29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Էկոլուրը» տեղեկացնում է, որ Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրել է պոչերի արտահոսքերի:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի գլխավորությամբ, որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը:
Մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով:
Պոչերը ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար:
Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել այդ տարածքում հնարավոր չէ:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս»-ին, որտեղ անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, նաեւ իշխանություն-ընդդիմության երկխոսությանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
Նախորդ ամիս ՀՀ նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարեց ակտիվացնել «մարտի 1-ի» գործի հետաքննությունը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ վերլուծաբաններ եւ լրագրողներ անմիջապես սկսեցին պնդել, թե այդ հանձնարարականի «սլաքները» թեքված են Ձեր դեմ: Ավելին. կարծիքներ հնչեցին, թե այս գործընթացը կչեզոքացնի «Քոչարյանի գործոնը» եւ կզրկի Ձեզ ապագայում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից: Տեղի՞ն են արդյոք այս գնահատականները եւ սպասելի՞ են արդյոք այդպիսի զարգացումներ: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի այդ հանձնարարականին:
Այո, նաեւ բազմաթիվ մտքեր արտահայտվեցին առ այն, թե ո՞ւմ էին ձեռնտու «մարտի 1-ի» ողբերգական իրադարձությունները:
Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ: Չէ՞ որ «մարտի 1-ի» իրադարձությունների ընդհանուր պատկերը բավականին պարզ է: Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ: Թե’ ընդդիմության գործողությունները, թե’ իշխանության արձագանքը:
Դրանց էությունը հետեւյալն է. պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստվում է գրավել նախագահական պալատը: Ոչ ավել եւ ոչ պակաս: Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը գնաց հակաօրինական քայլերի: Ուղղակի հիշեցնում եմ, որ Երեւանում արտակարգ դրություն մտցվեց այն ժամանակ, երբ արդեն տասնյակ մեքենաներ էին այրվել կամ թալանվել, երբ ամբոխը ջարդուփշուր էր անում շուրջբոլորը եւ երբ հայտնվեցին առաջին զոհերն ու վիրավորները ոստիկանների ու քաղաքացիների շրջանում: Երբ ակնհայտ էր, որ իրավիճակը բացարձակապես չի վերահսկվում եւ սպառնում է թե Սահմանադրական կարգին, թե քաղաքացիների անվտանգությանն ու ունեցվածքին: Հերքել այս ակնհայտ իրողությունն ուղղակի անհնար է: Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ, ըստ նախատեսված ընթացակարգի` այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում: Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից:
Նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը, չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը: Դա անում են համապատասխան գործադիր մարմինները` գործող օրենքների շրջանակներում: Ամբողջ աշխարհում է այդպես:
«Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով: Եվ խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները’ կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար: Այս հանգամանքն, իհարկե, խոցելի է դարձնում իշխանությունների դիրքերը ինչպես հանրության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աչքերում: Ենթադրում եմ, դրանով են բացատրվում նախագահի նշված հանձնարարականները: Հետաքննության կոնկրետ արդյունքները կկասեցնեին թեմայի բազմապիսի շահարկումները, ինչում ես խիստ շահագրգռված եմ:
Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ: Ակներեւ է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել եւս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն’ իշխանություններին վարկաբեկելու նպատակով:
Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից եւ ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել: Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից:
Այնպես որ, «սլաքները» թեքելու տեղ չկա, ինչքան էլ որ չլարվեն նրանք, ում հանգիստ չի տալիս իմ «քաղաքական գործոնը»:
Այսօր հետեւյալ իրավիճակի ականատեսն ենք. Դուք որեւէ քաղաքական ակտիվություն չեք ցուցաբերում, սակայն Ձեր անունն ամեն օր շրջանառվում է տարբեր վերլուծական հոդվածներում եւ կանխատեսումներում: Ավելին, հայկական մամուլի հրապարակումների եւ տարբեր քաղաքական գործիչների /մասնավորապես, ՀԱԿ—ից/ ելույթների ընդհանուր համատեքստը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում դիտվող քաղաքական գործընթացի առանձնահատկությունները այս կամ այն չափով պայմանավորված են այդ նույն «Քոչարյանի գործոնով»: Ինչո՞վ, ըստ Ձեզ, կարելի է բացատրել այս երեւույթը:
Թերեւս, այն բանով, որ իմ նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը: Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման եւ այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը:
Ինչպե՞ս եք գնահատում իշխանության եւ ընդդիմության մեջ նշմարվող երկխոսությունը: Ինչպիսի՞ն է ընթացիկ քաղաքական գործընթացի Ձեր գնահատականը:
Գնահատականը պայմանավորված է երկխոսության առարկայով: Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը եւ տանում է դրա ծայրահեղացման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում: Կայունությունը տնտեսության աճի անհրաժեշտ նախապայման է, իսկ այսօր Հայաստանը դրա կարիքն ամենից շատ ունի:
Դա նաեւ կօգնի արդար ընտրությունների անցկացմանը: Եթե ընտրություններն անցնում են «լինել կամ չլինել» կարգախոսի ներքո, ապա կեղծարարության շարժառիթներն անասելի ուժեղանում են:
Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին /համապատասխան պարգեւատրման դիմաց/, ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը. դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից:
Ինչ է այժմ կոնկրետ կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ`ես չգիտեմ: Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում: Ես ընդամենը նկարագրեցի հնարավոր տարբերակներն ու հնարավոր հետեւանքները: Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի` ցույց կտա ժամանակը:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կրկին հակակառավարական ցույցեր են ընթանում: Brnieq թերթը գրում է, որ հազարավոր ապստամբներ հակահարված են տվել Քադաֆիի զորքերին և մտադիր են հավաքվել քաղաքի կենտրոնում:
Ականատեսների վկայությամբ, բախումները սկսվել են մայիսի 10-ի վաղ առավոտյան՝ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը հերթական օդային հարվածներն են հասցրել Լիբիայի բազմաթիվ օբյեկտների, և այդ հարվածների հետևանքով անջատվել է երկրի հեռախոսակապը:
Ցուցարարներին ղեկավարում են անվտանգության ուժերի այն ներկայացուցիչները, որոնք անցել են ընդիմադիրների կողմը: Ըստ որոշ լրատվամիջոցների, Քադաֆիի զորքերն աստիճանաբար ուժասպառ են լինում և ստիպված նահանջում են:
Ի դեպ, պաշտոնական Տրիպոլին այս լուրերը չի հաստատել:
Որոշ եվրոպական երկրներում պետական բյուջեներում ծագած դժվարությունների հետևանքով համաշխարհային շուկայում նավթի գները զգալիորեն բարձրացել են:
Brent Crude Oil տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE բորսայում բարձրացել է 6.77 դոլարով, հասնելով 115.90 դոլարի` մեկ բարելի դիմաց: Նախորդ շաբաթ «Brent»-ի գինը նվազել է 12,8 տոկոսով:
Նյու Յորքի NYMEX բորսայում «Light Sweet» տեսակի ամերիկյան նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 5.37 դոլարով, հասնելով 102.55 դոլարի` մեկ բարելի դիմաց:
Ուսամա բեն Լադենի առաջին կնոջ` Նաջվայի մայրը, կաթվածահար է եղել իր փեսայի` թիվ մեկ ահաբեկչի սպանության մասին լուրը լսելուն պես: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Հիշեցնենք, որ Ուսամայի հետ Նաջվան ամուսնացել է 17 տարեկան հասակում և նրան 11 երեխա է պարգևել:
Associated Press-ի տեղեկացմամբ՝ Եվրամիությունը հաստատել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը, որը նախատեսում է էմբարգո դնել Սիրիա մտնող զինամթերքի և սպառազինությունների վրա, որոնք կարող են օգտագործվել ցուցարարների և իշխանությունների բախումների ժամանակ։
Եվրամիությունը նաև արգելել է Սիրիայի 13 պաշտոնատար անձանց մուտքը ԵՄ տարածք, քանի որ նրանք պատասխանատու են խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման համար: Պաշտոնատար անձանց անունները կհրապարակվեն այսօր։
Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը այդ ցուցակի մեջ ընդգրկված չէ։
Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառման հիմնական նպատակը հարկադրելն է, որ Սիրիայի կառավարությունը հրաժարվի քաղաքացիների դժգոհությունները բռնությամբ ճնշելու մեթոդից։
ԱՄՆ Միսիսիպի նահանգի հազարավոր բնակիչներ էվակուացվել են սպասվելիք ջրհեղեղի պատճառով: Ըստ մասնագետների, ջրի մակարդակը գետում կարող է հասնել վերջին տասնամյակի համար ռեկորդային ցուցանիշի՝ 4,3 մետրով գերազանցելով վարարման մակարդակը։
Այս պահին Մեմֆիս քաղաքի մոտ Միսիսիպիի լայնությունը հասել է 5 կմ-ի: Այս ցուցանիշը 6 անգամ գերազանցում է նորմային, և ջրի հոսքի արագությունն ավելացել է գրեթե 2 անգամ՝ հասնելով 20 կմ/ժամի։
Առաջիկա օրերին ջրի մակարդակը չի իջնի, քանի որ չեն դադարում հորդառատ անձրևները:
Հիշեցնենք, որ Միսիսիպի նահանգում ամենավարար ջրհեղեղը տեղի է ունեցել մոտ 80 տարի առաջ`ծածկելով ավել քան 70 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ զոհվածների թիվը հասել էր 246-ի:
Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարարն հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:
Ողջունելով հյուրին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության կայացած ձեւաչափ է եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը:
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարեւորեց եւ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով եւ շեշտեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռըզա Գիլանին խորհրդարանի նիստում հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքը, ըստ որի՝ Պակիստանի բանակն ու հատուկ ծառայությունները թաքցրել են «Ալ Ղաիդայի» ղեկավարի գտնվելու վայրը:
Վարչապետը նաև քննադատել է ԱՄՆ իշխանություններին, քանի որ նրանք աշխարհի թիվ մեկ ահաբեկչին սպանել են առանց համաձայնեցնելու պաշտոնական Իսլամաբադի հետ:
Ի պատասխան այն բանի, որ Բեն Լադենի սպանության գործողությունները ամերիկացիներն իրականացրել են առանց Իսլամաբադին տեղյակ պահելու, Պակիստանի հետախուզությունը գաղտնազերծել է Պակիստանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության բաժանմունքի ղեկավարի անունը:
Associated Press գործակալության տվյալներով, Միացյալ Նահանգները մտադիր չէ հետ կանչել գաղտնազերծված գործակալին։ Դրանից բացի, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ Բեն Լադենը օգնական է ունեցել Պակիստանում, քանի որ նա երկար ժամանակ թաքնվել է հենց այդ երկրի տարածքում:
Այսպիսով, երկու երկրների միջև բավականին լուրջ հակամարտություն է ծագել:
Այնուամենայնիվ, ստեղծված անհարմար իրավիճակը հարթելու համար Յուսուֆ Ռըզա Գիլանին հայտարարել է, որ Բեն Լադենի գործով հետախուզության ձախողումը վերաբերում է ոչ միայն Պակիստանի, այլ նաև ողջ աշխարհի հատուկ ծառայություններին։
ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Պակիստանի հետ ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.