29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անցյալ շաբաթ Արտաշատի մարզադպրոցի հրապարակի նորոգման ժամանակ հատված ծառերից մեկի բնի վրա խաչ էր հայտնաբերվել, որի մասին գրվեց մամուլում, և հեռուստատեսային ռեպորտաժներ պատրաստվեցին: Արդեն մի քանի օր է աժիոտաժը խաչի շուրջ չի դադարում: Այստեղ են գալիս հրաշքի կարոտ մարդիկ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին «գեներալ», նաև «Լոնդիկ» են անվանում, Մեծ հաղթանակի օրն իր շքախմբի` մարզպետարանի մանր ու միջին պաշտոնյաների հետ նույնպես այցելեց Արտաշատի մարզադպրոց, բայց ոչ թե խաչը տեսնելու, այլ Արարատ-Արտաշատ երիտասարդական ֆուտբոլային թիմերի հանդիպումը դիտելու: Օգտվելով առիթից՝ հարցրեցինք, թե ինչ կարծիքի է այդ «հրաշքի» մասին: Պատասխանեց, թե այդ նշանն իր համար առայժմ անհասկանալի է, և, հավանաբար, պետք է հարցնել հոգեւորականներին: «Իսկ ձեր կարծիքով՝ ինչու՞ էր պետք, որ հենց Արարատի մարզի բնակիչները տեսնեին այդ սուրբ նշանը»,- հարցրեցինք գեներալին: «Սա նախազգուշացում է մարդկանց, որովհետև ավելացել են հանցագործությունները»,- մեջ ընկավ լրատվության բաժնի պատասխանատուն: «Էս ի՞նչ ես ասում, Քրիստինե,- վրդովվեց մարզպետը,- էս լրագրողներն էլ կմտածեն, որ մեր մարզում են հանցագործություններ կատարվում: Դու աշխարհի, Բեն Լադենի հանցանքները թողած, Արարատից ե՞ս խոսում»:
Քանի որ օրվա թեման ոչ թե խաչն էր, այլ ֆուտբոլային հանդիպումը, Բարսեղյանին հարցրեցինք, թե ո՞ր թիմի երեխաներին է երկրպագում` Արարատի՞, թե Արտաշատի: «Ինձ համար մեկ է՝ ով ում գոլ կխփի: Ես կապանցի եմ»,- պատասխանեց մարզպետը:
Ի դեպ, արտաշատցիները նկատել էին, որ գեներալն այս անգամ կրում էր իր բոլոր մեդալներն ու շքանշանները, և ասում էին՝ հեռվից հայրենական մեծ պատերազմի սովորական վետերանի է նման:
Հայաստանի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԱԺ հանրապետական պատգամավորը պարգեւատրվել է բարեգործական նշանակալի գործունեության, հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործում ունեցած ավանդի եւ հաղթանակի համար:
Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախյան գոյամարտի ֆոտոլուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել է ֆրանսահայ լուսանկարիչ, «Նուվել դը Աղմենի» ամսագրի թղթակից Մաքս Սիվասլյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագհաի մամուլի ծառայությունից:
Անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարողներին խստագույնս դատում են գրեթե բոլոր երկրներում: Թուրքիայում կարծես արդեն մանկապիղծներին ամորձատմամբ պատժելու շեմին են: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պետք է կիրառել ամենախիստ միջոցները, ընդհուպ՝ մինչև քիմիական ամորձատում: Սակայն, ՌԴ նախագահը հավելել է, որ ամորձատումը պետք է լինի կամավոր հիմունքներով:
Ըստ Մեդվեդևի, պետությունը պետք է կիրառի բոլոր միջոցները, և ազատական մոտեցումն այս հարցում հարիր չէ:
Նա նույնիսկ կոնկրետ առաջարկ է արել. «Առաջարկում եմ քննարկել այդ միջոցները, դրանց թվում՝ հորմոնների արտադրությունն արգելակող ներարկումների միջոցով մեդիկամենթոզ ազդեցությունն այդ մարդկանց վրա»:
Ի դեպ, Հայաստանում առաջին բացահայտված մանկապիղծին ծիծաղելիորեն մեղմ դատեցին, իսկ երկրորդ բացահայտված մանկապիղծը դեռ սպասում է իր դատավճռին: Դատելով նախորդի դատավճռի մեղմությունից՝ Հայաստանի արդարադատությունը դեռևս չի գիտակցում, որ մանկապղծությունը հրեշավոր հանցանք է:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը որոշել է ևս 15 օրով երկարացնել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կալանքի տակ գտնվելու ժամկետը, հաղորդում է «Ալ-Ահրամ» ինտերնետ ծառայությունը:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քննիչները հարցաքննել են Մուբարաքին Շարմ Էլ Շեյխի հիվանդանոցում:
Հիվանդանոցի բժիշկները թույլ են տվել քննիչներին հարցեր տալ Մուբարաքին, քանի որ նրա առողջությունը բարելավվել է: Եգիպտոսի նախկին նախագահին հարցաքննել են իր փաստաբանի ներկայությամբ:
Իրանի հետախուզության ծառայության պետ Հոյդար Մոսլեհին հայտարարել է, որ «Ալ Ղաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենին ամերիկացի զինվորները չեն սպանել: Ըստ Մոսլեհիի՝ բեն Լադենը բնական մահով է մահացել, և իբր՝ Իրանի իշխանությունների ձեռքի տակ փաստաթղթեր կան, որոնք վկայում են դրա մասին: Մոսլեհիի կարծիքով՝ ամերիկացիներն այդ ներկայացումը բեմադրել են առաջիկա ընտրություններում Բարաք Օբամայի վարկանիշը բարձրացնելու նպատակով:
Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերել մաքսանենգության մեջ կասկածվող Օնիկ Սուրենի Հովհաննիսյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մաքսանենգություն):
Օնիկ Հովհաննիսյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի օգնականն է: Քննչական մարմինը միջնորդել է երկամսյա կալանք կիրառել Հովհաննիսյանի նկատմամբ, և դատավոր Էդիկ Ավետիսյանը այս պահին քննում է միջնորդությունը: Քիչ առաջ մենք փորձեցինք պարզել բավարարել է դատավորը միջնորդությունը, սակայն Ավետիսյանի գրասենյակից հայտնեցին, որ դատավորը խորհրդակացական սենյակում է:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սակավախոս է, մանավանդ` պաշտոնավարումից հետո նա գրեթե միշտ խուսափում է հարցազրույցներից կամ հայտարարություններից:
Չնչին բացառություններ են լինում, երբ Քոչարյանն իր ազդեցությունը կորցնելու վտանգ է զգում: Նման դեպքերում նա միշտ գերադասում է գործ ունենալ լրատվական կոնկրետ գործակալության հետ: Հենց այդ լրատվամիջոցից էլ մենք ծանոթանում ենք երկրորդ նախագահի կարծիքներին` հնարավորություն չունենալով նրան ուղղել մեզ հուզող հարցերը:
Այսօր կրկին Ռոբերտ Քոչարյանը նույն ոճով հարցազրույց է տվել. իհարկե, խոստովանենք` այս անգամ նա իր ընդդիմախոսներին անվայելուչ բառերով չի «պատվել», նրանց չի համեմատել իր որսասիրության թիրախ հանդիսացող կենդանիների հետ: Սա արդեն առաջընթաց է:
Բայց բովանդակային առումով` երկրորդ նախագահի շեշտադրումները չեն փոխվել: Նրա քննադատության թիրախը մնում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, ընդ որում` այս անգամ երկրորդ նախագահը հնչեցրել է անգամ քրեական մեղադրանք: «Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: …Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»,-ասում է Քոչարյանը: Միայն մի բան է անհասկանալի. եթե ՀՀՇ պաշտոնավարման տարիներին եղել են անցանկալի ընդդիմադիրներին վերացնելու դեպքեր, ինչու՞ ժամանակին Քոչարյանը դրանց չի անդրադարձել, երբ հանրապետության ամենազոր ղեկավար էր, ուներ անսահմանափակ ազդեցություն իրավապահ մարմինների վրա: Կա երեք վարկած. կամ նա հումանիստ է եղել, կամ` իր նշած հանցագործությունների մեղսակից, կամ էլ` հիմա զրպարտում է:
Ռոբերտ Քոչարյանը տողատակով «հարվածներ» է հասցնում նաև գործող նախագահին: «Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը»,- ասում է նա` փորձելով շեշտել իր պաշտոնավարման որակական առավելությունն այսօրվա նկատմամբ:
Հարցազրույցի բուն իմաստն այն է, որ Քոչարյանը փորձում է իր վրայից գցել Մարտի 1-ի պատասխանատվությունը` դա դնելով Տեր-Պետրոսյանի վրա: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասում է. «Պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը և պատրաստվում է գրավել նախագահական պալատը»: Առաջին նախագահի նույնիսկ մոլի հակառակորդները կարող են վկայել, որ նա պալատներ գրավելու կոչեր չի արել, հակառակը` սանձել է իր այն թիմակիցներին, ովքեր ավելի վճռական գործողությունների ակնարկներ են արել:
Նույն անհամոզիչ փաստարկներով երկրորդ նախագահը փորձել է պաշտպանվել: «Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որևէ փաստ հայտնի չէ»,- ասել է նա, կամա թե ակամա մոռացության տալով այն փաստը, որ Փաստահավաք խումբ հրավիրված գրեթե բոլոր բարձրաստիճան սպաները պնդել են, որ իրենք ընդամենը հրաման կատարող են: Բարձրաստիճան սպաները հրաման կարող էին ստանալ մեկ կենտրոնից, ու բոլորս գիտենք, թե որն է այդ կենտրոնը:
Այս հարցի պատասխանն էլ Քոչարյանը, կարծես թե, յուրովի ունի. «Ակներև է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում և խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել ևս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձինք հասարակ մարդիկ էին, որոնք որևէ կերպ չէին դրսևորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով:
Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից և ոչ մեկը որևէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որևէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել»,-ասում է նա: Մի խոսքով, նա ակնարկում է, որ ընդդիմությանը ոչնչացնելու ծրագիր չի ունեցել, բայց չի էլ համարձակվում պնդել, որ 10 մարդ զոհվել է ընդդիմության մեղքով, որովհետև «այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները»:
Այդ դեպքում` հասկանալի չէ, թե ինչո՞ւ են կալանավորվել ընդդիմության տասնյակ գործիչներ: Եթե հետևենք Քոչարյանի մտքի տրամաբանությանը, ապա դա եղել է ոչ թե քննությամբ պայմանավորված անհրաժեշտություն, այլ` քաղաքական որոշման հետևանք: Նա խոստովանում է, որ քննությանը կոնկրետ ընդդիմությանը պատժելու հրահանգ է տրվել` ասելով. ««Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:
Հայտնի է, որ Քոչարյանի պաշտոնավարման մի տևական շրջան Հայաստանն, ըստ էության, զրկված էր ընդդիմությունից: Արդ, Քոչարյանի այսօրվա հարցազրույցի վերջին հատվածը վերաբերում է ոչ այնքան այսօրվան կամ ապագային, այլ` նման է սեփական կառավարմանը տրված ինքնախոստովանական ճառի: «…Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգևատրման դիմաց), ապա դա, թերևս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում և կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը, դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել և զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից»,- ասում է նա` առավել, քան որևէ մեկը, ճշգրտորեն բնորոշելով իր կառավարման հետևանքը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Անցյալ դարի 80-ականների վերջին — 90-ականների սկզբին նախկին միութենական հանրապետություններում առաջացան դեմոկրատական շարժումներ, որոնցից մի մասն ուներ «Ժողովրդական ճակատ» անվանումը: Այդ շարժումները հիմնականում դնում էին անկախության խնդիր, և բնական է, որ փորձում էին իրենց շուրջ միավորել հասարակության ավելի լայն շերտերի:
«Ժողովրդավարական ճակատներ» կային, օրինակ, Ադրբեջանում և Բելառուսում: Մեր հարևան երկրում այդ շարժումը կարճ ժամանակ հաջողություն ունեցավ, իսկ նախագահ Էբուլֆազ Էլչիբեյի անփառունակ պաշտոնավարումից հետո այլևս մաս չկազմեց իշխանությանը` դառնալով Ադրբեջանի ոչ այնքան ուժեղ ընդդիմադիր շարժման երկու առանցքային կուսակցություններից մեկը: Ավելի թույլ և ոչ նշանակալից դերակատարություն էր վերապահված բելառուսական «ժողովրդականներին»:
Ինչևէ, այն բանից հետո, երբ սովետական հանրապետություններն անկախացան, տարբեր շարժումներն ու ճակատներն իրենց տեղը զիջեցին կուսակցություններին, որովհետև հասարակությունը շերտավորվեց` քաղաքական և սոցիալական հատկանիշներով, առաջացան տարբեր, հաճախ` իրարամերժ շահեր: Եվ սա բնական է, ճանապարհ, որը տանում է բազմակուսակցականության, այլընտրանքային մոտեցումների:
Հիմա «Ժողովրդական ճակատ» է ուզում ստեղծել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` նպատակ ունենալով իր «Եդինայա Ռոսիա» կուսակցության շուրջ միավորել տարբեր քաղաքական, սոցիալական, երիտասարդական շարժումներ:
Պուտինյան կոնցեպցիան և «Ժողճակատը» որևէ աղերս չունեն բելառուսականի կամ ադրբեջանականի հետ:
Շատերը կարծում են, որ Պուտինը նախապատրաստում է իր վերադարձը Կրեմլ, մյուսներն ասում են, որ վարչապետի նախաձեռնությունը միտված է խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Իբրև թե` նա ուզում է «Եդինայա Ռոսիա» արժեզրկված բրենդը փոխարինել ավելի գրավիչ, մարդկանց սրտերը գերող անունով:
Իրականում, Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ մի նոր բան չի հնարել թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով:
Սովետների ժամանակ շատ տարածված էր «կոմունիստների ու անկուսակցականների ամուր դաշինքի» թեզը: Պուտինի արածը նման մի բան է և դարձյալ միտված է իշխանության պահմանմանը, իշխանության շուրջ հասարակական համաձայնության իմիտացիայի ստեղծմանը: Միայն թե` հիմա ԽՄԿԿ-ի դերում հանդես է գալիս ոչ թե կուսակցություն, այլ հենց Պուտինի անձը՝ «նացլիդերի» նրա կերպարը:
Պուտինի իշխանությունը նշանավորվեց խորհրդային քաղաքական հոռի մշակույթի ռեստավրացիայով: Այս նախաձեռնությունն այդ շարքից է:
Մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Եթե կոմունիստներն անկուսակցականների հետ միավորվում էին ինչ-որ գաղափարների շուրջ, թեկուզև` իմիտացիա ստեղծելու նպատակով, հիմա եդինառուսներին ու մյուս մահկանացուներին միավորում են բացառապես իշխանության բարիքները:
Առավոտյան երևան եկած հարցազրույցին, որտեղ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշ բաներ է պարզաբանել, օրվա ընթացքում պատգամավորներից որևէ մեկը չցանկանկացավ արձագանքել: Որպես կանոն, նախկին նախագահների հայտարարություններն անարձագանք չեն մնում, սակայն դրանց արձագանքման համար պատասխանի մշակման ու համապատասխան հրահանգավորում ստանալու համար ժամանակ է պահանջվում:
Ռոբերտ Քոչարյանին «բան ասող» սակայն գտնվեց և պարզվեց, որ «բան ասողը» հանրապետական ճամբարից չէ: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը սեփական հաշիվներն ուներ Քոչարյանի հետ: Դալլաքյանին «բան էր ասել» Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. Դալլաքյանը սլաքը դարձյալ ուղղեց Քոչարյանի վրա` թարմացնելով իր բոլոր նախկին հայտարարությունները.
«Հրահանգավորելով մարտի 1-ը Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը` ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա»:
«Կազմակերպելով մարտի 1-ը` Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին` խոցելի իրավահաջորդ ունենալու և ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն, Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է և Քոչարյանի ակնակալած թույլ իրավահաջորդը չէ»:
«Եթե չլիներ մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան—Լևոն Տեր—Պետրոսյանի միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն—ուժեղ ընդդիմություն» բանաձևի` սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին»:
«Մարտի 1-ի «ճարտարապետը», հոգևոր և ֆիզիական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. նա է պատասխանատավություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»:
«Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի և 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները»:
Վիկտոր Սողոմոնյանը Դալլաքյանի հենց այս մտքերին էր պատասխան տվել. «Պնդել, թե «մարտի 1»-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերևս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»:
Դալլաքյանը այս անգամ միայն հիշեցնելով և իր նախորդ ասածները կրկնելով չբավարարվեց: Հայտարարությունը պատգամավորն ավարտեց բազմանալու կոչով.
«Այսպիսով, 2008-2011-ի իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որը իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր` 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության և սկլերոզի հանրագումարի մասին է թերևս ասել Մարկեսը. «Բազմացե´ք կովեր, կյանքը կարճ է»:
Կգնահատվի՞ արդյոք սակավամտության և սկլերոզի մասին մարկեսյան ակնարկը երկրորդ նախագահի կողմից ըստ արժանվույն և արդյո՞ք իրավաբանական կրթություն ունեցող Դալլաքյանն էլ կհամալրի Ռոբերտ Քոչարյանի կողմից դատարանում պատասխանատվության կանչվողների ցուցակը, կերևա առաջիկայում: Ի դեպ, պատգամավորի հավաստիացմամբ, իր հայտարարությունն ուղղակի պատահականորեն է զուգադիպել Քոչարյանի հարցազրույցի հետ:
Գերմանիայի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամենաբարձր գնահատականն է տվել իր հրամանատարության ներքո, Աֆղանստանում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) կազմում, Հայաստանի Հանրապետության զորախմբի մատուցած ծառայություններին և իր առջև դրված խնդիրների պրոֆեսիոնալ կատարմանը: Նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում ՄԱԱՈՒ-ի իրականացրած առաքելության կարևորությունը և ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար ավելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը, գերմանական կողմի հետ պայմանավործություն է ձեռք բերվել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման կազմում ևս երկու հետևակային դասակի ներգրավման և մասնակցության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 10-ի նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով 2011 թ. մարտի 26-ին և ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքված ՙ2009 թ. հոկտեմբերի 19-ին և 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված ՙԱֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ՚ համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ՚ համաձայնագիրը:
Ըստ համաձայնագրի, ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կազմը` ներկայիս 45 հոգուց հասցնել առավելագույնը մինչև 130-ի, հերթափոխերի ժամանակ` առավելագույնը մինչև 260-ի:
Ինչպես նշեց Ս.Օհանյանը, լրացուցիչ երկու դասակներն իրականացնելու են Մազարի-Շարիֆում տեղակայված հրամանատարության պահպանության առաքելությունը: Ներկայումս 45 հոգուց, այդ թվում 5 հրահանգիչներից, բաղկացած հայկական ստորաբաժանումն իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի թռչքադաշտի, շինությունների պահպանությունը: ԳԴՀ-ի դաշնային պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գերմանական կողմն իր վրա է վերցնում հայկական զորախմբի նյութատեխնիկական ապահովումը, բոլոր ծախսերը, բացառությամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրությունների:
Նախարարի մատուցմամբ, փորձի փոխանակման առումով ՀՀ ԶՈՒ անձնակազմի մասնակցության նշանակությունն անգնահատելի է: ՙԴրա շնորհիվ մեր ստորաբաժանումները գործնականում ծանոթանում են արևմտյան մարտարվեստի վերջին զարգացումներին ու ռազմական մշակույթին, մարտական պայմաններում կիրառում են գերմանական ուժերի կողմից տրամադրվող ամենաարդիական սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու բարձր տեխնոլոգիաները, որդեգրում են նոր մարտավարություն, և այդ ամենն անգնահատելի է պաշտպանական բարեփոխումների և զինված ուժերի տեսանկյունից՚,-ասաց նախարարը:
Նշվեց նաև, որ տարածաշրջանի հարևան երկրներ Վրաստանը և Ադրբեջանը միջազգային հանրության համար առաջնահերթություն համարվող աջակցման նպատակով ներկայումս տրամադրում են հապատասխանաբար 924 և 94 զինծառայող: ՙՀայստանը չպետք է այս հարցում զբաղեցնի վերջին տեղը Հարավային Կովկասում՚,-հայտարարեց Ս.Օհանյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.