29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սկսենք ուրախալի փաստերից, որոնք ի հայտ են գալիս համացանցի շնորհիվ: 16-ամյա պատանին իր բլոգում գրում է. «Խի՞ ենք ընդհանրապես Եվրատեսիլի մասին խոսում: Դարդ չունե՞ք, ժողովուրդ… մեր իշխանությունները հասել են իրենց նպատակին ու մեր ազգին դեգեներացնելու արևմտյան ձևով ուզում են իշխանությունում մնան… Քանի մենք սենց բաներով կզբաղվենք, մեր վիճակը ավելի կվատանա, քանի որ մենք սերունդ ենք դաստիարակում, ավելի ճիշտ դուք, քանի որ ես էլ եմ նոր սերնդի մաս: Ու ի՞նչ ձեզնից սովորեմ: Էս: Եթե հա, էլ ասելիք չունեմ»:
Ուրախալի է, փաստ է, որ նոր սերնդի ներկայացուցիչը չի ուզում սովորել զանգվածային աղբ ուտելով բավարարվելը, չի ուզում սովորել մանիպուլյացիայի զոհ լինելը, և պարզ նշում է` իբր չափահաս ու իբր խելամիտ շատ մարդիկ զբաղված են կատարյալ ապուշությունով:
Մեկ այլ օրինակ. ընդամենը 8 տարով նրանից մեծ նրա սերնդակիցը վստահաբար հայտարարում է. «Սկսւում են մեր ժամանակները, ու եւրոպատենչ-նիւթապաշտ-աշխարհաքաղաքացի-ապազգային տարրերի մոդան այլեւս հնանում է ու ընկալւում որպէս հետամնացութիւն: Մարդիկ սկսում են գնահատել իրենց ժառանգութիւնը, ճանաչում իրենց ով լինելը: Ճանաչում ու գնահատում են իսկական արուեստը, իսկական մշակոյթը՝ կրելով ու մեծարելով այն: Իսկ նրանք, ովքեր մինչ այսօր զբաղուած էին չարուեստի մեծարմամբ, պոռնկութեան խրախուսմամբ, սանձարձակութեան քարոզմամաբ, կը քարկոծուեն ու պատասխան կը տան իրենց արարքների համար»: 24-ամյա երիտասարդը այդպիսի բան կարող է հայտարարել և գնալ հոսանքի դեմ, եթե իր պես մտածողները որոշակի կրիտիկական զանգվածից ավել են:
Ուրեմն արձանագրենք, որ երիտասարդության ակտիվ մասը դժգոհ է այսօրվա իրողությունից: Անկախության սերունդը դժգոհ է անկախության առաջին 20 տարվա ընթացքում ձևավորված դրվածքից: Իսկ ովքե՞ր են ձևավորողները` ՀՀ առաջին երեք նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը` իր 7 տարվա շրջանով, Ռոբերտ Քոչարյանը` 10 տարվա շրջանով, և Սերժ Սարգսյանը` 3 տարվա շրջանով:
Առաջին 7 տարին անցումային շրջան էր, երբ անկախացանք ու պատերազմեցինք: Ցավոք, հեռուստաեթերից առաջին նախագահը մշտապես հաղթանակի հանդեպ թերահավատություն է արտահայտել, բայց տեխնիկայի զարգացման այդ ժամանակվա մակարդակը զերծ պահեց պատերազմողներին այդ ամենը ունկնդրելու հնարավորությունից, նրանք պատերազմեցին, հաղթեցին ու հաղթանակած վերադարձան: Վերադարձից հետո տեսան, որ երկիրը ամբողջովին սեփականացրել է անարժան տականքների մի խմբավորում, որն այնուհետ կոչվեց օլիգարխիա: Սակայն հաղթանակած ռազմական էլիտան ցանկություն չուներ հանդուրժելու պարտվողական հեքիաթները, և ի վերջո սպարապետի գլխավորությամբ վռնդեց հաղթանակի արդյունքներն էժանագին վախկոտ առևտրի առարկա դարձրած Լևոն Տեր-Պետրոսյանին:
Բայց այդ էլիտայի կողմից ստեղծված Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա վարչակարգը գլխանց հենվեց հենց օլիգարխիայի վրա: Ու թեև տնտեսության վերականգնման շրջան ունեցանք, սակայն այն ամբողջովին սպառեց իր զարգացման ռեսուրսը, ու Քոչարյանի ժառանգորդ Սերժ Սարգսյանը ստացավ օլիգարխիկ ֆեոդալական համակարգ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը խորացրեց սպառված օլիգարխիկ համակարգի արատները: Գումարած դրան, ժառանգություն մնաց օտարերկրյա ուժերի օգնությամբ առաջին նախագահի հրահրած արյունալի խռովությունը ճնշելու հետևանքները հաղթահարելու բեռը:
Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեցել էր առանց արյան ճնշելու այդ խռովությունը, բայց գերադացեց արյունոտ ժառանգություն թողնել իր հաջորդին, որպեսզի վերջինս միշտ իր կարիքն ունենա: Ի դեպ, իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը խոստովանում է, որ եթե արտակարգ դրությունն ավելի շուտ մտցվեր, ապա զոհեր ամենայն հավանականությամբ չէին լինի:
Բնականաբար, Սերժ Սարգսյանը մինչ օրս շարունակում է կառավարել քոչարյանական ամբողջ ժառանգության բեռով հանդերձ: Խոսքը ոչ միայն օլիգարխիայի, այլև բյուրոկրատական ապարատում մնացած բազում կադրերի մասին է: Եվ ահա ի հայտ է գալիս գայթակղություն` Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու և մի 15 պատգամավորական մանդատի գնով հեղափոխական ակտիվության իսպառ չեզոքացման տեսքով:
Արանքում ընդամենը մի գերխնդիր է` մարտիմեկյան ողբերգությունը «դուրս գրել» Ռոբերտ Քոչարյանի վրա և նրան ուղեկցել բանտախուց: Առաջին հայացքից դա շահավետ տարբերակ է ՀՀ նախագահի համար, բայց միայն առաջին հայացքից, քանզի նույն Քոչարյանին չեզոքացնելու շահագրգռություն է ի հայտ բերում և Արևմուտքը: Դա ուղղակիորեն մամուլով խոստովանել է Տեր-Պետրոսյանի մերձավոր խառնածին զինակիցներից մեկը… Եվ հարց է ծագում. ինչո՞ւ:
Դա թերևս պարզունակ բացատրություն ունի: Եթե ՀՀ նախագահի նկատմամբ Արցախի հարցով արևմտյան ճնշումն այնքան ուժեղանա, որ հարկադրված բանավոր պայմանավորվածությունների բեռից հրաժարական տալու և իշխանությունը փոխանցելու միջոցով, ապա հարց է ծագում, թե ում… Հին ռազմական էլիտայից դրան պիտանի է միայն Ռոբերտ Քոչարյանը: Նոր էլիտա չկա: Իսկ օլիգարխիայի ներկայացուցիչները ունեն միայն մեկ աստված` փողը, դե Տեր-Պետրոսյանին փոխանցելու մասին խոսք լինել չի կարող:
Այսինքն` Քոչարյանին զոհաբերելու տարբերակը պիտանի չէ. դա կնշանակի ոչ միայն ներքին թշնամիների քանակն ավելացնելը, այլև 25 տարվա ընկերությանը դավաճանելու ողբերգություն:
Ուրեմն ի՞նչ է մնում ՀՀ նախագահին: Միայն բալանսավորել երկրորդ ու երրորդ նախագահների հետ քաղաքական հարաբերություններում, զուգահեռաբար իր համար լրիվ նոր տեսակի հենարան ստեղծելով:
Այդ նոր հենարանի կադրային ռեզերվի հիմնական ու ամենամասսայական մասը կարող է լինել թերևս անկախության սերունդը, ավելի ճիշտ` այդ սերնդի ամենահամարձակ ու կարող հատվածը, որը չի կամենում հեռուստաաղբարկղի և «համընդհանուր անվիճելի ճշմարտությունների» զոհ դառնալ:
Այդ կատեգորիան այսօր կա, կարող է և ինքնավստահ: Եվ եթե էվոլյուցիոն ճանապարհով քայլ առ քայլ չներգրավվի երկրի կառավարման գործի մեջ, ապագայում ինքնուրույն ու բավականին ցավոտ ձևերով սրբել-տանելու է երեք նախագահներին միավորող օլիգարխիային: Ավելի խելամիտ է ամեն ինչ անել աստիճանաբար, ու այսօրվա վայ օլիգարխներին համեմատաբար անցավ ձևով տրանսֆորմացնել նորմալ բուժուազիայի, քան…
Կարճ ասած, նոր հրաշալի սերնդին ճամփա տվեք: Այլապես այն ինքն իր համար ճամփա կբացի: Ձեզ տրորելով ու ոտատակ տալով:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Facebook սոցիալական ցանցի Նադեժդա Սարգսյանի էջում գրառում կա, որտեղ երգչուհու մոր անունից ասվում է, թե «Եվրատեսիլ-2011» -ի կիսաեզրափակչի արդյունքները Էմմին չի բողոքարկել.
«Սիրելինե՛րս, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են առ այսօր, ովքեր հավատացել և հավատում են Էմմիին։ Ուզում եմ ասել, որ Էմմին չի բողոքարկել, որովհետև «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հանրային հեռուստատեսությունն է, միայն «Հ1»-ը կկարողանա ինչ-որ գործողություն անել, որը նույնպես չի բողոքարկել: Մանրամասները` մամլո ասուլիսի ժամանակ, երբ կվերադառնան»,- գրել է Նադեժդա Սարգսյանը:
Հետաքրքիր է, որ Էմմի մենեջերն էր տարածել այդ լուրը, թե` մեր եւ եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն` նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել:
Սա մի փոքր տարօրինակ էր, քանի որ տարրական տրամաբանությամբ կարելի է կասկածել թե, ինչպե՞ս sms-ները «ընտրել» հենց Էմմիին, կամ մյուս չորսին դրանք նույն հաջողությամբ կարող էին պարտություն բերել նաև մյուսներին: Կամ, ո՞վ է հիմնավորելու թե դրանք ինչ հաճախականությամբ հասել:
Հայկական պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 16-ին, իսկ վաղը` մայիսի 14-ին կկայանա Եվրատեսիլ-2011-ի եզրափակիչ փուլը:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը Գալուստ Սահակյանին հարց ուղղեց իր նախկին կուսակից Տիգրան Թորոսյանի` Մարտի 1-ի դատավարությունները խայտառակ որակելու վերաբերյալ: Գալուստ Գրիգորիչը նախընտրեց ձեռնպահ մնալ որևէ բան ասելուց:
Տիգրան Թորոսյանը, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի ժամանակ Ազգային ժողովի նախագահն էր, այն նույն պաշտոնյան, ում իր վերջին հարցազրույցում մատնացույց էր արել Ռոբերտ Քոչարյանը` այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ մեկտեղ, որոնք տվել էին արտակարգ դրություն մտցնելու համաձայնությունը:
Իշխանության մաս կազմող և իշխանությունների բոլոր գործողությունները մշտապես արդարացրած Տիգրան Թորոսյանն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց դառնալ Ազգային ժողովի նախագահ, և ըստ այդմ՝ նախկին խոսնակը պետք է հրաժարական տար, միանգամից 180 աստիճանով փոխեց իր բոլոր դիրքորոշումներն ու սկսեց քննադատել իշխանություններին: Հիմա նույն եռանդով, Տիգրան Թորոսյանից հետ չմնալով, իշխանությունների ցանկացած քայլ արդարացնում է Գալուստ Սահակյանը:
Հետաքրքիր է` արդյո՞ք Գալուստ Գրիգորիչը ևս կփոխի իր դիրքորոշումները, եթե հանկարծ հարկադրված լինի հրաժարվել պաշտոնից, թե՞ Գալուստ Սահակյանն ուրիշ է…
«Բայց ես ե՞րբ եմ պաշտոն ունեցել, ես երբեք չեմ ձգտել և երբեք պաշտոն չեմ ունեցել, քաղաքական գործունեությամբ զբաղվելը պաշտոն չի: Այսօրվա կուրծք ծեծողները հենց նրանք են, որոնք պաշտոն են ունեցել, այսօր զրկվել են դրանից, բայց քանի որ համը տեսել են, չեն կարողանում հանգստանալ»,- զարմացավ Սահակյանը:
Որ Գալուստ Սահակյանը աշխարհի ամենահամեստ մարդն է, կասկած չկա: Մարդ ինչքա~ն համեստ լինի, որ ընտրվի պատգամավոր, ընտրվի Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավար, լինի այն կուսակցության փոխնախագահը, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, այսինքն` լինի մեկը, որին մշտապես ցանկանան սիրաշահել իր բոլոր կուսակիցները, դաշնակից կուսակցականները, և համարի, որ ինքը ի՞նչ, ինքը հո պաշտոնյա չի՞, ինքը հասարակ մարդ է: Եվ դա այն դեպքում, երբ Սահակյանի ընտանիքը պաշտոնների առումով, կարելի է ասել, առաջ է անցել անգամ Աբրահամյանների ընտանիքից. խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է, որն իր ազդեցության լծակներն օգտագործելով՝ կարողացավ պատգամավոր դարձնել իր երեք եղբայրներին` յուրաքանչյուրին կցելով մի կուսակցության:
Ի տարբերություն Աբրահամյանների, Գալուստ Սահակյանի ընտանիքն ավելի մեծ թվով, այսպես ասած, պաշտոնյաներ ունի: Այս ընտանիքից պատգամավորական մանդատ ունի միանգամից երեք հոգի. ինքը` Գալուստ Գրիգորիչը, նրա որդին` Արման Սահակյանը, և, բնականաբար, Արմանի հռչակավոր քեռին, Գալուստ Գրիգորիչի աներձագ Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը: Սակայն, այս ցուցանիշը, ըստ երևույթին, քիչ էր այս ընտանիքի համար, և Գալուստ Գրիգորիչն անցյալ տարվա դեկտեմբերին հասավ այն բանին, որ մյուս որդին ևս` Տիգրան Սահակյանը, նշանակվի առողջապահության փոխնախարար:
Սրանք դեռ հայտնի և մերձավոր բարեկամներն են. չի բացառվում, որ Գալուստ Սահակյանը տեր կանգնած լինի նաև իր մյուս ազգականներին, խնամիներին, ընկերներին և նրանց ևս տեղավորած լինի կարգին պաշտոնների: Եվ այսքանից հետո մարդը համարում է, թե ինքը ոչ մի պաշտոն էլ չունի: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են. մնում է ընդամենը հիանալ Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի մարդկային բարձր հատկանիշներով` մասնավորապես համեստությամբ:
Լուսինե Կեսոյան
Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկն իր տարածաշրջանային այցը կսկսի Հայաստանից: Եվրախորհրդարանի նախագահ Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ:
Նախագահ Բուզեկը կհանդիպի նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այսօր մայիսի 13-ն է՝ շաբաթվա 5-րդ օրը, և ինչպես ընդունված է ասել՝ Սատանայի օրն է:
Ուրբաթի և 13 թվի զուգակցման նկատմամբ մարդիկ վախի զգացում ունեն:
Ըստ ասքերի, ուրբաթ օրը 12 վհուկ հավաքվում է խնջույքի, նրանց միանում է սատանան, ու դառնում են 13:
Աստվածաշնչյան որոշ մեկնաբանությունների համաձայն, Եվան ու Ադամը արգելված պտուղը համտեսել են հենց ուրբաթ 13-ին: Կայենը սպանել է Աբելին ուրբաթ օրը։
13 թվի նկատմամբ վախն է պատճառը, որ մի շարք երկրների բարձրահարկ շենքերում բացակայում է 13-րդ հարկի ցուցանակը կամ ինքնաթիռներում չկա 13-րդ կարգ: Որոշ կինոթատրոններում էլ 13 թվով համարակալված նստատեղն է բացակայում:
Այս առումով ամենասնահավատն ամերիկացիներն են: Նրանք նույնիսկ այդ օրն աշխատում են տնից դուրս չգալ և ցանկացած անհաջողություն կապում են օրվա խորհրդի հետ: Սակայն կան երկրներ, որտեղ բնակիչները սնահավատությանը տուրք չեն տալիս, նույնիսկ հակառակն էլ կա. օրինակ՝ հնդկացիները, ռուսները 13-ը համարում են ամենաբարեբեր թիվը:
Աստղագուշական կանխատեսումներում այդ օրերին հաճախ են նշվում դրական միտումները:
Ի դեպ, այս տարվա երիտասարդների օրհնության օրն ուրբաթ էր, ամսաթիվն էլ՝ փետրվարի 13-ը: Սա ոչ միայն զուգադիպություն էր, նաև քրիստոնեության վերաբերմունքն էր սնոտիապաշտությանը:
Երևանի քաղաքապետի որոշումներով թ. 76 և թ. 69 միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունները զրկվել են երթուղիների սպասարկման իրավունքից:
Ըստ քաղաքապետարանի մամլո հաղորդագրության` թ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդներն ուղևորներից գանձել են 200 դրամ ուղեվարձ`խախտելով ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի 2.1.8. ենթակետը, որում նախատեսված երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է:
Պարզվել է նաև, որ 69 երթուղին սպասարկող ընկերությունը, խախտել է Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսներով, և երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով։
Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, 76 և 69 համարի երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ:
Գործող Ազգային ժողովը չորս տարեկան է:
Խմբակցություններից յուրաքանչյուրը յուրովի կարող է գնահատել իր աշխատանքը, արձանագրել հաջողություններ կամ բացթողումներ:
Չկուսակցականացված մարդկանց առավելապես հետաքրքրում է, թե ինչպես է խորհրդարանը կատարում իր սահմանադրական առաքելությունը` որպես ամբողջություն:
Օրենքներ ընդունելու հարցում, թերևս, օրենսդիր մարմինն առանձնապես չի թերացել: Այլ խնդիր է ընդունված օրենքների որակը: Դրանք կատարյալ լինել չեն կարող, որովհետև հիմնականում ընդունվել են առանց բանավեճերի, կիսադատարկ դահլիճում: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնության իր իրավունքից ավելի շատ օգտվում է կառավարությունը, քան իրենք` պատգամավորները: Սա վկայում է, որ մեր օրենսդիրներից շատերն իրենց տեղում չեն, խորհրդարանում հայտնվել են միանգամայն այլ շարժառիթներով:
Որևէ խորհրդարան դատապարտված է ձախողման, եթե չի կատարում գործադիրին վերահսկելու գործառույթ: Հայաստանում նույնիսկ ծիծաղելի է դրա մասին խոսելը, որովհետև գործադիր մարմիններն իրենք են վերահսկում խորհրդարանական մեծամասնության վարքագիծը, թելադրում քվեարկությունների պատկերը: Արդյունքում, պատգամավորը դիրքորոշում արտահայտողից և ձևավորողից վերածվում է «կոճակ սեղմողի»:
Գործող խորհրդարանը նաև այն մարմինը չէ, այն հարթակը չէ, որտեղ տեղի են ունենում գլխավոր քաղաքական իրադարձությունները: Սա, իհարկե, առաջին հերթին հետևանք է այն իրողության, որ ԱԺ-ն ձևավորվել է կասկածելի ընտրական մեխանիզմների միջոցով ու չի ներկայացնում հասարակության քաղաքական նախասիրությունները: Սրան հավելենք այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը մի քանի անգամ արժեզրկեց ինքն իրեն: Մասնավորապես, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործող ԱԺ-ն ցույց տվեց իր քաղաքական անկենսունակությունը, չկարողացավ որևէ կերպ լիցքաթափել երկրում ստեղծված քաղաքական լարվածությունը, ավելին` առանց լուրջ քննարկումների թույլ տվեց իր չորս ընդդիմադիր պատգամավորի կալանավորումը:
Այս ԱԺ-ն այսօր էլ չունի որևէ լուրջ դերակատարում երկրի քաղաքական կյանքում: Քաղաքական որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում կամ հրապարակներում, իսկ խորհրդարանը, լավագույն դեպքում, ծույլ աշակերտի կարգավիճակով վազում է իրադարձությունների հետևից:
Սուրեն Սուրենյանց
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի դատախազությունը հարցաքննել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջը` Սյուզան Մուբարաքին և 15-օրյա կալանքի վճիռ կայացրել՝ տնտեսական հանցագործությունների իրականացման մեղադրանքով: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Սյուզան Մուբարաքին մեղադրում են ապօրինի ճանապարհով ձեռք բերված ոսկու 250 ձուլակտոր և 3 մլրդ դոլար երկրից արտահանելու համար։
Փետրվարի 11-ին նախագահի պաշտոնից զրկված Հոսնի Մուբարաքը և նրա երկու որդիները նույնպես կալանավորված են։ Հոսնի Մուբարաքին մեղադրում են պետական միջոցները յուրացնելու և խաղաղ ցուցարարների սպանությունները կազմակերպելու համար։ Եթե վերջին մեղադրանքն ապացուցվի, չի բացառվում, որ Մուբարաքը մահապատժի ենթարկվի։
Մայիսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, Հայաստանում բիզնես անելու գրավչության և ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներին, հայ համայնքի կարևոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Դեսպանը համոզմումք հայտնեց, որ նորաստեղծ կառույցը` շնորհիվ ասոցիացիայի նախագահ, գործարար Պիեռ Ֆատուշի և հիմնադիր անդամների նվիրվածության և ջանքերի, մեծապես կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների ակտիվացմանը հատկապես` առևտրատնտեսական, զբոսաշրջության, ներդրումների խրախուսման ուղղություններով: Նա կարևորեց այն հանգամանքը, որ նորաստեղծ ասոցիացիայի անդամներն են ոչ միայն լիբանանահայ գործարարները, այլև Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած «Բիբլոս» և «Քրեդիտ» բանկերի պաշտոնյաներն ու անհատ ձեռներեցները: Հույս հայտնվեց նաև, որ Լիբանանում ստեղծված երկու կառույցները` Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան և Հայ գործարարների միությունը, հետագայում սերտ համագործակցություն կծավալեն հանուն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հաջող իրականացմանը:
Այնուհետև ելույթ ունեցավ Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատի նախագահ, նաև ասոցիացիայի հիմնադիր անդամ Մոհամմեդ Շքեյրը: Նա ողջունեց ասոցիացիայի ստեղծումը, նշեց հայ համայնքի կարևոր դերը Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավաստիացրեց, որ առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատը պատրաստ է աջակցելու ասոցիացիային բոլոր հարցերում:
Ասոցիացիայի նախագահ Պիեռ Ֆատտուշն իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի և Լիբանանի ավանդական ջերմ հարաբերությունները, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի աշխատասիրությունն ու նվիրվածությունը, իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանում ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության և աջակցության համար: Նա համոզմումք հայտնեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի գործունեությունը կարդարացնի սպասելիքները և կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում:
Միջոցառմանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, ԱԳՆ-ից, քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի տարբեր ազգային կառույցների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հյուրեր Զահլեից և հայաբնակ Անճարից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր ներկա էր բյուջեի կատարողականի հաշվետվությանը, և ինքն էլ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքը: Բայց որքան էլ ակտիվանում են խոսակցությունները, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունները հաջորդում են իրար, սակայն այդպես էլ որևէ բան չի փոխվում՝ պաշտոնյաները շարունակում են գողանալ, այնուամենայնիվ, մի ակնհայտ առաջընթաց, պարզվեց, այս կառույցը գրանցել է:
«Առաջ ավելի շատ էին ծավալային հավելագրումները, մեծ թիվ էին գրում, որի մի մասը յուրացնում էին, էնքան ասեցինք «ծավալային հավելագրումներ, ծավալային հավելագրումներ», արդեն քչացել ա: Բայց հիմա էլ դրանք վերածվել են անարդյունավետ ծախսերի»,- հայտարարեց ՎՊ նախագահը:
Ինչպես տեսնում ենք, Վերահսկիչ պալատի գործունեությունն իսկապես արդյունավետ է. մի քանի տարվա գործունեության շնորհիվ այս պալատը կարողացավ պետական կառույցներին հասկացնել, որ կարելի է ատկատը փոխարինել ֆինանսական միջոցների յուրացման մեկ այլ տեսակով, որը, հնարավոր է, ավելի կատարյալ է և ավելի մեծ արդյունքներ է տալիս: Եթե ատկատի դեպքում իքս գումարի փոխարեն գրվում է իքս գումարած այսքան գումար, և յուրացվում է հենց այդ հավելյալ գումարը, ապա այժմ ընդամենը բավարարվում են որոշակի գումար ծախսելով ինչ-որ բանի վրա, որի արդյունքն այդպես էլ չի երևում, այսինքն` այս դեպքում գումարը կարող է յուրացվել ամբողջությամբ. դա էլ հենց կոչվում է անարդյունավետ ծախս:
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետը ներկայացրեց Վերահսկիչ պալատի բացահայտած անարդյունավետ ծախսերի մի ամբողջ շարք. օրինակ, լինում է այնպես, որ փորձագետներ են հրավիրվում, բնականաբար՝ դրսից հրավիրված փորձագետներին բարձր աշխատավարձ է վճարվում, նրանք աշխատում են ինչ-որ ժամանակ, ինչ-որ օրինագծեր են մշակում, բայց վերջում այդ օրինագծերը ոչ մեկին էլ պետք չեն գալիս, և ստացվում է, որ այդ օրինագծերը ոչ մեկն էլ չի տեսնում: Եվ ընդհանրապես, քանի որ ոչ մեկը չի տեսնում այդ օրինագծերը, ոչ մեկն չի էլ կարող ապացուցել, թե նման բան եղել է: Ու, փաստորեն, միակ բանը, որ հստակ կարելի է ապացուցել՝ այն է, որ ստացված իքս չափի գումարը ծախսվել է. ա՛յ, սա հաստատ հարյուր տոկոսանոց ապացույցների շարքից է:
Վարդան Բոստանջյանը նկատեց. «Բա լա´վ, ո՞նց անենք, որ էդ գնումների գործընթացը լավանա, ախր փոքր երկիր ենք, հարուստ երկիր չենք, էդ փողերը ո՞նց ենք ըտենց ճոխ ծախսում: Խի՞ պտի մեքենայով գնանք գանք, եվրոռեմոնտներ անենք»:
Իշխան Զաքարյանը լսեց, լսեց, ժպտաց ու պատասխանեց. «Ձեր հարցերի մեծ մասը ինձ չէր վերաբերում»: Հետո էլ հայտնեց, թե իրենք, բացի ստուգելուց, նաև առաջարկություններ են անում և առաջարկել են սահմանել պետական հսկիչ գներ. ենթադրենք, եռամյսակը մեկ ֆիքսել, թե այսինչ ապրանքն այսքան արժե: «Թե չէ, մի հատ թուղթ է, վրան գրված է` ավազ` 5800 դրամ, մի հատ էլ տակը ստորագրություն, որով որոշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ավազի գինը 5800 դրամ է»,— յուրացման հերթական ձևը պարզաբանեց ՎՊ նախագահը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.