29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մայիսի 11-ին, դատարանը բավարարել է Ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացրած բոլոր պահանջները: Նրանք վերականգնվել են աշխատանքում, իսկ համալսարանին պարտավորեցրել է վճարել դասախոսներին հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, և արձակուրդայինների համար յուրաքանչյուրին` միջինը 4մլն 200 հազար դրամ առանց հարկերի, տուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին դատական կարգով աշխատանքի վերականգնված դասախոսները։
Դասախոսները պատմեցին, որ հեռացված 29 դասախոսներից 13-ն է միայն դիմել դատարան: «2010թ. Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ստացել են 4 ծանուցում. առաջինը տեղեկացնում էր, որ իրենց պայմանագրի ժամկետը մայիսին լրանում է, իսկ հետագա համագործակցությունը կքննարկվի, երկրորդը մի քանի օր անց հաղորդում էր, որ համալսարանը համագործակցությունն այլևս չի ցանկանում շարունակել, ևս մեկ ծանուցում` թե հուլիսի 1-ից արձակուրդ են տրամադրում դասախոսներին, և օգոստոսի 2-ից ազատում են աշխատանքից՝ 48 օր արձակուրդ տրամադրելու հիմնավորմամբ։ Ոչ մի երկրի մաթեմատիկայով հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ը 48 օր չի կարող լինել»,- պատմեց դասախոս Մարատ Ատովմյանը։
«Համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեքը զլացել էր թերթել Հայաստանի օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող են լինել առավելագույնս անհիմն»,- ասաց Գայանե Հակոբյանը:
Դասախոսներին հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում նրանց պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն դատարանում այդ մասին չի խոսվել։ «Պարզապես նշել էին, որ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են, և որոշել են այլևս չշարունակել համագործակցությունը»,- ասաց Հակոբյանը։
Հանդիպմանը դասախոսները ներկայացրեցին այն վիճակը, որ ներկայումս տիրում է համալսարանում. Այստեղ կրճատվել են դասաժամերն ու առարկաները, կրճատվել է պրակտիկայի ուղարկվող ուսանողների թիվը, կրճատել են դասապրոցեսներն ու գործնական աշխատանքները, ֆրանսերեն լեզվի գործնական խմբերը 15 հոգանոցից դարձրել են 30, ինչի պատճառով ուսանողները դիմում են անհատական պարապմունքների համար։ էապես տուժում է համալսարանական կրթության որակը և վարկը, և այդ պայմաններում ուղղակի անհրաժեշտ է, որ ղեկավարությունը փոխի իր ռազմավարությունը կամ փոխվի ղեկավարությանը:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբիայի պետական հեռուստատեսությունը վերջապես «ցուցադրել է» երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին, որին «կորցրել էին» որդու և երեք թոռների սպանությունից հետո:
Տեսագրության մեջ սև հագուստով և արևային ակնոցով Լիբիայի առաջնորդը, Տրիպոլիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, հանդիպում է տեղական ցեղախմբերի առաջնորդներին։
CNN-ի տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ավիացիան մայիսի 12-ի առավոտյան կրկին ռմբակոծել է Քադաֆիի նստավայրը։ Լիբիայի իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը:
Մայիսի 11-ին Իսպանիայի հարավարևելյան շրջաններում տեղի է ունեցել 2 երկրաշարժ, մահացել է առնվազն 10 մարդ: Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդման, երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5.1-5.3 բալ: Նման ուժգնությամբ երկրաշարժ վերջին անգամ Իսպանիայում գրանցվել էր 50 տարի առաջ:
Երկրաշարժի հետևանքով ամենաշատը տուժել է Լորկա քաղաքը: Այնտեղ բազմաթիվ շենքեր են փլուզվել:
Ոստիկանները փակել են քաղաքի պատմական կենտրոնը: Իսպանիայի իշխանությունները զոհերի և վիրավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդել:
Ի դեպ, երեկ Իտալիայի մայրաքաղաքը լքել էին հազարավոր մարդիկ, քանի որ տասնյակ տարիներ առաջ ինքնուս սեյսմոլոգ Ռաֆայել Բենդանդին 2011 թ. մայիսի 11-ին հզոր երկրաշարժ էր «կանխագուշակել» Հռոմում: Բազմաթիվ իտալացիներ հավատում էին նրա «կանխատեսումներին», քանի որ 1976 թ. Վենետիկում տեղի ունեցած երկրաշարժը նույնպես նա էր «կանխագուշակել»: Փաստորեն այս անգամ Բենդանդին «մի քիչ» սխալվել էր՝ երկրաշարժը հարևան պետությունում տեղի ունեցավ:
— Պարո´ն վարչապետ, վերջին շրջանում հաճախացել են վիրտուալ շփումները Ձեր և Ազգային ժողովի նախագահի միջև, Դուք իրար հետ արդեն ֆեյսբուքով եք հաղորդակցվում, իրար հարցեր տալիս, պատասխանում:
— Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Ձեր հարցը վկայում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն տարածում են ստանում: Ես անմիջական շփումներ եմ ունենում քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին և սա կարծում եմ` ժամանակակից աշխարհի կարևորագույն գործոններից մեկն է: Դրա մասին են վկայում նաև թվերը. 2010թ. ինտերնետ օգտագործողների քանակը Հայաստանում կրկնապատկվել է: 175 հազար ինտերնետ օգտգաործող ունենք 2010թ. արդյունքներով, իսկ այս տարի կանխատեսում ենք, որ 300 հազարը կանցնի: Եվ այդ առումով, կարծում եմ, ոչ մի տարօրինակ բան չկա, որ Ազգային ժողովի նախագահն էլ այդպիսի գործիք ունենա Ձեզ հետ շփվելու:
— Հիմա չեք պատասխանի՞ Հովիկ Աբրահամյանինն, որ ասել էր` հուսով եմ, որ նեղացած չի: Հիմա նեղացած ե՞ք, թե՞ չէ:
— Կարծում եմ, որ ճիշտ չի, երբ լրատվական միջոցները փորձում են նման հարցերով անձնավորված ինչ-որ երանգներ տան այն խնդիրներին, որոնք գտնվում են մեր քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
ՀՀ Վարչապետին տրվելիք հարցերը բազմաթիվ են, ինչքան էլ նա հանգիստ պատասխանում է, գրեթե բան չավելացնելով արդեն ասվածին, դրանք գնալով ավելի ու ավելի առարկայական են դառնում, քանի որ կառավարության ղեկավարի խոստացած լուծումները կամ չեն բավարարում հանրությանը, կամ` էլ ավելի են խճճում իրավիճակը, նոր հարցեր առաջացնելով.
— Պարո´ն վարչապետ, վերջին արտահերթում քվորումի բացակայության պատճառով Հանրային ծառայության մասին օրենքը չքվեարկվեց: Ըստ այդ օրենքի, 500 բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք պետք է պարտադիր հայտարարագրեին իրենց ունեցվածքը: Դուք այդտեղ միտում ե՞ք տեսնում, թե՞ դա էդպես ստացվեց քվորումի պատճառով:
— Մենք ուշադիր հետևում ենք այդ օրենսդրական նախաձեռնության հետ կապված զարգացվումներին: Հետևում ենք ինչպիսի քննարկումներ են անցկացվում հանձնաժողովներում, ինչպիսի կարծիքներ են հայտնվում, հնչում են նաև կարծիքներ, որոնք դեմ են այս օրենքի ընդունմանը` բերելով իրենց փաստարկները: Այսինքն, մենք տեսնում ենք, որ դա քաղաքական դիրքորոշում է այս օրենքի նախագծի հետ կապված:
— Միտումնավոր, թե՞
— Բնականաբար, եթե մարդիկ հայտարարում են, թե իրենք դեմ են այս օրենքի ընդունմանը, բնականաբար, դա արտահայտում է իրենց հստակ դիրքորոշումը:
— Պարո´ն վարչապետ, ըստ Ձեզ մեր երկրում հարկային բեռը բիզնեսի ո՞ր հատվածի վրա է:
— Կարևոր հանձնարարական է տրված Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի տվյալների բազան, որն այսօր առկա է Պետեկամուտների կոմիտեում հասանելի լինի նաև ֆինանսների նախարարության համար, որը կկարողանա նաև առարկայական վերլուծություններ իրականացնել, թե ինչպես է ՀՀ-ում բաշխված հարկային բեռը` խոշոր, միջին բիզնեսի առումով: Մեր քաղաքականության հիմքում ընկած է այն սկզբունքը, որ մենք էապես պետք է թեթևացնենք հարկային բեռը առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի համար, որովհետև մեր հասարակության շարժիչ ուժը մենք դիտարկում ենք միջին խավը և դա նպաստելու է միջին խավի ձևավորմանը:
— Գազի գնի վերաբերյալ, կթանկանա, թե՞ ոչ:
-Մենք 32 դրամով նվազեցրել ենք գազի գինը և այս քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ:
— Ներքին սպառողների մասին է խոսքը: Վերջնական սպառողների համար չի թանկանալու: Իսկ ներմուծվող գազի գինը թանկանալու է՞, թե՞ չէ:
— Այդ հարցի պատասխանը Ձեզ նույնպես տրված է, որ բանակցությունները կավարտենք, կիմանանք:
— Պ-ն վարչապետ, Հազարամյակի մարտահրավերներ գրասենյակի տնօրենի այցի ընթացքում ինչ-որ մեզ համար անտեսանելի, լավատեսական, ինչ-որ հեռանկարային երանգներ հնչեցի՞ն,այլապես ինչու՞ էր նա եկել հասել Հայաստան:
— Այո, բավականին դրական գնահականաներ հնչեցին Յոհանեսի կողմից, որը այսօր Հազարամյակի մարտահրավերների գրասենյակի տնօրենն է Վաշինգտոնում: Շատ կարևոր այց էր դա նաև քաղաքական առումով, քանի որ դուք տեղյակ եք, որ ծրագիրը մտել է իր ավարտական փուլ և մենք մինչև այս տարվա վերջը պետք է ամբողջությամբ ավարտենք մեր աշխատանքները և շուրջ 170 մլն դոլարի աշխատանքներ պետք է հասցնենք իրենց տրամաբանական ավարտին և մեծ ծավալը դա ոռոգման համակարգին վերաբերվող աշխատանքներն են: Եվ բնականաբար, մենք նաև խոսում էինք ապագա համագործակցության վերաբերյալ և դրա համար կան հստակ չափանիշներ, պայմանավորվածություններ, թե ինչ քայլեր մենք պետք է համատեղ ձեռնարկենք, որպեսզի հաջորդ տարի կարողանանք սկսել նրանց հետ երկխոսությունը նոր ծրագրի վերաբերյալ:
— Այսինքն հույս կա՞, սպասելիքնե՞րը:
— Մեր սպասելիքները լավատեսական են:
Լուսինե Կեսոյան
Հարցը, որին ՀՀ վարչապետը պատասխանեց իբրև Հանրապետական կուսակցության լիդեր վերաբերվում էր ՀՀԿ-ի անդամակցությանը եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, որի համար իշխող կուսակցությունը հայտ է ներկայացրել.
— Պ-ն վարչապետ, երեկ դուք հանդիպել եք Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավարի հետ: Ես կուզեի իմանալ, ի՞նչ հայտարարի եք եկել, ինչ-որ չափորոշիչներ առաջադրվել են ձեզ, քանի որ ՀՀԿ—ն հայտ է ներկայացրել անդամակցել այս կուսակցությանը:
— Երեկ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Մարտենսի հետ մենք հնարավորություն ունեցանք մեր մեսիջները Ձեզ համար պատրաստված ուղղել զանգվածային լրատվական միջոցներին և մեր քաղաքացիներին: Այդ մեսիջը հետևյալն էր` որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավարը դրական է գնահատում այն ծրագրերը և ռեֆորմները, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և թվարկեց հիմնական այդ ռեֆորմները, որոնք ըստ իրենց կարևոր նշանակություն ունեն նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության սկզբունքների տեսակետից և նա դրական այդ միտումները տեսնելով հայտարարեց, որ նրանք քննարկում են Հայաստանի Հանրապետության Հանրապետական կուսակցության հայտը` անդամակցելու Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը և աշնանը կլինի մի պատվիրակություն Հայաստանում` կուսակցության կողմից գործուղված, որը մեզ հետ միասին կքննարկի բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են այդ նախապատրաստական աշխատանքների հետ` անդամակցության վերաբերյալ, որպեսզի նաև տարվա վերջում Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընդհանուր հավաքի ժամանակ այս հարցը ընդգրկվի օրակարգում:
Լուսինե Կեսոյան
Երեկվա հարցազրույցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ ասաց, որ իր կառավարման շրջանը շատ ավելի արդյունավետ էր պետության տնտեսության կառավարման առումով: Տնտեսության վիճակի թիվ մեկ պատասխանատու վարչապետը վատ չի՞ զգում արդյոք նման գնահատականներից, երբ բացեիբաց ասում են, որ վատ եք աշխատում, որ ժողովրդի մասին չեք մտածում, որ գնալով ժողովրդի վիճակը վատանում է:
Վարչապետը այս հարցին պատասխանեց բացառիկ հավասարակշռված, անգամ հոնքը չշարժեց և հասկացվեց, որ վարչապետի համար միևնույն է, թե ով ինչ կասի իր կառավարման մասին, կամ ինչ գնահատական կտա:
— Պ—ն վարչապետ, երեկ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ իրեն չեն մոռանում, քանի որ իր կառավարման շրջանը որակապես շատ ավելի լավն էր և մարդիկ համեմատություն են անում և տեսնում, որ կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել: Դա ուղղված էր Ձեզ` այսինքն վարչապետին` որպես վատ կառավարողի, թե՞ իր փոխանորդին` կոնկրետ նախագահին: Եվ համամի՞տ եք, որ ճգնաժամը չի ազդել այսօրվա սոցիալական վատ վիճակի վրա: Դրա պատճառը օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ գործոններն են:
— Դրա համար ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից:
— Դու՞ք ինչպես կմեկնաբանեք:
— Իմ պատասխանը հստակ էր` ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Ուզու՞մ եք երրորդ անգամ կրկնեմ:
— Պարոն վարչապե´տ, Ռոբերտ Քոչարյանը նաև ասել էր, որ Մարտի 1-ի պատասխանատովւթյունը կրում է ոչ միայն ինքը, այլև այդ ժամանակվա գործող վարչապետը և Ազգային ժողովը: Դուք դա՞ ինչպես եք գնահատում:
— Ես հատուկ Ձեզ համար երրորդ անգամ կրկնում եմ` ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից:
— Պարո´ն վարչապետ, ձեռնպահ եք մնում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը վտանգավո՞ր անձնավորություն է, որովհետև սովորաբար խուսափում են նրա ասածները մեկնաբանելուց, որովհետև Դու՞ք էլ եք զգուշանում Քոչարյանից:
— Ասեմ Ձեզ սիրելիներս, հանգիստ, ես ասեցի, որ ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից, որովհետև դուք յուրովի եք ներկայացնում հանրապետության երկրորդ նախագահի հայտարարությունը: Չորրորդ անգամ եմ ասում` ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից: Իրավունք ունե՞մ, խի՞ եք բռնանում իմ իրավունքների վրա:
Այսօր Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձեց պատասխանել մի շարք հարցերի, որոնք հուզում են և, ընդիմությանը և, իշխանությանը.
— Պարո´ն Սարգսյան, կարող եք ասել` ընդդիմության ներկայացուցիչները մինչև մայիսի 28-ը ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ, քանի որ Սերժ Սարգսյանը հանձնարարական էր տվել ձեր կաբինետի արդարադատության նախարարին` առաջարկներ անել: Համաներում հնարավո՞ր է:
— Չեմ կարող ասել:
— Իսկ իշխանություն-ընդդիմություն երկխոսությանն ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում:
— Ես կարծում եմ, որ ընդդիմության հետ երկխոսությունը եղել է մշտապես և եղել է հրապարակային: Ես դրան վերաբերվում եմ շատ դրական: Ավելին, 3 տարի անընդմեջ մենք հայտարարել ենք դրա մասին, որ այդ երկխոսությունը խիստ անհրաժեշտ է, մենք հրավիրել ենք ընդդիմությանը համագործակցության, մասնավորապես հիշում եք` մենք ձևավորում էինք կառույցներ, որտեղ ընդդիմության մասնակցությունը մեր կարծիքով խիստ անհրաժեշտ է, մասնավորապես, հակակոռուպցիոն հանձնաժողովի մոնիթորինգի խմբում, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն ունենա մոնիթորինգի ենթարկել այն միջոցառումները, որ պետությունը ծրագրավորում է, հաստատում է և իրականացնում է: Եվ այդ տեսակետից մենք մշտապես եղել ենք բաց և մեր երկխոսությունը եղել է հրապարակային, Դուք էլ հնարավորություն եք ունեցել հետևել այդ երկխոսությանը:
— Բայց Ձեր հրաժարակա՞նն են պահանջում, պարո´ն Սարգսյան, Դուք դրական եք դրան վերաբերվու՞մ:
— Բայց Դուք աշխարհում գիտե՞ք մի ընդդիմություն, որը չպահանջի իշխանությունների հրաժարականը, չձգտի դրան:
— Չէ, բայց այնուամենայնիվ, Դուք պատրա՞ստ եք հեռանալ:
— Համարում եմ, որ դա շատ դրական է:
— Որ Դուք հեռանա՞ք` դա է՞ դրական:
— Որ օպոզիցիան այդ հնարավորությունը ունի` իր կարծիքը հայտնել և դուք էլ հնարավորություն ունեք զանգվածային լրատվական միջոցների շնորհիվ ընդդիմության ձայնը հասցնել մեր քաղաքացիներին: Դա շատ նորմալ եմ համարում և հորդորում եմ Ձեզ, որ Դուք հանգիստ ընդունեք նման գաղափարները, որովհետև դա քաղաքակիրթ երկրներին բնորոշ պայքարի ձև է:
— Նախորդ անգամ դուք Անդրանիկ Մարգարյանի օրինակը բերեցիք, արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք վճռական եք ցմահ վարչապետություն ստանձնելու:
— Ձեր հարցը իր մեջ վատ երանգներ ա պարունակում:
— Պ-ն վարչապետ, ընդդիմության և իշխանության երկխոսության արդյունքը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրոթյուններն են լինելու: Մեր երկրում հնարավոր համարու՞մ եք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և քանի որ Դուք հանրապետականի ներկայացուցիչ եք, իշխանությունը պատրաստվու՞մ է արտահերթ ընտրությունների:
— Մենք շատ ընդգծված հարգալից վերաբերմունք ենք դրսևորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետև դա իրենց իրավունքն է և դա իրենք ներկայացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո: Ես դա իրատեսական չեմ համարում և իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների, որովհետև դրա համար չկան հիմքեր:
Լուսինե Կեսոյան
Գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսական ոլորտը վերակենդանացնելու համար նախագահի անմիջական հանձնարարականով գյուղացիներին պետք է տրվեին ցածր տոկոսադրույքներով վարկեր: Ցանքի շրջանը շոտով կավարտվի, սակայն վարկեր այդպես էլ չեն տրամադրվում: Տեղյակ է վարչապետն արդյո՞ք:
— Պարո´ն վարչապետ, հարցը վերաբերում է գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրվող վարկերին: Դուք տեղյա՞կ եք, որ վարկեր չեն տրամադրվում գյուղացիներին և, ընդհանրապես, երբ Ձեր կաբինետում ծրագրեր են, նախագծվում դրանց իրականացման մեխանիզմները մշակվու՞մ են մինչև հայտարարելը: Որովհետև դիցուք այս դեպքում, մտահղացումը շատ լավն է, ծրագիրը ևս, բայց փաստորեն իրագործել այդ Ձեր կաբինետին այդպես էլ չի հաջողվում, քանի որ գյուղացիներին վարկեր չեն տրամադրվում:
— Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից
— Բայց Արդշինիինվեստում ասում են, թե վարկեր չեն տրամադրում:
— Արդշինինվեստը հայտեր ա հավաքագրել, չի տրամադրել, և մոտակա շաբաթվա ընթացքում կմիանա վարկավորման գործընթացին, որը մինչև հիմա չէր մասնակցում վարկավորմանը:
-Իսկ ուշ չէ՞ պարոն վարչապետ:
Լռություն…
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի գլխավոր դերակատարը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Խորհրդարանական քննարկումնները հիմնականում նրա ղեկավարած գերատեսչությանն էին առնչվում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Քրեական օրենսգրքի «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հասարակական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Արդարադատության նախարարը նախ հայտարարեց, թե էթիկայի հանձնաժողովը հստակ հակակոռուպցիոն ռազմավարություն ունի, սակայն այդ պնդումը չփարատեց պատգամավորների տարակուսանքը, թե ինչպես է վերահսկվելու, որ թանկարժեք նվերներ չտան, Թովմասյանի նշած, մոտ 600 բարձրաստիճան անձանց՝ նախագահին, ԱԺ նախագահին ու պատգամավորներին, վարչապետին, դատավորներին, Կենտրոնական բանկի նախագահին և այլոց: Ո՞վ է ստուգելու, ասենք, նախագահին կամ վարչապետին տրվող նվերները՝ հարցնում էին նրանք:
Փաստաթուղթը նաև նախատեսում է պարտադիր կերպով կարգավորել բարձրաստիճան անձանց ու պատգամավորների, նաև նրանց հարազատների ունեցվածքի և հարկման կարգը: Սա ևս քննարկման առարկա դարձավ. պատգամավորները զարմացած ու զայրացած հարցնում էին միմյանց, թե ինչու պիտի իրենց ազգականները հայտարարագրեն սեփական եկամուտները:
Փաթեթով նախատեսվում է նաև էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կարգավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների փոխհարաբերությունները:
Քննարկման ներկայացվեց նաև «Քաղաքացիական ակտերի կացության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
Նախարարն ասաց, որ կառավարության և ՀՀ նախագահի նախաձեռնության շրջանակներում հանձնարարվել է հեշտացնել քաղաքացիների շփումը մի շարք կառույցների հետ:
Նախատեսված է ավելի մատչելի դարձնել ամուսնության գրանցումը՝ ժամանակի առումով: Սակայն այս դեպքում էլ մի շարք վիճելի խնդիրներ կան: Նախարարը արագ կողմնորոշման կողմնակից է՝ ինչպես ԱՄՆ-ում է. «Երբ փորձում ենք այս ամենի պատճառներն ուսումնասիրել, գնում ենք խորհրդային ժամանակաշրջան և հասկանում, որ այդ ժամանակը տրվում էր իրենց որոշումները ծանրութեթև անելու համար, իսկ երբ ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի փորձը, տեսնում ենք, որ այնտեղ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպե»: Այս օրենքի փոփոխությամբ նախարարն առաջարկում է Հայաստանում ամուսնության գրանցումը սահմանել 7 օր, իսկ եթե արխիվը թվայնացվի, այդ ժամանակն էլ ավելի կկրճատվի: Ըստ նախարարի, ամուսնությունն ավելի արագ գրանցելու համար հարգելի պատճառ կարող է համարվել, եթե զույգերը երեխա ունեն, կինը հղի է, տղան զորակոչիկ է, զինված ուժերում է ծառայում: Հավելվել է նաև ծանր հիվանդությունը: Եկեղեցին էլ առաջարկել է, որ ցանկության դեպքում ամուսնությունը գրանցվի եկեղեցական արարողակարգով:
Առանձնակի խնդիր է, երբ քաղաքացիներից մեկն օտարերկրացի է. ամուսնության գրանցումն այժմ տևում է 1-3 ամիս, սակայն հաճախ՝ երկար սպասել չցանկացող զույգը փնտրում է այլ ուղիներ: Տեղյակ է նախարարը, թե ոչ, բայց իր ղեկավարած կառույցի նշյալ բաժնում հստակ գումարի չափ է սահմանված, ըստ որի՝ ամուսնացող զույգը մուծում է երկար չսպասելու համար:
Չեն մոռացել նաև մարզային բնակչությանը. եթե քաղաքացին մարզից է և բնակվում է մայրաքաղաքում, պարտավորված չի լինի իր ամուսնությունը գրանցել մարզում կամ համապատասխան թղթեր ներկայացնել մարզից: Այդ ամենը նա կարող է գլուխ բերել Երևանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.