26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները և առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:
Երեկ ԱՄՆ-ում մրցավազքի ժամանակ զոհվել է «Ինդիանապոլիս 500» ավտոարշավների կրկնակի հաղթող և «Ինդիքարի» 2005 թ. հաղթող, 33-ամյա բրիտանացի Դեն Ուելդոնը: Ողբերգությունը տեղի է ունեցել «Ինդիքարի» այս տարվա վերջին մրցափուլի ժամանակ, որ կայացել է Լաս Վեգաս քաղաքում: Մրցավազքը բաղկացած էր 200 շրջանից, սակայն արդեն 13-րդ շրջանում միմյանց բախվեցին միանգամից 15 մեքենա: Ուելդոնի մեքենան ամենավերջինն էր, որ մխրճվեց վթարված մեքենաների մեջ, որից հետո բախվեց պատին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավտոարշավորդին դուրս են բերել մեքենայից, ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել: Վթարի հետևանքով ավտոարաշավը դադարեցվել է: Մրցույթի մասնակիցները, այդուամենայնիվ, որոշել են ի հիշատակ Ուելդոնի պատվո 5 շրջան կատարել: Հավանաբար, վթարի պատճառը ճանապարհի ծածկն էր, որից նախորդ օրը բողոքել էին ավտոարշավորդները:
Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով ՀՀ Սահմանադրական դատարան դիմած Մարդու իրավունքների պաշտպանը, ով էլ հենց ժամանակին հեղինակել է այդ փաստաթուղթը
հայտարարել է, որ դիմումի նպատակը ոչ այնքան օրենքը հակասահմանադրական ճանաչելն է, որքան՝ այդ օրենքում հստակություն մտցնելը, ինչն ի զորու է անել Սահմանադրական դատարանը, «որը կօգնի և ազատ խոսքի, և անձի արժանապատվության հավասարակշռված պաշտպանությանը մեր երկրում»։
Կարեն Անդրեասյանն այս մասին խոսել է «Արմենիա» հեռուստատեսության «Կիրակնօրյա ժամը» հաղորդմանը տված հարցազրույցում` նշելով. «այսինքն, անկախ Սահմանադրական դատարանի վերջնական որոշումից՝ ես վստահ եմ, որ այդ որոշումը կօգնի Հայաստանում ազատ խոսքի պաշտպանությանը»:
Հիշեցնելով, որ ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պաշտոնյան պետք է հանդուրժող լինի լրատվամիջոցներով իր նկատմամբ տարածվող քննադատության նկատմամբ, օմբուդսմենը վստահություն է հայտնել, որ եթե Սահմանադրական դատարանը որոշման մեջ կրկնի թեկուզ այն, ինչ ասել է Եվրոպական դատարանը, արդեն կլինի մի լրացուցիչ քայլ առաջ:
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ օրենքում առկա անհստակություններն են թույլ տալիս դատարաններին կիրառել առավելագույն պատիժներ և եթե Սահմանադրական դատարանը, նույնիսկ մերժելով իր դիմումը գոնե հաստատի ևս մեկ անգամ, որ տուգանքները պետք է լինեն համաչափ, որ չի կարելի սննկացնել լրատվամիջոցին (ինչը նշված է ՀՀ համապատասխան օրենքում), ազատ խոսքը վտանգված չի լինի:
Մուամար Քադաֆիին աջակցող սիրիական հեռուստաալիքը հաստատել է Ջամահիրիայի առաջնորդի որդի Համիսը զոհվելու փաստը: Համիսը զոհվել էր օգստոսին Թարհուն քաղաքի մարտերում, հաղորդում РИА Новости-ն:
Հոկտեմբերի 16-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ:
Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, որը նշված հատվածում հայտնաբերել է «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «Արայ» http://www.armversion.am/wp-admin/post-new.phpՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակ:
Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ: Մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 110 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Յունիքորն Գրուպ» ընկերությունը 14 տարբեր ընկերություններից գովազդների պատվերներ էր ստացել, այդ վահանակներից 10 ապամոնտաժվել են նախօրեի գիշերը: «Յունիքորն Գրուպի» սեփականատեր Գուրգեն Արսենյանն դիմել է Վարչական դատարան` վիճարկելով Երեւանի քաղաքապետի որոշումը, որի հիման վրա ապամոնտաժվել են իր ընկերությանը պատկանող գովազդային վահանակները: Ըստ Արսենյանի Երեւանի քաղաքապետը իրենց 5 օր ժամանակ է տվել, որպեսզի ապամոնտաժեն Մաշտոցի պողոտայում գտնվող իր ընկերության գովազդային վահանակները` վարձակալության պայմանագրի բացակայության հիմքերով: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հայտնել էր, որ որոշել է Երեւանը մաքրել «ոչ էսթետիկ եւ քաղաքի տեսքը խաթարող» գովազդային վահանակներից:
Այդ դեպքում ի՞նչ կապ ունի վարձակալության պայմանագիրը, եթե նախապես որոշվել է, մի շարք ընկերությունների` մոտ 50 վահանակ ապամոնտաժելու Մաշտոցի պողոտայում, Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Բաղրամյան 1-2 հասցեներ եւ Տերյան խաչմերուկ:
Քաղաքապետարանը նոր պայմանագրով կարող էր և վահանակների տերերից պահանջել համապատասխան, մայրաքաղաքի տեսքը չխաթարող դիզայն և քաղաքի բյուջեն կլցվեր: Սակայն լավ մենեջեր Կարեն Կարապետյանը գերադասել է երրորդ վարկածը. «Յունիքորն Գրուպ» ընկերության ունեցվածքը ապամոնտաժվել է բարբարոսաբար` ոչնչացնելով, եռակցման սարքերի կիրառմամբ, ընկերության գույքին հասցվել է էական վնաս: Տարվել են անհայտ ուղղությամբ, կարող ենք դիտարկել, որ ինչ-որ մեկը որոշել է հափշտակել, ու՞ր է ընկերության գույքը»,- ասել է Արսենյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նա ներկա է գտնվել Հայոց երբեմնի Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Նախագահը մասնակցել է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցե¬քարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռևս 1971թ., վերած¬վել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակա¬ռուց¬մամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարևոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, և լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն:
Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ-ի հոկտեմբերի 15-ին, Քանաքեռում: Ինը տարեկանից ապրել և ուսանել է էջմիածնում, 1824-26թթ-ին սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1829թ-ից էջմիածնում կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ-քարտուղարն էր: Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով: Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով Աբովյանը ցույց տվեց «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխարհ, երկրում ի՞նչ պետք է անենք…»` մատնանշելով նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը:
Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն:
Խ. Աբովյանի վախճանի օրը համարվում է 1848-ի ապրիլի 2-ը կամ 14-ը, երբ վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա ողբերգական վախճանի հանգամանքները վերջնականապես պարզված չեն: Ոմանք կարծում են, որ ցարական իշխանությունները նրան գաղտնի աքսորել են Սիբիր, ոմանք, թե նրան սպանել են, իսկ Ակսել Բակունցն էլ փորձել է ապացուցել, որ Աբովյանը փախել է արտասահման՝ 1848-ի հեղափոխությանը մասնակցելու դիտավորությամբ:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, իննամյա մի տղա, վարելով Փոքր Վեդի գյուղի իրենց տան դարպասի դիմաց կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան` վրաերթի է ենթարկել պապին` 58-ամյա Գուրգեն Սիմոնյանին, որը ճզմվելով ավտոմեքենայի և մետաղյա դարպասի արանքում` ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Apple ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է ռեկորդային մաքսիմումի` հասնելով 422 դոլարի: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Օրվա արդյունքներով, iPhone 4S սմարթֆոնները վաճառքի հանելուց հետո ընկերության բաժնետոմսերն աճել են ավելի քան 3%-ով: Ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո՝ 2011թ. հոկտեմբերի 5-ից ընկերության արժեթղթերի արժեքը բարձրացել է 12%-ով:
Վերլուծաբանները կարծում են, որ iPhone 4S-ը շաբաթվա վերջում վաճառքի ռեկորդ կսահմանի: Սպասվում է, որ առաջիկա հանգստյան օրերին կվաճառվի iPhone 4S-ի 2-3 մլն կրկնօրինակ: Համեմատության համար նշենք, որ 2010թ. առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է iPhone 4-ի 1.7 մլն օրինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր սմարթֆոնները ռեկորդ են սահմանել պատվերների թվով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.