29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ ավելացրեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:
Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին եւս գոհունակություն հայտնեց ԵՄ -Հայաստան դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ եւ ասաց, որ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մեկնարկով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները դուրս եկան որակական նոր մակարդակի:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանց ներուժի ամբողջական օգտագործմանը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը:
Կողմերն անդրադարձան նաեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ գոհունակությամբ նշեցին բանակցությունների ներկա փուլի հաջող ընթացքի մասին:
Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն հանգամանալից մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումների ընթացքում երկուստեք շեշտվեց, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնահարցի խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
Հանդիպմանը հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի մամուլի ասուլիսը:
Ապրիլի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4600000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 370.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 370 դրամ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արևելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում և կանոնակարգի ընդունում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:
Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ:
Այսօր` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Արթուր Սեփոյանը ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) մեղադրվող Կարեն Խաչատրյանի համար պահանջել է 4 տարի ազատազրկում:
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ Կարեն Խաչատրյանի փաստաբանը ժամանակ է խնդրել դատարանից, գործի նյութերին ծանոթանալու պաշտպանական ճառ պատրաստելու համար: Հաջորդ նիստը կայանալու է մայիսի 3-ին:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Նորագյուղի Ավետի ազգական, «Արցախ» բանկի աշխատակից Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենա, (պարզվել էր, որ նա մեքենան վարել է անսթափ վիճակում) դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի մաս, վրաերթի ենթարկել, 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանին (որն ավելի ուշ, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր) ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում բացի Կարեյանից մարմնական վնասվածքներով տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել տաքսու վարորդն ու 9 ուղևորներ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է նախագահ Սարգսյանին խնդրելով ներում շնորհել Սասուն Միքայելյանին.
«Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
Սասուն Միքայլեյանը ձերբակալվել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո, եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով: Միքայելյանը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների համաժողովին, որի նպատակը «Հայկական առևտրական ցանց» ընկերակցության ստեղծումն է: Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա փոփոխության միտումները` անդրադառնալով տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերներին:
Խոսելով տնտեսական զարգացման առաջնայնությունների մասին, կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումն և ներկայացրել կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված քայլերը:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական բարեփոխումների համատեքստում առաջնահերթությունները տրվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակով հարկային ու մաքսային ոլորտների բարեփոխումներին: Կարևորելով համաժողովի անցկացումը՝ վարչապետը նշել է. «Հավաստիացնում եմ, այն օրակարգը, որ դուք ձևավորել եք, խիստ կարևոր է և հետաքրքրական մեզ համար: Արդյունաբերողների և առևտրականների միասնական ցանցի ձևավորումն էապես կավելացնի մեր բոլորի ներուժը: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչում, համոզված եմ, բոլորս խիստ շահագրգռված ենք»:
«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնական նպատակն է ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման գործընթացը և վերոհիշյալ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումը, Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և այլն: Համաժողովին մասնակցում են 9 երկրներից ժամանած շուրջ 30 գործարարներ:
Ազգային ժողովի պատգամավոր, բայց Ազգային ժողով չհաճախող Ռուբեն Հայրապետյանը, որ համատեղության կարգով նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, որոշել է հետ չմնալ Հայաստանի վարչապետից և Ազգային ժողովի նախագահից: Դե, Նեմեց Ռուբեն ի՞նչ պակաս տղա է, որ ինքն էլ Facebook-ում էջ չունենա:
«Ես, ճիշտն ասաց, չեմ տիրապետում նման բաների, բայց եթե դա աշխատանքը հեշտացնում է, ես հենց հիմա հրահանգ կտամ, որպեսզի ես իրականում կարողանամ ինձ հետաքրքրող հարցերը և´ տալ, և´ պատասխանել, և´ բավարարել լրագրողներին հուզող հարցերը», — այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրապետյանը և դիմելով իր կողքին նստած ՀՖՖ մամուլի խոսնակին, ասել. «անպայման արա´ դա»:
Միայն ողջունել է հարկավոր Հայաստանի պաշտոնյաների` բարձր տեխնոլոգիաներից հետ չմնալու, համացանցով շփվելու և նմանատիպ այլ ձգտումները: Եթե Հայրապետյանն իսկապես կատարի իր խոստումը և գրանցվի այս սոցիալական ցանցում, ապա կարելի է արձանագրել, որ նա կդառնա Facebook-ի առաջին հայ օլիգարխը. մինչև հիմա այստեղ գրանցվել էին միայն բարձրաստիճան պաշտոնյաները, բայց օլիգարխներից դեռ այստեղ կարծես թե ոչ ոք ոտք չէր դրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն է այստեղ, որին օլիգարխ անվանել չի կարելի, թեև օլիգարխներից պակաս փող չունի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որը իհարկե, ոչ մի պարամետրով օլիգարխ չհամարվել չի կարող, սակայն նման որակում Հովիկ Աբրահամյանին տալ պարզապես անիմաստ է, քանի որ հենց հաջորդ րոպեին Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը հերքման տեքստ կպատրաստի և կպահանջի նման միտք գրողից անպայման հերքել այդ փաստը (այս վարչությունում արդեն սովորություն է դարձել հերքել այն ամենը, ինչ առնչվում է Հովիկ Աբրահամյան անուն-ազգանվան հետ և եթե այդ սովորությունը մի քիչ էլ խորանա, ապա կարող է մի օր էլ պարզվել, թե Աբրահամյանը պարզապես աշխատավարձով ապրող քյասիբ մարդ է):
Facebook-ում է նաև Երևանի դրայվոտ քաղաքապետը, ով նույնպես հարուստ տղա է, բայց քաղաքակիրթ և ոչ մի կերպ օլիգարխ կոչվել չի կարող: Կարապետյանի հրահանգով Facebook-ում էին հայտնվելու նաև վարչական շրջանների ղեկավարները, որոնց մեջ կան իհարկե գողականներ,( ընդ որում, ինչքան էլ քաղաքապետը խոսի բարձր արժեքներից, միայն Կադիլակ Սերոժի ներկայությունը համակարգում բավական է, որ կորչի խոսքի արժանահավատությունը) սակայն այս կատերգորիայում` Թոխմախի Մհերի հեռանալուց հետո հանրապետական մասշտաբներով ավտարիտետ այլևս չկա, որ կարողանար ոտք մեկնել Ռուբեն Հայրապետյանի հետ, այնպես որ այս առումով ևս Ռուբեն Հայրապետյանը մրցակից ունենալ չի կարող:
Այդպիսով, Նեմեց Ռուբոն ունի բոլոր շանսերը` թագադրվելու որպես Facebook-ի առաջին հայ օլիգարխ-ասպետ: Այնպես որ, սպասենք և տեսնենք, թե թագակիր-ասպետը ե՞րբ կհայտնվի սոցիալական ցանցում: Ի դեպ, ճիշտ է, Հայրապետյանի մղումները միանգամայն բարի են, նա ցանկացել է սոցիալական ցանց մտնել` ավելի մատչելի դարձնելու իր շփումը հանրության հետ, սակայն, ըստ երևույթին, ՀՖՖ նախագահն այդքան էլ հստակ չի պատկերացնում, թե ինչ ասել է սոցիալական ցանց, ի՞նչ անակնկալների նա կարող է այնտեղ հանդիպել: Օրինակ, հայտնի է, որ ՀՖՖ նախագահի ասուլիսները մի առանձնահատկություն ունեն. սրանք կազմակերպվում են խիստ գաղտնի պայմաններում, ներկա են գտնվում միայն ձեռնասուն լրագրողները և, ընդհանրապես, Հայրապետյանի բնավորության նրբություննները հաշվի առնելով, բոլորին ասվում է, որ զերծ մնան ոչ հաճելի հարցեր ուղղելուց, քանի որ դա անվտանգ կարող է և չլինել: Հայտնի է, որ ասուլիսներից մեկի ժամանակ, երբ լրագրողներից մեկը փորձել է նման մի բան ասել, ասենք, կասկածի տակ է դրել մեր հավաքականի խաղի որակը, Հայրապետյանը միանգամից փոխակերպվել է Նեմեց Ռուբոյի և ընդամենը վայրկյանի ընթացքում ձեռքի տակ հայտնված մոխրամանը շպրտել է լրագրողի ուղղությամբ: Հետաքրքիր է, թե ՞նչ է անելու Նեմեց Ռուբոն, եթե հանկարծ Facebook-ում փորձեն ոչ հաճելի բաներ հաղորդել Ռուբեն Հայրապետյանին:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնը միակն է սփյուրքի հայկական թատրոններից, որտեղ բացառապես հայերեն են խաղում: Բայց ադամյանցիներն իրենց Հայաստանի խորթ զավակներն են համարում: Բանն այն է, որ ներկայացնելով աշխարհին հայ թատրոնը, նրանք միաժամանակ զրկված են Հայաստանի արտիստ կոչվելու իրավունքից: Հայաստանցիներիցս շատերին հայրենիքի գնահատանքի այս ձևը ֆորմալ կարող է թվալ, բայց օտարության մեջ հայերեն ստեղծագործողին այն օդի պես պետք է: Տասնյակ դերասաններ ծերացան հայկական թատրոնի բեմում, բայց չստացան գնահատանքի այս ապացույցը, և վիրավորված են: «Մեզ ասում են, որ դուք Հայաստանի քաղաքացի չեք, դրա համար էլ չի կարելի ձեզ շնորհել Հայաստանի վաստակավոր, կամ ժողովրդական արտիստի կոչումներ: Իմանալով Հայաստանի օրենքները, ես այնպիսի կետ չեմ գտել, որով դրսում գործող պետական թատրոնի դերասանը իրավունք չունենա կոչումներ ստանալ: Ես կուզեի, որ այս մասին իմանար Հայաստանի նախագահը, որն ուշադիր է մեր թատրոնի նկատմամբ», — ասաց մեզ հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Բայանդուրյանը: Վրաստանում կոչումները վաղուց հանված են օրենքով, բայց եթե լինեին, Բայանդուրյանը վստահ է, որ անպայման Ադամյանի թատրոնի տասնյակ դերասաններ կստանային դրանք: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները, որոնք ամբողջ կյանքը նվիրել են դրսում հայ արվեստի զարգացման դժվար գործին, զրկված արտիստական կոչումներից: “Չկա այդպիսի սահմանափակում: Մենք միշտ էլ ներկայացնում ենք երաշխավորություններ, և հաշվի ենք առնում նաև սփյուրքի գործիչներին: Կարծում եմ, այս տարի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեր սփյուռքահայ գործիչներն այս իմաստով ավելի լայն հնարավորություններ կունենան”, — պատասխանեց փոխնախարարը: Ստացվում է, որ մինչև հիմա որևէ հնարավորություն չի՞ եղել ադամյանցիներին կոչում տալու, թե չէ, մինչ օրս գոնե մեկը ստացած կլիներ:
Սուրեն Սուրենյանց
«Միջազգային հանրությունը չէ, որ լուծելու է մեր խնդիրները։ Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար։ Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը եւ վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհին։ Քաղաքական մարգինալների եւ արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետեւ նախ՝ դրանք ամենեւին տիրապետող չեն, եւ երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն եւ, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով։ Ես սրանցից որոշակիապես առանձնացնում եմ բազմաթիվ ազնիվ երիտասարդների, որոնց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Մենք բոլորս էլ այդ տարիքում հիացած էինք Ֆիդել Կաստրոյով ու Չեգեվարայով»- քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտված ՀԱԿ հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այս պարբերությունն առանցքայինն էր այսօրվա հանրահավաքում։
ՀԱԿ առաջնորդի այսօրվա ելույթում նույնպես բացակայում էին «ավազակապետություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտությունները եւ շեշտը դրվում էր քաղաքական երկխոսության անհրաժեշտության վրա:
«Հետեւաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»,- ՀԱԿ քաղաքական կուրսն ուրվագծում է Տեր-Պետրոսյանը` մերժելով իրադարձությունների զարգացման հեղափոխական դրսեւորումները, ապացուցելով այն փաստը, որ վերջին շրջանում առկա է իշխանության եւ ընդդիմության գործողությունների ներդաշնակություն:
Հարկ է աձանագրել քաղաքական միանգամայն նոր իրավիճակը բնութագրող մի քանի հանգամանք.
Առաջին, իշխանությունն ու ՀԱԿ-ը փոխադարձաբար ճանաչել են միմյանց գոյությունը, հետեւաբար` գործողությունների քաղաքական լեգիտիմությունը: Սա հարաբերությունների նոր փիլիսոփայության արմատավորման կարեւոր նախապայման է:
Երկրորդ, առկա են բոլոր նախադրյալները` իշխանություն — ՀԱԿ երկխոսության կայացման համար: Ի տարբերություն ոմանց պնդումների` սա ոչ թե գործարք է, այլ քաղաքական արդիականացման, մրցակցության միջավայրի ստեղծման փորձ:
Երրորդ, քաղաքական հնարավոր երկխոսության կայացումը պատուհան է բացելու համակարգային բարեփոխումների իրականացման համար, ինչը դրականորեն ազդելու նաեւ է խորհրդարանական եւ նախագահական առաջիկա ընտրությունների որակի վրա:
Վերջին օրերին բուռն քննարկման նյութ դարձած Հայ ազգային կոնգրես-իշխանություն հարաբերություններին այսօր անդրադարձան նաև «Ազգային ինքնորոշում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ Պարույր Հայրիկյանի, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ողջունելի է որպես քաղաքական մոտեցում, բայց իր համար անընդունելի է, երբ իշխանության հետ համագործակցում է ՀԱԿ-ը, որը գործող իշխանությունների հետ բացառում էր երկխոսությունը՝ նրանց անվանելով թաթար-մոնղոլներ:
Իսկ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ի արմատական դիրքորոշման փոփոխության պատճառն այն է, որ ՀԱԿ-ը հասկացավ՝ «այն քաղաքական կուրսը, որը որդեգրվել էր ՀԱԿ-ի կողմից, փակուղի էր տանում»: «Նման շարունակությունը նոր Մարտի 1-ի կբերեր: Իսկ հիմա նոր Մարտի 1 ակնկալելը հնարավոր չէ»,- ասաց նա: «Ժառանգության» ներկայացուցիչը համոզված է, որ իշխանության վրա դրսից ճնշում կար, և իշխանությունը չէր կարող չընդունել այն ձեռքը, որը մեկնել էր ընդդիմությունը: Իսկ ՀԱԿ-իշխանություն երկխոսության կազմակերպման գործում շատ նկատելի է եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջնորդությունը: Հայրիկյանի գնահատմամբ էլ՝ Սերժ Սարգսյանը շախմատիստի քայլերով է առաջ շարժվում և ապահովում է իր հաղթանակը, չնայած՝ արդեն իսկ հաղթանակած է, որովհետև քաղաքական մեծամասնության ղեկավարն է:
Բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե իշխանության ինչին էր պետք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ երեք տարի իշխանությունը ցանկացել է ՀԱԿ-ին արմատականության դաշտից դուրս բերել, ինչը նրան հաջողվել է: «Հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրներում ՀԱԿ-ի նման դաշնակից իշխանությունը չունի: Եվ ես տեսնում եմ, որ այս համագործակցությունն ապագա ունի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Ինչևէ, և՛ Ռուբեն Հակոբյանը, և՛ Պարույր Հայրիկյանը վստահ են, որ ՀԱԿ-ը և իշխանությունը միմյանց հետ սիրաբանում են և նույնիսկ սիրաբանում են արժանապատվորեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.