31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Ստամբուլի մունիցիպալ թատրոնում կբեմադրվի հայազգի հայտնի երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը (մյուզիքլ տարբերակով): Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyetdailynews.com կայքը, «Ատամնաբույժն արևելյանը» դառնալու է Թուրքիայի պետական թատրոնում բեմադրված առաջին հայկական ստեղծագործությունը։
«Հայերը թուրքական թատրոնի հիմքն են։ Այս տարածքում մեծացած դերասաններն այս հողի ԴՆԹ–ն են։ Մենք պետք է ընդունենք մեր անցյալը, եթե ուզում ենք արդիական դառնալ։ Ցավոք սրտի, մենք առանց հիշողության հասարակություն ենք»,– ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Այշենիլ Շամլօղլուն։
«Մենք մարգինալացնում ենք մեր ժողովրդին: Մենք գաղափարական պատճառներով արհամարհում ենք այն մարդկանց, որոնք հազարավոր տարիներ ապրել են այս հողում։ Անհնար է թուրքական թատրոնի պատմությունից արմատախիլ անել հայ դերասաներին»,– ասել է Ենգին Ալգանը, որը Պարոնյանի ստեղծագործությունն ադապտացել է թուրք հանդիսատեսի համար։
Ալգանն առաջին անգամ Պարոնյանի անունը պատահաբար թատերական մի ամսագրում է տեսել, ապա նրա ստեղծագործություններին ծանոթացել է ինտերնետում։
«Մենք չէինք կարողանա բեմադրել այս պիեսը նախկինում, եթե նույնիսկ ցանկանայինք։ Մենք դժվարին ժամանակներ ենք անցել։ Մեծ դժգոհության ալիք կբարձրանար, եթե ասեինք, որ պատրաստվում ենք այդպիսի ներկայացում բեմադրել պետական թատրոնում»,– նշել է Ալգանը։
«100 տարի առաջ մենք ընդհանուր կյանքով ենք ապրել: Հենց այդ ընդհանուր անցյալն է, որ պայմանավորում է մեր ներկան։ Մենք սովոր ենք մեր գլուխը ավազի մեջ թաղել, բայց չենք կարող շարունակել նույն ոգով»,–ասել է նա։
Ալգանը հավելել է, որ իրենք որոշակի փոփոխություններ են մտցրել պիեսում։«Մենք նոր երգեր ենք ստեղծել և համատեղել արևմտաեվրոպական ազդեցությունը, հայ համայանքի մշակույթը, արևելյան մշակույթն այլ կոնցեպտի երգերի հետ՝ պահպանելով այդ դարաշրջանի ոգին»։
Հակոբ Պարոնյանը հայտնի երգիծաբան է և լրագրող: Նրա ստեղծագործությունները ներկայացնում եմ Պոլսո կյանքը և սուր կերպով քննադատում հասարակական կառույցները, մտավորականությանը, կրոնավորներին, բժիշկներին և այլն։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Հայաստան-Իռլանդիա խաղի գլխավոր մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի Հայաստանի հավաքականի նկատմամբ կայացրած որոշումները։ Fecebook-ի իր անձնական էջում այս առիթով գրառում է կատարել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Սիրելի ֆուտբոլասերներ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր հայ ֆուտբոլասերներին, ովքեր նույնիսկ անհաջողության դեպքում կանգնում են հավաքականի կողքին։ Իսկական ֆուտբոլասերը հենց ձեզ նման է լինում։ Ես հպարտանում եմ ձեզնով, որ դուք կաք եւ աջակցում եք ազգային հավաքականին։ Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ։ Նրանք արժանի էին հաղթանակի։ Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները։ Եկեք չհուսահատվենք եւ աջակցենք մեր սիրելի թիմին եւ մեր հրաշալի տղաներին։ Նրանք արժանի են ամենաբարձր մեծարման։ Ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկիի կարմիր քարտը չեղյալ անելը։
Ինչ վերաբերում է UEFA-ի կողմից պատվերին, սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ, UEFA-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել։
Ինչ վերաբերում է տղաներին մեծարմանը, մենք տարեվերջին անելու ենք մեծարման արարողությունը շատ բարձր մակարդակով։ Նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, աշխարհասփյուռ հայությանը, ցանկանում եմ համբերություն եւ բոլորս միասին երկրպագենք ազգային հավաքականին։ Առաջ Հայաստան։
Հարգանքներով ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյան»,- նշել է նա Fecebook-ի իր անձնական էջում։
Ի դեպ, բրիտանական The Telegraph-ն այսօր գրել էր, որ «դեռեւս պետք է պարզել` Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան կառաջարկի՞ արդյոք հայերին նորից խաղալ. նմանատիպ խնդրանքը երկու տարի առաջ մերժվել էր Ֆրանսիայի ֆեդերացիայի կողմից, երբ իռլանդացիները պարտվել էին աշխարհի առաջնության փլեյ օֆֆի խաղերում»: Բրիտանական թերթն արձանագրել էր, որ Իռլանդիան փլեյ օֆֆ է դուրս եկել պակաս թվաքանակով խաղացող հայերի հաշվին և որ Իռլանդիայի հաղթանակի հարցում վճռական պահը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հեռացումն էր դաշտից:
asekose.am
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 00.10-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին, իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107», «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռոստոմյան փողոցի թիվ 22 տան մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա մի տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն ժամին Երևան-Աշոցք ճանապարհի 140-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 19.00-ին, Հրազդանի կիրճում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվելով ընկել Հրազդան գետը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 10.00-ին, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-311000» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-311000»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 08.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ հաղորդում տալու:
Պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Հալաբյան փողոցի թիվ 34/Ա շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գևորգյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին և պատճառել վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին Հրաչյա Գևորգյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Հ. Գևորգյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանը հրաժարվել է մասնակյցել Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 13-15–ը։ Նիստին քննարկվելու են ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Ճշմարտության մերկապար» ընդհանուր խորագրով: Շարքը փոքր-ինչ կտարբերվի «Չենք լռելու»-ի մնացած նախագծերից և կփորձի գտնել արդեն հայտնի պատմությունների քողարկված կողմերը: Վիդեոշարքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ անդրադարձ կկատարվի նաև հայկական շոու-բիզնեսում տիրող բարքերին և կարվեն ցնցող բացահայտումներ: Այս մասին տեղեկացնում է նախաձեռնությունը։
«Ճշմարտության մերկապար»-ի առաջին հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նա կխոսի կալանավորված որդու փոխարեն և սենսացիոն բացահայտումներ կանի` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:
Մարինա Արայանը կմեկնաբանի նաև Անժելա Սարգսյանի կողմից «Կռվախնձոր» հաղորդաշարում հնչեցված` իրենց ընտանիքի համբավն արատավորող հայտարարությունները:
Կարեն Արայանը, այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է և մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:
««Ճշմարտության մերկապար» շարքի առաջին թողարկման պրեմիերան կկայանա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության YouTube-ի պաշտոնական ալիքում (youtube.com/chenqlrelu) երկուշաբթի օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին:
Ի դեպ, նշենք, որ դա լինելու է Հայաստանի պատմության մեջ առաջին նախապես պլանավորված և սպասված պրեմիերան YouTube-ում: Այս փորձը բավականին տարածված է արևմտյան երկրներում և մեր կողմից ակտիվ փոխառման կարիք ունի: Համացանցի ընձեռած հնարավորությունները դեռևս համարժեքորեն չեն գնահատվում հայ հասարակության կողմից»,- ասվում է նախաձեռնության հայտարարությունում:
Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղ գտած ՀՀ կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների և իրականացվող ծախսերի թեմային՝ ԿԲ-ն հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ի որևէ ծախս և որևէ կապիտալ ներդրում չի ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին:
«Ավելին, Կենտրոնական բանկում գտնվող կառավարության միջոցների դիմաց, Կենտրոնական բանկը պետական բյուջե է փոխանցում տոկոսագումարներ: Կենտրոնական բանկի ծախսերը և կապիտալ ներդրումները իրականացվում են «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին կետով սահմանված եկամուտների հաշվին:
Այս պահին, օրինակ, երբ դրամն արժեզրկված է հիմնական արժույթների նկատմամբ, ԿԲ ֆինանսական արդյունքներում գրանցվել է մոտ 13 մլրդ ՀՀ դրամ օգուտ: Ինչ վերաբերում է ԿԲ կապիտալ ներդրումներին, ապա դրանց մեջ ներառված են նաև Դիլիջանում կառուցվող ԿԲ աշխատակիցների կացարանները, որոնց արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է դրանք ձեռք բերող ԿԲ աշխատակիցների կողմից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Պատմությունը կրկնվում է. մեր իրականության համար կարելի է ասել պատմության դառը դասերն են կրկնվում ու ցավոք բավականին հաճախ, միայն թե դրան ուշադրություն դարձնող չկա:
Միշտ էլ եղել է այնպես, որ մեր մեծ մտածողները` տաղանդավոր մարդիկ, ստեղծագործել են դրսում` Հայաստանից դուրս, լավագույն դեպքում Թիֆլիսում: Անհասկանալի է, իրենց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի, թե Հայաստանում եղած սոցիալտնտեսական վիճակի պատճառով, որն այդպես էլ կարծես դարեդար չի փոխվում:
Մի հետաքրքիր պատմություն գալիս է հաստատելու այս միտքը. Վրաց տաղանդավոր դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին գնում է Իտալիա ու հանդիպում Ֆեդերիկո Ֆելինիին: Խոսում են դեսից-դենից, իտալացի ռեժիսորը հարցնում է. «Սերգոն ի՞նչ եղավ, ի՞նչ է անում»: Դերասանուհին ասում է, թե նա արդեն դուրս է եկել բանտից (Սերգեյ Փարաջանովին այլախոհության համար խորհրդային ղեկավարությունը փակել էր բանտում): Ֆելինին հարցնում է. «Ֆիլմ նկարո՞ւմ է» Ճիաուրելին պատասխանում է` ոչ: Իտալիայից վերադառնալով՝ դերասանուհին հանդիպում է Էդուարդ Շևարդնաձեին և պատմում հանդիպման մասին, արդյունքում Վրացական ԽՍՀ ղեկավարը հրահանգում է Փարաջանովին «բերման ենթարկել» Վրաստան, և ֆիլմ նկարելու հնարավորություն տալ: Այդպես, Փարաջանովը ստեղծում է իր «Սուրամի ամրոցի լեգենդը» և «Աշիկ Քերիբը»:
Այդ ֆիլմերը Փարաջանովը կարող էր նկարել Հայաստանում: Բայց նկարում է Վրաստանում, քանի որ այդ երկրի ղեկավարը կարողացավ գնալ ընդդեմ կարծրատիպերի և արգելքների: Ի դեպ, այդ նույն Շևարդնաձեն գաղտնի թույլտվություն է տվել Թենգիզ Աբուլաձեի հռչակավոր «Ապաշխարանք» ֆիլմի նկարահանմանը, որը մեծ էկրան դուրս եկավ միայն գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին:
Ինչու Հայաստանում չմնաց Փարաջանովը, չմնացին նաև շատերը, նրանց հետ վավերագրական կինոյի մյուս հանճարը` Արտավազդ Փելեշյանը: Նա էլ, ասում են, Հայաստանից երես թեքեց այն բանից հետո, երբ իր ֆիլմի համար հատկացված գումարը հայտնվեց մեկ ուրիշի գրպանում և այդ ուրիշը ֆիլմ նկարեց դրանով:
Այսօր կրկնվում է պատմությունը. «Էսօր հայ ժողովուրդը շատ տաղանդավոր ու խելացի է, չենք կարող բոլորին աջակցել»,- պատասխանել են տալիս կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արմեն Գասպարյանին ՀՀ մշակույթի նախարարությունում:
Մշակույթի նախարարությունը հակամշակութային է
Գասպարյանը խնդրում էր աջակցել` մասնակցելու Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Քրիստոնեական (կաթոլիկ) ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային «Magnificat» 7-րդ կինոփառատոնին, որի հրավերը ստացել էր, և որի մրցութային ծրագրում ընդգրկված էր իր ֆիլմը` «Հայկական հացը»: Հյուրանոցային և այլ ծախսերը հոգում էր հրավիրող կողմը, խնդիրն ընդամենը ճանապարհածախսի ապահովումն էր` մոտ 200 հազար դրամ:
Գասպարյանը հիմնականում արտերկրում աշխատող ռեժիսոր է, Հայաստան գալուց առաջ նա բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և ֆիլմեր նկարում` տարբեր երկրների ֆինանսավորմամբ: «Հայկական հացը» ևս համատեղ ֆինանսավորմամբ ֆիլմ էր` Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Հայաստան: Առաջին երեք երկրները պատրաստ են լինում սկսել ֆիլմի ֆինանսավորումը, բայց քանի որ ֆիլմն ամբողջությամբ Հայաստանի մասին էր, պայման է դրվում, որ Հայաստանը ևս` գոնե խորհրդանշական մասնակցություն ունենա, թեկուզ` 10 տոկոսի չափով: Գասպարյանը դիմում է մշակույթի նախարարություն: Նախարարությունից սկզբում բանավոր համաձայնություն են տալիս, հայտնում, որ իրենք էլ են շահագրգռված, բայց երբ արդեն բանը հասնում է պաշտոնական պատասխանի, մերժում են: Մյուս երեք համաֆինանսավորողներն արդեն որոշ գումար հատկացրել էին` չկասկածելով, թե հայկական կողմը կարող է մերժել, սակայն տեղեկանալով այդ մասին, դադարեցնում են հետագա ֆինանսավորումը: Ռեժիսորը, սակայն, սեփական ուժերով և տարբեր տեղերից որոշ գումար հայթայթելով՝ նկարում է ֆիլմը: Գասպարյանը դիմում է նախարարություն` փառատոնին մասնակցելու գոնե ճանապարհածախսի հարցում աջակցելու խնդրանքով. առանց այն էլ` ֆիլմն ավարտին հասցնելու համար պարտքեր էին կուտակվել:
Փառատոնին ևս Գասպարյանը մասնակցում է սեփական միջոցներով: Վերադառնում է Երևան, և երբ նախարարությունում իմանում են, որ ֆիլմը հաջողության է արժանացել («Հայկական հացը» ստանում է առաջին մրցանակ` ազգային պատմության ցավոտ թեմաները բացահայտելու պրոֆեսիոնալիզմի համար, բացի դրանից, նաև Հունակաթոլիկ եկեղեցին ֆիլմն արժանացնում է հատուկ մրցանակի` ցեղասպանության ենթարկված հայ քրիստոնյաների հավատապահպանական արիության խորաթափանց վկայության համար), Գասպարյանին հորդորում են մի անգամ էլ դիմում գրել նախարարի անունով` փառատոնին մասնակցության ծախսերը փոխհատուցելու համար: Ռեժիսորը գրում է, և կրկին մերժվում:
Այս ընթացքում, Հայաստան վերադառնալուց ի վեր, ֆիլմ նկարելու հետ կապված տարբեր հանդիպումներ ունենալով` Գասպարյանն իր համար վերջնականապես բացահայտում է, թե ինչ ասել է Հայաստանի մշակույթի նախարարություն և, ընդհանրապես, Հայաստանում ինչ է կատարվում այս ոլորտում:
Պետական բյուջեից կինեմատոգրաֆիային հատկացվում է 500 հազար եվրոյի կարգի գումար: Բայց անհնար է, որ անգամ ամենատաղանդավոր ռեժիսորն ամենատաղանդավոր սցենարի համար, դրանից գումար ստանա: Գեղարվեստական ֆիլմերի համար գումար հատկացնողը «Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը, սակայն, ինքնուրույն չի գործում: Եթե որևէ ֆիլմ անգամ հավանության է արժանանում այստեղ, ապա այդ ֆիլմը պետք է դեռ նախարարության կազմում գտնվող խորհուրդների հավանությանն էլ արժանանա: Իսկ այնտեղ նստածների գլխավոր խնդիրը պետբյուջեից ոլորտին տրվող գումարը յուրայինների միջև կիսելն է` անկախ նրանից, որ գեղարվեստական ֆիլմի փոխարեն յուրայինը, դիցուք` նախարար Հասմիկ Պողոսյանի ամուսնու բաժակի ընկեր Սուրեն Բաբայանը կստեղծի կարճամետրաժ ֆիլմ, որը ոչ մեկին պետք չէ, կամ ընդհանրապես՝ ստեղծված ֆիլմերը ո´չ միայն Հայաստանից դուրս ոչ մեկին չեն հետաքրքրի, այլև Հայաստանում էլ դրանցով հետաքրքրվող չի լինի:
Ըստ Գասպարյանի, վավերագրական ֆիլմերի «մաֆիան» «Հայք» կինոստուդիայի տնօրեն, համատեղության կարգով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի ղեկավարությամբ է գործում: Այստեղ էլ նա է յուրայինների մասին հոգ տանում:
Պետբյուջեից գումար է հատկացվում նաև փառատոների մասնակցության և նմանատիպ այլ ծախսերի համար: Հանդիպման ժամանակ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտնում է Գասպարյանին, որ սկզբում այդ գումարը, ճիշտ է, իրենց էր տրված, բայց նախարարը վերցրեց իրենցից, այնպես որ 39 մլն դրամի բաշխումը որոշում է բացառապես Հասմիկ Պողոսյանը: Իսկ Հասմիկ Պողոսյանը, որոշում է, որ այդ գումարը սպառվել է, և հիշյալ ռեժիսորին գումար տրամադրելն ավելորդ շռայլություն կարող է լինել նախարարության համար:
Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» ֆիլմը հրավիրված է նաև նոյեմբերի 1 — 9-ը Մոսկվայում անցկացվող «Лучезарный Ангел» միջազգային բարեգործական 8-րդ կինոփառատոնին, որն ընթանում է Սվետլանա Մեդվեդևայի և պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո: Մշակույթի նախարարին որևէ փառատոնի մասնակցությանն աջակցելու խնդրանքով դիմում գրելը Գասպարյանն այլևս համարում է անիմաստ և պատրաստվում է Հայաստանից վերջնականապես չհիասթափվելու համար այս անգամ դիմել նախագահին:
Գասպարյանի ճանապարհածախսի հարցը լոկ ֆոն է հասկանալու համար, որ Հայաստանում պաշտոնյաները բացարձակ անհամապատասխան են իրենց զբաղեցրած պաշտոններին. այլ կերպ չի կարելի մեկնաբանել նախարարության փաստարկը, թե` «Հայ ազգը շատ տաղանդավոր է, դրա համար չեն կարող աջակցել բոլորին»: Հուսով ենք երկրի նախագահը նման մոլորության մեջ չէ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հողաշերտի տակ հայտնաբերվել է ևս երկու մարմին, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին փրկարարները սողանքի գոտում հայտնաբերել էին անհետ կորածների ցուցակում նշվող` 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնված Նորայր Միրզոյանի մարմինները:
Այսօր առավօտվա դրությամբ անհետ կորած էին համարվում երկուսը` Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիական «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության ներկայացուցիչ Ալեն Օրնեզն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է անցկացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ:
«Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից նախանշված ծրագրերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կյանքի կոչելու անհրաժեշտություն և պարտավորություն ունենք։ Մենք շահագրգռված ենք և պատրաստ ենք ստեղծել անհարաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի դպրոցներում որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդումն ամրապնդվի և ընդլայնվի: Համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կատարելագործմանը»,- ասելէ նախարարը:
Ըստ Աշոտյանի` Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու, սիրով ընտրում են ֆրանսերենը: Իսկ դասավանդվող օտար լեզուների շարքում ֆրանսերենը տարածվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում
Պայմանագրում ներառված են հետևյալ կետերը ՝
·ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում,
· մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում,
· մասնակցություն վերապատրաստող մասնագետների (ռեֆերենտների) խմբի ստեղծմանը,
· աջակցություն ֆրանկոֆոն միջավայր ապահովող կառուցվածքային ցանցի ստեղծմանը:
Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԳՐԵՖ» կազմակերպությունը առաջին անգամ համագործակցության եռակողմ հուշագիրը վավերացրել են 2008 թվականին`երեք տարի ժամանակով: Համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Այժմ որոշվել է պայմանգրի ժամկետը երկարացնել ևս երեք տարով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.