29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ցույցն էր: Այսօրվա ցուցարարների բողոքի պատճառը պոմիդորն էր: Ջերմոցային տնտեսություն ունեցող առնվազն քսան ձեռներեցներ հավաքվել և բողոքում էին այն փաստի դեմ, որ Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղեն է ներմուծվել: Այս մարդիկ ասում են, թե ջերմոցային տնտեսությամբ զբաղվելը բավական թանկ զբաղմունք է, և որ դրա համար 24 տոկոսանոց վարկեր են վերցրել, ընդ որում, ժամանակին վերցրել են 305 դրամ փոխարժեքով, սակայն հիմա դոլարը 370 է, և քանի որ վարկը վերադարձնում են դրամով՝ տուժում են, որովհետև բանկը հաշվարկները կատարում է ի վնաս իրենց:
Ըստ այս մարդկանց, Հայաստանում արտադրվող լոլիկի ինքնարժեքը 700 դրամ է, իսկ թուրքական լոլիկը՝ մաքսազերծման դեպքում, կարժենա 800 դրամ, մինչդեռ այսօր լոլիկ է վաճառվում 500 դրամով: Այսինքն, ինչ-որ մեկը լոլիկ է ներկրել և հաջողեցրել է չմաքսազերծել: Եվ հիմա հայաստանյան լոլիկի շուկայի մատակարարները բողոքում են դրա դեմ:
Սա հերթական և սովորական բողոքի ակցիա է: Բայց ուշադիր լինելու դեպքում սրա մեջ էլ քիչ հարցեր չկան թաքնված:
Նախ՝ բողոքի նյութի մասով. լոլիկն այսօր վաճառվում է 1000 դրամով, սակայն շուկա է մտել 500 դրամանոց լոլիկ. Լա՞վ է սա, թե՞ վատ: Սպառողի, ՀՀ քաղաքացու տեսանկյունից միանշանակ լավ է. ինչ-որ մեկը մտածել է ՀՀ քաղաքացու մասին և որոշել՝ ավելի քիչ խփել նրա գրպանին, ավելի մատչելի գնով լոլիկ հրամցնել: Այլ հարց է, որ դա երկսայրի գործողություն է և, նպաստավոր լինելով սպառողներին, աննպաստ է ստացվել արտադրողների համար: Դրանից բացի, չի բացառվում, որ ներկրվող, էժան լոլիկը լինի ԿՎՕ` կենդանի վերափոխված օրգանիզմ, որը շատ ավելի էժան է միջազգային շուկայում, քան, ասենք, 500 դրամն է, սակայն ԿՎՕ-լոլիկի օգտագործումը կարող է վնասել մարդուն: Կամ՝ իրոք այդ տարբերակն է, կամ…
Հարց է ծագում, թե ո՞վ կարող էր առանց մաքսազերծման լոլիկ ներկրել և հետո էլ նման ցածր գներով հանել վաճառքի: Իհարկե՝ նա, ով վայելում է ՊԵԿ հովանավորությունը և կարողացել է նման հաջող գործարք կազմակերպել: Այս առումով բողոքի հասցեն որոշ առումով ճիշտ էր ընտրված, այլ հարց է, թե անգամ կառավարությունում ի զորու՞ են չմաքսազերծված ապրանք ներկրած և վաճառած անձնավորությանը սաստել: Հազիվ թե…
Իսկ հիմա տեղական արտադրողների մասին: Գյուղմթերքների վաճառքը Հայաստանում դարձել է վերավաճառողների մենաշնորհը, որոնք իրենց ցանկալի գներն են թելադրում` առանց հաշվի առնելու այնպիսի մանրուք, ինչպես օրինակ` գնորդի վճարունակությունն է: Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության մի ստվար զանգված գործազուրկ է, մի ստվար հատված աշխատում է 50-100 հազար դրամ աշխատավարձով, բայց այստեղ խնձորն արժե 1000 դրամ, կարտոֆիլը` 350, սոխը` 600, իսկ պոմիդորը, ինչպես տեսնում ենք՝ 1000: Մեղքի բաժին ունե՞ն ջերմոցատերերը գնային նման քաղաքականության հաստատման՝ հայաստանյան եկամուտների և սպառողական զամբյուղի նման անտրամաբանական զուգահեռի հարցում: Իհարկե՝ ունեն. բայց իրենք, ինչպես տեսնում ենք, ասում են՝ չունեն, և ամբողջ մեղքը գցում են բանկային վաշխառուների վրա, որոնք, բնական է, նույնպես մեղավոր են:
Եվ ուրեմն, ինչ կարող են այս մարդիկ սպասել կառավարությունից, իմաստ ունի՞ այս երկրում նման բողոքի ակցիաներ կազմակերպել: Երբեմն կարող են և իմաստ ունենալ: Հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը որոշի հերթական փիառ ակցիան կազմակերպել իր օգտին՝ ցույց տալու համար, թե ինչքան մտահոգ է տեղական արտադրողներին պաշտպանելու հարցում, և պայմանավորվի լոլիկ ներկրած ու չմաքսազերծած օլիգարխի հետ` կանգնեցնել այս օպերացիան և իր լոլիկը ևս վաճառել բարձր գնով: Հնարավոր է, որ նման ձևով բողոքավորները հասնեն իրենց ուզածին: Բայց ի՞նչ կշահի դրանից հանրությունը: Պարզ է՝ ոչ մի բան: Այնպես որ, խոշոր հաշվով կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցանկացած ակցիա կարելի է անիմաստ համարել, քանի որ դրանք ամենաշատը կարող են հասնել այսրոպեական արդյունքների, մինչդեռ խնդիրների խորքային պատճառներն այդպես էլ կմնան չլուծված: Ինչու՞: Քանի որ դա ձեռնտու չէ լուծողներին:
«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը շնորհվել է Հետաքննող լրագրողների միության նախագահ Էդիկ Բաղդասարյանին `հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման եւ խիզախության համար:
Մրցանակը հանձնել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը, Ժուռնալիստների միությունն ու Մամուլի ազգային ակումբը:
Այս մրցանակը շնորհվում է 2005թ.-ից սկսած: Վերջին երկու տարում այն որևէ մեկին չի շնորհվել: Մրցանակին արժանացել են հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Այն շնորհվել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին:
Հ Վ. Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, ցանկանում, որ մի օր իսկապես գա մամուլի ազատության ժամանակը:
Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու մեր կրթական համակարգում սովետմիությունից ժառանգած կաշառակերությունն ու կոռուպցիան ոչ միայն չեն վերանում, այլև ծաղկում են ու բարգավաճում: Ինչու՞ է բարձրագույն կրթությունը որպես «ադաթ» շարունակում մնալ ու զարգանալ համատարած գործազրկության, աշխատուժի բացակայության պարագայում: Ու՜ր են գնում էդ վայ-մասնագետները, ի՞նչ ոլորտներում են իրենց դրսևորում մեր բուհերն ավարտած զանազան անպահանջարկ մասնագիտությունների տեր երիտասարդները, եթե չեն աշխատում մասնագիտությամբ: Ինչի՞ն է պետք բարձրագույն կրթությունը, եթե չի օգնելու հետագայում բուհում ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանք գտնել ու արժանավայել ապրել:
Փորձենք միասին գտնել պատճառը կամ պատճառները, որոնք դրդում են երիտասարդին կամ ծնողին անպայման ընտրել բուհ, այլ ոչ թե քոլեջ, որը կտա կոնկրետ կիրառական մասնագիտություն, ասենք՝ վարսավիրություն կամ ոսկերչություն, շատ դեպքերում ավելի լավ կօգնի գոյատևել, քան ինժեների կամ գյուղատնտեսի մասնագիտությունը:
«Ավարտած» աղջիկ տուն հարս բերելու մեր հայ սովետավանդական մոտեցումը բացատրում է աղջիկներին բուհ խցկելու հայ ծնողների ցանկությունը: Աղջիկն ավելի հաջող կամուսնանա, էլի ավարտած տղայի կառնի. եթե ավարտած էլ չլինի՝ ավելի լավ, աղջկա լեզուն երկար կլինի: Ամեն կողմից լավ է, որ աղջիկն օժիտի մեջ դիպլոմ ունենա: Լավ, հասկացանք:
Անցանք տղաներին: Բնական է, առաջին պատճառը բանակում ծառայությունից խուսափելն է: Բայց շատ բուհերում բանակ էլ են տանում, մեկ է՝ գնում են: Բակալավրիատ, հետո՝ մագիստրատուրա, էդ էլ բանակից խոսափելու համար են անում հաճախ, բայց ամենաշատ բուհամոլներն ապագա կարիերիստներն են, ապագա չինովնիկները:
Որտե՞ղ են անպայման պահանջում բարձրագույն կրթություն, ողջունում պետական բուհի դիպլոմը՝ պետական հաստատություններում, բոլոր այն տեղերում, որտեղ աշխատավարձը վճարում է պետությունը, ու այնպիսի չափի, որ զարմանում ես, թե ինչի՞ են էդքան ձգտում դառնալ քաղծառայող:
Եկանք հասանք բուն պատճառին՝ չինովնիկին, թղթեր ձևակերպող, թույլտվություն տվող չինովնիկին «դաբրո» տվող, ակտ գրանցող չինովնիկին, կադաստրի, «Փարոս»-ի, սոցապի, նախարարությունների չինովնիկին, մեծ չինովնիկի մոտ «պռախոդ» ունեցող կաշառքով լավ ապրող չինովնիկին, ապա՝ հարուստ չինովնիկին, ապա՝ գերհարուստ:
Որտեղի՞ց պիտի մեր որևէ նախարարն ունենա հարստություն: Ինչի՞ պիտի չինովնիկը հարուստ լինի: Ինչի՞ պիտի ունենա առանձնատներ, բնակարաններ մեքենաներ, բիզնեսներ դնի գործունեության օրոք: Ո՞ր մի կարգին երկրում է չինովնիկը ծակ կոշիկներով, հետույքներ մտնելով կարիերա սկսում ու դառնում գերհարուստ: Կամ՝ կուսակցականը: Էդ ի՞նչ փողերով, էդ ումո՞վ են նրանք հարստանում: Ու ո՞նց են անում, ի՞նչ մեխանիզմ է գործում:
Հենց ավարտում են երեխեքը, վռազ փորձում են ինչ-որ նախարարությունում կամ այլ պետական չինովնիկական ապարատում գործի դնել զավակին՝ ծիծաղելի աշխատավարձով. Հետո՝ «պերյոդ» գցելու ակնկալիքով:
Ինչու՞ հիշեցի: 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ընկերուհուս «Փարոսը» կտրեցին. չինովնիկներն ասում են՝ բալերդ չեն հերիքում: 20000 դրամ էր ստանում, գոնե կոմունալ վարձերն էր մուծում, իսկ հիմա աղջկա 18-ը լրացել է, ու էլ նրան «Փարոս» չի հասնում… Աղջիկն էլ՝ վճարովի սովորող երեխա, հիմա ընկել ու աշխատանք է փնտրում: Կանացի պրոբլեմներ ունի՝ վիրահատություն պահանջող: եթե գոնե հույս կար, որ «Փարոս»-ով անվճար կանցնի, հիմա էդ էլ չկա, մի կողմից էլ՝ արտրոզի պատճառով վիրահատության կարիք ունի, դրա մասին էլ խոսք չկա, չի հիշում, մենակ մտածում է, թե ո՞նց է գոյատևելու: Չինովնիկները բալահամակարգ են կազմել ու, ըստ էդ բալահամակարգի, նրան զրկել էդ չնչին գումարից: Ո՞նց են կազմել էդ բալահամակարգը, ու ո՞նց են անբավարար բալերի հարցը լուծում. պարզից պարզ է՝ կաշառքով:
Մի կաշառակերին մյուսով փոխարինելով համակարգ չես փոխի, պետությունն ինքն է նպաստում կաշառակերությանը: Հիշեք, կա՞ մեկը, ով գոնե մի փոքր տեղ չինովնիկին «շնորհակալություն» չի ասել ծրարի տեսքով, կամ էդ ծրարով գործի ընթացքը չի արագացրել: Ես որ՝ տվել եմ ծրար, իսկ դո՞ւք:
Բուհերի կաշառակերության պատճառը չինովնիկության պաշտամունքն է:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ուսամա բեն Լադենի սպանության հետ կապված վտանգներից խուսափելու համար, հավանաբար, կփակվեն ամերիկյան դեսպանատները:
Պետքարտուղարության հայտարարությունում ասված է.
«Ամերիկյան դեսպանատների աշխատանքն առավել վտանգավոր վայրերում կշարունակվի՝ որքան հնարավոր է: Կառավարական ներկայացուցչություներն ամբողջ աշխարհում գործում են զգոնության ամենաբարձր ռեժիմով: Հնարավոր է, դրանք ժամանակավորապես դադարեցնեն իրենց աշխատանքը կամ պարբերաբար դադարեցնեն բնակչությանը ծառայությունների մատուցումը, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը: Այս իրավիճակում դեսպանատներն ու հյուպատոսություններն ամեն ինչ կանեն ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում տեղի կառավարությունները խիստ վերահսկողություն են սահմանել ամերիկյան դեսպանատների ու հյուպատոսությունների նկատմամբ»:
Սիմոն Վիզենտալի իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է այն տաս երկրների անունները, որոնցում երկրորդ համաշխարհային պատեռազմի պատերազմի նացիստ հանցագործները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, հայտնում է vesti©ru-ն` վկայակոչելով Ինտերֆաքս-ին:
Վերջինիս տեղեկացմամբ` Ավստրիան, Լիտվան, Էստոնիան և Լատվիան այդ տաս երկրների ցանկում են:
Վիզենտալի կենտրոնի տվյալներով` այդ երկրներում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների գերմանիայի դեմ մեղադրանքները չեն ուսումնասիվում ՙգաղափարական սահմանափակումների՚ կամ ժամկետի վաղեմության պատճառով:
Հիշեցնենք, որ Սիմոն Վիզենտալի կենտրոնը ոչ կառավարական, իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակը հակասեմիտիզմի դեմ պայքարելն է:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը պատրաստել է դիմում-բողոք, որն ԵՀՄՖ-ի նախագահության անունից ուղարկվելու է Սլովակիայում հավատարմագրված և Բրատիսլավայում, Վիեննայում ու Պրագայում տեղավորված աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին: Դիմում-բողոքը վերաբերվում է ադրբեջանա-արցախյան սահմանի վրա Ադրբեջանի կողմից դիպուկահարների անօրինական գործողություններին, որի հետևանքով պարբերաբար սպանվում են հայ զինվորներ: Հատկապես զայրացուցիչ է, որ դա կատարվում է հայ-ադրբեջանական երկկողմ կամ բազմակողմ դիվանագիտական հանդիպումներին հաջորդող ժամանակահատվածներում` ողջ աշխարհի աչքի առջև, անպատիժ կերպով: Օրերս ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվել են երեք և վիրավորվել մեկ հայ զինծառայողներ ճիշտ այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քայդանաուն և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այդ օրերին Արցախում է գտնվել նաև ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի միջնորդությամբ Հայաստան և Արցախ այցելած Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակն ու <<Տիժդեն>> շաբաթաթերթի հայտնի լրագրող և անվանի ֆոտոնկարիչ Անդրեյ Բանը, որոնք և ականատես են դարձել վերոհիշյալ միջադեպերին: Ադրբեջանի նախագահ Ալիևի վարած քաղաքականության արդյունքում մնում է անհասկանալի, թե ինչ նպատակով են տեղի ունենում սահմանային միջադեպերը. տարածաշրջանի <<ստատուս քվոն>> խախտելու, թե Ադրբեջանի ներքին քաղաքական լարված վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի` երկրորդ տարբերակն ավելի հավանական է թվում, եթե անդրադառնանք Ալիևի արդեն զառանցանքի տպավորություն թողնող, անընդհատ կրկնվող հայտարարություններին` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի և նույնիսկ Երևանի ադրբեջանական լինելու հարցի շուրջ: Մենք արդեն մի անգամ հայտարարել ենք, որ ծանոթ ենք Ադրբեջանի նախագահի ստացած կրթական մակարդակին /խորհրդային ղեկավարների երեխաները դիպլոմ ստանում էին առանց սովորելու ջանք թափելու և հաճախ կիսագրագետ մակարդակով խորհրդային բարձրագույն դպրոցն ավարտելով/, բայց չնայած դրան կարծում ենք, որ Ալիևն ինքն էլ չի հավատում իր ասած ծիծաղելի, պատմական փաստերին հակասող և հիվանդագին երևակայության արգասիք հանդիսացող այդ հայտարարություններին:
ԵՀՄՖ-ն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վարվող բանակցությունների արդյունքներից, արցախյան հարցի լուծումը` միայն և միայն խաղաղ ճանապարհով շարունակելու որոշումն իրականացնելու համար, պահանջում է Եվրոպայի առաջավոր երկրներից և միջազգային կազմակերպություններից կանխել արցախյան տարածաշրջանում միջադեպերի զարգացումը` կապված ադրբեջանցի դիպուկահարների գործունեության ծավալման հետ և կասեցնել խաղաղության մասին հայտարարություններ անող ու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատերևազմ հրահրող Իլհամ Ալիևի գործունեությունը: Հակառակ դեպքում պայթունավտանգ այդ տարածաշրջանը կարող է վերահսկողությունից դուրս մնալ, իսկ դա հղի է ողջ Մեծ Մերձավոր Արևելքում իրավիճակի պայթման հնարավորությամբ:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
Մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին, ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկարներ մեկնել են որոնողական աշխատանքների:
Մայիսի 2-ի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում էին:
Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից Իրան էին հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը ստացել է և իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գևորգյանցը:
Ազատ առևտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ուներ վերականգնելու իրանական փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` “Սահմանը” և “Պոետի վերադարձը”` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում: Հատկանշական, որ վերջինս արդեն 5 տարի է շրջում է ամբողջ աշխարհում, մասնակցում է տարբեր փառատոնների, բայց փաստորեն շարունակում է մնալ արդիական ու ճանաչվում է լավագույնը:
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ԱՌԿԱ լրատվական գործակալության ողջ անձնակազմին՝ գործակալության ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետի ուղերձում մասնավորապես ասվում է. «Տնտեսական լրագրությունը ժուռնալիստիկայի ամենապատասխանատու ու բարդ ճյուղերից է: Ձեզ պատիվ է բերում իրողությունը, որ խիզախել եք ուշադրության կենտրոնում պահել տնտեսության զարգացումներն ու ֆինանսական ոլորտը և կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական բարձր որակներով, լուրջ վերլուծական կարողություններով և օպերատիվությամբ: Ուրախալի է, որ դուք այսօր էլ, հավատարիմ մնալով ձեր ավանդույթներին, շարունակում եք շարժվել նորարարությունների ճանապարհով»:
Կառավարության ղեկավարը գործակալության աշխատակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք և ստեղծագործական նորանոր հաջողություներ:
Ապրիլի 30-ին մայրաքաղաք Երևանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կառուցվող Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Ս. Աննա եկեղեցին և Ամենայն Հայոց Հայրապետի երևանյան նստավայրը կառուցվում են բարերարությամբ տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյանների:
Արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և բազում հյուրեր:
Հիմնարկեքի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ սրբալույս մյուռոնով օծեց 16 խաչանիշ քարեր: Օծված քարերը եկեղեցու 16 կնքահայրերըª Հրայր Հովնանյանը, Վահագն Հովնանյանը, Ռադիկ Վանունցը, Մարտին Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը, Վահագն Մովսիսյանը, Աշոտ Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, Արայիկ Յաղջյանը, Գևորգ Յաղջյանը, Արսեն Վարդանյանը, Ավո Խալաթյանը, Վահե Շխռդմյանը, Գարիկ Չիլինգարյանը, Հայկ Շատվերյանը և Էդվարդ Բալասանյանը զետեղեցին եկեղեցու հիմքերում:
Այնուհետև Արշակ Սրբազանն ընթերցեց հիմնարկեքի առիթով կազմված հիշատակարանը: ՙԲարեհաճ կամոքն Աստուծո 2011 թվականի ապրիլ 30-ին կատարվեց հիմնօրհնեքը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երևանյան նստավայրի, որ կառուցվում են ազգային բարերարներ տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյան ամոլի ազնիվ հովանավորությամբ` ի փառս Աստծու, ի պայծառություն մեր Եկեղեցու և ի բարեզարդումն մեր ժողովրդի հոգևոր կյանքի:
Նորակառույց եկեղեցին օրհնություն պիտի բաշխի նվիրական մեր հողին` ծառայելով աստվածասեր մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին և նորոգ պայծառությանը: Թող Սուրբ Աննան հավետ բարեխոս լինի առ Բարձրյալն Աստված` վասն Հայրենյաց և ազգիս հայոց և Եկեղեցւույս Հայաստանյայց:
Թող Ամենախնամ Աստված առատապես օրհնի երախտարժան բարերարներ Հրայր և Աննա Հովնանյաններին և նրանց զավակներին` շնորհելով կենաց արևշատություն, ազգանվեր և եկեղեցաշեն գործոց նորանոր հաջողություններ՚,- մասնավորաբար ասվում է արձանագրության մեջ: Ապա Նորին Սրբությունը հրավիրեց բարերար Հրայր Հովնանյանին հիշատակարանն ամփոփելու եկեղեցու հիմքերում:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին£ Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙՉիլինգարյան Դիզայն Քոնսթրաքշն՚ ՍՊԸ-ն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.