29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը, և վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ: Հետաքրքիր է, որ Հայաստանի հաղթանակի հավանականությունը բուքմեյքերները դրական էին գնահատել:
Ստացվեց այնպես, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Վրաստանը, Ադրբեջանը, Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։ Հաղթանակի ամենաբարձր հավանականությունը տրվել էր Ֆրանսիան ներկայացնող Ամորի Վասալիին:
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006-ից: Հիշեցնենք, որ այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: 2007-ին նույն տեղը նվաճեց նաև Հայկոն: 2008-ին Սիրուշոն Հայաստանը ներկայացրեց 4-րդ հորիզոնականում: 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Էմմիի և կազմակերպիչների միջև տհաճ խոսակցություններից հետո Եվա Ռիվասը դարձավ 7-րդը:
2012 թվականին Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը համայնական մի մարտահրավեր ունեն. ամեն ինչ անել կանխելու համար իրենց խաբեբա նախագահների վերընտրությունը:
Ոչ Նիկոլա Սարկոզին, ոչ էլ Բարաք Օբաման չկատարեցին հայ ընտրողներին տված իրենց խոստումները: Ֆրանսիայի նախագահը չկատարեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծին աջակցելու իր հանձնառությունը, իսկ ամերիկյան ղեկավարը խախտեց Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը:
Օբամայի դրժած խոստումների երկար շարանը հանրահայտ է, սակայն քչերը գիտեն Սարկոզիի խաբեության մասին: 2001 թվականի հունվարի 29-ին նախագահ Ժակ Շիրակը օրենքով հաստատեց 1998 թ. մայիսի 29-ին Ազգային ժողովի և 2000 թ. նոյեմբերի 7-ին Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: Այնուհետև հայ համայնքը խնդրագիր ներկայացրեց Ֆրանսիայի կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 45000 եվրոյի չափով տուգանք և 5 տարով ազատազրկում` համանման հրեական Հոլոքոստի ժխտման քրեականացման օրենքին:
Այս տրամաբանական ակնկալիքը լուրջ բանավեճի վերածվեց` Ֆրանսիայի վրա թուրքական ճնշման և որոշ ֆրանսիացի մտավորականների հակադրության պատճառով, որոնք համառորեն պաշտպանում էին խոսքի ազատությունը: Այս պայմաններում, Ֆրանսիայի կառավարությունը փորձում էր կանխել սույն հարցի վերաբերյալ քվերարկությունը Ազգային ժողովում:
Ֆրանսիացի մտավորականները, որոնք առարկում էին այս օրենքի դեմ, նկատի ունենալով խոսքի ազատության սահմանափակումը, անտեսում էին այն փաստը, որ 1990 թվականից Ֆրանսիայում նման մի օրենք գոյություն ուներ` Հոլոքոստը ժխտողներին պատժելու համար: Մյուս կողմից, թուրք ուրացողների առաջ քաշած առարկությունները լրիվ անհեթեթ էին: Թուրք բռնակալ ղեկավարները ոչ մի իրավունք չունեին խոսքի ազատության դաս տալ ֆրանսիացիներին, երբ իրենց սեփական երկրում ձերբակալում են լրագրողներին, գրաքննության ենթարկում լրատվամիջոցներն ու արգելում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Դժբախտաբար, որոշ բարեմիտ, սակայն միամիտ հայեր և նրանց առաջադեմ թուրք ընկերները ևս ընդդիմացան առաջարկվող օրենքին, դրանով իսկ ակամա աջակցելով թուրքական ժխտողականությանը: Նրանք դեմ էին արտահայտվում այս օրինագծին` Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելող թուրքական Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը հավասարեցնելով Ցեղասպանության ժխտման քրեականացման առաջարկվող ֆրանսիական օրենքին: Սա անհեթեթ համեմատություն է, քանի որ թուրքական օրենքով հանցագործություն է համարվում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտություն ասելը, մինչդեռ ֆրանսիական օրենքով հանցագործություն է համարվում դրա մասին ստելը: Ինչո՞ւ առաջադեմ թուրքերն ու ֆրանսիացի մտավորականները, որոնք պնդում էին, թե աջակցում են խոսքի ազատությանը, չէի՞ն առարկել Հոլոքոստի ժխտումը քրեականացնող համանման ֆրանսիական օրենքին: Արդյո՞ք այդ օրենքը նաև չի սահմանափակում խոսքի ազատությունը: Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության զոհերը հավասարապես պաշտպանված չլինե՞ն ֆրանսիական օրենքի առաջ:
Երկարատև քննարկումներից և ձգձգումներից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովը 2006 թ. հոկտեմբերի 12-ին վավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և այն ուղարկեց Սենատ, որտեղ վերջինս սառեցված մնաց մինչև անցյալ շաբաթ:
Մինչ Սարկոզին նախագահի թեկնածու էր, նա շարունակաբար խոստանում էր աջակցել այդ օրենքի ընդունմանը Ֆրանսիայի Սենատում: Սակայն որպես նախագահ, նա ամբողջովին փոխեց իր դիրքորոշումը և հակադրվեց դրան: Շառլ Ազնավուրի և Ֆրանսիայի ազդեցիկ հայ համայնքի կողմից խիստ քննադատության ենթարկվելուց հետո, և գիտակցելով, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում նա շատ հետ է իր հավանական հակառակորդների վարկանիշից, նախագահ Սարկոզին վերջերս հանդիպեց մի քանի հայտնի ֆրանսահայերի հետ և խոստացավ չխոչընդոտել օրինագծի ընդունմանը Սենատում: Սակայն դա անբավարար էր և մի քիչ ուշացած: Թուրքիայի ղեկավարների կրկին սանձազերծած ուժեղ քարոզչությունից հետո, Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր Սենատում մեծամասնություն կազմող Սարկոզիի կուսակցությանը (Ժողովրդական շարժման միություն) հակադրվել այդ օրինագծին: Մայիսի 4-ին, երեք ժամ տևած քննարկումներից հետո, Սենատը ձայների 196-74 հարաբերակցությամբ մերժեց օրակարգում պահել օրինագիծը:
Այս օրինագծի համար պայքարը ամենևին էլ չի ավարտվել: Այժմ ֆրանսահայերը, օգտվելով հարցախույզերում նախագահ Սարկոզիի ցածր վարկանիշից, պետք է իրենց ուժերը համախմբեն ֆրանսիացի ընտրողների մեծամասնության հետ` հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածուին աջակցելու համար, ինչպես որ ամերիկահայերն են պատրաստվում ընդդիմանալ նախագահ Օբամային 2012 թ. ընտրություններում:
Ֆրանսիայի արդարադատության նախարարը, փորձելով գալիք ընտրություններում վերջնականապես չվանել ֆրանսահայ ընտրողներին, առաջարկել է հայերից և նախարարության պաշտոնյաներից կազմված մի համատեղ հանձնաժողով ստեղծել, որը դատարանների ուշադրությանը կներկայացնի Ցեղասպանության ժխտման դեպքերը: Սա ողջունելի քայլ է և համապատասխանում է Հոլոքոստի վերաբերյալ գոյություն ունեցող հանձնաժողովին, սակայն ֆրանսահայերը, այնուամենայնիվ պետք է համառորեն պնդեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալու վրա:
Քանի քաղաքական գործիչները, թե’ Ֆրանսիայում, թե’ Միացյալ Նահանգներում, վատ համբավ ունեն իրենց խոստումները դրժելու մեջ, ապա երկու երկրներում էլ հայերը կարող են իրենց նպատակներին հասնել միայն իրենց ռեսուրսները միավորելով և ընտրողների համախմբված բլոկ ձևավորելով, որպեսզի սատարեն իրենց քաղաքական կողմնակիցներին և հակազդեն հակառակորդներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանի պատվիրակությանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:Կարեն Կարապետյանը ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նշել է այն ուղղությունները, որոնք գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների համար: Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը, քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության, աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսոււթյան կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները: Կարեն Կարապետյանի համոզմամբ հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան. «Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել»,-նշել է քաղաքապետը:
Շրջանի նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված հայ –իտալական գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրությունն ներկայացնող ոլորտներում:
Ինչպես նշում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատվիրակության կազմում ընգդրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է գործարար շփումների համար: «Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք»,- ասել է պատվիրակության ղեկավարը:
Մայիսի 10-ին՝ժամը 14.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է նետվել և կիրճից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով կիրճից դուրս է բերվել 1955թ.-ին ծնված Սամվել Մելիքջանյանի դին և հանձնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին:
Մայիսի 10-ին՝ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում, 1970-ական թթ. կառուցված նախկին կեղտաջրերի մաքրման կայանի շենքը, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում մաքրման կայանի շենքի երկաթ-բետոնե պանելը (35սմ հաստությամբ) շրջվել է Վարդենիս քաղաքի բնակիչ,1987թ.-ին ծնված Սասուն Էլոյանի վրա, որը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների ուժերով դին դուրս է բերվել փլատակների տակից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Մայիսի 10-ին՝ժամը 13.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեվան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 35 ՏՏ 005 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Անուշ Ավանյանին (մոտ 50 տարեկան), որը տեղում ստացած վնասվածքներից մահացել է:
«Օրինաց երկիր» կուսակցությունը, պարզվում է, ուզում է ոչ միայն «օրենքի երկիր» կառուցել, այլև պատրաստ է ամեն ինչ անել, որ այդ երկրում տարածքային զարգացումը համաչափ ընթանա:
Կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին կոչ արեց կառավարությանը` ի վերջո կատարել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում ներառված` հանրապետության տարածքային համաչափ զարգացման ծրագրային դրույթը և ապակենտրոնացնել գործադիրի որոշ կառույցներ` դրանք մայրաքաղաքից տեղափոխելով մարզեր:
Մարգարյանը, մասնավորապես, մատնանշեց Դիլիջանը` որպես ֆինանսական գերատեսչության կենտրոնատեղի, իսկ Գյումրին` մշակույթի նախարարության նստավայր:
Գյումրեցի Մարգարյանը հատկապես կենտրոնացավ Գյումրու վրա` մի շարք փաստարկներ բերելով հօգուտ մշակույթի նախարարության տեղափոխման: Մարգարյանը թվարկեց հայ մշակույթի այն բոլոր մեծերին, որոնք ծնունդ են առել Գյումրիում:
Այն, որ Հայաստանում տարածքային համաչափ զարգացման մասին խոսել անհնար է, փաստ է. Հայաստանում շնչողը մայրաքաղաքն է, մարզերը` ծայրահեղ վատ վիճակում են և գործադիրի որոշ կառույցների տեղաբաշխումը, հնարավոր է, որ դրական արդյունք տա: Հովհաննես Մարգարյանի եռանդն ու մարզերը` հատկապես իր ծննդավայրը զարգացնելու ձգտումը գնահատելով հանդերձ, անհնար է չտեսնելու տալ այն իրողությունը, որ կուսակցության պատգամավորը խոսում է նախարարությունների մասին, որոնք դուրս են ՕԵԿ վերահսկողությունից և, չգիտես ինչու, անտեսում է ՕԵԿ քվոտայով կառավարվող կառույցները:
Ստացվում է, որ ՕԵԿ-ի հետ կապ չունեցող նախարարությունները` իրենց բոլոր աշխատողներով պետք է «աքսորվեն», իսկ ՕԵԿ-ական նախարարների ղեկավարած նախարարությունները` գյուղատնտեսությունն ու Արտակարգ իրավիճակներինը, մնան մայրաքաղաքում: Եվ դա այն դեպքում, երբ հիշյալ նախարարությունների տեղափոխման հարցում ավելի քան հիմնավոր փաստարկներ կարելի է գտնել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության յուրաքանչյուր նիստում հավելյալ գումարներ է ստանում պետական բյուջեից, քանի որ Արմեն Երիցյանը որոշել է իրեն տրված նախարարության համար մի ամբողջ «քաղաք» կառուցել` նախարարության տեսքով, երբ շատ ավելի տեղին կլիներ արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու ստիպված նախարարությանը ի սկզբանե տեղակայել «արտակարգ» պայմաններում, ասենք` Աշոցքի լեռներում կամ Սիսիանում, որտեղ նախարարության աշխատակիցները հնարավորություն կունենան «բնական պայմաններում» մարզվելու:
Նույնը կարելի է կազմակերպել նաև գյուղատնտեսության նախարարության պարագայում: Սրա դեպքում գործը կարելի է կազմակերպել շատ ավելի հեշտ` կառույցը տեղակայելով Հայաստանի ամենահետամնաց գյուղում, ամենաանպաշտպան բնակլիմայական պայմաններում և յուրահատուկ քննություն կազմակերպել Սերգո Կարապետյանի համար. եթե նրա մեթոդներն ու աղոթքները կարողանան նախարարության նոր նստավայրում ինչ-որ բան փոխել, ուրեմն կարելի է ասել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իսկապես արժանավոր կադր է գործուղել այստեղ: Եվ գուցե այդ դեպքում կուսակցության անդամը իրավունք կունենա նախարարությունները տեղաբաշխել իր հայեցողությամբ:
Դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր երկու կալանքի հարց էր քննվում: Քիչ առաջ տեղեկացանք, որ դատավորը բավարարել է մաքսանենգության մեջ կասկածվող ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի օգնականին կալանքի վերցնելու ԱԱԾ միջնորդությունը:
Հաջորդը, որ պետք է քններ դատավոր Ավետիսյանը, Կենտրոնականի քննչական բաժնում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդիների նկատմամբ հարուցված խուլիգանության հատկանիշներով քրգործի շրջանակներում միջնորդությունն էր:
Կալանավորե՞ն մայիսի 7-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարանում միջադեպի մասնակից տղաներին, թե այնուամենայնիվ, այլ խափանման միջոց կկիրառվի, քանի որ Աշոտ Գիզիրյանի եղբորորդիներն են, այս պահին պարզ չէ:
Գիզիրյանն ինքը տեղի ունեցածը մանր խուլիգանություն է որակել. «Այն ինչպես ներկայացվել է` կրակոցներ, վիրավորներ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցանկացած մարդ, կապ չունի, թե դա Գիզիրյանի եղբոր տղան է, թե սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա»: Իհարկե, պարոն Գիզիրյանն իրավացի է, սակայն ամբողջ հարցը նրանում է, թե տվյալ արարքը ինչպես կգնահատվի: Այ, այս հարցում է, որ մեր իրավապահները չափազանց սուբյեկտիվ են, կախված խնդրո առարկա օբյեկտից:
Թուրքիայի եւ Հայաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Սերժ Սարգսյանի հետ շփումներից հետո Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենսը հույս ուներ, որ երկրները նոր` հարաբերությունների բարելավման փուլ փուլ կթեւակոխեն: ԵԺԿ նախագահն այդ մասին ասել է այսօր` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշել է, որ հիասթափված է Թուրքիայի պատճառով արգելափակված գործընթացի համար. «Ինչ վերաբերում է Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը, հիշեցնեմ, որ Եվրամիության անդամակցության հիմնական նպատակներից մեկը ոչ միայն տնտեսական չափորոշիչներն են, այլեւ անձանց ազատ տեղաշարժը Եվրամիության ներսում: Դա ամենահիմնական չափորոշիչներից մեկն է Եվրամիության համար»:
Ըստ նրա նորմալ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բարենպաստ ազդեցություն կունենա Թուրքիայի անդամակցության գործընթացում: Մարթենսը հիշեցրել է, որ թեկնածու երկրի անդամակցությունն վերընշված հիմնական չափորոշիչները բավարարելու պայմաններում է կատարվում:
«ՄաՄաՍյու»՝ կանանց վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցկեղի կանխարգելման ու դրա բուժման համար անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի մատչելիության բարձրացման ու դրա ձեռքբերմանն անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար ստեղծված բարեգործական հիմնադրամը շարունակում է իր տասնօրյա ակցիաների շարքը:
Ալի Անսարի, Անահիտ Հայրապետյան, Աննա Հակոբյան, Արփի Ադամյան, Լուսինե Խանդիլյան, Կարեն Մինասյան, Հայկ Բիանջյան, Մհեր Ազատյան, Նազիկ Արմենակյան, Սնեժաննա Ջհանգիրյան, Օկեան:
Այս արվեստագետագետների աշխատանքներն այսօր, ժամը 17.00-ից ներկայացվել են վաճառքի Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում՝ Փավստոս Բուզանդ 1/3:
Օկեանն ասում է. «Ինձ առաջարկել են մասնակցել ցուցահանդեսին, ես միայն ուրախ կլինեմ, եթե աշխատանքներս վաճառվեն, ու դրանով գոնե իմ ներդումն ունենամ մարդու կյանքի փրկության հարցում: Ամեն մարդ պետք է օգնի դիմացինին՝ ինչով կարողանում է: Ես ունեմ միայն իմ աշխատանքները»:
Մասնակիցներից Մհեր Ազատյանն այսպես մեկնաբանեց իր մասնակցությունը. «Եթե հնարավորություն ունենայի ինչ-որ կերպ ռեալ գումարով օգնել, ավելի լավ կլիներ, բայց քանի որ չեմ կարող, ներկայացրել եմ իմ աշխատանքները՝ հուսալով, որ ինչ-որ բան կվաճառվի, ու գոնե մի փոքր կթեթևացնի հոգսերը: Ես ընդհանրապես չեմ սիրում էդ «օգնել» բառը՝ ճիշտն ասած»:
Արփի Ադամյանը, որն իր աշխատանքը ներկայացրել է վաճառքի՝ գնահատելով 350000 դրամ, պարզաբանում է. «Էսքան ժամանակ իմ գործերը ցուցադրվել են, ու երբեք չեմ վաճառել, միայն մի անգամ: Նպատակն է կարևոր, չէ՞ որ սա տեղի է ունենում մի ֆոնդի համար, որը խնդիր ունի գումար հավաքելու: Սա սովորական ցուցահանդես չի, ակցիա է, որը ծառայում է կոնկրետ նպատակի: Ու չեմ կարծում, որ էդ գումարը շատ մեծ է արվեստի գործ առնելու համար, չեմ կարծում, որ որևէ զարմանալի բան կա դրա մեջ, զարմանալի է հակառակը, երբ արվեստի գործը գնահատվում է 5-10 հազար դրամ: Դրա փոխարեն կարելի է ձրի տալ: Իսկ եթե վաճառքն ու գումարը որոշակի բանի պետք է ծառայեն, ապա արժեքը արդարացված է առավել ևս»:
«Իմ հիշելով սա առաջին դեպքն է, քանի որ նախաձեռնությունը կոնկրետ մարդու կյանքը փրկելու համար է, շատերը բերել են իրենց լավագույն աշխատանքները:
Ցուցահանդեսը, որն արտիստական նպատակ չունի, շատ-շատերից ավելի հաջողված եմ համարում»,- ասում է ցուցահանդեսը համակարգող արվեստաբան Սեդա Շեկոյանը:
Երբ մենք հայտնվում ենք մի իրավիճակում, որ մեզ պետք է լինում օգնություն խնդրել՝ շփոթվում ենք, համարում ենք, որ «ուզողություն» կամ մուրացկանություն ենք անում: Բայց երբ այդ օգնությունը մեզ առաջարկում են ամեն կողմից, ով ինչպես կարող է, մենք մեզ մենակ չենք զգում… Իսկ արվեստագետները, որ փող չունեն օգնելու, էս ճանապարհն են ընտրել:
Փրկենք մեկ կնոջ` ձևավորենք բարեգործության մշակույթ:
Հ.Գ. ՆՓԱԿ-ում ցուցահանդես-վաճառքը բաց է մինչև մայիսի 13-ը:
Մայիսի 13-ին, Ավանգարդ ֆոլկ-ակումբում` Պուշկինի 3 ա, 19.00-ին տեղի կունենա «Երաժշտություն հանուն կյանքի» ռոք-փառատոնը, որին կմասնակցեն Tha Bambir, Dogma, Road Movie, Vordan Karmir, Suren Arustamyan Trio Blues Band, Pink City Blues Band, Unknown Artist, An Gordonach խմբերը: Կլինի Red-Bull հյուրասիրություն:
Իսկ 00:00-ից after-party է լինելու DJ Kret-ի և Giorgio Attolli-ի մասնակցությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.