29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Լավ է, որ Ղարաբաղում ապրել ցանկացողների թիվը մեծանում է։ Պետությունը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի ղրղըզստանաբնակ համշենահայերին և այս հարցում օգնի նրանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Հայ դատ»-ի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը`ողջունելով Ղրղըզստանից ԼՂՀ տեղափոխվելու և այնտեղ բնակություն հաստատելու ցանկություն հայտնած համշենահայերի որոշումը:
Սակայն, դաշնակցական գործչի կարծիքով, նրանց առջև կրոնափոխ լինելու և քրիստոնեություն ընդունելու պայման պետք է դրվի։ Հարցին, թե արդյոք ԼՂՀ անվտանգությունը չե՞ն վտանգի մահմեդական համշենահայերի 200 ընտանիքները, Մանոյանը պատասխանեց, որ նման բան չի լինի, եթե ժամանակի ընթացքում այդ մարդիկ հավատափոխ լինեն և վերադառնան իրենց քրիստոնեական արմատներին։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ղրղըզստանցի համշենահայերի բնակություն հաստատելու որոշման մասին հայտարարել էր Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը, որն այդ ծրագրի մշակման նպատակով ժամանել է Հայաստան: Նա Հայաստանից մեկնելու է Արցախ, որպեսզի համշենահայ 200 ընտանիքների բնակության համար հարմար վայր ընտրի։
Նկատենք, որ դեռևս 1984 թվականին որոշվել էր քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից և Աբխազիայից, մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխել, սակայն Սպիտակի երկրաշարժի պատճառով այս մտադրությունն իրականացնել չհաջողվեց։
Ըստ Reuters գործակալության տեղեկությունների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արգելել է ռազմական ուժերին՝ կրակել ցուցարարների ուղղությամբ:
Ցուցարարներից մեկն ասել է գործակալությանը, որ այդ որոշման մասին Ասադը խոսել է իր խորհրդականներից մեկի` Բութայնա Շաաբանի հետ:
Այսօր Սիրիայում կրկին լայնածավալ բողոքի ցույցեր են սպասվում:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի ընթացքում Սիրիայում առնվազն 700 ցուցարար է սպանվել, զոհվել են ավելի քան 100 ոստիկան և զինվորական: Ցուցարարների տվյալներով՝ հազարավոր մարդիկ անհետ կորել են:
Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի հրապարակում նրա ձիարձան — հուշարձանի տեղադրման եւ Երեւանի Աբովյան փողոցում Առնո Բաբաջանյան համերգասրահի հարեւանությամբ հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանի տեղադրման առաջարկները: (Հայհամերգի շենքը կառուցվել է բարերարի միջոցներով:)
Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Կարծիքները տարաբնույթ են եղել և քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո:
Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման ղեկավարներից մեկը` Աբդել Մոնեիմ Աբդուլ Ֆոթուհը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, գրում է The Wall Street Journal թերթը:
Ի դեպ, Ֆոթուհի հայտարարությունը հակասում է շարժման քաղաքական սկզբունքներին, քանի որ այս շարժման ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահական ընտրություններին:
«Մուսուլման եղբայրներ»-ի ղեկավարությունը, ըստ որոշ աղբյուրների, մտմտում են իրենց շարքերից Ֆոթուհին հեռացնելու մասին:
Աբուլ Ֆոթուհը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից է 1987 թվականից: 1996-2001 թթ. նա ազատազրկված էր իր սկզբունքների և գաղափարական հավատամքի համար:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքի նախագահության տարիներին շարժման գործունեությունն օրենքով արգելված էր և, ինչպես ցանկացած «արգելված պտուղ», վայելում էր ժողովրդի վստահությունը:
Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարեւորեց հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին ս.թ. մարտին Հայաստանի եւ Իրանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարեւորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսւոմ է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում:
Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:
Տիբեթի վտարանդի հոգևոր առաջնորդը` Դալայ Լաման, ասել է, որ Բեն Լադենի սպանությունն իրեն վշտացրել է այնքան, որքան Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին կախաղան հանելը: Առանց որևէ մեկնաբանության՝ նա այդ սպանությունը «սխալ» է համարում:
Ի դեպ, բազմաթիվ լրագրողներ չեն թաքցնում իրենց տարակուսանքը Դալայ Լամայի վերջին հայտարարության նկատմամբ: Պատճառն այն է, որ անցած շաբաթ՝ լոսանջելեսյան իր ելույթում, Դալայ Լաման կարծես իր աջակցությունն էր հայտնել «թիվ մեկ ահաբեկչի» դեմ իրականացված գործողությանը: Նույնիսկ լրատվամիջոցների տպավորությամբ՝ նա արդարացի է համարել Բեն Լադենի մահը: «Ներել՝ չի նշանակում մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել էր նա:
Բեն Լադենի օրագրում, ըստ ուսումնասիրությունների, ահաբեկիչը գրառումներ է արել կազմակերպվելիք ահաբեկությունների մասին, որոնցից մեկն էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մահափորձի նախատրաստությունն է եղել:
Ահաբեկիչն իր կողմնակիցներին կոչ է արել կազմակերպել երկրորդ Սեպտեմբերի 11, և որպես թիրախ նշվել է ԱՄՆ նախագահը:
«Ալ Քաիդայի» առաջնորդը նախապատրաստվել է հուլիսի-4-ին`ԱՄՆ անկախության օրը, ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում, Լոս Անջելեսում և ամերիկյան այլ քաղաքներում: Գերխնդիրը եղել է հնարավորինս շատ ամերիկացիների սպանությունը:
Օրագրում գրառումներ կան նաև Եվրոպայում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում նախապատրաստվելիք ահաբեկությունների վերաբերյալ:
Մայիսի 13-ին ժամը 01:30-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 1 շնքի դիմաց տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ:
Արշակ Մաթեւոսյանը, վարելով Volkswagen Passat մակինիշի 19 ՏՍ 444 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 64-ամյա թոշակառու Արարատ Ջանոյանին եւ թողնելով անօգնական վիճակում , դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ականատեսները պատմել են, որ Volkswagen Passat-ի վարորդին փախուստի դիմելիս հետապնդել են ՃՈ աշխատակիցները, ապա բերման ենթարկել:
36-ամյա Մաթևոսյանն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ավագ հարկային տեսուչն է:
Բժշկական փորձաքննությունը պազրել է, որ նա եղել է անսթափ վիճակում:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:
Դեսպան Նազարյանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:
Հա, ճիշտ եմ ասում, վերջերս հասկացա: Ես հետևում եմ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջին, եղել եմ նրանց հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցությունում, որտեղ պատգամավորները լսեցին գիտնականների պահանջները, ընդունեցին դրանց արդարացիությունը, ու դրա արդյունքում Անահիտ Բախշյանը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում բարձրաձայնեց գիտնականների պահանջը՝ բարձրացնել ֆինանսավորումը, այլապես «Հայաստանում գիտությունը կարող է ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ: Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարևորագույն խնդիրը` ուղեղների արտահոսքը կանխելու համար»:
Հաջորդ հանդիպմանը ներկա չէի. պատմում է Կարապետ Մկրտչյանը, շատ երիտասարդ՝ 23 տարեկան, գիտությունների թեկնածու, որը մի ոտքով արդեն դրսում է՝ տանում են, լավ պայմաններ են առաջարկում, ինչի՞ չգնա որ, մնա էստեղ՝ ո՞նց գոյատևի: Էլ չեմ ասում գիտնականին արժանապատիվ ապրուստ ապահովելու մասին, որ արվում է յուրաքանչյուր երկրում, որտեղ գնահատում են գիտնականին կամ ինչպես սիրում էր ասել Վիկտոր Համբարձումյանը՝ գիտաշխատողին: Որովհետև գիտնականը տալիս է գիտական արտադրանք՝ աշխատությունների ու հոդվածների տեսքով, իսկ արդեն զանազան ինստիտուտներ իրագործում են կամ չեն իրագործում հայտնագործություններն ու նորամուծությունները: Ավելի շատ՝ չեն օգտագործում, որովհետև, իմ հիշելով, էդպիսի կարգին կառույց չկա մեզ մոտ: Հա՛, ուրեմն՝ Կարապետի պատմածը. «Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Ավագյանի նախաձեռնությամբ, մայիսի 5-ին տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ գիտնականների և ուսանողների հետ: Հանդիպման պատճառը ՖԲ-ում տեղի ունեցող բուռն քննարկումներն են գիտության ֆինանսավորման ավելացման վերաբերյալ:
Հնչեցին կարծիքներ, որ Հայաստանում գիտությանը և գիտնականին պետք է պետական և հասարակական ուշադրության արժանացնեն: Կարեն Ավագյանը խոստացավ ԲՈՀ-ի նախագահին ներգրավել այս քննարկումներին, առաջարկներ անել՝ ընդհուպ մինչև գիտական ատենախոսությունների վրա դրվող պայմանները վերանայելու և կանոնակարգերում որոշակի փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
Հնչեցին կոնկրետ առաջարկներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն երկրում գիտությունը զարգացնելու, երտասարդ գիտնականներին խրախուսելու և գիտության մեջ ներգրավելու ուղղությամբ: Խաչիկ Գևորգյանը նշեց, որ բնական գիտությունների ոլորտում համեմատաբար վիճակը լավ է, սակայն հասարակական գիտություններում վիճակն ավելի քան ողբալի է: Միջազգային ճանաչում ունեցող ամսագրերում և պարբերականներում հրապարակումներ չկան:
Քանի որ շատ կարևոր է ունենալ հասարակական գիտությունների, մասնավորապես՝ հայագիտական հրապարակումներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, իսկ որոշ դեպքերում՝ դրանք տուժում են մասնագետների լեզվին չտիրապետելու պատճառով, առաջարկ հնչեց պետական ֆինանսավորում հատկացնել արժեքավոր աշխատությունների թարգմանության համար:
Նշվեց, որ (զարմանալիորեն) այս խնդիրը չկա բնագիտական սեկտորում, որտեղ գիտնականները տիրապետում են անգլերենին ու կարողանում են հրապարակել իրենց աշխատանքները միջազգային հեղինակավոր ամսագրերում:
Կարեն Ավագյանը խոստացավ ցանկացած կերպ աջակցել նախաձեռնությանը, մասնավորապես՝ դրա մասին բարձրաձայնել Ազգային Ժողովում, կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներին ներգրավել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: ՀՀ ԱԺ պատգամավորը նաև ասաց, որ հնարավոր է ինչ-ինչ նախագծերի ֆինանսավորում՝ երիտասարդական հիմնադրամի միջոցներով»:
Մեր ֆիզիկոսները, տեսեք, ինչ գեղեցիկ շարադրանք ունեն, ինչ կոռեկտ են:
Ինձ բավականին դժվար է համոզել, որ Կարեն Ավագյանը, որը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, նոր է լսում, որ երիտասարդ գիտնականի աշխատավարձը 32 հազար դրամ է, կամ՝ եթե չի լսել, ուրեմն՝ իր կառույցում գիտնականներ չկան, իսկ դա շատ բան է ասում կառույցի մասին: Այն երկրում, որտեղ չի գնահատվում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող գերակա ոլորտը՝ գիտությունը, ու ոչ միայն պետության, այլ նաև պետական քաղաքականության հետևանքով կորսված գոնե սովետի գիտնականի հանդեպ հարգանքի չափը, եթե ոչ՝ պաշտամունքի չափը, ի վերջո՝ ունենում են այն, ինչը հիմա մենք ունենք՝ ուղեղների արտահոսք:
Ու մենք, որ ամեն տեղ ասում ենք, որ մեր հարստությունը մեր միտքն է, մեր մտավոր պոտենցիալը, դա էլ չենք ունենա: Նավթ չունենք, գազ չունենք, սահմանափակ ենք՝ Հոլանդիայի պես՝ երբեք չենք օրինականացնի մարիհունանան, որ դառնանք տուրիստական դրախտ, մի պղինձ ու մոլիբդեն ունենք, մի քիչ ոսկի ու ուրան, բայց էդ էլ կվերջանա մի օր, չնայած երկրին բան չի գալիս դրանից՝ մի 10 հոգու գրպանն է մտնում, բայց դե՝ ինչևէ… Ու վերջ, էլ ոչ մի բան չենք ունենա: Իսկ գիտնականները կարան ասեն՝ ոնց անենք, որ ապրենք ու լավ ապրենք:
Ես գիտեմ փոքրուց, որ ամեն քաղաքակրթության հրաշք, ամեն ինչ, ինչը մեզ էսօր տալիս է հարմարավետություն ու հեշտացնում մեր կյանքը, լուսավորում, ամեն-ամեն ինչ՝ լամպից մինչև ինտերնետ՝ գիտության շնորհիվ է: Հիշում եմ, մի ժամանակ, երբ եղավ Չեռնոբիլը, մարդիկ շատ էին խոսում այն մասին, որ գիտությունը վնասում է մարդկությանը: Հիշում եմ, բանավիճում էին, ասում էին՝ ավելի լավ է անլույս ապրենք, քան թե ատոմակայանը պայթի: Անիծում էին ատոմը կիսողին: Անջատեցին ատոմակայանը, անլույս մնացինք մի քանի տարի, ու էլի միացրեցին: Հասկանալի է, սեյսմիկ շրջանում ատոմակայանը վտանգավոր է, պետք է այլընտրանք գտնել:
Իսկ ո՞վ պետք է գտնի: Գիտնականը: Իսկ ի՞նչ գիտնական, եթե բոլորը գնան: Մտածենք սրա մասին, կարևորենք մեզ համար գիտության դերը մարդու ու հասարակության կյանքում, ի վերջո՝ սահմանենք մեզ համար, որ գիտությունը մեզ անհրաժեշտ է օդուջրի պես, օգնենք բարելավել գիտաշխատողների պայմանները, որ վաղը, մյուս օրը գլխներիս չտանք կոպեկներով սեփականաշնորհած օբյեկտատերերին օլիգարխներ տեսնելով: Մենք ենք թույլ տվել…
Այս ֆեյսբուքյան նախաձեռնությունը մինչև այսօր եղածներից տարբերվում է իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցված մոտ 1900 մասնակիցներից համարյա թե բոլորը՝ բացառությամբ մի 200 համակիրների, գիտնականներն են ու այն կառույցները, որոնք կարող են, այսպես ասած, «հարցեր լուծել»՝ շահառուներն ու թիրախային խմբերը:
Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ այստեղ չկա ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:
Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի, օրինակ, Ռուզան Սոխոյանի ասպիրանտներին՝ ընդունվելուն պես, միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել Ռուզան Սոխոյանի առաջարկ, կամ՝ Անահիտ Բախշյանի:
Հետո էլի բաներ եղան, մի քանիսը նորից թվեմ՝ վարչապետը ոնց որ նկատեց ֆեյսբուքյան բումը, իսկ դա, անշուշտ, բում է՝ վերը թվարկված պատճառներով: Վերջապես նկատեց, որ գիտնական լինելու չափանիշներից կարևորագույնը միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում հոդված տպագրելն է, իսկ 28 հազարով ոչ ոք չի նստելու այստեղ հոդված գրի Հայաստանի անունից, ու որոշեց, որ հենց նախատեսված գումարը լինի, Հայաստանում լավագույն 50 երիտասարդ գիտնականներին պետբյուջեից ամսական վճարել հավելյալ 50-100 հազար դրամ՝ որպես աշխատավարձ։ Բայց դա առնվազն ծիծաղելի է, ամեն ոլորտից ստացվում է երկուական մարդ:
ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտարարել է նաև, որ այս տարի առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է պետական բյուջեից ինովացիոն ծրագրեր ֆինանսավորել՝ մոտ 170 մլն դրամ. կֆինանսավորվեն նորարարական բնույթի այն ծրագրերը, որոնք կունենան նաև համաֆինանսավորում:
«Պետությունը ծրագրերի համար կհատկացնի գումարի 85 տոկոսը, իսկ մնացած 15 տոկոսը գիտնականը պետք է հայթայթի ինքը։ Այսինքն, գիտնականը պետք է պայմանավորվածություն ձեռք բերի որևէ գործարարի հետ ծրագրի համաֆինանսավորում ստանալու համար, այնուհետև նոր ներկայացնի ծրագիրը»,-ասել է նա ու մոռացել նշել, որ գիտնականները քանի տարի է նույնատիպ առաջարկներով հանդես են գալիս, էն էլ՝ ոչ թե 85/15, այլ 30/70 հարաբերակցությամբ ֆինանսավորման, ու մերժվում են: Բայց դե՝ լավ է ուշ, քան երբեք։ «Եթե այս ծրագիրը աշխատի, ապա պետության կողմից ինովացիոն ծրագրերին տրամադրվող հատկացումները տարեցտարի կավելանան»,- ասել է նա: Ծրագիրն աշխատում է ողջ աշխարհով մեկ, էստեղ էլ կաշխատի հաստատ:
Էսքան բան է արվել էն պահից սկսած, ինչ գիտնականները բարձրաձայնել են իրենց խնդիրները: Շատ մեծ բան չի, բայց ուրախալի է, որ ստացվում է գիտնականների մոտ: Ի վերջո, գերնպատակը պետք է լինի գիտնականի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա չմտածի հայրենիքը լքելու մասին: Վաղուց ժամանակն է, որ օդանավակայանում ոչ թե զորակոչիկներին բռնեն ու բաց չթողնեն, այլ գիտնականներին:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.