29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հունիսին լրանում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եռամյա պաշտոնավարումը: Այսօր պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը, որ տիկին Յովանովիչը չի շարունակի հայաստանյան պաշտոնավարումը և Պետդեպարտամենտում կզբաղվի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով:
ԱՄՆ դեսպանը կարևոր մարդ է հյուրընկալ երկրներում, մանավանդ` Հայաստանի կարգի պետություններում, որոնցում ավանդաբար արտաքին գործոնները նշանակալի դեր են խաղում:
Տիկին Յովանովիչին, անշուշտ, պետք է դասել ամենաակտիվ դեսպանների շարքին: Նա հաճախ էր հանդես գալիս լսարանների առջև, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իր դիրքորոշումները հայաստանցիներին հուզող խնդիրների վերաբերյալ:
Նրա հրապարակային ելույթներում կարմիր թելի պես անցնում է քաղաքացիական հասարակության արժեվորման թեզը: Հաճախ դեսպանի հայտարարությունները միանշանակ արձագանքի չեն արժանացել Հայաստանի իշխանության էլիտայի ներկայացուցիչների կողմից, թեև տիկին Յովանովիչը, կարծես թե, հնչեցնում էր աքսիոմատիկ ճշմարտություններ:
Տեսանելի էր, որ ԱՄՆ այս դեսպանի համար Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր է: Պատահական չէ, որ կառավարման որակի պրոբլեմների պատճառով` Հայաստանում կասեցվեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործունեությունը:
Ի դեպ, տիկին Յովանովիչը հեռանում է շատ կարևոր մի ժամանակ, երբ մամուլում քննարկվում է մի վարկած, ըստ որի՝ նա է նպաստել իշխանություն — ՀԱԿ երկխոսության կայացմանը: Երեկ այս կարծիքը հնչեցրեց նաև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Կարելի՞ է համարել, որ Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումը Յովանովիչի կարևոր առաջնահերթություններից մեկն է, ու նա Հայաստանից հեռանում է` առաքելությունը կատարածի վաստակով: Այս հարցի պատասխանը կտա ժամանակը: Գուցե նաև դա էր պատճառը, որ Վաշինգտոնը ևս երեք տարով չերկարաձգեց իր դեսպանի պաշտոնավարումը:
Մարի Յովանովիչի պաշտոնավարման տարիներին կարևոր փուլ մտան նաև հայ-ամերիկյան հարաբերությունները. Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ դեսպանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է նաև այն պատճառով, որ այդ երկիրն ակտիվ դերակատարություն ունի ԼՂ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում: Երկու խնդիրներն էլ առաջնահերթություն են Վաշինգտոնի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Պատահական չէ, որ այս թեմաներին էր նվիրված գործող դեսպանի հարցազրույցների մի զգալի մասը:
Ինչևէ, շուտով Հայաստան է գալու ԱՄՆ նոր դեսպանը, իսկ դա նշանակում է այդ երկրի քաղաքականության որոշակի սրբագրումներ: Ինչպիսի՞ն կլինեն դրանք` դարձյալ ցույց կտա ժամանակը:
Մայիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2770000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 372.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372.49 դրամ:
Թե ո՞վ, ինչի՞ համար, հանուն ինչի՞, ու՞մ խաթր, ի՞նչ նպատակով` հստակ հայտնի չէ, բայց հայտնի է, որ քաղաքապետարանում ինչ-որ մեկը որոշել էր հերթական նվերը մատուցել Հայաստանի երեք մեծահարուստի:
Մեր երկրում որևէ մեկը չի կարող պնդել, որ նոտարը մեծահարուստ մարդ չէ. Հայաստանում նոտար դառնալու համար անգամ բարձրաստիճան պաշտոնյայի մերձավոր լինելը բավական չէ: Սա փակ գոտի է, և այնտեղ մուտքի իրավունք ունեն միայն եզակիները: Նոտար դառնալու համար կազմակերպվող քննություններն ընթանում են խիստ կանոնակարգված ձևով, որի արդյունքում միայն եզակիներին է հաջողվում ստանալ Հայաստանի ամենաապահովված փեշակի հավաստագիր: Այսպես, վերջին քննությանը, որ տեղի ունեցավ 2010 թ. վերջին, մասնակցեց Աստված գիտի քանի հոգի, բայց նոտար դարձան ընդամենը 4-ը, որոնց մեջ էին վարչապետ Տիգրան Սարգսյանի և այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի զարմուհիները, նաև մոսկովյան հայտնի բիզնեսմեն Ն. Թևանյանի հարսը, իսկ ահա արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը չանցավ: Չանցան նաև դատախազության և բազմաթիվ այլ կառույցներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների ուստրերն ու դուստրերը:
Այսինքն` կասկածից վեր է, որ նոտարները Հայաստանի եզակի բախտավոր մարդիկ են, որ նստած տեղը, այսպես ասած, մի «պեչատ» խփելով կարողություն են դիզում: Եվ ահա Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի մի կետով Երևանի Մ. Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի հ. 14 շենքի հ. 162 հասցեում գտնվող 136,1 քմ տարածքը պետք է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեր նորտարներ Ալվարդ Մելքոնյանին, Էմմա Շաբոյանին և Նունե Սարգսյանին: Այս որոշման մեջ կարդում ենք. «Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի հ.162-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը և 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ.55-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետը…». կարելի է ենթադրել, որ հիշյալ նոտարներին ձրի տարածք տալու որոշումը հղացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, այն ժամանակ, երբ քաղաքապետ էր Գագիկ Բեգլարյանը, որը նման լավություններ քիչ չի արել, ինչպես հայտնի է:
Այսօր Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մենք ընդհանրապես չենք ուզում որևէ մեկին անհատույց բան տանք, ուր մնաց թե՝ նոտարներին», և հարցը դուրս եկավ օրակարգից` նոտարներին դնելով ծանր կացության մեջ, քանի որ նրանք արդեն, ուզած-չուզած, պետք է դիզած կարողության գումարներից ծախսեն տարածք գնելու համար:
Պակիստանում հարյուրավոր մարդիկ կազմակերպել են Ուսամա բեն Լադենին նվիրված ցույց:
Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները հավաքվել են Պակիստանի արևմուտքում գտնվող Քվետա քաղաքում: Նրանք բեն Լադենին սատարող կարգախոսներ են բղավել, այրել են ամերիկյան դրոշը և կոչեր արել, որ Ամերիկայի դեմ տարվող սրբազան պատերազմը պետք է շարունակել:
Ցույցը կազմակերպել է «Ջեմիաթ Ուլեմա է Իսլամ» կուսակցությունը, որը աջակցում է թալիբներին: Ըստ կուսակցության ղեկավարներից մեկի՝ մահմեդականները միշտ հիշելու են Ուսամային, քանի որ նա արթնացրեց ողջ աշխարհի մահմեդականներին և մինչև կյանքի վերջը պայքարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ:
Ցույցի կազմակերպիչների կարծիքով՝ բեն Լադենի սպանությունը ԱՄՆ-ի դեմ հայտարարված ահաբեկչական պատերազմի նոր ալիք կառաջացնի:
Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց, իսկ ապա նաև ռեկտոր ընտրվելուց հետո Դերենիկ Դումանյանի վիճակը, ինչպես երևում է, ծանրացել է:
Հաշվի առնելով, որ Հայաստանն արժանավոր կադրերի առատությամբ աչքի չի ընկնում, կարելի է առանձնացնել մի քանիսի, որոնք տեղ են զբաղեցնում միաժամանակ մի քանի մարմիններում: Դերենիկ Դումանյանն այդ շարքում առաջիններից է: Առողջապահության փոխնախարար աշխատած, հետո Առողջապահության ազգային ինստիտուտը գլխավորած դոկտոր-պրոֆեսոր Դումանյանը նաև Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի, նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: Դումանյանը 2009 թ. հունիսին ընտրվեց նաև Երևան քաղաքի ավագանու խորհրդի անդամ և դարձավ այս խորհրդում ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Դումանյանը նաև Հանրային խորհրդում պաշտոն ունի. նա այս խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Եվ հետաքրքիրն այն էր, որ Դերենիկ Դումանյանը, լինելով պարտաճանաչ անձնավորություն, մշտապես կատարում էր իր բոլոր պարտականությունները բոլոր ֆրոնտներում` առանց խտրականություն դնելու:
Բայց ահա այն օրից, ինչ դարձավ Գոհար Քյալյանի փոխանորդը, Դումանյանն այլևս չի ներկայանում Երևանի ավագանու խորհրդի նիստերին, այլ կերպ ասած` ՀՀԿ խմբակցությունն այստեղ արդեն աշխատում է անգլուխ` առանց խմբակցության ղեկավարի:
Դումանյանն ավագանու նիստերին, որպես կանոն, ներկայանում էր ընկերոջ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Մինասյանի հետ: Այսօրվա նիստին Մինասյանը դարձյալ մենակ էր և ընկերոջ բազմազբաղության վերաբերյալ մեր դիտարկմանն արձագանքեց իրեն հատուկ հումորով. «Դումանյանի բատարեյկեքը նստել են: Արդեն նիհարել ա, հա~: Դե, բա չի հասցնում էլ: Համ էլ գիտի` լավ չաշխատի` բանակ ենք տանելու:
Ի դեպ, Բժշկականի ռեկտորի հավանական թեկնածու էր համարվում հենց ինքը` Մինասյանը: Հավանաբար, հենց գլխի գալիքը ժամանակին հասկանալը զերծ պահեց Մինասյանին՝ բժշկականի ռեկտոր դառնալու գայթակղությունից:
«Դե, բա ես գիտեի, բա, ինձնից էլ բա~ն չէր մնա, ինձ բա պետք է՞ր, մի քանի տարի ա մնացել, մեծ մարդ եմ, հանգիստ ինձ համար աշխատեմ»,- ռեկտոր չդառնալու պատճառն այսօր այսպես գաղտնազերծեց Արա Միխայլիչը:
Արաբական հեղափոխությունները ներպաղեստինյան համաձայնության խթան հանդիսացան: Մի քանի օր առաջ պաղեստինյան երկու խմբավորումները` ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի միջնորդությամբ, համաձայնության եկան ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու շուրջ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Պաղեստինի ինքնավարությունը կորցրեց իր ամբողջականությունը. նախագահ Աբբասի ՖԱԹՀ շարժումը վերահսկում է Արևմտյան ափը, Իրանի և Սիրիայի կողմից հովանավորվող ծայրահեղական ՀԱՄԱՍ-ը` Գազայի հատվածը:
Պաղեստինցիները և նրանց միավորման ջատագովները հույս ունեն, ար այս համաձայնությունն էապես կօժանդակի Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացին:
Իսրայելը դրան առարկում է` պնդելով, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում է և, բացի այդ, չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը: Թել Ավիվում պնդում են, որ ներպաղեստինյան համաձայնությունը վտանգում է կարգավորման գործընթացը, թեև մի շարք հրեա դիվանագետներ այլ կարծիքի են և ասում են, որ բանակցային գործընթացում Իսրայելը ստանալու է ռազմավարական առավելություն` Պաղեստինի ակնկալվող կոշտ դիրքորոշման համատեքստում:
Մյուս կողմից, ներպաղեստինյան համաձայնության բացակայությունն որակական առաջընթաց չապահովեց բանակցային գործընթացում: Թե Իսրայելի և թե միջնորդ երկրների մայրաքաղաքներում քաջ գիտակցում էին, որ իսրայելա-պաղեստինյան ցանկացած համաձայնություն չի ունենա անհրաժեշտ լեգիտիմություն, որովհետև միևնույն է` չի ընդունվելու Գազայի հատվածում, որը վերահսկվում է արմատական ծայրահեղականների կողմից:
Նույն պարադոքսն է նաև Պաղեստինի միջազգային ճանաչման հարցում: Իհարկե, ներպաղեստինյան համաձայնությունը հեշտացնում է Ինքնավարության ֆորմալ ճանաչման գործընթացը: Մյուս կողմից, աշխարհի շատ երկրների համար դժվար է ճանաչել անկախությունը մի երկրի, որի կառավարության մի զգալի մասը, եթե ոչ` մեծամասնությունը, զբաղեցնում են ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները:
Այնպես որ` բարդ ժամանակներ են սպասվում թե՛ իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացին, թե՛ միջնորդ վեցնյակին:
«ՀԱԿ-ը հնարավորություն չունի տանելու արտահերթ ընտրության, նա պարզապես զբաղված է խաբեությամբ, որպեսզի ասի, թե բանակցելու է, հետո արտահերթ ընտրությունների խնդիրն է լուծելու։ Բայց հիմա ինքը մեկ խնդիր է լուծում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած այն մարդկանց, ովքեր գիտեն այդ խաղի էությունը, կդարձնեն պատգամավոր, մարդկանց բանտից բաց կթողնեն, զոհվածներին կասեն՝ «ձեզ կոմպենսացիա ենք տալու, դրա համար ենք գնում խորհրդարան», որոշակի մարդկանց էլ կկալանավորեն՝ ասելով՝ «ձեզ սպանողներին բացահայտել ենք», և այդ խաղը կհամարվի ավարտված: Լևոն Տեր-Պետրոսյանը ուրիշ առաքելություն չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի համար ՀԱԿ-ի նման ընդդիմությունը նվեր է, իսկ նախագահը նման ընդդիմություն չէր կարող գտնել անգամ «կողմնացույցով և դեբիլափնտրիչով»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նշեց, որ արմատական ընդդիմության կեցվածքը փոխվել է, ինչը ողջունելի է:
«Երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք աշխարհում տեղի ունեցող գործընթացներից անկախ չեն կարող լինել, և այդ համատեքստում նախագահի քայլերը՝ ուղղված քաղաքական հանդուրժողականությանը, կայունության ամրապնդմանը, տնտեսական-սոցիալական խնդիրների լուծմանը, ողջունելի են: Եվ եթե այս քայլերը կարող են նպաստել քաղաքական կառուցողականությանն ու երկխոսությանը, դա լավ է»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա՝ այսօր արմատական ՀԱԿ-ը կամ գոնե այդ դաշինքում եղած որոշ գործիչներ կառուցողական մտածողություն են ձեռք բերել և հրաժարվել են «քանդել, ավերել» հասկացություններից, բայց ՀԱԿ-ում կան նաև որոշ գործիչներ, որ «հին երգն են երգում», ինչը իրենց համար անընդունելի է:
Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ ՀԱԿ-ի արտահերթ ընտրությունների պահանջը «քաղաքական տեխնոլոգիա է»:
Անտինյանն էլ պնդեց, որ Հայաստանում արտահերթ ընտրություն չի լինի, և եթե լինի, ապա՝ ֆորսմաժորային տարբերակով, այսինքն՝ արտաքին ազդակների պարագայում, իսկ ահա որևէ ներքին խնդիր չի հանգեցնելու արտահերթ ընտրությունների:
Շուշան Գալստյան
Երեկ մենք անդրադարձել էինք «Սպայկա» ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի շուրջ ստեղծված աղմուկին, նշել, որ նա ձերբակալվել է, ապա ազատ արձակվել:
Նրա անունը կապվում է Քոչարյանների`նրանց ավագ որդու Սեդրակի հետ, ինչն էլ այսօր ի պաշտոնե հերքել է Հայաստանի երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ Սեդրակ Քոչարյանը «Սպայկա» ընկերության բաժնետեր է:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրորդ նախագահի ընտանիքը ոչ մի կապ չունի այդ ընկերության հետ։ Դա պարզապես հերթական սուտն է»,- հավաստիացրեց Սողոմոնյանը:
Դավիթ Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցելու պատճառներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով,առնչվում է Վրաստանի մաքսային տեսչության հետ, որտեղ Ղազարյանը ներկայացրել էր կեղծ փաստաթղթեր Հայաստան ներկրման համար նախատեսված բեռների համար:
ԱՄՆ-ի ներկայացուցիչներին Պակիստանի իշխանությունները թույլ չեն տվել մոտենալ Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամներին, որոնց ձերբակալել են ահաբեկչին սպանելուց անմիջապես հետո:
The Times թերթը գրում է, որ ձերբակալվել են բեն Լադենի երեք կանայք և երեխաները: Ահաբեկչի 12-ամյա դուստրը` Սաֆիան, պատմել է, որ տեսել է, թե ինչպես են սպանում իր հորը:
Բեն Լադենի կանանցից մեկը` 29-ամյա Աբդուլ ֆաթան, պատմել է, որ մյուս երկու կանանց հետ ապրել են 5 հարկանի առանձնատանը: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ-ն իրավունք ունի տեղեկություններ ստանալու ահաբեկչի ընտանիքի անդամների հարցաքննության վերաբերյալ: Ենթադրվում է, որ հարցաքննությունից հետո նրանց ազատ կարձակեն:
Ինչպես տեղեկացնում է «The Associated Press»-ը, Թուրքիան սկսել է հին հայկական տաճարի և եկեղեցու պահպանության նախագիծ, որը դիտարկվում է որպես հարևանի հետ հաշտեցմանն ուղղված գործողություն: Հայերն ու թուրքերը արդեն երկար տասնամյակներ ներքաշված են ծանր վեճերի մեջ` նախորդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների պատճառով: Հարաբերությունները կարգավորելու բոլոր ջանքերը հանդիպում են խոչընդոտների` Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով. Ադրբեջանը Թուրքիայի մերձագույն մուսուլմանական դաշնակիցն է:
Թուրքիան, սակայն, հայտարարում է , որ քայլ է կատարել Հայաստանի հետ կապերի բարելավման նպատակով և արդեն վերականգնել է Վանա լճի ժայռոտ կղզում տեղակայված Աղթամարի եկեղեցին` Արևելյան Թուրքայում: Թուրքիան նաև թույլ է տվել տարեկան մեկ անգամ հոգևոր ծես կատարել եկեղեցում` որպես քայլ ուղղված Հայաստանին և Թուրքիայի հայ էթնիկ փոքրամասնությանը:
Մշակույթի նախարար Էրթուգյուլ Գյունայը երեքշաբթի հայտարարել է, որ նախագիծը սկսել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ գործընկերությամբ և ուղղված է տաճարի և Անիի Փրկչի եկեղեցու մնացորդների պահպանությանը` Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքից 40 կմ հեռավորության վրա:
Համաձայն Նյու Յորքում տեղակայված WMF-ի Անին հանդիսանում է աշխարհի 10-րդ դարի ամենանշանավոր ու մեծ քաղաքներից մեկը, որը հայտնի եղել իր հարյուրավոր կրոնական, պալատական, ամրաշինական և այլ կառույցներով: Այսօր այն լքված է, իսկ քաղաքի նշանավոր շինությունների մնացորդները գտնվում են խոցելի վիճակում:
Հնավայրը, գտնվելով սեյսմիկ գոտում, 1996թ. գրանցվել է Համաշխարհային վտանգված հուշաձանների ցուցակում:
ՙԱնին, որը ունի համաշխարհային նշանակություն, այսօր մասնավորապես ենթարկված է բարդ մարտահրավերների՚, — ասել է նախարար Գյունեյը: ՙՄենք հուսով ենք, որ նոր կյանք տալով երբեմնի հոյակերտ կառույցների մնացորդներին` ինչպիսին են Անիի Մայր տաճարն ու եկեղեցին, կկարողանանք նոր տնտեսական հնարավորություններ ապահովել այս շրջանում՚: Թուրքական կառավարությունը վերջերս ավարտել է հենց հայ-թուրքական սահմանին գտնվող Տիգրան Հոնենցի եկեղեցու և Մանուչեի մզկիթի վերականգնումը, որը եկեղեցուց մզկիթի էր վերածվել սելջուկ թուրքերի կողմից` Անիի գրավումից հետո:
Անին երկար ժամանակ համարվում էր ռազմական տարածք, որն աստիճանաբար ապառազմականացվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Այսօր այն գրավում է զբոսաշրջիկների` աշխարհի բոլոր կողմերից:
ՙՊահպանությանն ուղղված նոր աշխատանքները 1-ին հերթին նպատակ ունեն ամրակայել Անիի Մայր տաճարն ու Փրկչի եկեղեցին` ստորգետնյա ցնցումներից՚,- ասել է WMF-ի նախագահ Բոննի Բուրնհեմը:
ՙՄայր տաճարը, որը կառուցվել է Հայաստանի Բագրատունիների թագավորության գլխավոր ճարտարապետ Տրդատի կողմից, ով նաև, ինչպես ենթադրում են, վերակառուցել է Ստամբուլի հսկա Այա Սոֆիայի տաճարի գմբեթը 10-րդ դարավերջին տեղի ունեցած երկրաշարժից հետո, համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց՚, — հայտնում են WMF-ից: Երկրաշարժերն ամբողջովին ավերել են տաճարի կենտրոնական գմբեթը, ինչպես նաև հյուսիս-արևմտյան անկյունը:
Բոննի Բուրնհեմն իր հայտարարության մեջ ասել է, որ տաճարն ու եկեղեցին տուժել են նաև երկրաշարժերից, ինչպես նաև 1930թ. տեղի ունեցած կայծակի հզոր հարվածից փլուզվել է կառույցի հարավ-արևելյան մասը:
Անձևաջրերն ու ձնհալը սրբել են տաճարի փլուզված գմբեթն ու վնասված եկեղեցին` մաքրելով աստվաշածնչյան թեմաներով որմնանկարները`հին հայկական մշակույթի նշանավոր հուշարձանները: Պողպատե ստրուկտուրան ներկայումս պաշտպան է հանդիսանում` ճաքերով պատերը փլուզումից փրկելու համար:
Սակայն որոմնանկարների որոշ պատկերներ դեռևս պահպանվում են, որոնք գունազրկվում են. դրանցից մի քանիսը պատկերում են աստվածաշնչյան թեմաներ, մյուսները` առյուծներ, թռչուններ և այլ կենդանիներ, որոնք հավատցյալներին հիշեցնում են այն մասին, որ եկեղեցին դա դրախտի մի մաս է:
Բոննի Բուրնհեմն ասում է նաև, որ երկար ժամանակ միջազգային մտահոգություն կար Անիի առանձնահատուկ ավերակների և դրանց խիստ վատ պահպանության պայմանների վերաբերյալ. մենք հույս ունենք, որ այս աշխատանքները նոր ժամանակաշրջան կբացեն այս կարևոր հնավայրի կյանքում:
Ըստ Հիմնադրամի, Անին իր ոսկե դարն է ապրել 10 դ. 2-րդ կեսին, երբ դարձավ Բագրատունյաց թագավորության քաղաքական ու առևտրային կենտրոնը: Բրագավաճման շրջանում Անիի բնակչությունն անցնում էր 100 հազարից: 11-րդ դարի կեսերից Անին սկսեց անկում ապրել` ներքին երկպառակությունների, երկրաշարժերի և տարբեր խմբերի կողմից զավթումների պատճառով, ներառյալ նաև թուրք սելջուկներին:
Մշակույթի նախարարը չասեց այն մասին, թե արդյոք վերանորոգումից հետո Թուրքիան թույլ կտա աղոթել եկեղեցում: Չորեքշաբթի օրը Թուրքիայի մշակույթի նախարարությունը չի հրապարակել նաև նախագծի արժեքը, որին WMF-ից բացի աջակցել է նաև ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը:
ՙԱնադոլու կուլտուր՚ հասարակական կազմակերպության տնօրեն ՕսմանԿավալան, որն համակարգում է WMF-ի հետ գործընկերությունը, տեղեկացնում է, որ միայն ներկայումս տարվող նախապատրաստական աշխատանքների արժեքը մոտավորապես կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար կամ 672 հազ. եվրո: Նա նաև ասում է, որ վերականգնումը հավանաբար կսկսվի ոչ շուտ 2012-ից և կտևի 4 տարի:
ՙԱյս նախագիծը կարևոր է նրանով, որ կպահպանի համախարհային մշակութային ժառանգությունը՚, — չորեքշաբթի օրը ասել է Կավալան. բայց լինելով սահմանամերձ, այն կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու համար: Հայերը հայտարարում են, որ 1-ին աշխարհամարտի տարիներին մոտ 1,5 մլն հայեր են սպանվել Օսմանյան թուրքերի կողմերից, որը նրանք անվանում են 20-րդ դարի 1-ին եղեռնը: Թուրքիան վիճարկում է սա` ասելով, որ զոհերի քանակը ուռճացված է, որ այդ զոհերը հետևանք են քաղաքացիական պատերազմի և ներքին հուզումների, քանի որ Օսմանյան կայսրությունը կործանման եզրին էր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.