29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մտահոգում է, որ միջազգային որոշ գործընկերներ իրենց քաղաքացիներին կոչ են անում չգնալ Սյունիքի մարզ։
«Սա բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց, մյուս կողմից, ես պետք է արձանագրեմ, որ Հայաստանի կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում Սյունիքում»,- ուղիղ եթերում ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն արել են Սյունիքի մարզում:
Նա նշեց, թե այն աշխատանքները, որ կատարվում են Սյունիքում, հստակ քաղաքական ուղերձ են, որ մարզին առնչվող բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության ու տնտեսական ակտիվության հետ։
«Ես չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին Հայաստանից որևէ ձևով անջատենք։ Ես երբեմն միտում եմ տեսնում, որ Սյունիքը, որպես անվտանգային խոցելի գոտի, առանձնացնում ենք, ո՛չ, մենք չենք առանձնացնում ու Սյունիքի զարգացումն ու անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է։ Իհարկե, անվտանգային խնդիրները, որ ունենք, այդ խնիրները կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունքիում, և՛ Արարատում, և՛ Վայոց ձորում, դրանք կան ու ակնհայտ են, բայց այդ խնդիրները պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իրենք որդեգրել են խաղաղության օրակարգը, որ լուծեն անվտանգային խնդիրները։
«Իմ համոզմունքն այն է, որ 100 տոկոս անվտանգություն կարող է ապահովել միայն մեկ բան՝ տևական, դե յուրե արձանագրված խաղաղությունը, ու մենք հենց դա ենք ուզում ստանալ»,- նշեց նա։
Վարչապետն ասաց՝ պետք է հստակ պատասխան տալ՝ Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին ու ՀՀ մյուս մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին։
«Այո՛, միանշանակ, դա հարյուր տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին, այս է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի երեք հիմնական սկզբունքները վերաբերում են կոմունիկացիաներին։ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Ադրբեջանի ու Նախիջևանի կապի համար այն նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներով Հայաստանը կարող է օգտվել երկաթուղուց, ասենք, օրինակ՝ Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար»,- ընդգծեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի։
«Մենք հույս ունենք՝ խաղաղությամբ կհաղթահարենք բլոկադան»,- ասաց վարչապետը։
«Հրապարակ»-ը գրում է․
2020 թ. դեկտեմբերի 10-ին «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ նախագահներն Արցախի դատախազություն են ներկայացրել հաղորդում առերեւույթ հանցագործությունների մասին, որոնք վերաբերել են 44-օրյա պատերազմին եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: ԱՀ դատախազությունը Գուրգեն Ներսիսյանի` գլխավոր դատախազ նշանակվելուց հետո այդ հաղորդման հիման վրա հարուցել էր քրեական գործ, որով քննություն է իրականացվել մինչեւ 2023 թ. փետրվար-մարտ ամիսները: Երբ Գուրգեն Ներսիսյանն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնից, գործը կարճվել է:
Քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ուժային կառույցների այն ղեկավարները, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնավարել են, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, գործող եւ պաշտոնաթող զինվորականներ: Նրանք մանրամասն պարզաբանումներ եւ ապացույցներ են ներկայացրել, որոնք առնչվել են պատերազմին նախորդած եւ դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:
Արցախի գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնողներից մեկն Արցախի նախկին 2 նախագահների եւ գործող նախագահ Շահրամանյանի խորհրդական, «Հայկի սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանն է եղել։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ-ների ներկայացուցիչները կոլեկտիվ հաղորդում ներկայացնելով՝ նպատակ են ունեցել լիարժեք բացահայտել պատերազմի պատճառներն ու հետեւանքները։
«Այդ բացահայտումները հետագայում դառնալու էին նաեւ հանրության համար հասանելի, հետեւաբար, բոլորը կիմանային, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրերին, որի հետեւանքով արդեն, ցավոք, ունենք ժամանակավոր հայաթափված եւ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր: Ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչու ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը չի հրավիրվում ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով: Կարծում եմ` նա անպայման պետք է հրավիրվի եւ ներկայացնի իր ունեցած կամ տիրապետած ողջ տեղեկությունները, որովհետեւ դրանք բոլորն իրենցից ներկայացնում են արժեք եւ ունեն համապատասխան ապացուցողական մեծ բազա, ինչը, կարծում եմ, օբյեկտիվ քննության արդյունքում կարող է 180 աստիճանով փոխել քննիչ հանձնաժողովի վերջնական եզրահանգումները»,- ասաց Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ գործը կարճվելուց հետո, երբ փաթեթն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կառույցներին, պարզվել է, որ ԱՀ դատախազությունը եւ ԱՀ քննչական կոմիտեն արդեն իրականացրել են մեծածավալ աշխատանք: «Վստահ եմ, որ ցանկության դեպքում դրանք կարող են դառնալ քննության առարկա թե՛ ՀՀ իրավապահ մարմիններում, թե՛ ԱԺ քննիչ հանձնաժողովում»,- ընդգծեց Գրիգորյանը։
Մենք ավելի վաղ փորձել էինք հասկանալ՝ արդյո՞ք ԱԺ քննիչ հանձնաժողովը մտադիր է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին լսելուց հետո հրավիրել նաեւ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով այն, որ նա պատերազմից հետո զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը եւ տիրապետում է պատերազմի հանգամանքներին առնչվող շատ դետալների։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ասել էր, որ այս պահին նրան հարցաքննելու հարց չի քննարկվում։ Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտելու է դեկտեմբերի 3-ին։
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, ով մեկնել է Հայաստան և Ադրբեջան, APA-ին տված հարցազրույցում կիսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշ մտքերով։
Հարցին, թե ինչ կարծիք ունի հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ Դոքերթին ասել է հետևյալը.
«Մեզ համար պարզ է, որ Հարավային Կովկասում կապերի ընդլայնումը շատ տրամաբանական մոտեցում է։ Իհարկե, այդ կապերն արդեն կան, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարար է և այդպիսին է մնացել երկար տարիներ։ Եվ, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ադրբեջանում հնարավոր դարձավ Ադրբեջանի՝ որպես Եվրոպային էներգիա մատակարարող շատ կարևոր դերի շնորհիվ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը և Հարավային Կովկասը շատ կարևոր կամուրջի դեր են խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։
Եթե մենք կարողանանք միասին բարելավել ենթակառուցվածքները և կապերը՝ լինեն դրանք խողովակաշարեր, էլեկտրահաղորդման մալուխներ, առևտուրային և ենթակառուցվածքային ուղիներ, ապա բոլոր շրջանները կշահեն: «Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է, և կարծում եմ, որ այն հետաքրքրում է բոլոր երկրներին։ Քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր, նրանք շահագրգռված են Ռուսաստանից անկախ իրենց էներգետիկ ռեսուրսները Եվրոպա մատակարարելու հարցում։
Կարծում եմ, որ մենք շատ շահագրգռված ենք ենթակառուցվածքների բարելավման գործում դերակատարում ունենալ: Առևտրի ընդլայնում նշանակում է ավելի կայուն տարածաշրջան, և դա ձեռնտու է բոլորին»:
Այսպիսով, Դոքերթի նույնիսկ չհիշատակեց Հայաստանը։ Հիշեցնենք նաև, որ, ինչպես բազմիցս հայտարարվել է, Ադրբեջանը բաղձալի «Զանգեզուրի միջանցքը» համարում է «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ։
Հայկական կողմը հավանություն չի տվել այսօր տեսակապի ձևաչափով անցկացված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացված բանաձևերի երեք նախագծերից երկուսի քվեարկությունից։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Բելառուսից։Օրակարգում երեք հարց էր ընդգրկված` նացիզմի վերականգնման և պատմական ճշմարտության խեղաթյուրման հետ կապված գործողությունների համար պատասխանատվության վերաբերյալ առաջարկությունների նախագծի մասին, աղքատացված ուրանով զինամթերքի կիրառման հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանում ՍՍ «Գալիցիա» դիվիզիայից նացիստի արդարացնելու և խրախուսելու փորձի հետ կապված հայտարարության նախագծի վերաբերյալ։ Վերջին երկու բանաձևերը հավանության չեն արժանացել հայ խորհրդարանականների կողմից։
ՀՀ ԱԺ–ի ներկայացուցիչները ուրանով արկերի կիրառման հնարավոր հետևանքների մասին հայտարարության նախագծի հետ կապված կարծիք են հայտնել, որ փաստաթուղթը լիարժեք չէ, դրա որոշ կետեր էլ չեն համապատասխանում 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՄԱԿ–ի ԳՎ համապատասխան բանաձևին։«Հասկանալի չէ նաև կետերից մեկի ձևակերպումը, որն անիմաստ է դարձնում բոլոր նախորդ կետերը։ Այդ խմբագրման համաձայն` աղքատացված ուրանով զինամթերք կարելի է օգտագործել, բայց պատասխանատու կերպով։ Վերոնշյալը հաշվի առնելով` ՀՀ ԱԺ–ն չի մասնակցի հարցի քվեարկությանը։ Եվ խնդրում ենք մեր դիրքորոշումը ներառել նիստի արձանագրության մեջ»,-ընգդծել են խորհրդարանականները։ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությունում իրենց հերթին նշել են, որ կանոնակարգի համաձայն` կոնսենսուսի սկզբունքը տվյալ դեպքում կպահպանվի։«Հաշվի առնելով, որ եթե պատվիրակություններից մեկը ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում քվեարկությանը, տվյալ փաստաթուղթը նիստի արձանագրության մեջ կարող է ընդունվել համապաստախան նշումով»,-ընդգծել են ՀԱՊԿ–ում։
Բանաձևի նախագծում խոսվում է աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքով շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված բնապահպանական, մարդասիրական և տեխնոգեն հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ նախկինում նման արկեր կիրառում էին միայն ՆԱՏՕ–ի երկրները։ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններ ուրանով արկերն Ուկրաինային են փոխանցել։Ինչ վերաբերում է չընդունված երկրորդ փաստաթղթին, ապա դրա հետ կապված ՀԱՊԿ ԽՎ հայտարարության նախագիծ է մշակել կանադական խորհրդարանում նացիստի արդարացման և խրախուսման փորձի վերաբերյալ։ Հայկական կողմն առարկություններ է հայտնել, քանի որ ՀԱՊԿ ԽՎ բանաձևի նախագծում կանադացի օրենսդիրների հասցեին բավականին կոշտ գնահատականներ են հնչում։ՀՀ ԱԺ պատգամավորները փաստել են նաև, որ Կանադան Երևանի համար բարեկամական պետություն է։Հայկական կողմը միանշանակ պատրաստ կլիներ միանալու նախագծին, եթե այն լիներ զուտ ՄԱԿ–ի ԳՎ 78-րդ նստաշրջանի բանաձևի շրջանակում, որը վերնագրված է որպես պայքար նացիզմի և նեոնացիզմի հերոսացման դեմ։ Վերոնշյալը հաշվի առնելով` Հայաստանի ներկայացուցիչները ՀԱՊԿ ԽՎ են ուղարկել նոր նախագիծ։ Մասնագիտական մշտական հանձնաժողովի հաստատումից հետո այն կներկայացվի խորհրդին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է կազմակերպության անդամներից մեկի դժգոհությունը։ «Սպուտնիկ Բելառուս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով, նեղ կազմով հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները գնահատել են, թե ինչպես է աշխարհում տիրող իրավիճակը ազդում անվտանգության վրա։ Քննարկվել են նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարակից շրջաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցեր։
«Մենք նաև քննարկել ենք Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կազմակերպության անդամներից մեկի դժգոհությունը։ Մենք եկանք այն եզրակացության, որ մշտ եղել են խնրահարույց հարցեր, և կլինեն, եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա պետք է դրանք կարգավորել բանակցությունների սեղանի մոտ, այլ ոչ թե առանց պատճառների դեմարշներ անելով»,-ասել է Լուկաշենկոն։
Հայաստանի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել, պատասխանել Ադրբեջանի առաջարկին։ Բաքուն նախօրեին տարածված հայտարարությամբ առաջարկել էր խաղաղության գործընթաց քննարկելու համար հանդիպել պետական սահմանին, կամ փոխընդունելի վայրում։
Երևանից հայտնել են, որ նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի 6-րդ խմագրությունը, և հայկական կողմը շարունակում է համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքները։ Փոխարենը հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում։
Առաջարկել են նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ Վերջին անգամ նման նիստ անցկացվել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022 թվականին։ Գործող իշխանությունների մեկնաբանությամբ՝ Երևանի այս առաջարկները նշանակում է, որ Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և համաձայն են Ադրբեջանի հետ դեմառդեմ շփումներին, միայն փոխվարչապետների գլխավորած սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների մասով։ Մյուս պաշտոնյաների դեպքում, ըստ «Քաղաքացիական պայմանագրի», Երևանը պնդում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները լինեն միջնորդավորված։
Տակավին վերջերս Բաքուն հրաժարվել է բանակցությունները շարունակել վաշինգտոնյան ֆորմատով՝ ԱՄՆ-ին մեղադրելով հայամետ դիրքորոշում ունենալու մեջ։ Ռուսական կողմի միջնորդությանն էլ դեմ է Երևանը, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իր քաղաքականության ծիրում, ուստի և Հայաստանը շարունակում է պնդել բրյուսելյան հարթակի արդյունավետությունը։ Թեև Բաքուն սկզբունքորեն դեմ չի արտահայտվել Բրյուսելին, բայց Բաքվում էլ վերապահումներ ունեն Եվրոպայի մասով և կարծում են, որ դա էլ կարող է խնդիրներ հարուցել իրենց համար։ Առայժմ հստակ չէ, թե ինչ վերջնական համաձայնության կհանգեն կողմերը, բայց հարցն այն է, որ դեռ նույնիսկ խաղաղության դարաշրջանի սկզբնական փուլում չենք գտնվում։
Այսօրվանից Ամերիկան կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը։ Այս մասին Finance with Sharan պոդքաստում հայտարարել է ամերիկացի ձեռներեց Ռոբերտ Կիոսակին, որը Բայդենի վարչակազմի քաղաքականության մոլի հակառակորդն է։
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակ Կիոսակին հարցազրույց է տվել, երբ նա Հնդկաստանում էր 2023 թվականի Հնդկաստանի աճի գագաթնաժողովին: Նա բացատրել է իր այցը Մումբայ այդ ճանապարհորդության ընթացքում՝ ասելով. «Ես միշտ գնում եմ հետնախորշեր: Այս անգամ գնացի Մումբայի աղքատ թաղամասերը: Ես դիտում և խոսում եմ մարդկանց հետ: Բայց այն, ինչ ցնցում է մարդկանց մեծամասնությանը, այն է, որ Ամերիկայում երբեք հետնախորշեր չեն եղել: Այսօր դրանք կան ամբողջ Ամերիկայում…Մումբայի հետնախորշերը տարածվում են ամբողջ Ամերիկայով մեկ»։
Կիոսակին հաճախ ԱՄՆ դոլարը նույնացնում էր զուգարանի թղթի հետ և թղթային արժույթն անվանում էր կեղծ: Բացատրելով իր դիրքորոշումը թղթադրամների վերաբերյալ՝ նա ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է դոլար, իեն, պեսո, ռուփի ստանալու համար, ասեմ, սրանք կեղծ են: Հիմար մարդիկ են սրա համար աշխատում»:
Բացատրելով հարստության վերաբերյալ իր վերաբերմունքը՝ Կիոսակին ոսկին անվանել է Աստծո փող, բիթքոյնը՝ մարդկանց փող, իսկ թղթե դոլարը կեղծ փող:
Կիոսակին վճռականորեն հանդես է գալիս հօգուտ ֆիզիկական և նյութական ակտիվներում ներդրումների, ինչպիսիք են ոսկին և արծաթը: Թղթե փողերը կարող են արտադրվել անսահմանափակ քանակությամբ, իսկ թանկարժեք մետաղներին հատուկ է դեֆիցիտը, ինչը դրանք դարձնում է արժեզրկումից պաշտպանվելու արժեքավոր միջոց։
Անշարժ գույքը Կիոսակիի համար ներդրման մեկ այլ սիրելի տեսակ է, նա նշել է, որ ունի 15000 տան սեփականատեր է:
Նրա ֆավորիտների ցուցակում ակտիվների երրորդ դասը նավթն է: Շատ առցանց հարթակներում և քննարկումներում Կիոսակին նավթն անվանել է «քաղաքակրթության արյունը»։ Բայց նավթային ընկերություններում բաժնետոմսեր ունենալու փոխարեն նա նախընտրում է շոշափելի ներդրումները, ինչպիսիք են նավթահորերը։
Անկասկած, Հնդկաստանը մի երկիր է, որը վերջերս կտրուկ թռիչք է կատարել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն պետք է հիշել, որ երբ դառնում ես արտահանման առաջին պատվիրատուն, ապա դա ռիսկային է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։
Հայաստանի համար այս որոշումը զգալի ռիսկեր է պարունակում, կարծում է նա։
«Հույս ունեմ, որ հնդիկ գործընկերները զեղչ են արել Հայաստանի կողմից նման ռիսկի ընդունման համար»,- նշել է նա։
Փորձագետը պարզաբանել է, որ միշտ պետք է հասկանալ, որ մի բան է, երբ զենք ես գնում խաղաղ ժամանակ, այսինքն՝ պլանավորված գնումներ ես կատարում, և մեկ այլ բան, երբ գնում ես զենք, որը ցանկացած պահի պետք է օգտագործել։
«Խաղաղ ժամանակ հնդկական զենք գնելը լավ քայլ է, քանի որ զենքի հետ մեկտեղ գնում ես Հնդկաստանի բարեհաճությունը, որը կարող է քեզ աջակցել միջազգային կազմակերպություններում, քվեարկել քո օգտին և այլն։ Հետևաբար, Հայաստանի կողմից հնդկական զենք գնելը ավելի շուտ քաղաքական որոշում է։
Բայց եթե ինչ-որ պահի պետք է օգտագործել «հում» զենք, ապա ավելի լավ է գնել օգտագործված ամերիկյան համարժեքը, եթե Ռուսաստանը ի վիճակի չէ այն մատակարարել։
Հայաստանը հակադրոնների հետ մեկտեղ գնում է նաև հաուբիցներ և համազարկային հրթիռային համակարգեր, որոնք բոլորովին այլ տրամաչափ ունեն։ Բոլոր կրակային համակարգերը չափազանց դժվար կլինի համատեղել, բացի այդ, փաստաթղթերը անգլերեն են, ինչը բարդացնում է կիրառումը:
Մինչդեռ, ի տարբերություն կրակային համակարգերի, նույն ֆրանսիական ռադարները հեշտ համատեղելի են հնդկական հակադրոնների հետ։
Սակայն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե զենք է գնում պատերազմի համար, այլ քաղաքական երախտագիտություն Ֆրանսիային ու Հնդկաստանին։ Հաշվի առնվե՞լ են տեխնիկական հարցերը: Թե՞ ենթադրել են, որ կռվելու կարիք չի լինի, բայց սրա շնորհիվ Հայաստանը կբարեկամանա Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել էին երեք «GM 200» ռադարների վաճառքի պայմանագիրը և հուշագիր ֆրանսիական «Mistral» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարումների վերաբերյալ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ 41,5 մլն դոլար արժողությամբ ZADS (Zen Anti-Drone System) անօդաչուների դեմ պայքարի համակարգեր գնելու մասին։
Հնդկական կողմից համաձայնագիրը ստորագրել են Հայդերաբադից Zen Technologies-ի ներկայացուցիչները։ Ընկերությունը տրամադրելու է ինչպես համակարգերը, այնպես էլ օպերատորներին սովորեցնելու է դրանք աշխատացնելը: Zen Anti-Drone-ը համակարգ է, որն ապացուցել է իր հուսալիությունը և արդեն օգտագործվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից, գրում են լրատվամիջոցները։ Բացի այդ, Հայաստանը Հնդկաստանից գնել է նաև «MArG 155» անվավոր ինքնագնաց հաուբիցներ և «Pinaka» համազարկային կրակի համակարգեր։
Գիտեք, որևէ մեկի քայլերը մեկնաբանելուց առաջ՝ մարդ պետք է հստակ իմանա, թե ինքն ինչ է ուզում անել, Հայաստանի մեծագույն սխալն այն է, որ ինքը ոչ այստեղ է, ոչ այնտեղ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրկիյանը՝ անդրադառնալով խաղաղության բանակցությունների շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Ինչպես արդեն նշել ենք՝ Ադրբեջանը բացահայտ ընդդիմանում է Արեւմուտքին ու անգամ սկսել է կոշտ խոսույթ օգտագործել, հայտարարել է USAID-ի գրասենյակը Բաքվում փակելու մտադրության մասին, հրաժարվում մասնակցել Վաշինգտոնի ու Բրյուսելի հարթակներում առաջարկվող բանակցություններին, իսկ Հայաստանը հակառակը՝ հրաժարվում է Մոսկվայի հարթակում հանդիպումներից, դեմարշ է հայտարարել ՀԱՊԿ-ին։
Պարույր Հայրիկյանի դիտարմամբ՝ Ադրբեջանի հոխորտանքներն ավելի են ընդգծում քաղաքակիրթ աշխարհում ուժերի տեղն ու հնարավորությունները։ Ցավոք, այս իշխանությունների, որն այսօր իշխանություն է, մերը չէ, ու չգիտես, թե ումն է, անհստակ կեցվածքը Ռոբերտ Քոչարյանի ասած՝ կոմպլեմենտար քաղաքականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ադրբեջանի առաջարկների վերաբերյալ մեր վերաբերմունքն այնքան սխալ է, որ որևէ կապ չունի բանականության հետ։
«Նոյեմբերի 9-ի այդ տխրահռչակ փաստաթուղթն ապուշության գագաթնակետն է, ինչը որևէ կապ չունի առողջ բանականության հետ։ Փոխանակ իրենք ասեն, որ բարի կամք են դրսևորել, եկել են՝ բանակցությունների այն դեպքում, երբ այդ երկիրը հարձակվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ճանաչած ժողովրդի վրա ու փորձեք հարցը լուծել ցեղասպանության միջոցով։ Այսօր մենք ի՞նչ պիտի խոսենք այդ երկրի հետ։ Ահա նման բովանդակությամբ հայտարարություն պետք է հնչի, արժանապատիվ և հստակ։ Իրենք պետք է ասեն, որ Ալիևը, բացի նրանից, որ ցեղասպան գործողություն է իրականացրել, հիմա էլ գերիներ է պահում, շարունակում է սպառնալ։ Նրա հետ խոսելն անիմաստ է»,- արձանագրել է Հայրիկյանը։
Անդրադառնալով երկկողմ հանդիպման Բաքվի առաջարկին՝ նա ընդգծեց, որ անգամ մարդկային հարաբերություններում է նա ասում՝ արի մենակ խոսենք, ով հետին նկատառումներ ունի, ով մտածում է, որ կարող է մերկացնել, արտահայտել իր էությունը, իսկ ով ազնիվ է՝ պատրաստ է բաց, հրապարակային խոսելու։
«Ի դեպ, մեզնից՝ ԱԻՄ-ից, առաջ բոլորը սիրել են գաղտնիություն, հիմա էլ են սիրում, իսկ ԱԻՄ-ն առաջինն էր, որ ասում էր՝ հրաժարվում է բոլոր գաղտի փաստաթղթերից, գործերից, թեև ամենակարևոր հարցն էինք բարձրացնում՝ Հայաստանի անկախության հարցը։ Հո չէինք վախենա, վախենալու բան չունեինք, արդար էինք, ազնիվ էինք։
Հիմա էլ Ալիևը հետին, անառողջ դրսևորումներ է ցույց տալու երկկող հանդիպման ժամանակ, թե չէ անհատական հանդիպումից վախենալու բան չկա։ Եթե դուք միջազգային հանրության անդամ եք, պետք է միջազգային հանրության հետ աշխատեք, բաց լինեք։ Այո, մենք կողմ ենք խաղաղության, բայց ինչ գնով»։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի գործողություններն այսօր անհստակ են ու անվճռական։ «Բայց եթե դու արդար ես, ճիշտ ես՝ վախենալու բան չունես; Եվրոպացիները խոսում են իրենց դիտորդների քանակը կրկնապատկեու մասին, բայց իրենց պետք է ասել՝ ի՞նչ դիտորդ, չե՞ք հասկանում՝ ինչ վիճակ է, չեք հասկանում, որ քաղաքակիրթ աշխարհում Հայաստանը բացառիկ տեղ ու դեր ունի։ Իրենք, որ ժողովրդավարության մասին այդքան խոսում են՝ չեն հասկանում, որ այս գործողությունները շատ խորը, 100 տարի առաջ մտածված գործողություններ էին։ Բթամիտ են, եթե այդքանը չեն հասկանում՝ ինչ կարող ենք անել, հո զոռով չենք պարտադրի»,- նշել է Հայրիկյանը։
Ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները ցածր արդյունավետություն են ցուցաբերել Ուկրաինայում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միամտություն է թվում խոսել Հայաստանին ֆրանսիական «Բաստիոն» զրահատեխնիկայի մատակարարման օգուտների մասին: Ուկրաինայում իրական մարտական պայմաններում դրանք ցույց են տվել շատ ցածր արդյունավետությունը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով, եթե նշված տեխնիկան ուղղակի ցուցադրվի հրապարակներում, ապա միգուցե առաքումներն իմաստ ունեն։
Զախարովան համոզված է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է իրական «ոչ իրացվելի ակտիվներ», որոնք Փարիզը չի կարողացել վաճառել այլ ուղղություններով։ Իսկ թե ինչպես այս մեքենաները կկարողանան պաշտպանել Հայաստանի տարածքը, մնում է առեղծված, կարծում է Զախարովան։
«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող ենք գալ, մեր զինվորականները կպատմեն։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է անպիտան մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշել է Զախարովան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.