29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր, ի պատասխան «Վարկածի» հարցի, ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ իրենք գրավոր դիմում չեն ստացել քննիչներից, սակայն նրանց կողմից մտահոգություններ իրոք հնչել են:
Հարցը վերաբերում է համակարգային այն խնդրին, երբ վերին օղակների ուղղակի հրահանգը կատարող ենթական դեպքերի բերումով հայտնվում է, մեղմ ասած, ոչ նպաստավոր իրավիճակում: Չհաջողված օպերացիաների դեպքում նրան զոհաբերում են կամ դարձնում քավության նոխազ:
Այս պահին ոչ քիչ թվով շարքային քննիչներ սպառնում են դիմում գրել և ազատվել աշխատանքից: Ապրիլի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր երկամսյա կալանք կիրառել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ, ինչը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց՝ Ազգային անվտանգության «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ տեղափոխելով քննիչին, որը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:
Վահան Խանզադյանը Մարտի 1-ի գործով քննիչներից մեկն է, ակտիվ և կարևոր դեր է կատարել զոհերի դիազննումների փաստերը և մահվան իրական պատճառները կոծկելու հարցում: Վ. Խանզադյանի կալանավորումը կարող է որոշակի նպատակներ հետապնդել, սակայն գործընկերների մտահոգությունն այլ է. նրանցից յուրաքանչյուրը վախենում է, որ հաջորդը կարող է ինքը լինել:
Ըստ լրատվամիջոցներից մեկի՝ իրավիճակը համակարգի ներսում այնքան էր լարվել, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը խնդրել էր երկու օր ժամանակ տալ իրեն, որպեսզի բանակցություններ վարի Վահան Խանզադյանին ազատ արձակելու ուղղությամբ: Սակայն, ըստ լրատվամիջոցի, դա գրեթե բացառվում է, և ցանկալի արդյունք չստանալով` այժմ նրանք մտադիր են ոստիկանապետի դեմ բացահայտումներով հանդես գալ, ինչը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ողջ ոստիկանական համակարգում:
Քիչ առաջ Կիեւյան կամրջից ցած է նետվել մի երիտասարդ:
Պարզվել է, որ Ինքնասպանը Երեւանի բնակիչ 35-ամյա Արտակ Շ.-ն է: Նա նետվելուց առաջ կամրջի վրա թողել է, մի պայուսակ որը գտել են քաղաքացիներն ու հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Առայժմ պարզվում են դեպքի հանգամանքները:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս անգամ օմբուդսմենի «սերվիսը» ԶԼՄ դաշտին է առնչվում: Հիմնադրվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի նպատակն է լինելու «պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա»: Ամեն դեպքում, նպատակների նման շարադրանք ենք կարդում հիշյալ խորհրդի ստեղծման վերաբերյալ տարածված տեքստում:
Թե ինչպես է ձևավորվել խորհուրդը, անորոշ է. ասված է միայն, որ ստեղծվել է ՄԻՊ գրասենյակում կազմակերպված «Մամուլի ազատություն» երկօրյա ֆորումի ընթացքում: Անդամներ են ընտրվել Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը և «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Օմբուդսմենն ասել է, որ խորհրդի հինգ անդամներն էլ հեղինակություն են վայելում լրագրողական և իրավաբանական շրջանակներում, ինչն էլ լրագրողներին թույլ կտա ապահովված և պաշտպանված զգալ:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ընտրվել այս մարդիկ, ի՞նչ չափանիշներով, ինչպե՞ս են առաջադրվել: «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հայտնեց, որ իրեն, օրինակ, առաջադրել է Բորիս Նավասարդյանը, իսկ թե ով է առաջադրել Նավասարդյանին՝ Աբրահամյանը չգիտեր: «Եթե Կարեն Անդրեասյանը նման խորհուրդ ստեղծելու միտք է ունեցել, արդեն իսկ լավ է»,- մեր զրույցի հենց սկզբում նկատեց Աբրահամյանը:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է իրականում այս խորհուրդը, ի՞նչ կարող է լինել և, ընդհանրապես, ու՞մ շահերն է պաշտպանելու: Լավ «սերվիս» մատուցելու մասնագետ Կարեն Անդրեասյանն այս խորհրդի կազմում, փաստորեն, ընդգրկել է Հայաստանի լրագրողական դաշտի, այսպես ասած, բոսերին, որոնք պետք է իրենց հեղինակավոր կարծիքը հայտնեն տարբեր դատական վեճերի ժամանակ, որոնցով, ի դեպ, մեր դատարաններն այսօր բավական ծանրաբեռնված են` հենց շնորհիվ «սերվիսի» գերագույն մասնագետ Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենքի, որով ապաքրեականացվեց զրպարտությանը վերաբերող հոդվածը: Ենթադրվում է, որ «վիրավորանք է, արժանապատվությանը վնասող ոտնահարում է, թե ոչ՝ հոդվածում թույլ տրված ձևակերպումը» հարցին պատասխանելու են հենց այս խորհրդի հարգարժան անդամները: Դատավորն էլ վճիռ կայացնելիս, հավանաբար, հենվելու է այս խորհրդի տված եզրակացությանը՝ որոշ առումով ինքն իր վրայից գցելով պատասխանատվությունը: Չի բացառվում, որ նման խորհուրդ ստեղծելով՝ Կարեն Անդրեասյանը ևս փորձում է իր ուսերից աստիճանաբար ցած նետել լրատվամիջոցներին խոցելի դարձրած օրենքի հեղինակի պատասխանատվությունը: Արամ Աբրահամյանը նույնպես հայտնեց, թե խորհրդի` արդարացնել կամ չարդարացնելու վերաբերյալ կարելի կլինի դատել միայն մեկ-երկու գործի քննությունից հետո, երբ երևա խորհրդատվական որոշման որակը, և թե որքան է այդ եզրակացությունն ազդելու դատական որոշման վրա:
Բայց ովքե՞ր են այն մարդիկ, որոնք պետք է քննեն ու եզրակացություն տան, և որքանո՞վ կկարողանան զերծ լինել կանխակալությունից, ազդեցությունից և այլն: Նրանք, ի տարբերություն Հայաստանի արդար և անկաշառ դատավորների, ինչպես տեսնում ենք, պարզապես շարքային մարդիկ են, սուբյեկտիվ դիրքորոշում ունեցողներ, ընդ որում, տարբեր զբաղմունքների տեր: Առաջին երկուսը` Շուշան Դոյդոյանը և Բորիս Նավասարդյանը, ընդամենը դրամաշնորհներով տարբեր ծրագրեր իրականացնելու գործում են մասնագիտացած, վերջին երկուսը` Արա Ղազարյանը և Մանանա Ասլամազյանը, Աստված գիտե` ովքեր են: Եվ միակ մարդն այս խորհրդում, որ դեռ լրագրողներից չի օտարացել՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիրն է: Այսինքն, անկախ իրենց մարդկային, բարոյական բարձր կամ ցածր հատկանիշներից, խորհրդի անդամները մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ որոշակի տեսակետ, որը կարող է չհամընկնել այլոց տեսակետի հետ: Եվ ուրեմն, ի՞նչ երաշխիք, որ այս մարդկանց տված գնահատականը լինելու է անկողմնակալ:
Երբ նույն Արամ Աբրահամյանը «պոլի փետ» էր անվանում Ազգային ժողովի պատգամավոր դարձածին, հիշյալ պատգամավորը նույնպես փորձ արեց պատիվ պահանջել հեղինակավոր խմբագրից, թե ինչպես է նա թույլ տվել նման արտահայտություն անել: Խմբագիրը հաջորդ խմբագրականում սկսեց շարադրել իր` նման արտահայտություն գրելու դրդապատճառները, թե կապ չունի` ինչ է անվանել` «պոլի փետ», թե «թթվի քար», նման արտահայտությունը վիրավորանք չէ, ընդամենը երևույթի գնահատում է և այլն: Կարողացա՞վ Արամ Աբրահամյանը համոզել տվյալ պատգամավորին, թե չի վիրավորել, այդքան էլ էական չէ, բայց մարդը, փաստորեն, կարծիք էր ունեցել և հայտնել էր այդ կարծիքը, ինչին մյուսը համամիտ չէր և կարող էր նաև դատական հայց ներկայացնել: Այլ հարց է, որ մարդուն «պոլի փետ» կամ «թթվի քար» անվանելը, իհարկե, վիրավորական է: Այլ հարց է, որ Արամ Աբրահամյանն այս դեպքում պատճառաբանել էր, թե ինչու է նման կերպ անվանել տվյալ անձնավորությանը, որ «քավ լիցի, ոչ մի դեպքում չի ցանկացել վիրավորել…» և այլն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ դարձյալ համարելով, որ իրեն վիրավորել են: Այս թերթը փետրվար ամսին տպագրված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրու՞մ» հոդվածում գրում է. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես՝ ՀՀ նախագահի աթոռին թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ…»: Սա վիրավորակա՞ն է արդյոք, թե՞ ոչ. ահա թե ինչ է պարզելու դատարանը քննության վերջում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ ամենայնի, այս հայցի հետ կապված արդեն ստիպված կլինի եզրակացություն տալ: Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօր հայտարարել է. «Բավական է աբսուրդ մարմիններ ձևավորեն, մեր գլխին փորձեն դատական նոր ատյաններ ստեղծել, մամուլի նախարարություններ ձևավորեն: Այդ հասարակական կազմակերպությունները տասնյակ տարիներ շարունակ մամուլի համար Հայաստան մտնող գումարները ծախսելով են զբաղված, հիմա էլ երևի ծախսելու նոր ձև են գտել», և կոչ է արել լրագրողներին՝ հեռու մնալ այդ խորհուրդներից: Հիմա, եթե այս խորհրդի հարգարժան անդամներին առաջարկեն հիշյալ դատական հայցի շրջանակներում փորձագիտական եզրակացություն տալ, ի՞նչ պետք է ասեն: Խորհրդի հիշյալ անդամներին երևի թե նախանձել չարժե, նրանք ընկնելու են երկու քարի արանքը: Եթե խորհուրդը հայտարարում է, թե կոչված է պաշտպանելու լրագրողներին, ապա հենց այս դատական հայցի շրջանակներում, օբյեկտիվ գնահատականի դեպքում, երևի թե պետք է տա բացասական եզրակացություն. Այսինքն՝ պետք է ասի, որ ասվածը վիրավորական է, ինչին, ի դեպ, չհամաձայնել այդքան էլ չի կարելի: Իհարկե, վիրավորական է Ռոբերտ Քոչարյանին նման որակումներ տալը, ընդ որում, երկրորդ նախագահի հասցեին «անմտություն» որակումն ավելի քան անհիմն կարելի է գնահատել հենց ի սկզբանե` անգամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բացասաբար տրամադրվածների տեսանկյունից. անմիտ մարդը չէր կարող 10 տարի իր ձեռքում կենտրոնացնել մի ամբողջ պետություն և դեռ պաշտոնավարումից հետո էլ շարունակեր պահել իշխանական լծակները:
Արամ Աբրահամյանին երբ հայտնեցինք «Հրապարակ»-ի խմբագրի վերոգրյալ կարծիքը, շատ հանգիստ պատասխանեց, թե նրա ենթադրությունը կարող է շատ ճիշտ լինել, ավելին, չբացառեց, որ խորհուրդը կարող է լրատվամիջոցների նկատմամբ շանթարգելի դեր կատարել: Ընդամենն ավելացրեց. «Եթե տեսնեմ՝ լրագրողների նկատմամբ ճնշում է լինում, դուրս կգամ»: Այսինքն, հենց սկզբից կարող ենք արձանագրել, որ խորհրդի անդամներն էլ են զգում իրենց խոցելի կարգավիճակը: Համենայն դեպս, լրագրողական դաշտին ամենամոտ կանգնած խորհրդի անդամն զգում է:
Եվ այսպես, դժվար է միանշանակ ասել, թե ինչպիսի՞ն կարող է լինել հիշյալ խորհրդի դիրքորոշումը լրագրական սուբյեկտիվ որակումների դեպքում: Ամենայն հավանականությամբ, գործ ենք ունենալու դարձյալ սուբյեկտիվ դիրքորոշման հետ: Իսկ ի՞նչ կարող է անել խորհուրդը, օրինակ, այն հարցերում, երբ վիճարկվում է տպագրվածի իսկությունը: Լրագրողը հայթայթում է խիստ գաղտնի տեղեկությունը, որը բացի իրենից, ասենք, գիտեն եզակի անհատներ, համարձակությունը ներում է դրանք գրելու, և ահա կողմը, ում մասին գրվել է, հերքում է պահանջում և ասում, որ դա ծայրից ծայր սուտ է:
Ի՞նչ կարող է անել խորհուրդն այս հարցում: Խորհրդի անդամներից և ոչ մեկը չի կարող իմանալ եղելությունը, իմանալու դեպքում էլ՝ չի կարող ապացուցել: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցանկացած տեղեկատվություն ԱԺ լրատվականը հերքում է, ասում, որ նման բան չկա: Այդպիսի տեղեկությունները հիմնականում դժվար է ապացուցել, տեղեկություն տրամադրողների հասցեներն էլ լրագրողները, հաշվի առնելով էթիկան ու աղբյուրի գաղտնիության պահպանումը, ոչ մի դեպքում չեն հայտնի: Այսինքն, դարձյալ լրագրողը հայտնվում է խոցելի վիճակում: Լրագրողը խոցելի է իր հրապարակումների հասցեատերերի հարձակումներից, լրագրողին կարող է «ժերտվա տալ» նաև խմբագիրը` կա´մ վախենալով հրապարակման հասցեատիրոջից, կա´մ ուղղակի գերադասելով դրամագլուխ կուտակել` որպես ահաբեկվելուց խուսափելու այլընտրանք: Իսկ հիմա՝ քիչ էր, որ լրագրողներին հարվածում էին լրագրական դաշտից դուրս գտնվողները, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, ստացվում է, լրագրողները ձեռք են բերում ևս մի մարմին, որտեղ կարող է հարված լինել ներսից`անկախ այն բանից՝ բարեկամի, թե թշնամու, բայց «ներսից»` լրատվական դաշտից:
Ուսամա բեն Լադենի սպանությունից ժամեր անց պայթեցվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկը: Մահացել է մեկ կին և երեք երեխա:
Պայթյունը տեղի է ունեցել Չարսադա քաղաքում, որը Բեն Լադենին վնասազերծելու վայրից` Աբութաբադից գտնվում է 85 կմ հեռավորության վրա:
Հայտնաբերվել են Չորս սպանվածներ, ևս 5 հոգի վիրավորվել են: Պայթյունի հետևանքով քանդվել է մզկիթը, վնասվել ոստիկանության շենքը: Հաղորդում է MIG News.com կայքը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինյան «Համաս» շարժումը խստորեն քննադատել է ամերիկյան զորքերի կողմից «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանությունը:
Շարժման ղեկավար Իսմայիլ Հաննիան հայտարարել է, որ բեն Լադենի սպանությունն իրենք գնահատում են որպես մուսուլմանական և արաբական աշխարհի նվաստացում։
«Չնայած «Ալ Ղաիդան» և «Համասը» տարբեր կազմակերպություններ են, մենք դատապարտում ենք արաբական սրբազան պատերազմի մարտիկի սպանությունը»,-ընդգծել է Հաննիան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Պակիստանի հյուսիս-արևելքում սպանվել է աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը:
Լիբիայի ապստամբների ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Բանին շնորհավորել է ԱՄՆ նախագահին` Ուսամա բեն Լադենին սպանելու համար և հույս հայտնել, որ նույն ճակատագրին կարժանանա նաև Մուամար Քադաֆին:
«Մենք շատ ենք ուրախացել և ցանկանում ենք, որ նույն բանը կատարվի նաև Քադաֆիի հետ»,- ասել է Բանին:
Նրա հավաստմամբ՝ Լիբիայի ընդդիմադիրների դեմ, Քադաֆիի հետ մեկտեղ, պայքարել են նաև «Ալ Ղաիդայի» գրոհայինները: Լիբիայի ապստամբների ներկայացուցիչը Բեն Լադենին թշնամի է անվանել:
Հիշեցնենք, որ գրեթե Ուսամա բեն Լադենի հետ միաժամանակ՝ Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Արաբը:
Օրերս խմբագրություն բողոքելու էր եկել մի քաղաքացի, որը հավաստիացնում էր, թե Արտաշատի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում հաշմանդամության կարգ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջում, և նույնիսկ նշվում է գումարի չափը՝ 30 հազար դրամ:
Առաջին անգամ չենք նման բան լսում, սակայն կոռուպցիայի դեմ «համատարած» պայքարի ֆոնին պետք է որ գոնե մի քիչ զգոն լինեին. չորս կողմը խոսակցություններ են կաշառքի փաստով հարուցված քրգործերի մասին, և կարծես վախի մթնոլորտ կա: Ի վերջո, մեզ զարմացնողը ոչ թե կաշառքով հաշմանդամության կարգ ստանալու իրողությունն է, որն այս կառույցում շատ սովորական երևույթ է, այլ որ ներկայիս իրավիճակում դեռ նման ռիսկի դիմողներ կան:
Պարզաբանումներ կարող էինք ստանալ միայն հանրապետական կենտրոնից` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանից:
Պարոն Վանյանը երկար տարիներ ղեկավարում է նշված կառույցը և, բնական է, ամենասպառիչ տեղեկությունը կարող էր տալ. «Եթե քաղաքացուց հաշմանդամության կարգ տալու համար գումար են պահանջում, այդ դեպքում քաղաքացին պետք է դիմի իրավապահ մարմիններին, քանի որ կատարվում է հանցագործություն: Մենք գրեթե ամեն տարի շուրջ 300 դիմում-բողոքներ ենք ստանում, և բողոքների հիման վրա կրկին վերստուգումներ են անցկացվում: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացին գոհ մնա և ավելորդ քաշքշուկի մեջ չհայտնվի: Եթե որևէ մեկն այս պահին մեզ փաստեր ներկայացնի, որ իրենից գումար են պահանջում, մենք հետևողականորեն կանենք ամեն ինչ, որպեսզի տվյալ բժիշկը պատժվի»: Այսինքն, հնչեց այն նույն պատասխանը, որը նմանատիպ դեպքերում կրկնում են գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները:
Մեզ դիմող քաղաքացին մի խնդրի մասին էլ խոսեց: Հաշմանդամ մարդը կենտրոնի բժիշկների քմահաճույքի պատճառով ընկնում է քաշքշուկի մեջ: Բժիշկները տեղեկանքները գրում են ռուսերեն, բժշկափորձագիտականում եզրակացությունը տալիս են միայն հայերեն և պահանջում նույնալեզու փաստաթուղթ, և ստացվում է, որ մարդիկ հայտնվում են քաշքշուկի մեջ ու լրացուցիչ գումար ծախսում թարգմանության համար.
«Այդ խնդիրն առկա է, սակայն դա մեր իրավասությունների մեջ չի մտնում: Միայն նշեմ, որ ՀՀ-ում գործավարությունն իրականացվում է հայերեն, ուստի պետք է բժիշկներից պահանջեն, որ փորձագիտական եզրակացությունը գրվի հայերեն: Հակառակ դեպքում բժիշկը պատասխանատվության կենթարկվի»,- ասաց ՀՀ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանը:
Տեղեկացնենք , որ 2006 թվականին դրամաշորթության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել բժիշկ Արտաշ Անանյանի նկատմամաբ, իսկ հետագայում նաև քրեական գործ է հարուցվել երկու բուժվիճակագիրների նկատմամբ: Սա այն ոչ լրիվ ցանկն է պատասխանատվության ենթարկված բուժաշխատողների, որոնց անբարեխիղճ աշխատանքը նկատվել է իրավապահների կողմից:
Շուշան Գալստյան
Թալիբների շարժումը խոստացել է վրեժխնդիր լինել Ալ Ղաիդա շարժման ղեկավար Ուսամա բեն Լադենի մահվան համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը: «Եթե բեն Լադենը տանջանքների է ենթարկվել, ապա մենք կհարձակվենք Միացյալ նահանգների և Պակիստանի իշխանությունների և անվտանգության կառույցների վրա»,- հայտարարել է Պակիստանի Թալիբների ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը:
Վերջինս նաև ընդգծել է, որ իրենց առաջին թիրախը լինելու է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, իսկ երկրորդը` Ամերիկան:
Հիշեցնենք, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա Բեն Լադենին երեկ ուշ երեկոյան սպանել են ամերիկյան զինվորները: Աշխարհի թիվ մեկ ահաբեկչի մահվան լուրը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ նախգահ Բարակ Օբաման: Սակայն հարկ է նշել, որ Թալիբնները մինչ այժմ չեն հաստատել բեն Լադենի մահվան մասին լուրերը: Որոշ արաբական լրատվամիջոցներ այդ լուրերը կեղծ են անվանել:
Էհսանը նաև հայտարարել է, որ ամերիկացիներն ու պակիստանցիները իսլամի թշնամիներն են: Միևնույն ժամանակ նա բեն Լադենի մահը մեծ հաղթանակ է համարել, քանի որ իրենց կրոնի համաձայն «մեծ նահատակները» դրախտում են հայտնվում, որտեղ իրենց 72 կույսեր են սպասում:
Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Կիևի Վ. Լոբանովսկու անվան մարզադաշտում միմյանց դեմ էին դուրս եկել ուկրաինական երկու գրանդները` «Դինամոն» և «Շախտյորը»:
Հանդիպումն գոլառատ ստացվեց և ավարտվեց դինամոյականների 3-0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակով: Այսպիսով, կիևցիները ռեվանշ վերցրեցին նախորդ խաղաշրջանում 2-0 հաշվով կրած պարտությունից հետո: Դուբլի հեղինակ դարձավ Օլեգ Գուսինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անդրեյ Շեվչենկոն: Մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ առաջին րոպեներից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո, «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, Հենրիխն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ. «Մենք արդեն ժամանակից շուտ ցանկանում էինք ապահովել չեմպիոնությունը, բայց դա տեղի չունեցավ: Չէի ասի թե «Դինամոն» մեզնից ուժեղ էր, պարզապես մեր սխալները հանգեցրեցին խփված գնդակների: Այս պարտությամբ ամեն ինչ չի ավարտվում, և մենք չենք ընկճվի»:
Հավելենք, որ այս պարտությունից հետո «հանքափորները» մնացին առաջին տեղումª իրենց ակտիվում ունենալով 67 միավոր: Նրանց առայժմ 8 միավորով զիջում են Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստները, որոնք 27 խաղից հետո վաստակել են 59 միավոր:
Մայիսի 3-5-ը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը կլինի Հայաստանում:
Նա ժամանում է դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները: Ինչպես նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպատան տարածած հաղորդագրությունում, այցի ընթացքում Վ. Յոհաննեսը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Դեռևս 2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420 հազ. գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցնում շուրջ 45 հազ. ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն դոլարի վարկեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.