29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքները
Մայիսի 6-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ֆրանսուա Գրոսսո փողոցում հայազգի սպանված «օրենքով գողի»` Էդվարդ Մարգարյանի անվան հետ է կապվում Նիցցայի նախկին հոգևոր հովիվ Տեր Վաչեի գործունեությունը, որն այժմ պաշտոնավարում է Ստրասբուրգում: Ըստ լուրերի միաբանը լայն կապեր է ունեցել Նիցցայի ոչ միայն բիզնեսմենների, այլև քրեական աշխարհի հետ:
Մայր Աթոռից տեղեկացրեցին, որ իրոք հոգևորականը ձերբակալված է եղել նշված սպանության հետ առնչվելու կասկածանքով, սակայն ներկայումս ազատ է արձակվել հանցակցության ապացույցների անբավարարության պատճառով: Չնայած դրան, գործի նախաքննությունը շարունակվում է: Մայր Աթոռից ասացին նաև, որ միջադեպը որևէ կերպ չի կարող խոչնդոտել, որ Տեր հայրը շարունակի պաշտոնավարել Ստրասբուրգում:
News.am –ի փոխանցմամբ, Սպանվածը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Հոկտեմբերյանցի Էդո»: 39-ամյա էդոյի հետ նույն պահին սպանվել է նաեւ քրեական հեղինակություն Աբդուլա Էրզանուկաեւը` «Ավստրիացի Աբդուլա» մականունով:
Նախնական տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել Սուխումիի բնակիչ 40-ամյա Անդո Սարգսյանի տանը: Տանտիրոջ և հյուր եկած Մարգարյանի ու Էրզանուկաեւի միջեւ վեճ է ծագել: Հարեւանները, լսելով աղմուկ եւ կրակոցներ, ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տնից դուրս եկած մի տղամարդու, ով եղել է երկու երեխաների հետ: Ոստիկանական բաժանմունքում ձերբակալված քաղաքացին հայտնել է, որ վեճի ժամանակ նյարդերը տեղի են տվել եւ նա կրակել է իրեն հյուր եկած երկու անձանց վրա:
Մեկ այլ վարկածի համաձայն, Սարգսյանն ի վիճակի չէր լինի միանգամից երկու մարդ սպանել, եւ չի բացառվում, որ «օրենքով գողի» եւ քրեական հեղինակության սպանության հարցում երրորդ անձ է ներգրավված եղել:
Մարգարյանի մարմնից հանվել է 22 մմ-անոց տրամագծով փամփուշտ, սակայն չի պարզվել` արդյոք երկու զոհերն էլ միեւնույն զենքի՞ց են սպանվել, թե` ոչ:
Ըստ տեղեկությունների, սպանված ղազախական ծագմամբ չեչեն գործարար Աբդուլլա Էրզանուկաեւը մի քանի տարի առաջ Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել: Նա ապրել է Նիցցայում, եւ պարբերաբար ճամփորդությունների մեջ է եղել: Նա Ֆրանսիայի չեչենական համայնքում ազդեցիկ դեմք էր համարվում եւ հանդես էր գալիս որպես «հարց լուծող»:
Ինչ վերաբերում է «Հոկտեմբերյանցի Էդոյին», ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա թագադրվել է 1997 թվականին հայ «օրենքով գող» Օգանով եղբայրների երաշխավորությամբ, ովքեր այդ ժամանակ հակասության մեջ էին «Դեդ Հասանի» հետ:
Էդվարդ Մարգարյանը երկար ժամանակ ապրել է Բարսելոնայում: Նա Նիցցա էր եկել` կնոջն ու երեխաներին տեսակցելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, «օրենքով գողը» հին վեճ է ունեցել չեչենական խմբավորումների հետ: Նախանցած տարի Էդոն դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ:
Առաջիկա օրերին Էդվարդ Մարգարյանի դին կտեղափոխվի Հայաստան:
Չորեքշաբթի կայանալիք «Ինտեր» — «Ռոմա» գավաթային կիսաեզրափակիչը, միլանյան ակումբի ավագ Խավիեր Ձանետտիի համար 1000-րդ հանդիպումը կլինի կարիերայի ընթացքում: Ակումբային մակարդակով արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հասցրել է անցկացնել 847 հանդիպում, որոնցից 748-ը հենց ՙԻնտերում՚: Ազգային հավաքականների տարբեր տարիքային թիմերում Ձանետտին մասնակցել է 152 հանդիպման:
Հավելենք, որ իրենց կարիերայի ընթացքում 1000-ից ավել խաղ են անցկացրել նաեւ Պիտեր Շիլտոնը, Ռեյ Կլեմենսը, Պետ Ջենինգսը, Ալան Բոլլը, Դավիդ Սիմենը, Պաուլո Մալդինին, Անդոնի Սուբիզարետան, Ռոբերտո Կառլոսը եւ Տոմի Հատկինսոնը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ դա կարող է լինել նրա վերադարձի քաղաքական հայտը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անգամ չբացառեց, որ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013 թ.-ի նախագահական ընտրություններին:
Քոչարյանը գուցե իսկապես տենչում է Բաղրամյան 26 վերադառնալու մասին ու գուցե նաև դրանով է պայմանավորված պարբերական դարձած նրա հրապարակային ակտիվությունը:
Երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը չի բարեփոխել ժառանգություն ստացած համակարգը, որում գերիշխում են հակադրության ոգին, Քոչարյանի կադրերը: Պատահական չէ, որ հաճախ իշխանության միջանցքներում խոսում են «թույլ» Սարգսյանից` հիշելով «ուժեղ» Քոչարյանի «երանելի» ժամանակները:
Բայց այսքանը բավարար չէ, որպեսզի իրականություն դառնան Քոչարյանի ամբիցիաները:
Գրեթե վստահ եմ, որ նա իշխանություն, անգամ` քաղաքականություն վերադառնալու շանսեր չունի:
Այս վստահությունն ամրապնդվում է հատկապես այս օրերին, երբ իշխանություն-ընդդիմություն երկխոսության ծիլեր են երևում: Մրցակցային միջավայրում Քոչարյանն անելիք չունի, որովհետև նա անտագոնիզմի խորհրդանիշ է: Նրա անունն ասոցացվում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ոճրագործությունների հետ:
Պակաս կարևոր չէ նաև հասարակական կարծիքը: Երկրորդ նախագահը, թերևս, հասարակության կողմից ամենամերժված գործիչն է: Պատահական չէ, որ նույնիսկ այսօրվա ընդդիմությունը քննադատության հիմնական թիրախ դարձնում է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ` հենց Ռոբերտ Քոչարյանին: Այդպիսին է հասարակական պահանջարկը:
Եվ վերջապես կա մի կարևոր հանգամանք, որը կաշկանդում է Քոչարյանին:
Նրա ու իր շրջապատի քաղաքական, բիզնես անվտանգությունը քիչ թե շատ երաշավորված կարող է լինել հենց այս իշխանության օրոք, նրան անվտանգության, անձեռնմխելիության երաշխիքներ կարող է տալ միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Քոչարյանը սա շատ լավ հասկանում է, հասկանում է նաև, որ իր ամբիցիաների առաջին թիրախը, կամա թե ակամա, դառնալու է հենց գործող նախագահը: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ գործողների հեռացման ֆոնին` հենց ինքն է վերադառնալու իշխանության, այն էլ այն պարագայում, երբ մեր քաղաքական համակարգի որոշիչ կենտրոններից մեկը` հրապարակը, նրա անունը լսել չի ուզում, կամ էլ` միանգամայն այլ կարգավիճակում է պատկերացնում նախկին նախագահին:
Ամբողջ աշխարհում հիմա ընթանում է բռնապետներին, ավտորիտարներին մերժելու շարժում: Ավտորիտար հակումներ ունեցող և դրանք չթաքցնող Քոչարյանը դա շատ լավ հասկանում է, և հույս կա, որ այս անգամ իրատես կլինի ու կհամակերպվի «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակին: Մանավանդ որ` այդ կարգավիճակն ամենաանվտանգն է նրա համար:
Հայաստանում հերթական մարդահամարը կանցկացվի 2011 թ. հոկտեմբերի 12 — 21-ը։ Տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Ըստ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանում 10 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարդահամար։ Առաջինն անց է կացվել 2001 թ:
Ազգային վիճակագրական ծառայությունը մշակել է հարցաշար, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մայիսի 11-ի նիստում: Մարդահամարի հարցաշարը, ըստ օրենքի, վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Հարցաշարում, բացի անձնական տվյալներից, ներառված են հարցեր. Մասնավորապես. համակարգչի կամ ինտերնետի առկայությունը, արտերկրից դրամական միջոցների ստացումը, զուգարանի առկայությունը (անգամ տեսակը), լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը եւ այլն:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսպես է մեկնաբանել Ուսամա բեն Լադենի սպանությունը. «Ցանկացած ահաբեկչի սպանությունը, այդ թվում և՝ Ուսամա բեն Լադենի, ուղղակիորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգությանը, քանի որ «Ալ Ղաիդան» շարունակում է իր գրոհայիններին մեր երկրի տարածք ուղարկել»:
Ըստ Մեդվեդևի հայտարարության՝ Ռուսաստանի ուժային կառույցներն անդադրում պայքար են մղում գրոհայինների դեմ:
Երեկ դատավոր Ավետիսյանը բավարարել է միջնորդությունը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդիների նկատմամբ,որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարանում միջադեպի մասնակից տղաների կատարածը Գիզիրյանը մանր խուլիգանություն է որակել. «Այն ինչպես ներկայացվել է` կրակոցներ, վիրավորներ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցանկացած մարդ, կապ չունի, թե դա Գիզիրյանի եղբոր տղան է, թե սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա»:
Ֆեյսբուքում ինչեր ասես որ չես տեսնի՝ խմբեր, նախաձեռնություններ, միջոցառումներ, հիմա էլ՝ հարցեր կարող ես տալ ում ուզում ես. Ահարոն Ադիբեկյանը հանգստի պիտի գնա, անելիք չունի: Մի խոսքով՝ ֆեյսբուքահայերին կարիք չկա պատմելու՝ ինչ կա-չկա տարածքում: Իսկ ով ծանոթ չի, ուղղակի ասեմ, որ դա մի վիրտուալ տարածք է, որտեղ կարող ես վիրտուալ անել ամեն ինչ, ինչն առնչվում է ինֆորմացիայի տարածմանը, շփմանը, քարոզին, գովազդին, սոցհարցումներին, նույնիսկ՝ գաղափարախոսության ձևավորմանը: Ֆեյսբուքը խայտաբղետ է և Հայաստանում օգտագործվում է հայավարի, այսինքն՝ քամվում է նրանից ինչքան հնարավոր է շատ: Ու կոմերցիոն, մշակութային, քաղաքական, քաղաքացիական ու մարդասիրական նախաձեռնությունների խաչուղիներում երեկ հանդիպեցի մի միջոցառման, որը սիրային ոլորտից էր:
«ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԱԾ ԱՂՋԿԱՆ…
Այսօր երթուղայինում տեսել եմ ՆՐԱՆ ու շատ եմ հավանել: Մի քիչ էշ եմ եղել ու մի քիչ էլ հարմար չէր… Չեմ ծանոթացել…
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՕԳՆԵՔ ԳՏՆԵԼ ԻՐԵՆ:
Ես իրեն տեսել եմ «55» համարի երթուղայինում, 19:45-ի սահմաններում (մայիսի 7-ին): Նա ուներ գեղեցիկ կապույտ աչքեր….
…Երբ երթուղայինից դուրս էի գալիս… Դուռը մոռացա փակել` ուղեղս ու հոգիս դեռ մնացել էին ԻՐ հետ…
…Խնդրում եմ, տարածեք այս «Event»-ը… գուցեև նա տեսնի… գուցե պատասխանի… գուցե տեսնի, բայց համարի, որ հիմարություն եմ անում… բայց ես ՀՈՒՍՈՎ եմ… որ կտեսնի ու կարձագանքի…
Ամեն դեպքում` ՇԱ՜Տ ԿՈՒԶԵԻ ԻՐ ՀԵՏ ՆՈՐԻՑ ՀԱՆԴԻՊԵԼ: Անչափ շնորհակալ կլինեմ բոլորից, ով ինչ-որ կերպ կօգնի Ինձ ԻՐԵՆ գտնելու հարցում», — գրել էր «Օգնեք գտնել» օգտատերը՝ ընկերոջից խնդրելով նրա կոմերցիոն հաշիվը: Սա, իհարկե, ֆեյսբուքահայերի աչքից չէր կարող վրիպել, քանի որ բոլորն էլ վառված են ֆեյսբուքյան զանազան կոմերցիոն «event»-ներից, ու մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ հավատացողներ ու քմծիծաղ տվողներ, յանի՝ «գիտենք, ախպեր ջան, մենք էդ խաղերը վաղուց խաղացել անցել ենք»: Ես հավատացողներից եմ, քանի որ ուզում եմ մարդկանց մեջ տեսնել լավը, ու մինչև հակառակի մեջ չեմ համոզվում՝ գերադասում եմ վստահել:
Մանավանդ, տրամաբանորեն ի՞նչ կարող է անել այդ տղան, ո՞նց կարող է օգտագործել էդ ամենը, «event»-ը եթե շատ մասնակից ունի, այլևս թույլ չի տալիս նամակներ գրել «բիրիքով», ինչի համար սովորաբար բացվում են խմբերն ու «event»-ները: Մի խոսքով, ես հավատում եմ էդ տղային: Երեկ գիշեր զրուցեցի նրա հետ իր իրական անուն ազգանունով էջից, համոզվեցի որ իրական տղա է ու իրական աղջկա է փնտրում, մի քանի խորհուրդ տվեցի նրան ու խոստացա պատմել իր մասին:
— Ինչի՞ չես ներկայանում քո իսկական անունով, նկարով, ինչի՞ ես մտածում, որ էդ աղջիկը, առանց քո նկարը տեսնելու, կարող է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, և ինչ տղա է փնտրում իրեն: Եթե բացահայտվես, պարզ լինես, ավելի հեշտ կգտնես:
— Եթե բացահայտվեմ, հաստատ կսկսեն շատերը գրել՝ պատեհ-անպատեհ… Վստահ եմ… Չեմ ուզում այդպես լինի… Ամեն դեպքում ամեն ինչ զարգացման փուլում է… Եթե այս կերպ չստացվի, կանցնեմ այլ մեթոդների
— Բայց ինչի՞ չես ուզում նկարդ դնել, վախենում ես՝ ձեռ առնե՞ն:
— Իրականում ինձ լրիվ այլ տեղերից… լրիվ այլ կերպ են ճանաչում… Ես ունեմ այլ աշխատանք… Հաստատ խնդիրներ է առաջացնելու… Ես վստահ եմ…
— Բայց աղջիկը կարող է վիրտուալ տարածքում չի բնակվում, դրա մասին մտածե՞լ ես, ո՞նց կիմանա էս ամենի մասին էդ դեպքում: Լավ չի՞ լինի, որ երթուղայինում հայտարարություն կպցնես կամ կանգնես սպասես էդ նույն կանգառում:
— Դե, եթե տարածվի Ֆեյսբուքում, երևի այնպես կլինի, որ արդյունքում լուրերով էլ կտարածվի, «event»-ի մասին այնքան կխոսեն, որ անկախ ամեն ինչից՝ այդ լուրը կհասնի նրա ականջին: Իսկ երթուղայիններում… մտածել եմ իհարկե, ուզում եմ հայտարարությունը կպցնել այսպես. «Եթե Դու ունես կապույտ աչքեր, եթե Դու օգտվում ես այս երթուղուց, և եթե Դու օգտվել ես այս երթուղուց մայիսի 7-ին, ապա գրանցվիր Facebook-ում` այնտեղ Քեզ սպասում են»:
— Ավելի լավ է հեռախոսահամար թող: Բա որ գտնես, ու պարզվի, որ ինքը սիրած ունի, ի՞նչ կանես:
— Դե ոչինչ.. Եթե սիրած ունի… Փոխադարձ սեր է, և երջանիկ են, ես չեմ խառնվի…
— Իսկ էդ աղջիկը քեզ նայե՞լ է, դու զգացե՞լ ես ինչ-որ բան իր կողմից:
— Ինքը ինձ էր թաքուն նայում, ես՝ իրեն… Ես վստահ եմ, եթե ինքը տեսնի, իմանա, որ իրեն ման եմ գալիս, մի ձևով կկապվի, հաստատ կարձագանքի… Ես կուզեի պարզապես՝ հնարավորինս մեծ մասշտաբով տարածել էլեկտրոնային դաշտում..
Շատ գեղեցիկ պատմություն է… Ուզում եմ էս տղան Ֆեյսբուքով գտնի աղջկան, հավանեն իրար, ուզում եմ գոնե մի ֆեյսբուքյան նախաձեռնություն տեղափոխվի ռեալ կյանք, դառնա իրականություն, ուզում եմ լինի այնպես՝ ոնց ուզում է իմ աղջկա տարիքի էս տղան:
«Ապրեք բոլորդ, ով ինձ աջակցում է… Եթե բանը հասնի դրան, բոլոր «Event»-ի մասնակիցներդ հրավիրված կլինեք հարսանիքի… ու թող սա լինի միակ գովազդը…», խոստանում է տղան:
Ասեմ, որ նրան աջակցում է 965 ֆեսյբուքահայ:
Մայիսի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ:
Հանդիպման սկզբում Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը նշել է, որ թեև եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: Այս համատեքստում հիշատակվել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյուքները չեն ընդունվել և ընդունվում ՀԱԿ-ի և հասարակության կողմից:
Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիների համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարների բիզնեսի վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո և, փաստորեն, անտեսվեցին Եվրոպայի կողմից:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը և երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շյոնը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:
«Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության Արաբական թերակղզու «մասնաճյուղի» ղեկավար Նասեր ալ Վահիշին հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո ԱՄՆ-ն պետք է վատագույն դեպքերի սպասի:
Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այդ պատմությունը դեռևս չի ավարտվել, և ամերիկացիներին կործանարար ու սարսափելի իրադարձություններ են սպասվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.