31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Այսօր հոգեկան առողջության միջազգային օրն է, Սրանք այն պաշտոնական տվյալներն են, որ մի քանի օր առաջ ներկայացրեց հոգեբույժ Հարություն Մինասյանը:
Հայաստանում հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտոնական թիվը թեև հասնում է 45 հազարի, սակայն իրականում այդ հիվանդներն ավելի շատ են, այս կարծիքին է հոգեբույժ Հարություն Մինասյանը, ըստ նրա` պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում հոգեկան հիվանդների թիվը 80-100 հազար է կազմում:
«Սակայն դա էլ վերջնական թիվը չէ. ըստ միջազգային պրակտիկայի՝ ցանկացած երկրում հոգեբույժի կարիք ունի բնակչության 10 տոկոսը։ Եթե մենք մոտ 3 մլն ենք, ուրեմն հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թիվը մեր երկրում կազմում է շուրջ 300 հազար»,- նշել է Մինասյանը
Այսօր Հայաստանում բարդանում են սոցիալական պատճառներով ի հայտ եկած նևրոզները, հոգեկան տարբեր շեղումները. «Այսօր մարդիկ դժկամությամբ են գնում բուժման, դա գումարների հետ է կապված։ Մենք գործ ենք ունենում բարձիթողի, ծանր վիճակների հետ։ Դրանով է պայմանավորված հանրապետությունում քրեական իրավիճակի բարդացումը, սպանությունների, ինքնասպանությունների թվի ավելացումը»,- համոզված է հոգեբուժ Մինասյանը:
Պաշտոնական թվերով՝ նախորդ տարի Հայաստանում 600 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցել։ Սակայն մասնագետի հաշկարկները ցույց են տվել, որ իրականում նման քայլի դիմող անձանց թիվը տարեկան հասնում է 700- 800 ի։ «Դա նշանակում է, որ օրական 2 մարդ է ինքնասպանություն գործում։ Նրանց գերակշիռ մասը աշխատունակ տարիքի մարդիկ են։ Դա սոցիալական չարիք է մեր երկրի համար»,- ասում է հոգեբույժը:
Ըստ Մինասյանի «Գիտնականների մի մասը գտնում է, որ միայն հոգեկան հիվանդը կարող է ինքնասպանության դիմել, մյուս մասն էլ կարծում է, որ միայն ուժեղ կամքի տեր մարդը կարող է նման քայլի դիմել»,- նշեց հոգեբույժը։ Նա գտնում է, որ միայն հոգեկան հիվանդն է ինքնասպանության դիմում։ Իսկ առողջ մարդը նման քայլի դիմում է միայն այն դեպքում, երբ գտնվում է գիտակցության նեղացման կամ հոգեկան խանգարման կարճատև ընթացքի մեջ:
Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել են 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: Վերջինս Երևանի բնակիչ է։ Քիչ հետո ԼՂ ՊՆ հանդես կգա հայտարարությամբ:
Նախնական վարկածով՝ սա ինքնասպանություն է: Սակայն այս գործով այսօր կձերբակալվի այն անձը, որը մեղադրվում է ինքնասպանության հասցնելու մեջ:
Կա վարկած, որ տղային ինքնասպանության են դրդել հոգեբանական ապրումները, քանի որ ծնողները ամուսնալուծված են, և ընտանիքում խնդիրներ կան։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, «Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով կդիմի Սահմանադրական դատարան:
Նա բաց նամակով դիմել է լրագրողներին.
«Հարգելի լրագրող,
Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով ես այս շաբաթ կդիմեմ ՀՀ Սահմանադրական դատարան:
Զբաղվելով մասնավոր փաստաբանական գործունեությամբ եւ տարիներ շարունակ դասավանդելով տեղեկատվական իրավունք՝ 2009 թվականի մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթե բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձեւի: Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ընդունվեց օրենք, որն էականորեն (միգուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից:
Խոնարհաբար ընդունելով իմ համոզմունքների ազատ արտահայտման համար լրագրողական համայնքում առկա քննադատությունն ու բացասական վերաբերմունքը` չեմ կարող հրաժարվել հետեւյալներից.
-Խոսքի ազատությունը շատ կարեւոր արժեք է, եւ նույնքան կարեւոր է անձի (նույնիսկ Ձեր չսիրած անձի) արժանապատվությունը եւ մասնավոր կյանքը:
-Ներկայիս օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ լավ կիրառման դեպքում կարող է արդյունավետ երաշխավորել եւ խոսքի ազատության, եւ անձի արժանապատվության իրավունքը:
-Քաղաքացիական հայցերի ներկայիս քանակն ինքնին չէր վտանգի խոսքի ազատությունը, եթե այդ ազատությունը որոշ գործերով չվտանգեր ներկայիս օրենսդրությունն ապօրինի եւ անարդար կիրառող դատավորը (այսուհետ՝ անօրեն դատավոր):
Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը եւ ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թեւերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի եւ մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետեւաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման եւ արդարադատության իրականացման նկատմամբ: Այս համոզմամբ էր գրվել իմ ապրիլյան ուղերձը դատավորներին: Այս նպատակով էր մայիսին իմ կողմից հիմնվել Տեղեկատվական վեճերի խորհուրդը:
Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաեւ հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով՝ որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը:
Ձեր գործի հանդեպ խորին եւ անկեղծ հարգանքով,
Կարեն Անդրեասյան. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»:
Ի՞նչ անել, երբ մերձավորն ընկճված է:
Ինչպե՞ս ճանաչել և կանխել ինքնասպանությունը
Ինքնասպանություններն առավել հաճախ կապված են լինում հոգեկան խանգարումների (դեպրեսիայի), ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման հետ: Դեպրեսիան նույնպիսի հիվանդություն է, ինչպես օրինակ շաքարային դիաբետը կամ արյան բարձր ճնշումը: Դեպրեսիան կարող է լինել ուժեղ կամ թույլ: Դեպրեսիայի ժամանակ խաթարվում են մարդու հույզերը, մտքերը և մարմինը: Դեպրեսիան, մանավանդ եթե այն ուժեղ է, չբուժելու դեպքում կարող է երկարաձգվել և տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի: Ինքնասպանությունների կանխման ամենակարճ ճանապարհը դեպրեսիայի և հոգեկան այլ հիվանդությունների վաղ ճանաչումն ու բուժումն է:
Ինքնասպանությունների հավանականությունը մեծ է լինում նաև այնպիսի սթրեսային իրադարձություններից հետո, ինչպիսիք մեծ կորուստներն են կամ բանտարկությունը:
Ինքնասպանությունների ռիս կի գործոններն են
• իմպուլսիվությունը
• կյանքի անբարեհաջող իրադարձությունները
• ընտանիքում նախկինում հոգե կան հիվանդությունների առկայությունը
• ընտանեկան բռնություննե րը, ներառյալ ֆիզիկական և սեռական բռնությունները
• նախկինում ունեցած ինքնասպանության փորձերը
• տանը հրազենի առկայությունը
• բանտարկությունը
• այլ անձանց` ընտանիքի անդամների, տարեկիցների, կամ նորությունների ու գեղարվեստական գրականության կերպարների ինքնասպան վարքից պաշտպանված չլինելը:
Կարևոր է նշել, որ շատ մարդկանց մոտ մեկ կամ ավելի թվով ռիսկի գործոններ են հանդիպում, բայց նրանք ինքնասպանության հակված չեն:
Ինչպես օգնել
• Ճիշտ չէ այն կարծիքը, ըստ որի եթե մարդիկ խ ոսում են ինքնասպանության մասին, ապա նրանք այդպիսի փորձ չեն կատարի: Ինքնասպանության լուրջ դիտավորություններ ունեցող մարդիկ բազմաթիվ պատճառներով բացահայտորեն կամ անուղղակի կերպով, ակնարկներով խոսում են այդ մասին: Անչափ կարևոր է ամենայն լրջությամբ վերաբերվել նրանց ասածներին և օգնել նրանց իրենց հոգեկան առողջության գնահատման ու բուժման մեջ: Եթե որևէ մեկը Ձեզ պատմի ինքնասպանո ւթյան վերաբերյալ իր մտքերի մասին, ապա լրջորեն վերաբերվեք նրա դիսթրեսին, առանց դատապարտելու կա մ կատակի տալու լսեք նրան և օգնեք դիմելու մասնագետներին՝ գնահատման և բուժում ստանալու նպատակով: Ճգնաժամ ապրող մարդը կարող է և չիմանալ, որ ինքն օգնության կարիք ունի: Մարդիկ ինքնասպանության մասին սկսում են մտածել, երբ իրենց դժբախտ են զգում և պրոբլեմների լուծման այլ ճանապարհ չեն տեսնում: Եթե ինքն իրեն վնասելու վտանգը մեծ է, ապա այդպիսի մարդուն մենակ չպետք է թողնել:
• Հարկավոր է ինքնասպանության ճգնաժամ ապրող մարդկանցից թաքցնել հրազենը կամ ինքնասպանություն գործելու հնարավոր այլ միջոցները:
• Ճգնաժամ ապրող մարդու համար ամենակարևոր օգնությունն այն կլինի, որ դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Նրանց նաև հարկավոր է հավաստիացնել, որ դեպրեսիան արդյունավետորեն բուժվում է, և որ շատ մարդիկ կարող են արագորեն դեպրեսիայի ախտանշանների թուլացում զգալ:
• Կարևոր է աջակցել ընկճվածին, որ նա մի քանի շաբաթ շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել, համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ: Ընկճվածին պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայքի ընդունումը:
• Հաջորդ կարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք հուզական աջակցություն ցուցաբերեք: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցություն ցույց տալը: Ընկճվածին ներքաշեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Հիշե՛ք, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ գույներով է ընկալում, այլև բացարձակապես համոզված է իր իր ընկալումների ճշմարիտ լինելու մեջ: Բացատրեք նրան, որ իրականում բոլոր վատ մտքերն ու զգացումները դեպրեսիայի մասն են կազմում և կանցնեն նրա հետ միասին: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակում և հաղթահարել են դա: Բուժումն ու ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը:
• Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Ընկճվածին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ժամանակից շուտ ընկճվածին շատ մեծ ակտիվության մի մղեք: Հիշե՛ք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչը կարող է անել նորմալ ժամանակ:
• Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» ու հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Դեպրեսիան հոգեկան ընկճված վիճակ է, որը կարող է լինել ուժեղ կամ թույլ արտահայտված: Դեպրեսիայի վիճակում մարդիկ շատ ծանր ապրումներ են ունենում: Միևնույն ժամանակ նրանց կամքը խիստ թուլանում է: Նրանք անզոր են լինում ինքնուրույն հաղթահարելու իրենց վիճակը: Նրանք խիստ զգայուն են դառնում շրջապատողների՝ հատկապես մտերիմների կարծիքների նկատմամբ և մեծանում է շրջապատողներից ունեցած նրանց կախվածությունը: Դեպրեսիայի վիճակում մարդիկ իրենց հարազատներից ու մտերիմներից օգնություն ստանալու շատ մեծ կարիք են զգում:
Ամենակարևոր օգնությունն ընկճվածի համար կլինի այն, որ Դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Այդ օգնությունը կարող է ներառել աջակցությունը, հորդորելը, որ նա շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել (մի քանի շաբաթ), համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտության դեպքում հիվանդի հետ միասին գնալ բժշկի մոտ: Դա կարող է լինել նաև հսկելը, որ հիվանդը ժամանակին ընդունի դեղորայքը և չհրաժարվի դրանցից: Նրան պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայք ընդունելը:
Հաջորդ ամենակարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք փորձեք հուզական աջակցություն ցուցաբերել: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցությունը: Ընկճվածին ընդգրկեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Մի թերագնահատեք հիվանդի զգացումները և մտքերը: Հիշեք՛, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ է ընկալում, այլև համոզված է իր ընկալումների ճշմարտացիության մեջ: Բացատրեք նրան, որ իրականությունն այլ է, որ բոլոր վատ մտքերն ու կանխատեսումներն իրականում դեպրեսիայի ախտանշաններն են և կվերանան դեպրեսիայի անցնելու հետ: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ և բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակներում և հաղթահարել են դա: Բուժումը և ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը: Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Հիվանդին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ընկճվածին ժամանակից շուտ մի մղեք շատ մեծ ակտիվության: Հիշեք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչ կարող է անել նորմալ ժամանակ: Ընկճվածն ընկերակցության և ուշադրությունը շեղելու կարիք ունի, բայց նրա նկատմամբ չափից մեծ պահանջները կարող են ուժեղացնել նրա ձախողվածության, տապալվածության զգացումները:
Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» և հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակներից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Ինչպե՞ս կանխել ինքնասպանության փորձերը
Ինքնասպանության բնորոշ պատճառներից են նաև ալկոհոլամոլությունը, խրոնիկ հիվանդությունները, հոգեկան ճգնաժամերը: Ինքնասպանության փորձերին նպաստում են այնպիսի գործոններ, ինչպես դավաճանությունը, հարազատների կորուստը, հիասթափությունը, կոնֆլիկտները, լարվածությունը, որոշ հոգեկան հիվանդություններ: Ինքնասպանության դիտավորություն ունեցող մարդկանց վարքում այսպես թե այնպես, երբեմն բացահայտ, երբեմն էլ կողմնակի կերպով արտահայտվում է ինքնասպանության դիտավորությունը: Բացահայտ դրսևորումների ժամանակ մարդիկ իրենց մերձավորներին, բժիշկներին, ծանոթներին կամ հարազատներին ուղղակիորեն ասում են այդ մասին: Երբեմն էլ դա ասվում է որպես սպառնալիք, նախագուշացում: Թեև մարդիկ այդ մասին հաճախ ասում են զայրացած ժամանակ կամ այդ ձևով փորձում են պատժել, մեղավորության զգացում առաջացնել իրենց մերձավորների մոտ, այնուամենայնիվ հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել այդպիսի հայտարարություններին, չբացառել նման հնարավորության իրական լինելը: Առավել հաճախ ինքնասպանության փորձերի պատճառ են հանդիսանում դեպրեսիաները, ինչպես նաև անձի ագրեսիվությունը, որն ուղղվում է ոչ թե շրջապատողների, այլ հենց իր դեմ: Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադրություն դարձնել նրանց նեղացկոտությանը, զայրույթին, պահի ազդեցության տակ կատարած քայլերին:
Ինքասպանության փորձ անող մարդկանց բնորոշ են շատ մեծ կախվածությունը հասարակական կարծիքից, ինչպես նաև հուզական մեծ կապվածությունն իրենց հարազատների հետ:
Նյութերը տրամադրեց Հրաչյա Ամիրյանը
Լուսանկարը` Սվետլանա Անտոյանի (Ocean)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն և ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը խոսեցին լրատվական դաշտում առկա թերացումների ու ոլորտում աշխատող մարդկանց իրավունքների պաշտպանության մասին:
Ըստ նրանց`լրագրողների պաշտպանվածությունը Հայաստանում պետք է առաջնային խնդիր դառնա:
«Լրագրողը պետք է պաշտպանված լինի օրենսդրությամբ: Բացի այդ, քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների միջև կապերը էլ ավելի պետք է սերտացվեն, քանի որ համագործակցությունը մեր լուսավոր ապագային է միտված,- նշեց ՕԵԿ պատգամավորը, միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով այն լրագրողներին, ովքեր իրենց անշահախնդիր ներդրումն ունեն հեռուսատաընկերությունների թվայնացման գործընթացում:
Օհանյանն էլ ընդգծեց, թե`եթե Հայաստանում կա որևէ կայացած ինստիտուտ, դա մամուլն է. «Դա կարելի է վերագրել քսան տարի ֆինանսական և այլ ճնշումների տակ աշխատող մարդկանց: Տարիներ շարունակ իշխանությունները մեզ խանգարել են մեր աշխատանքում: Միայն այն փաստը, որ լրատվամիջոցները նոր օրենքով առավել անպաշտպան են դարձել, ապացուցում է, որ մեր աշխատանքն անորոշ, պղտոր դաշտում է ծավալվում: Ես թերթում ստեղծագործ աշխատանքով գրեթե չեմ զբաղվում, ավելի շատ նայում եմ անխտիր բոլոր հոդվածների իրավական կողմին, որպեսզի այս կամ այն նյութի պատճառով դատարանում չհայտնվենք: Մամուը հայտնվել է երկու քարի արանքում. մի կողմից՝ պետք է գրել այս կամ այն նյութի մասին, մյուս կողմից՝ տեղեկատվությունը շատ հաճախ թաքցվում է լրագրողներից»,- ասաց Օհանյանը:
ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանան էլ քար նետեց «Հրապարակի» ուղղությամբ թե`անընդունելի է այն փաստը, որ 21-րդ դարում լրատվամիջոցներն օգտագործում են «ինչպես տեղեկացանք մեր իրազեկ աղբյուրներից» արտահայտությունը: «Ովքե՞ր են այդ իրազեկ աղբյուրները: Նման անորոշ ձևակերպումներով հագեցած լրատվությունը չի կարող դիմանալ դաշտի մրցակցությանը»,- բացատրեց նա`համաձայնվելով, թե մամուլը մեր երկրում, իսկապես, կայացած ինստիտուտ է. «Այլ բան է, որ ժամանակի հետ լրատվամիջոցներն ավելի սուբյեկտիվ դարձան, և պատկերը եղավ այն, որ դրանցից ոմանք որոշ մարդկանց ու կուսակցությունների կամքն են կատարում: Անկախության տարիների մամուլի ազատությունն այժմ չկա»,-ասաց նա:
Ըստ բանախոսի, վատ է, նաև, որ հայաստանյան լրատվության մեջ պակասում են վերլուծական բնույթի հոդվածներն ու հաղորդումները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի բացմանը: Այս տարի համաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր» տեխնոպարկի, Հայկական Զարգացման գործակալության, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ:
Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճին: «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց: Համաժողվին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների ու մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի և ԱՊՀ այլ երկրներից:
* * *
Ողջունելով ներկաներին համաժողովի բացման կապակցությամբ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. ««ԱրմԹեք»-ը կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով և նպատակ ունի աջակցել այս ոլորտում մեր երկրի շարունակական զարգացումը, խթանել միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճը: Այդ տեսակետից, վերջին երեք տարիների ընթացքում այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել արմատական փոփոխոխություններ: Առաջին հերթին դա պայմանավորված է ինտերնետի հասանելիության կտրուկ աճով: Մասնավորապես, եթե 2008 թվականին ինտերնետ կապի գինը մեկ մեգաբիտ վայրկյանի համար մեկ միլիոն 200 հազար դրամ էր, ապա 2011 թ. այն արժե 50 հազար դրամ: Այսինքն, սա ամենաէական և արմատական փոփոխությունն է, որն ինտերնետը դարձնում հասանելի մեր քաղաքացիների համար: Եթե 2008 թ. Հայաստանում ինտերնետից օգտվում էր 80 հազար, ապա այս տարի նրանից օգտվում է արդեն 341 հազար մարդ: Բջջային հեռախոսի միջոցով ծառայություններից օգտվողների թիվը եթե 2008-ին կազմում էր մեկ միլիոն 300 հազար, ապա այսօր կազմում է 3 միլիոն 331 բաժանորդ: Հասկանալի է, որ այսպիսի փոփոխություններն ինտերնետ հասանելիության տեսակետից նշանակում են, որ որակապես փոխվել է Հայաստանի հասարակությունը, ինտերնետը մուտք է գործել գրեթե բոլոր բնագավառներ: Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում նորամուծություններն էապես բարձրացնում են մեր տնտեսության արդյունավետությունը: Այսօր դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կատարում հեղափոխական փոփոխություն արտադրողականության մեջ: Դա նպաստում է անվտանգության բարձրացմանը, տեղեկացվածության հասանելիությանը, և ինչն ամենակարևորն է, փոխվում է հասարակության մտածողությունը: «ԱրմԹեք» համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կառավարությանը ոլորտի մասակիցների հետ միասին նայել դեպի ապագան, բացահայտել Հայաստանի հարաբերական առավելություններ ու շեշտադրումներ կատարել դրանց վրա:
Այդ տեսակետից, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր հարաբերական առավելությունը մեր տաղանդաշատ մասնագետներն են: Դա է պատճառը, որ այս ոլորտում մենք սկսել ենք մասնագիտանալ առաջին հերթին բարդ ծրագրային արտադրանքներ տալու մեջ: Դրա համար մենք ունենք փայլուն օրինակներ, որոնցից կթվարկեմ մի քանիսը.
Առաջինը, Հայաստանի Հանարապետության կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորոցիայի միջև կնքված համագարոծակցության հուշագրի շրջանակում 2011-ի մայիսին Երևանում բացվել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, որի նպատակն է «Մայքրորոսֆթ» կորպորոցիայի գործիքների և ծրագրերի կիրառմամբ ստեղծել մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման միջավայր՝ ձեռներեցության հմտությունների կատարելագործման, նորարական գաղափարների ձևավորվաման, թեստավորման և առաջ մղման համար: Ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից, «Մայքրոսոֆթի», Ամերիկայի Միացյալ Նահանագների միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի կառավարության և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ: Ներկայում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դասընթացների, սեմինարների և փորձի փոխանակման միջոցով կիրառելով նորարական և արդյունավետ միջոցներ, աջակցություն է ցուցաբերվում նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Այն տարածաշրջանում ամենախոշոր «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնն է և հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայում համանման կենտրոնների ստեղծման մոդել: Մենք հպարտանում ենք, որ «Մայրքսոֆթի» հետ ունենք այսպիսի լուրջ առաջընթաց:
Երկրորդը, 2011-ի նոյեմբերին ԵՊՀ-ի տարածքում կբացվի հայ-հնդակական ուսումնական կենտրոնը: Այն Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և հնդկական «C-DAC» կենտրոնի կողմից ու համարվում է տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր ներդրումը: Ծրագրի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատուժի զարգացմանը և կծառայի որպես բարձր արագագործությամբ հաշվողական համակարգերի հետազոտական կենտրոն: Այստեղ է տեղակայվելու հնդկական «PARAM» գերհամակարգիչը, որի միացումը «Armcluster»-ին կդարձնի այն տարածաշրջանում ամենախոշոր համակարգչային կլաստերը և կխթանի հետազոտական աշխատանքների իրականացումը՝ բիոտեխնոլոգիաների, օդերևութաբանության, բնապահպանության և հարակից այլ ոլորտներում:
Ֆինլանդիայի կառավարության, «NOKIA» ընկերության և համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածաշրջանում հայտարարված մրցույթին մասնակցել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և հաղթել: Այժմ դրա շնորհիվ 2011-ին Հայաստանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Այն կլինի ողջ աշխարհի համար նախատեսվող հինգ հիմնական լաբորատորիաներից մեկը և ուղղված կլինի բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ մոբայլ լուծումների ու արտադրանքների առևտրայնացման, տեխնիկական և կառավարման հմտությունների զարգացման, տարածաշրջանային ձեռնարկությունների և մասնագետների միջև կապերի հաստատման և ներդրումների ներգրավման համար:
Գյումրու տեխնոպարկի ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը բացվել է «D-Link International» կազմակերպության ծրագրային մշակումների տարածաշրջանային լաբորատորիան: «D-Link International»-ը թայվանական ընկերություն է, որը ցանցային և հեռահաղորդակցային սարքավորումների արտադրության և վաճառքի համաշխարհային առաջատարներից մեկն է և ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ելնելով Հայաստանում արդեն իսկ իրականացված ծրագերրի արդյունքում գրանցված բացառիկ հաջողություններից՝ առաջիկայում «D-Link» կազմակերպությունը նախատեսում է Գյումրիում կառուցել իր համաշխարհային կենտրոններից մեկը՝ մեկնարկային առնվազն 60 աշխատատեղով: Ուրախ ենք, որ այդ մասին ընկերության պատասխանատուները հայտարարությամբ հանդես կգան «ԱրմԹեք-2011» համաժողովի ընթացքում:
Այս տարվա աշնանը պաշտոնապես կհայտարարվի աշխարհի խոշոր ինժեներական կազմակերպություններից մեկի՝ սինգապուրյան «ST Kinetics» ընկերության մուտքը Հայաստան: Այս ընկերությունը Հայաստանում բացել է մասնաճյուղ, որի առաջնային ծրագիրը կլինի հետազոտությունների և մշակումների լաբորատորիայի և ավտոնոմ մեքենաների ու ավտոնոմ սարքավորումների պլատֆորմի հիմնումը: Այստեղ մշակված ալգորիթմերը կվաճառվեն ողջ աշխարհում: Առաջիկա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար: «ST Kinetics»-ը զբաղվում է ցամաքային համակարգերի և տրանսպորտային՝ օդային և ծովային միջոցների ճարտարագիտական սարքավորումների ամբողջական ծրագրավորմամբ:
Այս նախաձեռնությունները, որ ներկայացրեցի, առաջին հերթին հիմնված են Հայաստանում առկա գիտակ, հմուտ մասնագետների վրա, որոնք կարողանում են առաջարկել լուծումներ: Մեր այս հարաբերական առավելությունը մենք պարտավոր ենք զարգացնել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը վերջին երեք տարիների ընթացքում դինամիկ զարգացում է ունեցել, չնայած համաշախարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամային միտումներին, որոնց բացասական ազդեցությունը մենք զգում էինք նաև մեր տնտեսության վրա:
«Դիջիթեք» ցուցահանդեսը և «ԱրմԹեք» համաժողովը վկայում են, որ մենք դեռևս ունենք չբացահայտված բավականին մեծ ներուժ և այս ոլորտում աճի տենմպերը մոտակա տարիներին ևս լինելու են բարձր:
Այս բնագավռում ունենք 300 ձեռնարկություն, ընդ որում, ուրախալի է, որ և «Դիջիտեք» ցուցահանդեսում, և «ԱրմԹեք» համաժողովում նկատվում է մասնակիցների և հետաքրքության աճ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունենք 5500 մասնագետներ, իսկ եթե սրան ավելացնենք նաև հեռահաղորդակցության ոլորտը, ապա մասնագետների թիվը կկազմի 10 հազար: Չնայած այս ցուցանիշին՝ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների հետ հանդիպումների ժամանակ արձանագրել ենք մի կարևոր հանգամանք: Այս բնագավառում տարեկան մեր երկրում առկա է 1000 մասնագետի պահանջարկ: Դա նշանակում է, որ այսօրվա աճի ներուժը տարեկան կազմում է 20 տոկոս, և դա այն պահանջարկն է, որ ներկայացնում են այսօր հաջողությունների հասած գործող ընկերությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր արտադրանքի տարեկան ծավալները հասնում են 200 մլն դոլարի: Համախառն ներքին արդյունքի մեջ իր տեսակարար կշռով այն այսօր համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, սակայն աճի տեմպերով այն վերջինիս երեք տարիների ընթացքում գերազանցելու է:
Համաժողովնի մասնակիցներին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և հավաստիացնում, որ այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի կառավարության և մասնավոր հատվածի միջև, շարունակվելու է: Տարբեր ձևաչափերով մեր պարբերական հանդիպումներն էապես օգնում են մեզ բացահայտելու այն խոչընդոտները, որոնք դեռևս առկա են այս ոլորտում, դրանց վերացումը կարող է էլ ավելի նպաստել ոլորտի զարգացմանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ այն ջանքերի ներդրման համար, որոնք նպաստում են, որպեսզի Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխարհում զբաղեցնի իր արժանի տեղը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը խոսեց ներկա քաղաքական իրավիճակի`մասնավորապես ՀԱԿ-ի պահանջների ու վերջերս անընդհատ շրջանառվող թեմայի` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին. «Եթե իսկապես այնպես լինի, ինչպես ներկայացրել է Ռ. Քոչարյանը, կարող է լինել, բայց այսօր, կարծում եմ, դրա անհրաժետությունը չկա, հանրային պահանջը չկա, համընդհանուր պահանջ չկա, և «եթե»-ները չեն կարող իրատեսական լինել: Իսկ, առհասարակ, նա ՀՀ քաղաքացի է, ինքը կորոշի մտնի՞ քաղաքականության մեջ, թե՞ ոչ»,-ասաց Մինասյանը:
Մինչ ընտրությունները կարո՞ղ է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Սերժ Սարգսյանն ընտրություն կատարի Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, հարցին` ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ընտրություններից հետո, եթե որևէ քաղաքական ուժ որոշակի տեղ ունենա, ոչինչ չի բացառվում, բայց չգիտեմ, լինելո՞ւ է դա այդպես, թե՝ ոչ: Համագործակցություն ես պատկերացնում եմ ԱԺ ընտրություններից հետո: Սակայն մեր թեկնածուն միանշանակ լինելու է Սերժ Սարգսյանը, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը մեր թեկնածուին առավելագույն ձայներ տա»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի` նստացույցին` Մինասյանը հավելեց, որ. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ոստիկանությունն էլ զգոն էր, և ամեն ինչ նորմալ անցավ»: Մինասյանը շրջանցեց լրագրողների այն հարցը, թե ինչու՞ ՀԱԿ-ի բողոքի ակցիային չմիացան այն ուժերը, որոնք վճռականության կոչեր էին անում ընդդիմությանը`ասելով, որ դա այդ ուժերի որոշելիքն է:
Ինչու՞ էին շրջաններից դեպի Երևան ճանապարհները փակ հարցին էլ բանախոսը տվեց հետևյալ պատասխանը. «Ես կարդացել եմ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը դրա առնչությամբ, և կարծում եմ, որ նա ամենաիրազեկվածն է այդ հարցում: Ես դուրս չեմ եկել Երևանից, նման դեպքի չեմ հանդիպել»:
Ինչպես հայտնում է «Խոսքի իրավունք» միավորումը` իրենց հասած տեղեկություններով` Արտաշատի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են «կամավոր» ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք իբր համաձայն են աշխատավարձի 25% նվազման հետ: «Խոսքի իրավունքը» իր մտահոգությունն է հայտնում այս երևույթի վերաբերյալ` չբացառելով, որ հանրապետության այլ դպրոցներում սա նույնպես առկա է:
Հոկտեմբերի 10-ը պաշտոնապես համարվում է հոգեկան առողջության համաշխարհային օր:
Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը:
Ըստ Առողջապահության նախարարությունից տվյալների` Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Այսօրվա հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է «Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության»:
Հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ` մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:
Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը:
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին:
Նախագահի մամուլի գրասենյակից տեղակացնում են, որ ողջունելով մրցանակակիր գիտնականին` նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության եւ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհավորել է Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ու նշանավոր գիտնականն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման և նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.