29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այս սարսուռ առաջացնող երկտողը գտել են ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ապրիլի 30-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանի մոտ:
Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում, ամուսնության նպատակով, առևանգել էր 16-ամյա մի աղջկա:
Ապրիլի 30-ին, քննիչի միջնորդությամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել էր միջնորդությունը: Դատարանից 21-ամյա երիտասարդին տեղափոխել են ՁՊՎ-ի մենախուց, որտեղ էլ, սավանով կախվելու միջոցով, նա ինքնասպան է եղել: Այդ պահին Մանուկ Բադալյանը խցում մենակ է եղել:
Այս հոգեցունց դեպքը, երբ նորապսակի սպիտակ հագուստ երազող պատանին, սիրած աղջկա ձեռքերի փոխարեն, պարանոցին է օղակում սավանը, մեր իրավապահ համակարգի անկատարության, օրենքի չոր տառի կիրառման հետևանքն է, երբ իրավապահը հարցը լուծում է մարդկայնության ոտնահարմամբ, մորթապաշտի կամակատարությամբ:
Մեկ տարուց ավելի ազատազրկում ենթադրող հոդվածի դեպքում քննիչը կարող է միջնորդել կալանավորել անձին՝ սա ամրագրված է օրենքով, սակայն կարող է և կալանք չմիջնորդել: Այս դեպքում քննիչն, իհարկե, կատարել է օրենքի պահանջը, այսինքն` պահպանել է չոր տառը՝ հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղջկա ծնողները վրդովված են, կարող են բողոքել (աղջկա հայրն աշխատում է ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում): Երևի նաև՝ շառից-փորձանքից հեռու մնալու նպատակով. Կարող էր, չէ՞, վերադասը շահարկել որոշումը, թե` կաշառք է վերցրել… Իսկ դատարանը ոչ միայն առաջնորդվել է նույն սկզբունքով, այլև՝ աչքերը փակ, «կտրոն դակողի» մակարդակով չափն անցել է: Մի խոսքով, կոպիտ ասած, բոլորն իրենց վրայից գցել են (հետո՞ ինչ, որ մարդկային ճակատագիր է խորտակվում, հետո՞ ինչ, որ երիտասարդ կյանքեր են կործանվում, կարևորն այն է, որ իրենք խնդիրներ չունենան)՝ 21-ամյա տղային թողնելով իր կատարած քայլի համար աչքի առաջ 10 տարուց ավելի պատժաժամկետ ունենալու փաստին դեմ հանդիման:
Մարդու առևանգման Քրօրի 131 հոդվածը (4-8 տարի), թերևս, ամենախիստ հոդվածներից է: Սակայն, մինչ օրենքի բարեփոխումները, այս հոդվածում կար ամուսնության նպատակով առևանգում, որը կարծեմ թե ենթադրում էր երկու տարվա ազատազրկում, նույնիսկ բողոքի, կողմերի չհաշտվելու դեպքում մեղմ էր լինում մոտեցումը: Սակայն, որպես կանոն, կրքերը հանդարտվելուց հետո, աղջկա կողմը չէր բողոքում, ի վերջո՝ հարցը փակվում էր: Հայտնի չէ, թե որ «խելոք բարեփոխիչի» կամքով՝ հոդվածի այդ մասը հանել են: Ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, մարդուն կառևանգեն գումար կորզելու, տանջելու թե այլ նպատակների համար՝ նույնացրել-հավասարեցրել են ամուսնության նպատակով առևանգմանը:
Ի դեպ, դեպքի օրը Մանուկ Բադալյանի հետ եղած 3 ընկերների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հայաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության մշտական ներկայացուցչի ներկայիս տեղակալն է` Ջոն Հեֆըրնը: ԱՄՆ Սենատի կողմից հաստատվելու դեպքում նա կփոխարինի Մարի Յովանովիչին:
Հեֆըրնը երկար տարիներ գործունեություն է ծավալել Արևելյան Ասիայում։
Նա պաշտոններ է զբաղեցրել Ճապոնիայում, Չինաստանում, Մալայզիայում և Ինդոնեզիայում։
Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը մշակել է օրինագիծ, որով կտրականապես արգելում է հողի վաճառքը այլ երկրի քաղաքացիներին և արդեն վաճառված հողերի վերադարձը: Այսօր տեղի ունեցած ասուլիսին կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան հայտարարել է, որ լեյբորիստները պատրաստվում են առաջիկա օրերին օրինագիծը մտցնել խորհրդարան:
Այսօր Նալբանդյան 106 հասցեում, նախկին թիվ 1մանկապարտեզի դիմաց հավաքվել էին «Ծառափրկիչ» ակցիայի մասնակիցները, որոնք ցանկանում էին պաշտպանել նախկին մանկապարտեզի տարածքում մնացած ծառերը` դրանց բները սպիտակ ներկելով:
Այս կերպ նրանք նպատակ ունեն ցույց տալ, որ մեր քաղաքային իշխանությունների և բնապահպանությամբ զբաղվող պետական մարմինների մեղքով` քաղաքի կենտրոնում մնացած սակավաթիվ ծառերը շուտով կհատվեն: Իսկ նրանց հեչ պետքն էլ չի:
Ակցիայի մասնակիցներին սկզբում չհաջողվեց մտնել մանկապարտեզի տարածք, քանի որ դարպասները փակ էին, իսկ պահակը ամեն ինչ արեց խոչընդոտելու ակցիայի մասնակիցների մուտքն: Բնակիչներից ոմանք էլ զայրացան թե. «պարապ մարդիկ եք՞ գնացեք ձեր գործով զբաղվեք, եկել եք ստեղ անկապ շուխուռ եք անում»:
Քիչ անց ի վերջո թույլ են տվեցին ակցիայի մասնակիցներին ներս մտնել, իսկ վերջիներս էլ ներկեցին ծառերի բները և հեռացան:
Հիշեցնենք, որ Նալբանդյան 106 հասցեում գտնվող թիվ 1 քանդված մանկապարտեզի տեղում կառուցվելու են երկու բարձրահարկ շենքեր: Իսկ բակում արդեն ապամոնտաժվել է մի քանի ավտոտնակ: Սակայն ոչ մեկին պարզ չի, թե շինարարական ինչ կազմակերպություն է աշխատում և արդյո՞ք այս ամբողջ գործընթացը օրինական է:
Այս խնդիրը ակտիվորեն քննարկվում է «Facebook»սոցիալական ցանցում, որտեղ ստեղծվել է հատուկ էջ` «Մեր քաղաքը» խորագրով, որի նպատակը Երևանի բնակիչների համար քաղաքին վերաբերող տարաբնույթ հարցերի շուրջ քննարկման պլատֆորմի ձևավորումն է:
Իսկ «Ուրբաթօրյակ» բնապահպանական ակցիայի միջոցով կոչ է արվում Երևանի քաղաքացիներին, ամեն գնով պաշտպանել նախկին մանկապարտեզի տարածքում մնացած տասնյակ ծառերը:
Երևանի ավագանու խորհուրդն այսօր պետք է հաստատեր քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումներից մեկը, որով «Թիվ 4 բուժսանմաս» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-երը միացման ձևով վերակազմակերպվելու էին: «Թիվ 4 բուժսանմաս»-ը նախկին Կաուչուկի պոլիկլինիկան էր, որի տարածքը, պարզվեց, «Նաիրիտ» գործարանը վիճարկում է դատական կարգով: Որոշման հիմքում ասված է. ««Թիվ 4 բուժսանմաս» ՓԲԸ ձևավորվել է «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի և Շենգավիթ
համայնքի (նախկին Լենինյան շրջան) տարածքում գործող գործարանների
աշխատակիցների պրոֆքննություններ իրականացնելու համար։
ՀՀ անկախացումից հետո գործարանների մեծ մասը դադարեցրեց իր
գործունեությունը, բուժսանմասի հետագա աշխատանքները շարունակելու համար
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ ամբուլատոր—պոլիկլինիկական սպասարկման համար կցագրվել է թվով 4200 ազգաբնակչություն (2 թերապևտի տեղամաս)։ «Թիվ 4 բուժսանմաս» ՓԲԸ-ն ի սկզբանե իր գործունեությունն իրականացրել է «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի հաշվեկշռում ներառված Թամանցիների 58 հասցեում գտնվող շենքում։ Շենքն ընկերության հաշվեկշիռ ընդգրկելու համար կայացել է ՀՀ կառավարության 12.09.2001թ. հ.841, 06.05.2004թ. հ.667-Ն և Երևանի քաղաքապետի 25.03.2001թ. հ.261 որոշումները, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել։ «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի տնօրինության կողմից վերջնաժամկետ է ներկայացվել ընկերությանը՝ մինչև 01.01.2011թ. ազատել առանց իրավական հիմքի զբաղեցրած տարածքը, Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքն ազատել մինչև 2011թ. հունիս ամիսը։
Հարկ ենք համարում նշել նաև, որ սպասարկվող ազգաբնակչության փոքր քանակը,
ըստ ՀՀ ԱՆ կողմից հաստատված չափորոշիչների, թույլ չի տալիս իրականացնել
նախատեսված բոլոր նեղ մասնագիտական և լաբորատոր—գործիքային
հետազոտությունների ամբողջ ծավալը։
Ազգաբնակչության սպասարկման տարածքային առումով մոտ է «Թիվ 13
պոլիկլինիկա» ՓԲԸ—ն, որն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները մեծահասակ և
մանկական ազգաբնակչությանը ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված բժշկական
օգնություն ցուցաբերելու համար, հագեցած է բարձր որակավորում ունեցող բժիշկ—
մասնագետներով։
Ելնելով վերոգրյալից` ավագանու քննարկմանն ենք ներկայացնում «Թիվ 4
բուժսանմաս» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու հարցը»։
Թվում էր` ամեն ինչ հասկանալի է, բայց ավագանու անդամներից ոմանք սկսեցին հանդես գալ «Թիվ 4 բուժսանմաս»-ի պաշտպանությամբ:
«Եկե´ք վարձակալենք այդ տարածքը «Նաիրիտից»,- ասաց անդամներից մեկը:
Է~դ էր մնացել` սուպեր-մենեջեր Կարեն Կարապետյանը փող ծախսեր նման բաների վրա. քաղաքապետը միանգամից մերժեց սա:
«Եթե տարածքը մերն է եղել, եկեք հե´տ վերցնենք դա` «Նաիրիտը» մեզ ինչքա~ն պարտք ունի»,- շարունակեց պաշտպանությունը ավագանու անդամներից մյուսը:
«Նաիրիտը բանկրոտ ա, մեզ պարտք ա, ՀայՌուսգազարդին պարտք ա, ով էդ շենքի չորս կողմը պտտվել ա, պարտք ա: Անհուսալի պարտքի դիմաց տարածք տալը բանկրոտստվա ա, մենք էդ ցուցակի մեջ 1000-րդն ենք, գալու ա ՀայՌուսգազարդը…»,- թեման էլի փակեց Կարապետյանը:
«Էս «Նաիրիտը» լրիվ փորձանք դառավ մեր գլխին, հա~»,- նկատեց մեկ ուրիշ ավագանու անդամ:
Իսկ թե ինչպե՞ս կարող էր Խորհրդային Միության մասշտաբով կաուչուկի հսկան վերածվել «փորձանքի», ամենալավը կիմանա երևի թե ՀՀ վարչապետը, նա էլ խիստ գաղտնապահ է…
Այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնում փորձարկեց ֆինանսավորման համավճարային կոչվող սկզբունքը և համարեց, որ դա իրեն լիովին արդարացնում է, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը որոշեց՝ արդեն ժամանակն է, որ մյուս բուժհաստատություններն էլ հետևեն իր օրինակին: Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու խորհուրդը պետք է ընդամենը մեխանիկորեն համաձայնություն տար նախարարի որոշմանը, եթե… Խանգարողըն էլ, պարզվեց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Մինասյանն էր: Եվ պարզվեց՝ ոչ բոլոր դեպքերում է, որ բուժհաստատության ղեկավարը կարող է հլու-հնազանդ կատարել նախարարի հրամանները:
Որ «համավճար» կոչվածը սկսեց կիրառվել` խուսափելու համար կոռուպցիայից, միանգամայն ճիշտ է. որոշվեց «լևի» ու «պռավի» տրվող գումարները մեկտեղել. եթե նախկինում բժիշկները, բուժքույրերը, սանիտարները, հիվանդանոցի վերելակավարները, պահակներն ու մյուսներն ասում էին, թե պետությունն իրենց քիչ է վարձատրում, բայց իրենք շատ են չարչարվում, ուստի արժանի են հիվանդների կողմից լրացուցիչ վարձատրության, որոշվեց այլևս «ոչ» ասել ուզվորությանը, այլ կազմակերպել այդ ուզվորությունն օրինականորեն. բուժհիմնարկը էն գլխից կվերցնի որոշված մի գումար, որի մեջ կմտնի տվյալ ծառայության իրական արժեքը: Ենթադրվում էր, որ դրանից հետո պետք է գոհ ու երջանիկ լինեն բոլորը` թե´ բուժանձնակազմը, որ կձերբազատվի ուզվորությունից, թե´ հիվանդներն ու նրանց հարազատները, որ կազատվեն ուզվորների հարձակումներից:
Բայց պարզվում է, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Համավճարի դեպքում, ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Մինասյանը, գործում է «շատին` շատ, քչին` քիչ» սկզբունքը, ավելանում է նրանց աշխատավարձը, ովքեր առանց դրա էլ շատ էին ստանում` անեսթեզիոլոգ, վիրաբույժ… մինչդեռ բուժքույրերը, սանիտարները մնում են դարձյալ նույն չնչին աշխատավարձի և հիվանդների` իրենց գրպանը խցկած գումարների հաշվին:
Քաղաքապետը փորձեց պաշտպանել կառավարության իր գործընկերոջ հրամանը: «Եթե կա մի մեխանիզմ, որը բոլորին չի երջանկացնում, բայց մի մասին երջանկացնում է, չարժի՞ անել»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
«Համավճարի կիրառումը կառավարության որոշում ա եղել, քաղաքապետի որոշում ա եղել»,- շեֆի ասածը սկսեց փաստարկել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուրիխանյանը:
Մինասյանը որոշել էր գնալ մինչև վերջ:
«Ըստ իս, սա այդքան էլ պարտադիր չի, մենք Փակ բաժնետիրական ընկերություններ ենք, ճիշտ չի վերևից հրամայել` սրան էսքան տուր, նրան` էնքան: Ես, օրինակ, նախարարի հրամանից հետո տվել եմ մի շարք հրամաններ, որոնցով կարգավորել եմ ամեն ինչ: Ես հիմնարկի մինիմալ աշխատավարձը հասցրել եմ 60-70 հազարի, նոր մյուսներինը բարձրացրել եմ: Ես կարող եմ Ձեզ տրամադրել այդ հրամանների կույտը, ուսումնասիրեք և տեսեք, թե ինչպես կարելի է անել, որ գերածախս չտանք»,- ահա այսպես սովորեցրեց Մինասյանը, թե ինչպես կարելի է շրջանցել նախարարների հրամանները:
Վերջապես կլուծվի՞ այս հարցը, կընդունե՞ն մնացյալ բուժհաստատությունների ղեկավարները Մինասյանի առաջարկը, դեռ հայտնի չէ: Բայց, որ մեր բուժհաստատություններ մտնողը փոշմանում է այնտեղ մտնելուց հետո, և արդարացի չէ, որ 10 տարի սովորած բժիշկը հիվանդի ձեռքին նայի՝ փաստ է:
Ի դեպ, Մինասյանը ոչ պաշտոնական զրույցում ավելի գունեղ ներկայացրեց նախարարի հրամանը. «Տո՛, սաղ հենց սրան են սպասում, ասում են, ըհը´, լա´վ ա, հա´մ ըսենց կստանանք, հա´մ ընենց»:
Մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախագահներն այցելել են օդանավակայանի նոր համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյանը և այլք պետք է հեռացվեն աշխատանքից, քանի որ հենց նրանք են զբաղվել մարտի 1-ի գործի օբյեկտիվ քննության ընթացքը շեղելով և իրական մեղավորներին կոծկելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա կարծիքով՝ ապրիլի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրելը վիրավորանք է հայ հասարակության նկատմամբ: «Ուղղակի ծիծաղելի է, թե այս մարդկանց հետ ինչ պես պետք է իրականացվեն բարեփոխումներ, քանի որ այդ մարդիկ խորհրդանշում են երկրումտեղի ունեցած անարդարություններն ու անօրինականությունները»,- ասաց Փոստանջյանը` հավելելով, որ եթե Սերժ Սարգսյանն իսկապես անկեղծ է դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու, մարտի 1-ը բացահայտելու հարցում, ապա պետք է սկսի իրենից` հայտարարելով, որ պատրաստ է հարցաքննվել նույնիսկ մեղադրական հարցերի շուրջ:
Իսկ մարտի 1-ը, ըստ Փոստանջյանի,սկսվել է ոչ թե արտակարգ դրություն հայտարարելուց հետո, այլ մարտի 1-ի վաղառավոտյան, որտեղ գտնվում էին մարդիկ, որոնց Սերժ Սարգսյանը համարում էր իր քույրերն ու եղբայրները: Ուստի, նա մարտի 1- ի առավոտյան օպերացիայի ժամանակ, որպես վարչապետ, պետք է գնար տեսներ, թե ինչպես են իր քույրերն ու եղբայրները, պարզեր՝արդյո՞ք հրապարակում իրականացվող գործողություններն օրինական էին:
Փոստանջյանի կարծիքով` իրավապահհամակարգի առողջացումը պայմանավորված չէ անձերի փոփոխությամբ, եթե նրանք շարունակելու են ցուցում ստանալ մեկ կենտրոնից: Ուստի, ըստ Փոստանջյանի, ՀՀ ղեկավարը պետք է կամովին հրաժարվի դատարանի վրա ազդելու «լիազորությունից», սահմանափակի իր իրավասությունները: «Դա կարող է տեղի ունենալ օրենսդրական և Սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Շուշան Գալստյան
Գարեգին Բ — ի տնօրինությամբ, մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի, որպես քահանա գործունեությունը:
Մայր Աթոռից հայտնում են, որ որոշումը կայացվել է դրսեւորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու եւ Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար:
Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին:
Կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որեւէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է:
Հ.Վ. Դատելով դեպքերի ընթացքից դժվար թե Շվեցարիայի հայ համայնքը անսա կաթողիկոսի կախակայման հրահանգին, այնպես որ Գարեգին Բ-ին սպառնում է այն ծնողի կարգավիճակը, որը գիտի որ իր ասածը չի անցնելու, բայց ասում է,իրեն դնելով մեղմ ասած վատ վիճակի մեջ: Խելացի ծնողները չեն ասում այն` ինչը վստահ չեն, որ կկատարվի:
Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Լիբիայի ռազմական գործողությունները կավարտվեն 3-4 շաբաթվա ընթացքում:
Հռոմում հավաքված կոնտակտային խմբի անդամ երկրների ներկայացուցիչները այսоր Հռոմում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ հարկավոր է ուժեղացնել Քադաֆիի ռեժիմի նկատմամբ գործադրվող ճնշումները: Իտալիայի արտգործնախարարի կարծիքով՝ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո անհրաժեշտ է ամրացնել հակաահաբեկչական պաշտպանությունը: «Բեն Լադենի ոչնչացումը դեռևս չի նշանակում, որ ահաբեկություններ այլևս չեն լինելու: Մենք պետք է ուշադրությամբ հետևենք «Ալ Ղաիդա»-ին»,- ասել է Ֆրատինին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.