաց նա:
Հայ համանքի ներկայացուցիչը նշեց, որ այժմ համայնքի պատրիարքությունը կդիմի գործնական քայլերի, որպեսզի չեղարկվի պայմանագիրը եւ այս հողատարածքը վերադառնա հայերի ձեռքը:
Ստեփանակերտից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքում հոկտեմբերի 16-ին ծնվել է երրորդ զավակը։ Փոքրիկը ծնվել է վաղաժամ՝ 28 շաբաթականում։ Մայրը՝ Ալյոնան, ծանր հղիություն է տարել նաև շրջափակված Արցախում։ Պատերազմի ու տեղահանության արհավիրքն է՛լ ավելի էր սրել խնդիրները։ Բարեբախտաբար, առողջ փոքրիկ է ծնվել․ մայրը շոյված ու շատ գոհ է բժիշկների ցուցաբերած հոգատարությունից, բայց անորոշությունն ու անպատասխան հարցերը շատ են։
«Երկար տարիներ Արցախում պետական համակարգում եմ աշխատել, հիմա ոչ ֆիզարձակուրդային եմ ստացել, ոչ էլ գիտենք՝ խնամքի նպաստ գոնե կստանանք, թե ոչ։ Որ ծնվեց երեխան, դիմեցինք անձնագրային, որպեսզի սոցիալական քարտ հանեն, ասացին՝ պետք է սպասենք, դեռ հստակեցնելու հարցեր կան։ Փաստացի, երեխայի մեկ ամսականը լրացել է, բայց սոցքարտ չունի։ Ըստ այդմ՝ ոչ փոքրիկի հասանելիք 40+10 հազար աջակցությունն ենք ստանում, ոչ էլ դեռ խնամքի նպաստը։ Ինձ նման բազմաթիվ մայրիկներ կան, որ այս խնդրին բախվել են։ Միևնույն ժամանակ, նորածին բալիկի կարիքները շատ են ու չեն սպասում։ Չգիտենք էլ, թե երբ նպաստների հարցը կկարգավորվի, գոնե սոցիալական քարտերը պետք է արագ տրամադրեն, որ հասանելիք միանվագ աջակցության գումարները կարողանանք ստանալ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Ալյոնան, ով ամեն օր կաթնախառնուրդ է տանում հիվանդանոց՝ դեռահաս փոքրիկի համար։
2021թ․ դեկտեմբերի 23-ին ընդունված Կառավարության որոշման համաձայն՝ 2022թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում, եթե ծնողը ՀՀ քաղաքացի է, ապա մինչև երեխայի 6 տարեկան լրանալը, նաև ամսական 50 հազար դրամ աջակցություն է տրվում։ Այդ աջակցությունից Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն օգտվել կկարողանան միայն այն դեպքում, եթե մայրը ոչ միայն հաշվառվի ՀՀ-ում, այլ նաև դիմի քաղաքացիութուն ստանալու համար։ Այս խտրական վերաբերմունքը վիրավորական ու արդարացի չի համարում Ալյոնան։ Ասում է՝ ի վերջո, լավ կյանքից չէ, որ հայրենի Արցախը լքել ու փախստականի կյանքով են ապրում․․․
«Ստացվում է,որ երեխաս այդ գումարը ստանալու համար պետք է Արցախի գրանցումից դուրս գամ։ Նախ այդպես ընտանիքիս մի մասը լինելու են փախստական, ես ու փոքրիկս էլ՝ ՀՀ քաղաքացի։ Մյուս կողմից էլ, դեռևս անորոշ է շատ բռնի տեղահանվածներիս ճակատագիրը ու չգիտես՝ արդյո՞ք պետք է հիմա դիմել քաղաքացիության համար, թե՞ դեռ սպասել․․․»։
Նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո միայն կհստակեցվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պարագայում երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը:
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
***
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարց․ Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Պատասխան․ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»։
Թեհրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, գրում է Mehr գործակալությունը:
Քանաանին այսպես է արձագանքել Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանը Իրանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը։
«ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Օ’Բրայենը Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, որ տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կստանա հուժկու արձագանք:
«Դա հաջողության չի հանգեցնի, ընտրությունը պարզ է: Մեկ այլ ասպեկտն էլ այն է, թե այս երկրներն ապագայում ինչ քաղաքական հարաբերություններ են ցանկանում ունենալ: Կարծում եմ, ապագան, որը կառուցված է լինելու Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների շուրջ, կլինի անկայուն և անցանկալի՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար: Նրանք այսօր ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, և մենք հիմա փորձում ենք հստակեցնել դա: Հույս ունեմ՝ առաջիկայում այդ մասին ավելի բարձրաստիճան արձագանքներ կունենանք», — ասել էր նա:
Ադրբեջանը հայկական կողմից պատասխան է սպասում խաղաղության պայմանագրի առաջարկներին, որոնք Բաքուն ներկայացրել է Երևանին ավելի քան երկու ամիս առաջ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր իրաքցի գործընկեր Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք Հայաստանից մեր առաջարկներին պատասխան ենք սպասում։ Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց հիմա՝ ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը մեզ պատասխանի։ Ուզում ենք իմանալ նրանց կարծիքն այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»,- Azertag լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Երևանի պատասխանը ուշացնելու պատճառն այն է, որ «վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես Ֆրանսիայից»։ Երկրի ղեկավարը նաև կարծում է, որ Հայաստանի հավատարմությունը ֆրանսիական խորհրդին կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար։ «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»,- հավելել է նա։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին պատերազմ պետք չէ: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «Ֆրանսիայի կառավարության ոչ կոռեկտ հաղորդագրություններն իրականում պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև հայ հասարակության շրջանում, որ նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ»։ «Հայաստանի սպառազինությունը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի։ Ուստի, Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, հատկապես արյունալի գաղութային անցյալ ունեցող երկրների հավակնություններից»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Նա նշեց, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստացվի խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ, այնքան լավ։
Ադրբեջանը կրկին շրջանառում է «Զանգեզուրի միջանցք» նախագիծը և նախատեսում է Աղբանդում անցակետ կառուցել։
Այս մտադրության մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը։
«Զանգեզուրի միջանցքում աշխատանքներ են տարվում՝ ներառյալ անցակետերի մշակումը։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո, կսկսվի շինարարական գործընթացը», ասել է Շահին Բաղիրովը։
Խոսքը Զանգելանի շրջանի Աղբանդում անցակետի կառուցման մասին է։
Ավելի վաղ Աղբանդի տարածքում սկսվել էր կամրջի շինարարությունը, որը Նախիջևանն ու Ադրբեջանը կկապի իրար Իրանի տարածքով։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։
-Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
-Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։
Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:
-Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջը, որ Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինի, այստեղ ես ուզում եմ հարց տալ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքին: Բայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էր, և հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելու, նրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը պահանջում է այնպիսի բաներ, որոնք ինքը չի արել:
-Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:
-Քանի որ խոսեցիք տարածաշրջանում խաղաղությունից… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը եւ ցանկանում հասնել խաղաղության պայմանագրի միայն իր պայմաններով։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն։
-Կարծում եմ՝ կարեւոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն, ինչպես կձեւակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարեւոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաեւ ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը: Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարեւոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաեւ Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից եւ տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով։ Սա ինձ համար առնվազն նույնքան կարեւոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարեւոր է, բայց այն, ինչ հետեւում է դրան, առնվազն նույնքան կարեւոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի։
-ԵՄ-ն ցանկանում է այդ խաղաղության պայմանագրի միջնորդը լինել։ Սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիեւի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի այս քայլերը կառուցողական համարում։
-Նախ, այս համատեքստում ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել։ Մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները: Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ։
-Շատ քաղաքագետներ հակված են մտածելու, որ Ադրբեջանին իրականում եվրոպական հարթակը չի հետաքրքրում եւ 3+3 ձեւաչափն ավելի շահավետ է Ալիեւի համար։ Ո՞րն է ձեր գնահատականը այս մոտեցմանը։
-Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձեւաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարեւաններ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաեւ, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձեւաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարեւորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարեւոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, եւ կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, եւ ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
-Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, եւ զինամթերքով օդանավերը չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։
-Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու եւ գնելու այն զենքը, որն անհրաժեշտ է համարում իր տարածքի պաշտպանության համար։ Դա իմ պարզ պատասխանն է։ Աշխարհի երկրների մեծ մասը զենք է գնում դրսից՝ իր տարածքը պաշտպանելու նպատակով։ Այնպես որ, այդ իմաստով, սրա մեջ ոչ մի տպավորիչ կամ սխալ բան չկա։
-Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։
-Մենք շատ ողջունում ենք Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Ի՞նչ վերաբերում է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցելուն, մեր տեսանկյունից դա վերաբերում է պոտենցիալ աջակցությանը որոշ ոլորտներում, որտեղ Հայաստանն իրեն խոցելի է համարում, օրինակ՝ կիբեռանվտանգությունը նշվել է որպես դրանցից մեկը։ Եվ նորից, եթե սա առաջ գնա, քանի որ դեռ պլանավորման փուլում է, մենք դա չենք տեսնում որպես քայլ՝ ուղղված ինչ-որ մեկի դեմ։ Դա ավելի շուտ արվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակով, ինչը, կարծում եմ, ձեռնտու է բոլորին՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հայաստանի հարևաններին եւ ավելի լայն միջազգային հանրությանը։ Մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, ինքնավստահ Հայաստան, որը լավ գործընկեր է Եվրամիության համար եւ հավասարապես լավ գործընկեր է իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։
Նրանք, ովքեր մեզ ասում են՝ ի՞նչ գործ ունեք Ղարաբաղի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ, գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են Թուրքիայի մեծ երթին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ ընդհանուր ժողովում։Էրդողանը նշել է, որ ինչքան Թուրքիան ուժեղանում է և պաշտպանում իր շահերը բոլոր ուղղություններով, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակն աճում է։
«Եթե յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում, որին աջակցում են այնպիսի ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրոպան, իրենց կամքով սպանեն մարդկանց, այդ ժամանակ աշխարհակարգն ամբողջությամբ կխախտվի»,-ասել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.