26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է Հայաստանի դեղարտադրության առաջատարը համարվող «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարան:
Նա ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը, շրջայց կատարել գործարանում և ծանոթացել «Լիկվորի» արտադրական հնարավորություններին ու ծրագրերին: 2008թ. հոկտեմբերին մեկնարկած այս գործարանի կառուցման նախագծի մասնակիցներն են 2005 թվականից ընկերության բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՀՀ կառավարությունը: Այն ավարտին է հասցվել ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակում: 2009թ. Սերժ Սարգսյանը, այցելելով դեռևս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մասնաշենքում վարձակալական հիմունքներով գործունեություն ծավալող «Լիկվոր» ընկերություն, ընկերության ղեկավարության հետ քննարկել է ՀՀ կառավարության օպերատիվ հակաճգնաժամային շտաբի օժանդակությամբ նոր գործարանի շինարարությունն ավարտին հասցնելու հնարավորություններն ու դեղագործական այս ընկերության զարգացման հեռանկարը: «Լիկվոր»-ն օպերատիվ հակաճգնաժամային շտաբ է ներկայացրել իր բիզնես ծրագիրը, որը քննարկվել և նույն թվականին հաստատվել է՝ ընկերությանը հնարավորություն ընձեռելով ստացված օժանդակությամբ ընդլայնել գործունեությունը:
Իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ նոր այս արտադրական շենքի կառուցման և ժամանակակից սարքավորումների ու համակարգերի ձեռքբերման, տեղադրման համար ներդրվել է շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ արտադրությունն իրականացվում է իտալական, գերմանական և ավստրիական առաջատար տեխնոլոգիաներով: Նոր գործարանը տարածաշրջանում կգործի եվրոպական GMP ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում: Դեռևս 1991թ. հիմնադրված «Լիկվոր» ընկերությունն արտադրում է ներերակային, ակնաբուժական և ներարկման ստերիլ դեղամիջոցներ: Ընկերության կողմից առաջարկվող դեղերի անվանացանկը պարունակում է 70 անուն դեղորայք, որոնք ընդգրկում են շուրջ 27 դեղագիտական խմբեր: Հայաստանի արտոնագրային վարչությունում գրանցված է ընկերության 25 ապրանքանիշ:
Նախագահը շնորհավորել է գործարանի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթել «Լիկվոր» ընկերությանը՝ հետագա զարգացման ծրագրերում:
2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր , հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը:
Քննությունը տարվում է հետևյալ վարկածի հիման վրա. զինծառայողը միզել է խրամատում, որը տեսնելով` ծառայակիցները սկսել են հայհոյել ու ստորացնել նրան: Զինծառայողը վիրավորանքներին չի արձագանքել, սակայն մոտ կես ժամ անց, չդիմանալով նվաստացումներին, դիմել է ինքնասպանության:
«Единая Россия»-ն պաշտոնապես առաջադրեց Վլադիմիր Պուտինին թեկնածությունը նախագահական ընտրություններում : Այս մասին հղում անելով կուսակցության ծրագրային հաղորդագրությանը, որ տեղադրված է պաշտոնական կայքէջում, նշում է Utro.ru-ն:
Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.
«Единая Россия»-ն պրոնախագահական կուսակցություն է , որի նախընտրական ցուցակն ավանդաբար գլխավորում է երկրի նախագահը: Դիմում ենք ազգաբնակչությանը` խնդրելով խորհրդարանական ընտրություններում քվեարկել կուսակցության օգտին, քվեարկել մեր թեկնածուների օգտին Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ»:
Ըստ այդմ, կուսակցության ռազմավարությունը հիմնված է ութ հիմնական դրույթների կյանքի կոչմանը` տնտեսությանը մոդեռնիզացմանը, սոցիալ քաղաքականությանը, կոռուպցիայի վերացմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարն ու խաղաղության պահպանումը ազգությունների միջև, ինչպես նաև ժամանակակից քաղաքական համակարգի զարգացում, ներքին և արտաքին անվտանգության ապահովում և, վերջապես, խելամիտ արտաքին քաղաքականություն` Եվրազիական խորհրդի ստեղծում:
Հոլանդացի գիտնականները վերծանել են 115 տարեկանում մահացած կնոջ ԴՆԹ-ն եւ բացահայտել նրա երկարակեցության գաղտնիքը: Նրանք կնոջ մոտ հայտնաբերել են եզակի գենետիկ փոփոխություններ, որոնք պաշտպանել են ծերունական թուլամտությունից եւ այլ հիվանդություններից, հաղորդում է NEWSru.com-ը` հղում կատարելով ВВС-ին: Մահվանից առաջ նա իր մարմինը կտակել է գիտությանը, ինչը հնարավորություն է տվել գիտնականներին կազմել նրա գենետիկ կոդը:
Տվյալները, որոնք դեռ գիտական հրապարակման ներկայացված չեն, հաղորդվել են Մարդու գենետիկայի ամերիկյան ընկերակցության (American Society of Human Genetics) տարեկան հանդիպմանը:
Հայտնի է, որ տատիկը 113 տարեկանում մտավոր ունակությունների բացահայտման թեստ է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ տրված առաջադրանքները նա կարողանում է կատարել 65-70 տարեկան կնոջ մակարդակով: Նա նաեւ չի ունեցել անոթների խցանումներ, հաղորդում է «Ինբտերֆաքսը»:
Գիտնականների կարծիքով` նման կարգի ուսումնասիրությունները թույլ կտան պարզել, թե ինչու են որոշ մարդկանց գեներն օգնում նրանց ավելի երկար ապրել:
Երեկ Հավանայում մահացել է Կուբայի ամենահայտնի կին այլախոհներից մեկը` Լաուրա Փոլանը, որը «Ճերմակազգեստ կանայք» խմբի առաջնորդներից էր: 63-ամյա Լաուրան մինչ այդ գտնվում էր հիվանդանոցում՝ դենգե տենդ ախտորոշմամբ: Հոսպիտալացումից հետո նա խնդիրներ է ունեցել շնչառության հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
10 տարի առաջ Փոլանը ստեղծել է «Ճերմակազգեստ կանայք» խումբը, որտեղ սկսել են հավաքվել կուբացի քաղաքական բանտարկյալների կանայք: Նրանք ամեն կիրակի սպիտակ զգեստներով հայտնվում էին Հավանայի փողոցներում և պահանջում ազատ արձակել իրենց քաղբանտարկյալ ամուսիններին, որոնցից 75-ը բանտերում էին հայտնվել 2003թ.-ի հայտնի ձերբակալությունների ժամանակ: 2005թ.-ին այս խումբն արժանացավ Սախարովի անվան մրցանակին:
Կազմակերպությունը ժամանակի ընթացքում մեծ ժողովրդականություն վայելեց և անցավ իրավապաշտպան ավելի լայն գործունեության:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Արարատի մարզի Ոսկետապ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հոկտեմբերի 13-ին ժամը 14.00-ի սահմաններում հայտնաբերվել է 20-35 տարեկան անձը չպարզված կնոջ դիակ կիսայրված վիճակում:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության, այն միջին կազմվածքի 150-160 սմ հասակ ունեցող կնոջ դիակ է, մազերը` մուգ շագանակագույն` 25-35սմ երկարությամբ, հագուստները այրված են, պահպանվել է մազերի երկաթյա հերակալը: Դիակի ինքնությունը պարզվում է, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակչից, ով հայտնել էր, որ իրենց գյուղին հարակից գերեզմանատան հարևանությամբ չգործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա: Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Օպերատիվ խմբի հրահանգով դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը: Դեպքի վայրում էր եղել նաև դատական բժիշկը և փորձագետը:
Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում չափազանց կարճ ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության առաջընթացը գնահատելով՝ ՄԱԶԾ աղետների կանխարգելման և վերականգնման բյուրոն Հայաստանը ճանաչեց ձեռքբերումների երկիր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ն իր անդամ երկրների միջև կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման լավագույն փորձի փոխանակման այցելություններ։ Այս անգամ որպես դրական փորձի օրինակ էր ընտրվել Հայաստանը։ Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում որպես ձեռքբերում առանձնացվել էին ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի, ԱՌՆ Ազգային Պլատֆորմի և ազգային դիտացանցի ստեղծումը։
Հոկտեմբերի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն էր այցելել ՄԱԿ-ի անդամ 11 երկրների (Տաջիկստան, Ղըրղըզստան, Ուզբեկստան, Վրաստան, Ուկրաինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Կոսովո, Խորվաթիա, Սլովակիա, Շվեյցարիա) տարբեր փորձագետներից կազմված մեծաթիվ պատվիրակություն։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հյուրերին ներկայացրել էր նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և զարգացման ծրագրերը։ Հյուրերը նաև եղել էին ճգնաժամային կառավարման կենտրոնում և տեղում ծանոթանացել դրա աշխատանքին։
«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի»,-հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ:
Ադրբեջանի այդ մտահոգվածությունն ուղղակի բխում է այն ամենից, ինչը մեր ժողովուրդը, աշխարհը ու նաև Ադրբեջանը տեսան մեր փառավոր զորահանդեսին: Պարզ է, որ այդ վիճակը չի բավարարում ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլ նախևառաջ «Բրիթիշ Պետրոլեումին», զի ՆԱԲՈՒԿԿՕ-ն և էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով տարանցելու բոլոր նախագծերն անիրագործելի են, եթե մեկընդմիշտ չլուծվի Արցախի հարցը` մեզ համար ոչ շահեկան տարբերակով: Հետևաբար, Բրիտանիայի և ընդհանրապես անգլոսաքսերի հետ կապված գրանտակեր կազմակերպությունները երկու առանցքային անելիքներ ունեն` մի կողմից, հայերին ձիու դոզաներով ներարկել ամենագարշելի պացիֆիզմը, մյուս կողմից, ամեն կերպ թուլացնել մեր բանակը: Վանյանի տիպի տարբեր կերպարներին հայկական միջավայրում աշխատացնելը պրոբլեմատիկ է, զի այդպիսինները` իրենց օգնողներով հանդերձ, անմիջապես առաջացնում են հանրության գարշանքը, և հանրային պարսավանքի ենթարկվում են առհասարակ դրանց բարև տվողները: Պացիֆիզմ դավանող կրոնական աղանդների` եհովականների և այլոց, քանակական աճի ռեսուրսն էլ գրեթե սպառված է, հանրությունն էլ հաստատ խանդավառորեն կընդունի դրաց դեմ կիրառվող ցանկացած կոշտ միջոց, քանզի բոլորը զզվել են սրանց աներես հոգեորսությունից: Մնում է մեկ հիմնական ռեսուրս` հնարավորինս վարկաբեկել և թուլացնել բանակը:
Բանակային ուղղվածություն ունեցող տարատեսակ «իրավապաշտպանները», սակայն, զորահանդեսից հետո բավական ժամանակ սսկվել էին, հակաբանակային քարոզչությունից ձեռնպահ էր մնում և ՀԱԿ-ը, զի կարող էր դրանով ինքն իրեն միմիայն վարկաբեկել: Եվ դա մինչև այն պահը, երբ սեպտեմբերի 9-ին գրանցվեց հերթական ողբերգական դեպքը բանակում:
Իսկ 5 օրում 3 ինքնասպանության դեպքերի առիթը նրանք չէին կարող անհապաղ չօգտագործել. էլ ե՞րբ նման երկրորդ տարբերակը նրանց բաժին կհասնի: Ու սկսվեց. «Բանակն իրականում» «նախաձեռնությունը» տարածեց հայտարարություն, իբր զոհերի «ցուցակը աճում է ժամ առ ժամ», և «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ»: Բնականաբար, նույնիսկ ամենաիդեալական վիճակում գտնվող որևէ երկրի Գերագույն գլխավոր հրամանատար նման երաշխիք տալ չի կարող, կարող է երաշխավորել զոհերի քանակը մինիմումի հասցնելը…
Վերսկսեցին ցուցերը, ուր ներգրավում են որդեկորույս ծնողների` ինչքան կարող են, այդ թվում և 2000 թվականին որդի կորցրածներին: Սրանց փույթ չէ, որ մարդկային վիշտը քաղաքական նպատակներով օգտագործելը անբարոյականության գագաթնակետն է, չէ՞ որ նպատակն արդարացնում է միջոցները: Նաև փորձում են ֆեյսբուքով այդ ցույցերին ներգրավել նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին, ինչը սակայն առանձնապես չի ստացվում:
Եվ ահա ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցուցարարներին է մոտեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի օգնականը՝ Վարդան Ղուկասյանը, ով երկխոսելու համար նրանց հրավիրել է ռազմական ոստիկանություն: Ցուցարարների խոսքով՝ սակայն, իրենք մերժել են այդ առաջարկը, քանի որ մինչ այդ Վ. Ղուկասյանն ասել է, թե բանակում զոհերի պատճառը լավ չդաստիարակված զինվորներն են:
Մեր մեջ ասած, ճիշտ է ասել: Բայց` կիսատ: Զի պատանիների հիմնական դաստիարակողն այսօր շատ դեպքերում հեռուստացույցն է` իր հեռուստասերիալներով, որոնց ազդեցությունը նույնիսկ կարող է ավելին լինել, քան ծնողի և դպրոցի ազդեցությունը: Իսկ հիմա զորակոչված և զորակոչվում է «Որոգայթ»-ի ու նման այլ տականքային հեռուստաարտադրանքների դաստիարակած սերունդը դրան գումարած նրանց ծնված տարիների թշվառությունը, դրան էլ ավելացրած այսօրվա, հատկապես Ղարաբաղում ծառայող կոնտիգենտի ընտանեկան սոցիալական վիճակն ու խեղճությունը:
Եվ «որոգայթային» քրեական կարծրատիպերը մուտք են գործում զորանոց ու մարտական դիրք: Իրենք իրենց թունդ «մաֆիոզներ» են երևակայում, և այդ «մաֆիաներ» խաղալը զենքի մատչելիության և խրամատի պարագայում` հրամանատարության ոչ զգոն աչքից հեռու լինելու պայմաններում երբեմն ողբերգական ավարտ է ունենում: Ու ի՞նչն որոշ դեպքերում ծառայում որպես «մաֆիոզ» թունդ «ռազբիրատների» առարկա` ամեն ինչ, խոժոռ հայացքից սկսած, 2000 դրամանոց փլեյերով վերջացրած: Հետաքրքիր դետալ` վերջին 3 դեպքերում զոհերից երկուսը խարբերդցի են, այսինքն` մի ոչ մեծ բնակավայրից են, ուր բոլորն իրար ճանաչում են: Եվս մեկ տիպիկ «սերիալային» դետալ` զոհերից մեկն ինքնասպանությունից առաջ ձախ ձեռքի ափին գրում է իրեն ստորացնողների անունները: Կայքերում նաև տեղեկություն եղավ, որ զոհերից մեկին ծառայակիցները ծեծել և ստորացրել են խրամատում միզելու համար, և պետք է հիշացնեմ, որ շաբաթներ առաջ «Եղնիկներ» զորամասում Աղասի Սարգսյանի` մահով ավարտված ծեծը սկսվել էր այն բանից հետո, երբ նա միզել էր դրա համար չնախատեսված տեղում… Այդ ի՞նչ փոխադարձ անարգանքի ծիսակարգեր են տարատեսակ «որոգայթ»-ներից զորակոչիկների հետ եկել բանակ…
Պաշտպանության նախարարը, զինդատախազը, օմբուդսմենը և այլոք իրենց ձեռնարկած և ձեռնարկելիք քայլերով կարող են ընդամենը թեթևացնել այդ հանրային հիվանդության դրսևորումները, բայց ոչ բուժել այն: Ոչ կանոնադրական հարաբերությունների համար նախատեսված պատիժները ԶՈՒ կարգապահական կանոնագրքից քրեական օրենսգիրք տեղափոխելը (ինչը պատրաստվում են անել), ընդամենը կպակասեցնի «Որոգայթ»-ի դաստիարակած պատանիների գործած վայրագությունների քանակը, բայց արմատախիլ չի անի «որոգայթային» վարքագծի կարծրատիպերը: Ու զազրելի գողական սերիալները քիչ էին, դրանց հավելվեց և «Բանակում» սերիալը, ուր և զինվորները, և սպաները ներկայացված են որպես կատարյալ օլիգոֆրեններ, և պատանիները նաև այդ ապուշագույն սերիալի վարքի «ստանդարտները» հետո նույնպես իրենց հետ բերում են զորանոց և մարտական դիրք:
Իսկ ՊՆ-ն չկարողացավ բանակը ծաղրող այդ սերիալը փակել տալ: Եվ պետության վերնախավում կարծես թքած ունեն, որ հեռուստաընկերությունները հանուն «ռեյծինգի» ամբողջ եթերը ողողել են մատաղ սերնդին բոլոր սրբություններից զուրկ տականքների վերածող արտադրանքով: Ելքը մեկն է (հիմա «ձեմոկռատիայի» և «արտահայտման ազատության» վարձու պաշտպանների վնգստոցը կգա)` խստագույն պետական գրաքննություն եթերի համար նախատեսված բոլոր ֆիլմերի, շոուների, ժամանցային հաղորդումների նկատմամբ: Նորմալ, խիղճը չծախած մարդկանցից կազմված գեղարվեստական խորհուրդներով կամ հանձնաժողովներով հանդերձ: Սա անհապաղ արդյունք չի ապահովի, բայց գոնե ապականությունից ու պղծումից կփրկի հաջորդ սերնդի հոգիները:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի հետ հոկտեմբերի 14-ին ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների:
ՊՆ քննչական ծառայության քննիչները և ռազմական ոստիկանության աշխատակիցները զոհված զինծառայողների հարազատներին պարզաբանումներ են տվել և ներկայացրել նրանց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքը, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը խոսել է բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների կապակցությամբ հասարակությանը հուզող հարցերի մասին:
Խոսելով վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին` պաշտպանության փոխնախարարը նշել է, որ պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, այժմ քննություն է գնում, որի ընթացքում կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ թեև որոշ դժվարություններ կան մոտ տաս տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես ասել է. «Ոչ միայն ի զորու ենք, այլև բացահայտում ու պատժում ենք: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»:
Անդրադառնալով մերթընդմերթ հնչող մեղադրանքներին, թե ինչու է մահվան ելքով պատահարից անմիջապես հետո հաճախ քրեական գործ հարուցվում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Վլադիմիր Գասպարյանը ասել է. «Քրեական գործ հարուցվում է այն հատկանիշների հիման վրա, ինչ դեպքից անմիջապես հետո երևում է: Եթե քրեական գործ հարուցեին սպանություն հոդվածով, հետո պարզվեր ինքնասպանություն է, նույն մեղադրանքներն էին հնչելու, որ տեսեք-տեսեք սպանությունը վերածեցին, դարձրեցին ինքնասպանություն: Ինքնասպանությունը նախաքննության ընթացքում կարող է փոխվել սպանության: Հավատացեք հարցադրումները շատ ավելի խիստ կլինեին և ցուցարարաների թվաքանակը շատ ավելի շատ կլիներ, եթե սպանություն հատկանիշով հարուցվեր քրեական գործ և հետո այն վերաորակվեր ինքնասպանություն»:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարները քաղաքականացնելու և շահարկելու փորձ կատարող որոշ խմբերի գործունեությանը, որոնք բանակի նկատմամբ տեղին-անտեղին քննադատությունը դարձրել են առօրյա զբաղմունք` Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ասել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ: Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.