29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, որ հրաժարվում է աշխատավարձ ստանալ մինչև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճգնաժամի ավարտը:
Նա ընդգծել է, որ խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ պարզ կդառնա, թե ինչպես կարելի է լուծել վթարված ԱԷԿ-ի խնդիրը: Associated Presse գործակալությունը տեղեկացնում է, որ այդ ողջ ընթացքում Կանը պատրաստվում է ապրել միայն խորհրդարանի պատգամավորի աշխատավարձով:
Ճապոնիայի վարչապետն ասել է, որ իր երկրի կառավարությունը նույնքան պատասխանատվություն է կրում ատոմակայանի վթարի համար, որքան ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերությունը: Նա նաև ներողություն է խնդրել ժողովրդից՝ Ճապոնիայի կառավարության նախընտրած ատոմային էներգետիկայի զարգացման ռազմավարության համար:
Ազգային ժողովի աշխատանքները հերթական անգամ սկսվեցին պատգամավորների շվարած դեմքերի «ներքո»: Ինչպես հայտնի է, ԱԺ հերթական քառօրյան դարձավ եռօրյա, քանի որ մեկ շաբաթով հետաձգվեց` անհրաժեշտ աշխատանքներ կազմակերպելու նպատակով: Այս անգամ աշխատանքները տեխնիկական էին, պետք է բարելավվեին պատգամավորների աշխատանքային պայմանները` նիստերի դահլիճի տեխնիկական հագեցվածության կատարելագործման շնորհիվ:
Պատգամավորներն ընդառաջեցին Հովիկ Աբրահամյանի առաջարկին և համաձայնեցին մեկ շաբաթ ավելի դիմանալ տանը և մայիսի 10-ին նվիրվել օրինաստեղծ գործունեությանը: Իսկ քանի որ օրինաստեղծ գործունեությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասի մոտ սահմանափակվում է լոկ կոճակ սեղմելով, կարելի է ասել ուրեմն, որ եռօրյայի հենց սկզբից, կորեացիների ներդրած տեխնիկայի պատճառով, քիչ էր մնում ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությունը տապալվեր: Իսկ պատճառը դարձյալ նույնն էր, ինչն արդեն մեկ անգամ արձանագրվել էր Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգումից հետո. մեր օրենսդիրները չէին կարողանում գլուխ հանել կոճակներից:
Նախկինում տեղադրված մոնիթորները նախատեսված էին հենց քվեարկության համար: Էկրանին գրվում էր` դեմ, ձեռնպահ, կողմ, պատգամավորը մատը դնում էր իր ցանկալի ընտրության վրա, և քվեարկությունը տեղի էր ունենում: Այն ժամանակ դարձյալ քաոս առաջացավ ԱԺ-ում, խառնաշփոթը շարունակվեց նաև այս անգամ: Հիմա քվեարկության գործն ավելի է հեշտացել` պատգամավորների դիմաց տեղադրված մոնիթորներն այլևս կապ չունեն քվեարկության հետ. քվեարկությունը կազմակերպվում է հատուկ կոճակների միջոցով, որի հենց կողքն ամրացված թղթի վրա գծապատկերով ցույց է տրված, թե ինչը ինչպես անել:
«Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանն արժանացավ ԱԺ նախագահի նկատողությանը. «Մի 10 րոպե շուտ գայիք, պարապեիք»: Չէր անցել մի երկու րոպե, դարձյալ իրարանցում սկսվեց. պատգամավորներից ոմանք դարձյալ գլուխ չէին հանում և դժգոհության բացականչություններ էին արձակում: Այս անգամ Հովիկ Աբրահամյանի զայրույթն ուղղվեց Միշա Ստեփանյանին. մարտունեցի զոոտեխնիկ Ստեփանյանը մոլորվել էր կոճակների «մատույցներում» և իր վրդովմունքն արտահայտեց, որ իր նման օրենսդիրին տանջում են նման գործողություններով:
«Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ, պարո´ն Ստեփանյան»,- այլևս չդիմացավ ԱԺ նախագահը:
Եվ մինչ հայազգի օրենսդիրներն իրար խառնված փորձում էին գլուխ հանել, թե դեմ քվեարկելու համար որ կոճակն է հարկավոր սեղմել, կողմ քվեարկելու համար` որը, ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալված եվրոպական պատվիրակության անդամները՝ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ, ժպտում էին և հեգնախառն կատակներ փոխանակում: Չի բացառվում, որ եվրոպաներում շուտով սկսեն անեկդոտներ պատմել հայ պատգամավորների և նրանց բացառիկ ունակությունների մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ,
• վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս. թ. մայիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Ուլնեցի, Պ.Սևակ, Դ.Անհաղթ, Ազատության, Վարշավյան, Տիգրանյան փողոցների, Բաբայան փողոցի 11, 11ա, 12, 14, 16, 16/1 շենքերի ու հարակից տարածքների, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի Զարյան փողոցի ջրամատակարարումը,
• շինարարական աշխատանքների հետ կապված, ս. թ. մայիսի 12-ին ժամը 9.00-24.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Վ. Աճեմյան, Երկաթուղայինների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը,
• շինարարական աշխատանքների հետ կապված, ս. թ. մայիսի 12-ին ժամը 9.00-ից մինչև մայիսի 13-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժի` Ա, Բ, Մայակ, Բանավան թաղամասերի, Բագրևանդ փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ
10.05.2011թ.
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունները պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն, որ իրենց պաշտոնական կայքերում ինֆորմացիան թարմացվի: «Լավ կլինի, եթե, բացի հաճելի լուրերից, տեղադրեն նաև մյուս լուրերը, որոնք անհրաժեշտ են հանրությանը: Լավ կլիներ, որ քաղաքի ցուցապաստառների վրա գրված լինեն ավագանու կամ քաղաքապետի որոշումները, որպեսզի քաղաքացին տեսնի»,- ասաց նա, հիշեցնելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածում թվարկված մի շարք տեղեկություններ ենթակա են պարտադիր հրապարակման, ինչը, սակայն, չի արվում:
Նրա կարծիքով, մեր պաշտոնյաների` «տեղեկատվությունը մեր սեփականությունն է, կուզենք կտանք, կուզենք չենք տա» մտածողությունը պետք է արմատախիլ արվի, քանի որ տեղեկատվություն տալը իրենց հիմնական պարտավորություններից է, ոչ թե՝ բարի կամքի դրսևորում:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» 2011թ. առաջին եռամսյակում տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների «սև ցուցակում» հայտնվել են Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը և Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Ըստ Կենտրոնի տնօրենի, նրանք ամենաշատն են խախտել տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ նկատելով, որ լրագրողների հարցերին ավելի դժկամությամբ են պատասխանում, քան սովորական քաղաքացու, քանի որ լրագրողի դեպքում մի քիչ ավելի են մտածում, իսկ պետական կառույցների կողմից տեղեկատվություն տրամադրելու ժամկետների հետ կապված լուրջ խնդիրներ կան:
Շուշան Դոյդոյանի խոսքով, տարբեր պետական կառույցներին ուղարկված 50 հարցումներից միայն մեկ դեպքում է կիրառվել օրենքը՝ հնգօրյա ժամկետում չտրամադրելով ինֆորմացիա, զանգել և տեղեկացրել են դրա մասին: Մշակույթի նախարարությունն ամենաօպերատիվն է եղել` հարցմանը պատասխանելով 4 օրվա ընթացքում: 14 տոկոս հարցումներին տրվել է ուշացած պատասխան, ընդ որում` պատասխանի տրամադրման միջին ժամկետը 13-15 օր է, մինչդեռ օրենքում նշվում է հարցման պահից սկսած մինչև 5 օր:
Ամփոփումը կատարվել է ուղարկված 50 հարցերի հիման վրա: Հարցման նպատակն էր պարզել, թե որքան գումար են ծախսել 2010 թ. գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, և արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից հետո մեզանում պակասել է թղթի ծախսը, թե` ոչ: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենևին էլ չի պակասել թղթի ծախսը, ընդ որում` ֆինանսների նախարարությունում 20 անգամ ավելի են ծախսել գրենական պիտույքների գնման համար, քան Տարածքային կառավարման նախարարությունում, իսկ երկրորդ տեղում ԱԳՆ-ն է: Այս հարցման վերաբերյալ Կենտրոնը ՊՆ-ից մերժում է ստացել, քանի որ դա համարել են պետական գաղտնիք, իսկ 3 դեպքում էլ անտեսվել է հարցումը: Հարցումներ են ուղարկվել նաև բոլոր պետական կառույցներին, թե՝ 2010 թ. տվյալ կառույցը որքան փաստաթղթեր է գաղտնազերծել: Յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է ունենալ առավելագույնը 30 տարվա, նվազագույնը` 10 տարվա գաղտնիության ժամկետ:
Ըստ Շ. Դոյդոյանի, այս դեպքում տեղեկատվության տրամադրումը որոշակի առումով դառնում է բիզնես: Նրա տվյալներով`այս եռամսյակում հարցումների 88 տոկոսի դեպքում տրվել է լիարժեք պատասխան, իսկ 2006 թ. նույն ժամանակահատվածում` 51-56 տոկոս է եղել: «Որոշակիորեն բարձրացել է նաև պաշտոնյաների իրազեկվածությունը: Ընդամենը երկու դեպքում է գրավոր մերժում ստացվել, երկուսն էլ ՊՆ-ից, որը պատշաճ բացատրել է, որ դա համարվում է պետական գաղտնիք»,- ասաց Դոյդոյանը:
Շուշան Գալստյան
2011 թ. մայիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:
2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել է 8.9%:
Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել է գների կայունացման միտումներ:
Խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումների ակնկալվող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա առավելապես չեզոք է: Միևնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում և գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
Խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը և տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը:
Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին։ Այսպես՝ 2011 թ. Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 195 մլն դոլար՝ նախորդ տարվա 155 մլն դոլարի համեմատ:
ԱՄՆ-ից 2011 թ. Հայաստան է փոխանցվել 18 մլն դոլար՝ նախորդ տարվա 14 մլն դոլարի համեմատ:
2011 թ. հունվար-մարտին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 251 մլն դոլար՝ մոտ 24 տոկոսով ավելի, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում։
Տրանսֆերտների ծավալով առաջին անգամ երորրդ տեղում է հայտնվել Ղազախստանը (Ուկրաինայի փոխարեն), որտեղից փոխանցվել է 4,2 մլն դոլար՝ նախորդ տարվա 2,8 մլն դոլարի համեմատ:
Նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամսվա տեղեկագրում:
ԱՄՆ Գլենդել նահանգում հիմնված «Հայկական հիշողության կենտրոն» հ/կ-ն մարտ ամսին դատի էր տվել Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի ղեկավարների խորհրդին՝ նշելով, որ «թուրքական ոսկիներ» անվանված հայկական ակտիվները բռնազավթվել են «Հայկական Հոլոքոսթի» ժամանակ:
Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը շրջանային դատավոր Դեբորա Բաթսին խնդրել էր մերժել 1915 թվականին թուրքական կառավարության կողմից բռնազավթված ոսկու եւ այլ ակտիվների մասին տեղեկատվությունը բացահայտել պահանջող հայկական խմբի հայցը։ Ի պատասխան դրա Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը հայտարարել էր, որ կենտրոնի պահանջները վիճելի են:
Երևանում այսօր` ժամը 14-ի սահմաններում Կիևյան կամրջից ցած է նետվել, ինչպես ավելի ուշ է պարզվել, 57-ամյա Սամվել Մելիքջանյանը: Նա տեղում մահացել է:
Դեպքի վայր են եկել նաև ինքնասպանություն գործած անձի հարազատները:
Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի TEPCO ընկերությունը երեկ, ատոմակայանի վթարի հետևանքով ծագած չնախատեսված ֆինանսական դժվարությունների հաղթահարման համար, պաշտոնապես օգնություն է խնդրել երկրի կառավարությունից:
Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդեին ուղղված նամակում TEPCO-ի նախագահ Մասատակա Սիմիձուն գրում է, որ ընկերությունն արդեն կարող է թույլատրելի մակարդակով էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին:
Սակայն, ըստ Սիմիձուի, «Ֆուկուսիմա 1»-ի միջուկային ռեակտորների աշխատանքի դադարեցման պատճառով անհրաժեշտ է ավելացնել ջերմաէլեկտրակայաններում նավթի ծախսը, իսկ դրա համար, այս տարվա ընթացքում, կպահանջվի մեկ տրիլիոն իեն, այսինքն՝ առնվազն 8,7 մլրդ եվրո: Նա նշել է նաև, որ ընկերությունը չի կարող ֆինանսական օգնություն խնդրել մասնավոր ֆինանսական ընկերություններից, քանի որ TEPCO-ն ահագին պարտքեր ունի, որոնք անհրաժեշտ է շտապ մարել:
Այսօր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե այն տնտեսվարողները, ովքեր ունեն գերիշխող դիրք եւ կչարաշահեն այն՝ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլև պետբյուջե կմուծեն այդ չարաշահման հետեւանքով ստացած ողջ գերշահույթը։ Շատ հետաքրքիր և օգտակար մոտեցում է, մնում է իրականացվի: Համենայնդեպս ակնհայտ է, որ նման որոշում կայացվել է ոչ Շաբոյանի մակարդակով:Հավանաբար որտեղ հարկն է հասկացել են, որ գերիշխող դիրքում գտնվող տնտեսվարողները մեր երկրում գրին քարտ ունեն ու վարվում են ինչպես քեֆները տալիս է ու հիմա ցանկանում են շտկել իրավիճակը:
Մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարվել են զգալի փոփոխություններ, դրանք արդեն ընդունվել են Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնի համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո:
«Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարխիղճ մրցակցությունը»,- բացատրեց Շաբոյանը:Նոր օրենսդրության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դեպքում նախատեսված տուգանքներն արդեն տարբերակված են:
Գնահատելով հանձնաժողովի դերի կարևորությունը Շաբոյանը, չթաքցրեց դժգոհությունը պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ անցկացնելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական դեր ունի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.