29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բրյանսկի գիմնազիայում կրակոցներ են հնչել դասաենյակներից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։
26-ամյա ուսուցչուհին իրենով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վիրավորվել է։ Այս մասին Info24-ի թղթակցի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։
Հինգշաբթի հայտնի է դարձել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում տեղի ունեցած հրաձգության մասին։ Ութերորդ դասարանցի աշակերտուհին դասի է եկել որսորդական հրացանով և կրակ բացել՝ սպանելով դասընկերներից մեկին, իսկ հետո ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում է Metro-ն, հարձակման ժամանակ կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Էդվարդովնան իրեն հերոսաբար է պահել։
«Հրաձգությունը տեղի է ունեցել նրա դասին: Նա երեխաներին պաշտպանել է իր մարմնով, ինչի պատճառով էլ վիրավորվել է: Նա հիանալի ուսուցիչ է, նա միշտ ամեն ինչ անում է երեխաների համար, նա շատ երիտասարդ է, նա նոր է եկել՝ երեք-չորս տարի առաջ: Նա բոլորի հերոսուհին է»,- պատմել է գիմնազիայի աշակերտուհիներից մեկը։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՖՖ նախկին նախագահ․ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույք և բաժնետոմսեր։
Դատախազի փոխանցմամբ՝ դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հայրապետյանի գույքի ուսումնասիրության համար հիմք է դարձել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Մուրադյանի, ապա՝ դատախազ Գևորգյանի կողմից ներկայացված նյութերը։ Ուսումնասիրությունը սկսվել է 2020թ հոկտեմբերի 7-ին, ապա՝ կազմված ամոփագրի հիման վրա որոշում է կայացվել հայցի հարուցման ուղղությամբ և ՀԿԴ ներկայացնել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում, որը բավարարվել է, ՀԿԴ որոշմամբ արգելանքներ են կիրառվել գույքի նկատմամբ։
Դատախազությունը հայցով պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից հօգուտ ՀՀ-ից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ հոկտեմբերին ներդրված 6 մլն․ 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։ Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն․ 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն․ 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96 հազ 375 ՀՀ դրամի պահանձի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն․ 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ 500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568 հազ 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։
Նյութերին ծանոթանալու համար Հայրապետյանների ներկայացուցիչը ժամանակ խնդրեց։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև 2024թ․ հունվարի 22-ը։
Ադրբեջանում տեղի է ունեցել ձերբակալված Գագիկ Աշոտի Ոսկանյանի քրեական գործով դատաքննությունը:
APA-ն հայտնում է, որ այսօր Սաբունչու շրջանային դատարանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ նիստից հետո ընթերցվել է վճիռը։
Դատարանը Գագիկ Աշոտի Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական կողմը նրան որպես դիվերսանտ է ներկայացնում. օգոստոսի 16-ին Բաքուն հայտարարել է, թե Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն ու ձերբակալել Ոսկանյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մեղադրանքն ու բացարձակ սուտ որակել։
Ավելի վաղ, սակայն, երբ ադրբեջանական կողմն այս միջադեպի վերաբերյալ դեռ ոչինչ չէր հաղորդել, պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե նախնական տվյալներով՝ Ոսկանյանն ինքնակամ է թողել մարտական դիրքը։
Հայկական կողմն ամռանը տեղեկացրել է, որ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածն ու բոլոր հանգամանքները։
Հաջորդող 4 ամիսների ընթացքում, սակայն, հայկական կողմը ոչ մի լրացուցիչ պարզաբանումներ չի ներկայացրել։ Պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանում, թե ի վերջո ինչպես է Ոսկանյանը միայնակ հայտնվել ադրբեջանական կողմում։
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ կառավարության ղեկավարը, փաստացի, խուսափեց իմ հարցի պատասխանը հնչեցնելուց։ Եվ քանի որ կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափը հնարավորություն չի տալիս հարց տվողին ներկայացնել իր ամփոփիչ առարկությունը, և վերջին խոսքը պատասխանողն է ասում, հարկ եմ համարում արձանագրել․
1․ Կառավարության ղեկավարը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի Հանրապետություն, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց՝ ուղղակի վախենալով բարձրաձայն ընդունել խորհրդային միության օրենքներով Արցախի ինքնորոշման փաստը։
2․ Փաստորեն, նա նաև հաստատեց, որ Արցախի Հանրապետության ապագայի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի ռազմավարություն չունի․ նրանց «ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը», և նրանց ծրագրերում Արցախի համար ապագա չկա։
Այդ դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ էին Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում խոստանում , որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։
Ինչո՞ւ էր գնում Արցախ ու հայտարարում, որ Արցախը Հայաստանը է և վերջ։ Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Միանշանակ ուզում էր ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդի գլուխը ինքն է, սակայն իր անգրագիտության պատճառով հանձնեց, հայաթափեց Արցախը և դեռ փորձում է սահուն խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով լռեցնել բոլորին, ովքեր հիշեցնում և հիշեցնելու են՝
– ում իշխանության ժամանակ սկսվեց պատերազմը՝ 2020 թ․,
– ով ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ 2020 թ․,
– ով հրահանգ տվեց ետ քաշել հայկական զորքերը այն դիրքերից, որտեղ կանգնած էին նրանք՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 1-ին կետում ամրագրված է․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»․
ով տվեց այդ հրահանգը՝անտեսելով այն փաստը, որ յուրաքանչյուր սանտիմետր հողակտորը հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման, սահմանագծման համար՝ 2020-2023 թթ․,
– ում իշխանության օրոք ադրբեջանական զորքերն անարգել ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դիրքավորվեցին, ինչպես իրենց էր հարմար ՝ 2020-2023 թթ․,
– ում կառավարման տարիներին Ադրբեջանը շրջափակեց Արցախը և ամբողջովին հայաթափեց այն՝ ցեղասպանության, էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունն իրականացնելով՝ 2022-2023 թթ․։
Պատասխանն ակնհայտ է՝ պարզ իրականություն, աքսիոմա․ 2018 թ․ մայիսից մինչև այսօր նրանք՝ քպ-ն է իշխանության ղեկին, և նա է գերագույն պատասխանատուն։
3․ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից Արցախի նկատմամբ անտարբերության մտքին երեկ կառավարության ղեկավարը հակադարձեց մեկ բառով՝ երախտամոռություն՝ թերևս նկատի ունենալով և փորձելով շահարկել այն սոցիալական աջակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Արցախի կործանման պահին և կործանումից հետո։ Սակայն այդ աջակցությունը ոչ նրանն է, ոչ էլ իշխանությանը, այլ ողջ ժողովրդինը, ժողովրդի հարկերն ու նվիրատվությունը։
Եվ փաստացի, կառավարության ղեկավարը, չկատարելով իր խոստումները՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր ներկայացնելով, այսօր փորձում է կոմպենսացնել սոցիալական ծրագրերով։
Հիմա ո՞վ է երախտամոռը։
Անկասկած նա, ով ոչ միայն խոստանում և չի կատարում, այլ նաև հրաժարվում է իր խոսքերից։
Այստեղից պարզ հետևություն՝ քպ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր, այնինչ ստեղծված աղետալի իրավիճակում պարտավոր էին ընդունել իրենց սխալները և կամ հեռանային, եթե հասկանում են՝ ինչ է արժանապատվությունը, կամ հետևողականորեն ռազմավարություն իրականացնեին նշված ուղղություններով․
– Արցախյան հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով ավելի է խորացրել այն և պետք է խստորեն պատասխանատվություն կրի միջազգային նորմերի համաձայն,
-Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանել բոլոր ինստիտուտների գործունեությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախի ժողովրդի կարգավիճակի և հետվերադարձի հարցի վրա,
-բանակցություններն ընդունված և ընդունելի ձևաչափով այլընտրանք չունեն։
Արցախի հարցը չի փակվել, և դրա կարգավորման ռազմավարության մշակման պատասխանատուները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններն են։
Այստեղ հապահեղը կործանարար կլինի Արցախի համար և Արցախը հանձնողի, հայաթափողի խարանը ընդմիշտ կմնա Հայաստանի այսօրվա իշխանության ճակատին՝ գրվելով հայոց հազարամյա պատմության մեջ»։
Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց, այսպես ասած, արևմտյան ընկերների կողմից։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ՝ այլ երկրներում ռուսական պաշտպանական համագործակցության այլընտրանք փնտրելու Հայաստանի որոշմանը։
«Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց արևմտյան ընկերների կողմից։
Բանն այն է, որ մենք արդեն խոսել ենք այս մասին։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և այս «Բաստիոն» զրահամեքենաներին, ապա այն լիկվիդ չէ։ Այն ակնհայտ է նույնիսկ հատուկ ռազմական գործողության համատեքստում (Ուկրաինայում) ծավալվող իրավիճակից։ Այս մասին ես մանրամասն մեկնաբանեցի նոյեմբերի 22-ի ճեպազրույցում։ Եթե, ի դեպ, շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք սրտի, առնչություն ունեն Հայաստանի գործող իշխանությունների հետ, խեղաթյուրված չներկայացնեին այս տեղեկատվությունը և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսք, երևի ավելի պարզ կլիներ, որ իրոք, հերթական անգամ, ցավոք սրտի, հայաստանցիներին հերթական անգամ արևմուտքից կեղծիք է մատուցվում:
Ինչու՞ կեղծ: Որովհետև տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի այս սոլյանկան երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը և այն ակնհայտ է»,-նշեց նա։
Բոլոր խնդիրները գործընկերային մթնոլորտում լուծելու անհրաժեշտության մասին Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը վերաբերյալ Զախարովան ասաց, որ Ռուսաստանը կարող է միայն ողջունել դա։
«Նման վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը»,- հավելել է նա։
Եթե Հայաստանը կարողանա լավ հարևան դառնալ, ապա կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությունը քաոսային է որակել, նշել է նաև, թե խաղաղության հասնելու համար ՀՀ իշխանությունը կամք պետք է ունենա։
«Հայաստանի կառավարությունը քաոսային կերպով մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղությունն է շարժվում։ Նրանք կարծում են, թե կարող են փրկվել, բայց չի ստացվի։ Նրանք պարզապես մեկ ուրիշ «ավագ եղբայր» ձեռք կբերեն։ Իսկ այդ նոր «ավագ եղբայրն» ավելի լա՞վն է լինելու նախորդից։ Անկեղծ լինենք, այդպես չի լինի։ Նորը հեռու է, այնքան էլ մոտ չէ տարածաշրջանին, այնքան էլ կապված չէ «կրտսեր եղբոր» հետ և իր քաղաքական շահերը, իսկ գուցեև՝ անձնական հավակնություններն ու գաղափարներն է առաջ տանում։
Հայաստանը նվազագույնը գոնե իր կամքը պետք է արտահայտի։ Սա է խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը»,- ասել է Ալիևը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Սկոպյեում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը, Միրզոյանն էլ կիսվել է տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմի ընկալումներով:
Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Սկոպլեում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, երկու երկրները նաև տարածաշրջանային հարցերում ունեն խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ քննարկելու թեմա կա:
«Եվ մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումների համար: Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,-ասել է Միրզոյանը։
Իշխանական պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից եւ նախարարից հետաքրքրվեց մանրամասներով։
«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,-ասաց Հայաստանի արտգործնախարարը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7–ամյա բնակչի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է։
Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջորեն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը մեկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը գոյություն ունի հազարամյակներ ի վեր: Նույնիսկ «Կոկա Կոլան» ավելի հին է, քան Ադրբեջանը…
Նախագահ Ալիևի օրհնությամբ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծումից հետո Ադրբեջանը համաշխարհային արշավ սկսեց՝ իր անհեթեթ ծրագիրն ամբողջ աշխարհում և ՄԱԿ-ում տարածելու համար: Այն հայերը, որոնք մտահոգված են Հայաստանի Սյունիքի մարզի կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերով, պետք է ավելի անհանգստացած լինեն ՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրավելու Ադրբեջանի չափազանց մեծ ախորժակից՝ Արցախի բռնազավթումից հետո։
Ահա այն չորս գործողությունները, որոնք Ադրբեջանը ձեռնարկել է վերջին ամիսներին ՄԱԿ-ում.
1) 2023 թվականի հունվարի 17-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին տարածեց «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նամակը՝ հայտարարելով, որ «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված բոլոր ադրբեջանցիները և նրանց սերունդներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք»։
2) 2023 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանը ՄԱԿ-ին ներկայացրեց երկրորդ նամակը, որում հայերը մեղադրվում էին «բռնության, ցեղասպանության, ջարդերի, մարդկության դեմ այլ հանցագործությունների կատարման և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ։ Այս գործընթացը հատկապես կատաղի և դաժան է եղել 1905–1906, 1918–1921, 1948–1953 և 1987–1991 թվականներին»։ Նամակում նշվում էր, որ «ներկայիս Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը, ներառյալ մզկիթներն ու գերեզմանները, զանգվածաբար ոչնչացվել են, տեղանունները փոխվել և պարբերաբար իրականացվել է ռասայական խտրականություն ադրբեջանցիների նկատմամբ»։
Ավելին, Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջեց ձեռնարկել հետևյալ քայլերը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար.
«–Իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագրի ձեռքբերում՝ համապատասխան ստուգման և երաշխիքների մեխանիզմներով՝ ապահովելով ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների կամավոր անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իրենց հայրենիք.
- Վերադարձի գործընթացի ապահովում անվտանգության, մարդասիրական և սոցիալ-տնտեսական աջակցության համապատասխան ծրագրերով.
- Միջազգային մոնիտորինգի, հաշվետվողականության, անվտանգության, միջամտության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում` արտաքսման, խտրականության և վերադարձած բնակչությանը վնասելու կրկնությունը կանխելու համար.
- Վերադարձողների կայուն վերականգնման և վերաինտեգրման ապահովում՝ միջազգային հսկողության ներքո վերակառուցման և հաշտեցման միջոցառումների իրականացման միջոցով»:
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներն «անարգել հաղորդակցություն ունենան Ադրբեջանի Հանրապետության հետ»։ Սա շատ վտանգավոր առաջարկ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է իր վերահսկողության տակ ճանապարհ ունենալ Հայաստանի տարածքում։ Նամակում ավելացվել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներին ոչ թե պետք է ցրել ամբողջ երկրով մեկ, այլ միասնական պահել որպես խումբ և ապահովել նրանց անվտանգությունն ու իրավունքները։ Առավել տագնապալի է պահանջը, որ ադրբեջանցիները կարողանան «ադրբեջաներենն օգտագործել [Հայաստանի] կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»: Ադրբեջանն ավելացրել է նաև հետևյալ անհեթեթ պահանջը. «Ադրբեջանցիներն իրավունք ունեն ձևավորել տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դեր ստանձնել դատարաններում»։ Սա իրականում նշանակում է, որ Հայաստանը լինելու է Ադրբեջանի կցորդ, քան ինքնիշխան հանրապետություն։
Բացի այդ, Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում տեղակայել միջազգային անվտանգության առաքելություն՝ համապատասխան մանդատով և ներառելով արևմտյան ադրբեջանցիների կողմից վստահություն վայելող երկրների ուժերն այն տարածքներում, որտեղ նրանք կվերադառնան»: Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է օտարերկրյա զորքեր տեղակայել Հայաստանի տարածքում, ինչը միանգամայն անընդունելի է։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի և համայնքային հողերի վերադարձը և փոխհատուցում վճարի գույքի օգտագործումը խոչընդոտելու հետևանքով պատճառված գույքային վնասի և կորուստների համար»: Նրանք, ովքեր նման խելագար պահանջներ են ներկայացնում, ապրում են երազային աշխարհում:
3) «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» 2023 թվականի ապրիլին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով «ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ուղարկել Հայաստան՝ այդ երկրից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի գործընթացն սկսելու համար»։
4) «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» 2023 թվականի հոկտեմբերին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՄԱԿ-ի կոմիտեն «Հայաստանից պահանջել է անդրադառնալ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» բարձրացրած հարցերին»։ Եթե այս պնդման մեջ դույզն-ինչ ճշմարտություն կա, ապա հուսով եմ, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին և բացահայտել ադրբեջանական կեղծիքը։
Սա այն ոխերիմ թշնամին է, որի հետ Նիկոլ Փաշինյանը միամտորեն կարծում է, որ կարող է «Խաղաղության պայմանագիր» կնքել։ Այս անհարկի «Խաղաղության պայմանագիրն» իրականում կվնասի Հայաստան Հանրապետության շահերին։ Ադրբեջանն արդեն պահանջում է, որ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների» իրավունքները ներառվեն նման պայմանագրում՝ դրանով իսկ հիմք ստեղծելով Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիայի և բռնազավթման համար։ ՄԱԿ-ին ուղղված ադրբեջանական նամակում, ըստ էության, կա այսպիսի տագնապալի դրույթ. «[Ադրբեջանական] համայնքը կձգտի Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ ներառել արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծումը որպես Հայաստանի պարտավորություն»:
Այս անհեթեթությանը վերջ տալու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանին անվերջ զիջումների գնալու կործանարար գործընթացը և մերժի նրա բոլոր անընդունելի պահանջները։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
http://www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ, տեսաալիքներով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Պատասխանելով գործակալության հարցին, թե կա՞ն երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև՝ Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսաալիքներով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե խոսվե՞լ է արդյոք խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորն ընդգծել է, որ «մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։ «Մենք մտածում ենք (մեր) հարաբերություններն իմաստալից և ակտիվ դարձնելու մասին», — ասաց նա:
Միաժամանակ, Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումներն ընկալվում են «ափսոսանքի զգացումով»։
Միաժամանակ հաշվի է առնվում նաև Երևանի դիրքորոշումը, որ երկիրը մնում է ՀԱՊԿ անդամ, հավելել է նա։ «Բայց նման որոշումը, (ՀԱՊԿ ԽՎ չգալ-խմբ.) բնականաբար, ափսոսանքի զգացում է առաջացնում։ Մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է ռուս օրենսդիրը։
Ավելի վաղ, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի այցին, ինչպես նաև 16-րդ լիագումար նիստին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.