29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ոստիկանությունը շարունակում է հետևողական և անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը. Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն և նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող, Արսեն Երևանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի և «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հահոյանքներ, հասցրել հարվածներ:
Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ավարտը նեյոմբերի 22-ին էր: Ու թեև ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսսկին ու նրան ուղեկցողները զինված են, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապահովվեց միջոցառման անվտանգությունը:
Ժամը 13.10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին, Սևան քաղաքի մոտ, կանգնեցվեց վերոհիշյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:
Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:
Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել:
Փաշինյանն ու իր ամբողջ հանցախումբը պրակտիկորեն շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, ու ինչի դիմաց են անում, գիտեն ու հաճախ պատմում են իրենց հետագա պլանների մասին, բայց որքան էլ մարդը գիտակցի իր հակասոցիալական, հակաբարոյական քայլերը, նրա մեջ նստած է ինքնապաշտպանական մոտիվացիան։ Մարդը ցանկանում է արդարացում գտնել իր արածին ու թեկուզ դիմացինին մոլորության մեջ գցել, թե այն՝ ինչ անում է՝ անում է լավագույն նպատակներով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադատնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատությանը։
Հարցին, թե որքանով այդ համեմատությունը կարող է տեղին լինել, քանի որ եթե, օրինակ, Պապ թագավորը եկեղեցուց հողերը վերցնում էր ու կուսանոցները փակում՝ նպատակ ունենալով հարկային մուտքերն ավելացնել՝ պաշտպանունակությունը բարձրացնելու, դեմոգիաֆիական խնդիրները լուծելու համար, ապա Փաշինյանի վարչախումբը՝ հարկերն է ավելացնում՝ իր թիմին պարգեւավճարներ բաժանելու, թանկարժեք մեքենաներ ձեռք բերելու համար, իսկ հայրենիքը մասնատված նվիրում թշնամուն՝ հոգեբանն ասաց, որ այն ինչ ներկայացնում է Փաշինյանը՝ իրականության հետ շատ մեծ շեղում ունի, դրանք միանգամայն հակոտնյա բաներ են։ «Այսինքն, Փաշինյանը փորձում է արդարացնել, պետության և ազգի կործանումը անցկացնել, այսպես կոչված, մեծագործություների ներքո։
«Ընդ որում՝ պետք խոստովանել է, որ չնայած նման կերպար լինելուց, նրա ինքնագնահատականը բավական բարձր է, քանի որ շարունակում է իրականացնել այն ծրագիրը, որի համար եկել է։ Այսինքն, ընդդիմադիրների պայքար, ցույցեր, ընդդիմախոսներին բանտերում պահելը ու միջազգային կառույցների կողմից չքննադատվելն, այս ամենը բարձրացնում են իր ինքնագնահատականը։ Դրա համար էլ մի օր իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մի օր Պապ թագավորի, մի օր էլ իրեն Հուլիոս Կեսար կզգա, թեև համեմատության եզրեր ընդհանրապես չկան ու նման կործանարար իշխանություն մեր պատմության մեջ դժվար է գտնել։
Ուստի՝ ճիշտ է ասում, իրենք աննախադեպ են, աննախադեպ կործանարար են մեր պատմության մեջ, բայց չնայած դրան՝ նա իրեն համեմատում է մի կերպարների հետ, որոնք պետության ամրապնդմանը միտված քայլեր են արել, մինչդեռ իր նպատակը պետությունը ոչնչացնելն է, մի պետությունը ոչնչացրին, հիմա էլ մեր մյուս պետության ոչնչացումն է ընթացքի մեջ Եթե ուշադրություն եք դարձրել այն, ինչ ինքը մերժում կամ հերքում է, պարզվում է դա հենց իր մտադրությունն է, այն ինչի համար երբ ինքն իշխանության էր գալիս, նա դրանք իրականություն է դարձնում, այդ ամեը պարզվեց, իրենց մտադրությունների ոլորտից է»,- նշել է հոգեբանը։
Նալչաջյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը երեկ հերթական անգամ ի ցույց դրեց իր ատելությունը եկեղեցու նկատմամբ։ «Հատկանշական է, որ նա նաև գիտակցում է, որ իրեն էլ են Նեռ անվանում։ Նա հասկանում է, որ Նեռը հենց իրենց անուն է, հասկանում է, որ խորքում իրենք հենց Նեռի կրողներն են, գիտի, որ իրենց հենց Նեռ են անվանելու։
«Մենք՝ ժողովուրդը, իրականում չենք զգում, թե ինչ է կատարվում մեզ հետ, քանի որ այնպիսի հարվածներ կրեց այս ժողովուրդը, որ մի տեսակ՝ անօգնական վիճակում է, իսկ պարագլուխը ճամարտակում է, ինչ ուզում՝ ասում է, իրեն թույլ է տալիս համեմատել պատմական հզոր գործիչների հետ, բայց, այո, ինքը պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ, ավելի ճիշտ կլինի, որ իրեն հենց Հերոստրատի հետ համեմատի»,- եզրափակել է հոգեբանը։
Ֆրանսիայում երեք վրացիների են ձերբակալել գրադարաններից Պուշկինի գրքերը գողանալու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Dimanche թերթը։
Քննիչների վարկածով՝ Վրաստանի երեք քաղաքացիներ (24 եւ 26 տարեկան երկու կին եւ 44 տարեկան տղամարդ) լայնածավալ հանցավոր ցանցի անդամներ են, որը մասնագիտացած է ամբողջ Եվրոպայում ռուս դասականների գրքերի հազվագյուտ հրատարակությունների գողության մեջ:
Բանդան առաջին գրքերը գողացել է Լիոնի Բարձրագույն նորմալ դպրոցի գրադարանից (ENS) հուլիսին։ Այն ժամանակ գրադարանավարները հայտնաբերեցին, որ ընթերցողների վերադարձրած հատորները փոխարինվել են կեղծիքներով։ Հոկտեմբերի 10-ի գիշերը գողերը լինգի օգնությամբ մուտք են գործել Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (Inalco) գրադարան և այնտեղից դուրս բերել մոտ տասը գիրք: Հենց այս դրվագն է օգնել իրավապահներին դուրս գալ հանցագործների հետքի վրա, քանի որ հոկտեմբերի 9-ին երկու տղամարդ խնդրել են դիտել Պուշկինի առաջին հրատարակությունները, որոնք հետագայում անհետացել են։
Քննիչների գնահատմամբ՝ գողացված գրքերի ընդհանուր արժեքը կարող է կազմել 440 հազար եվրո: Ձերբակալվածներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ հանցախումբը անանուն պատվիրատուի հարցումից հետո Պուշկինի գրքերի համար որսի էր դուրս եկել:
Արևմտյան մի շատ երկրներ փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ «Ռոսիա 1»-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա, երեք, չորս, հինգ տարի առաջ նման կռիվ է տարվել դիվանագիտական դիմակների ներքո, հիմա այդ դիմակներն արդեն վաղուց դուրս են նետվել, և կռիվը տանում են դեմ առ դեմ, բաց երեսով։
«Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրներ դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրքորոշում են որդեգրել։ Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով, ինչ-որ բան պնդել, և՛ անհնար է, և՛ անտեղի։ Այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չէ խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր, բացառությամբ Ռուսաստանի, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար:
Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ վերջինիս որդու կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու (ավազակություն) դեպքի հանգամանքները:
Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 62-ամյա բնակչուհու 28-ամյա որդին մորից պահանջել է իրեն գումար տալ։ Բացասական պատասխան ստանալով, ավազակություն կատարելու դիտավորությամբ, երիտասարդը հարձակվել է մոր վրա, քաշքշել նրան, նախ խլել պայուսակը, ապա ձեռքով հարվածելով նրան գցել է բազմոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ երիտասարդը մոր պայուսակից հափշտակել է զգալի չափերի՝ 340 ԱՄՆ դոլար և 15.000 ՀՀ դրամ, ինչին մայրը փորձել է դիմադրել. տեղից բարձրանալով ու որդու հագուստից քաշքշելով՝ փորձել է հետ վերցնել գումարը, սակայն վերջինս, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, մորը կրկին հրելով գցել է բազմոցին և, պատուհանից դուրս գալով, փախուստի է դիմել՝ մորը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Վարույթի շրջանակներում նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ թեև երիտասարդը քրոնիկ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության հիվանդագին խանգարմամբ չի տառապում, սակայն նրա մոտ հայտնաբերվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ առաջացած մի քանի թմրամիջոցների միաժամանակյա օգտագործումից և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործումից, նախկին դասակարգմամբ՝ «թմրամոլություն»», ախտորոշմամբ նարկոլոգիական հիվանդություն։ Նա իրեն մեղսագրվող արարքների կատարման պահին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագիտական եզրակացությամբ` անձն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոցներ, համակցությամբ, կիրառվել են բացակայելու մասին արգելքը և գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանին զենքի մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Դրանում ասվում է, որ սոցիալական ցանցերում և լրատվական հարթակներում Ղազախստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի իբր մատակարարման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, 2022 թվականից Ղազախստանը արգելք է մտցրել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման վրա։ Այս կապակցությամբ քաղաքացիներին և լրատվամիջոցներին խնդրում ենք չարձագանքել տարածվող լուրերին և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայքարում են ասոցիացիայի քաղաքացիներին միջազգային ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրելու դեմ՝ «Վարձկան» գործողության շրջանակներում: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը։
Նա նշել է, որ կազմակերպության պետություններում աշխատում են հավաքագրողներ, որոնք փորձում են քարոզչություն իրականացնել այլ տարածաշրջաններում և երկրներում անօրինական ահաբեկչական խմբերին և կազմավորումներին միանալու համար: Ըստ Պեսկովի, նրանց հաջողվում է «որոշ քաղաքացիների գայթակղել այս հանցավոր ճանապարհով գնալու համար»։
«ՀԱՊԿ անդամ երկրները միասին պայքարում են դրա դեմ և ոչ առաջին օրը։ Ընդգծվել է այս աշխատանքը շարունակելու քաղաքական կամքը»,- ճեպազրույցում ասել է Պեսկովը։
Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։
Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին, որ ձեռք է բերվել անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի, տեսախցիկների, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության ոլորտներում։
Նա հայտնել է, որ հոկտեմբերի դրությամբ Թուրքիայի տարեկան արտահանումը հասել է 254,8 միլիարդ դոլարի։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր:
Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել է, որ իրեն համոզել են այցելել մի տեղ, ուր ընդամենը 300-400 խոշոր եղջերավոր անասուն կա:
Այս հանգամանքը նրան կասկածելի է թվացել, առավել ևս, որ նշյալ ընկերությունը բավական տենդերներ է շահում, այդ թվում՝ մեկ անձից գնումով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ներքին կարգով հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ այդպես ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին: Թերթի տեղեկություններով, նրան զեկուցել են, որ մի քանի «կարկառուն» քպականներ նշյալ ընկերության ռեստորաններում, ի մասնավորի՝ «Լիվինգսթոնում», «հաց ուտելու» կայուն «լիմիտներ» ունեն:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, սա պարզապես ափերից հանել է Փաշինյանին, որն ասել է, թե ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլևս չմտնի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․ 11․ 23 թ համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.