29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր ազատության համաշխարհային օրն է: Չնայած դրան, ասուլիսի հավաքված մամուլի ներկայացուցիչները այսօր էլ միևնույն հարցի շուրջ միակարծիք չեղան. «Երեւի քաղաքական, տնտեսական շահերի բախում կա, տարբեր ուղղվածություն եւ այլն»,- մամուլի «անջատողականության» հնարավոր պատճառները թվարկեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: նրա կարծիքով` գուցե տվյալ թերթը, որին տվյալ անձը դատի է տվել իրեն վիրավորելու համար, իսկապես վիրավորել է` տպագրելով ցենզուրայից դուրս որեւէ բան: Ուստի`իրենք չեն պատրաստվում կիսել պատասխանատվությունը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ լրացրեց նրան, թե` Հայաստանում կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք իրենց աղբյուրներին վկայակոչելով, ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածում:
Հայաստանում մամուլի կայացմանը մի քանի գործոն է խանգարում` մասնագիտական ներուժի բացակայությունը, համարձակությունը, ֆինանսները: Գեղամ Մանուկյանը մտահոգ էր` որ մամուլի ֆինանսական վիճակը օր օրի վատանում է , քանի որ ստեղծվել է ճնշումների նոր համակարգված մեխանիզմ:
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ իր մտահոգությունն ուներ.ըստ նրա այսօր կարեւորը գովազդի եւ սպառման շուկայի խնդիրն է։ «Մենք, փաստորեն, շուկա չունենք։ Իհարկե, կա շուկա, որը ոչ թե քաղաքակիրթ շուկա է, այլ ավելի շատ բազարի է նման: Եվ այս բոլորի մեջ յուրաքանչյուր լրատվամիջոց եւ լրագրող իրենց գոյատեւման պայքարն են մղում»:
Նրա կարծիքով բաց է նաև միավորման խնդիրը. « Մեկ անգամ ենք համատեղ ջանքերով լուծվել է մի հարց, երբ տարիներ առաջ տպագիր մամուլը մեկօրյա գործադուլ արեց եւ մեր երեք պահաջներից երկուսի կատարումը գոնե ապահովեցինք»:
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հերքել է այն պնդումները, թե իբր իր երկրի հատուկ ծառայությունները որևէ առնչություն են ունեցել բեն Լադենին վերացնելու ամերիկյան օպերացիայի հետ:
Ըստ նրա՝ թիվ մեկ ահաբեկչի` Ուսամա բեն Լադենի ոչնչացումը ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների համատեղ գործողություն չէր, և պաշտոնական Իսլամաբադը չգիտեր, թե որտեղ է թաքնված բեն Լադենը:
Հերքելով օպերացիայի հետ իր երկրի առնչությունը, Զարդարին նաև հավելել է, որ բեն Լադենի չեզոքացումը Պակիստանի և ԱՄՆ հատուկ ծառայությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է:
Պակիստանի նախագահը երևի թե ստիպված էր անել այս հայտարարությունը, որովհետև իսլամիստական կազմակերպություններն արդեն սպառնացել են պակիստանյան իշխանություններին, որ բեն Լադենի սպանության համար առաջին պատասխան տվողը իրենք են լինելու:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փոփոխության է ենթարկել ահաբեկչության դեմ պայքարի դաշնային օրենքը: Այդ փոփոխություններն ընդունել է ՌԴ Պետդուման, հաստատել՝ Դաշնային խորհուրդը:
Ըստ այդ փոփոխությունների՝ Ռուսաստանում կստեղծվեն ահաբեկչական սպառնալիքների մակարդակներ: Այդ մակարդակների համար ընդունված լրացուցիչ միջոցները պետք է հաստատի ՌԴ նախագահը:
Փաստաթղթի համաձայն, ՌԴ նախագահը կարող է ներկայացնել ահաբեկչական վտանգի երեք մակարդակներ. բարձր մակարդակը կնշվի կապույտ գույնով, միջինը՝ դեղին, իսկ կրիտիկականը՝ կարմիր գույնով:
Ելնելով վտանգավորության հաստատված մակարդակից՝ անվտանգության ուժերը կկարողանան լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:
Պաշտոնական Տոկիոն այսօր առավոտյան խոստովանել է, որ ճիշտ էին միջազգային փորձագետների այն ենթադրությունները, թե Ճապոնիայի իշխանությունները չեն հրապարակել վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ին վերաբերող բոլոր տեղեկությունները:
Ճապոնիայի վարչապետի խորհրդական Հոսի Հոսոնոն հայտարարել է, որ կառավարությունը թաքցրել է մոտ 5000 չափումների տվյալները, որոնք ցույց կտային ռադիացիայի իրական մակարդակը:
Ըստ Հոսոնոյի, Ճապոնիայի կառավարությունը հարկադրված է եղել նման քայլի դիմել՝ հնարավոր խուճապից խուսափելու համար:
Այժմ երկրի իշխանությունները վերանայել են իրենց քայլերը, ընդունել թույլ տված սխալները և այլևս մտադիր չեն բնակչությունից և միջազգային հանրությունից որևէ տեղեկություն թաքցնել:
Ըստ РИА Новости գործակալության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նոր բանաձև ընդունի Լիբիայի հարցով ։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Լիբիայի հարցով նոր բանաձև ընդունի, քանի որ թիվ 1973 բանաձևը չի ենթադրում ցամաքային գործողություններ։
Ապատուրայը նաև ասել է, որ կոալիցիոն ուժերը չեն ձգտում փոխել Լիբիայի քաղաքական վարչակարգը։
«ՆԱՏՕ-ի նպատակը Քադաֆին չէ, սակայն նրա զորքերը շարունակում են նպատակաուղղված ոչնչացնել Լիբիայի քաղաքացիական բնակչությանը, իսկ կոալիցիոն ուժերի գլխավոր նպատակը հենց քաղաքացիական բնակչության պաշտպանությունն է»,- ասել է Ապատուրայը:
Դեռևս 2009 թվականին ամերիկացի աշխարհագրագետ Ջիլեփսին և իր ուսանողները 80 տոկոսանոց ճշգրտությամբ կարողացել են կանխատեսել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրը:
Գիտնականը և իր գործընկերները հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները MIT International Review ամսագրում:
Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից Թոմաս Ջիլեփսին զբաղվում է անհետացման եզրին գտնվող կենդանիների, բույսերի և թռչունների ուսումնասիրմամբ, և նրանց հայտնաբերելու համար գիտնականները հատուկ հավանականության մոդելներ են օգտագործում, որոնք բացառում են տվյալ տեսակների «բնակավայրերի» ամենաանհավանական տեղերը:
Ջիլեփսին և իր ուսանողները ուսումնասիրությունների հիմք են համարել Բեն Լադենի գտնվելու վայրի մասին վերջին հստակ տեղեկությունները և օգտագործել որպես սկզբնակետ:
Դրանից հետո նրանք հայտնաբերել են ահաբեկչի գտնվելու ամենահավանական վայրը և վերլուծել արբանյակներից ստացված տվյալները:
Արդյունքում Ջիլեփսին և իր ուսանողները եզրակացրել են, որ Ուսամա բեն Լադենը գտնվում է խոշոր քաղաքի մերձակայքում, քանի որ նման ապաստարանը հնարավորություն կընձեռի պատսպարվել որևէ գլոբալ աղետի ժամանակ:
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, հաստատվել է հիմնադրամի 2010թ. հաշվետվությունը:
Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի ֆինանսական ու հասարակայնության հետ կապերի ծառայությունների ստեղծման առաջարկին:
Նիստում արված առաջարկություններին համապատասխան խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2011թ. հաստիքացուցակն ու բյուջեն:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 2-ին ժամանեց Բրյուսել` մասնակցելու ԵՄ Արեւելյան գործընկերության` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մայիսի 3-ին կայանալիք հիմնադիր նիստին:
Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ :
Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու համար` Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անհրաժեշտ համարեց Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ այս համատեքստում կարեւորեց Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել եւ մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մեկնարկին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի նախագահին Հայաստանի հանդեպ նրա ղեկավարած կառույցի ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարևանության արևելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակը: ԱԺ նախագահը ընդգծեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է և պատահական չէ, որ Հայաստանը Արևելյան գործընկերության հաստատման և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման աջակիցն է և առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ այս ձևաչափով համագործակցության գաղափարը:
ԱԺ նախագահը կարեւորեց Եվրախորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի միջև այս տարի ստորագրված Վերապատրաստման ծրագիրը, որը` Եվրոպական հեղինակավոր կառույցի հարուստ փորձին ծանոթանալու միջոցով մեծապես կնպաստի երկու կառույցների միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մայիսի 18-ին Եժի Բուզեկի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի Ազգային ժողովի և Եվրախորհրդարանի միջև հետզհետե ամրապնդվող հարաբերություններին:
Եժի Բուզեկը նշեց, որ Հայաստանը առանցքային տեղ է գրավում ԵՄ Արեւելյան գործընկեր երկրների փոխգործակցության մեջ: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, բարձր գնահատեց նկատելի առաջընթացը այս ուղղությամբ` նշելով, որ ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցությունը: Անհրաժեշտ համարվեց տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ներդրումային ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք շեշտեցին տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ համագործակցության կարեւորությունը: Զրուցակիցները անդրադարձան նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` կարեւորելով ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:
Մայիսի 3-ին ԱԺ նախագահը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, որին կմասնակցեն նաեւ Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով: Նախատեսվում է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում:
Ինչպես արդեն հաղորդել էինք մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին, ահազանգ էր ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ
հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը: Որոնողական աշխատանքների արդյունքում Հախում գետում (կորած վայրից մոտ 5 կմ հեռու) հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանի դին,որը դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին:
Մայիսի 2-ին՝ժամը 12.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերին վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է 1934թ.-ին ծնված Աննա Վարդանյանի դին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.