26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի եզրակացությունները, ՀՀ նախագահը որոշել է՝
Գագիկ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Կարինե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիա-զորությունները.
Էդուարդ Ամալյանին նշանակել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Ռուբեն Բունիաթյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Սարգիս Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Գայանե Խաչատրյանին նշանակել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Լիլիթ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Դավիթ Հարությունյանին նշանակել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Արթուր Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Արմեն Չիչոյանին նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Էդգար Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Դանիայում` հոկտեմբերի 14-ին, Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս է հայտնել, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի թագուհին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին:
Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Այսօր` «Ժողովուրդ» օրաթերթը, ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ թվով երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն` ընդդեմ «Ժողովուրդ»-ի:
Վիրավորանքի եւ զրպարտության հիմքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Բենիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթից պահանջում է 2 միլիոն դրամ եւ եւս 244.000 դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար:
«Ժողովուրդ» թերթը տարածել է հերթական հաղորդագրությունը. «Ղարաբաղյան ծագում ունեցող, Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանի հայցը վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածին, որտեղ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը: Ընդ որում, նույն հրապարակման մեջ հանգամանալի կերպով ներկայացրել էինք թե Բենիկ Հարությունյանի եւ թե իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքները, ինչպես նաեւ` նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները:
Այսպիսով, երեք տարբեր հայցերով «Ժողովուրդ»-ից պահանջվում է վճարել ընդհանուր առմամբ 5 միլիոն 244 հազար ՀՀ դրամ»:
Երեկ, ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը պարզաբանում է տվել լրատվամիջոցներից մեկին: Հարցին, թե Ու՞մ մեղքով է տեղի ունեցել խաղաղ պայմաններում ևս մեկ զինվորի կորուստը և արդյո՞ք Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորներն իրավունք ունեին լինելու Սևանի ճանապարհին, Գասպարյանն ասել է.
«Ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեցել են կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չեն ունեցել դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս էլ տեղի է ունեցել ավտոպատահարը:
Գասպարյանն ասել է. «Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»:
Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց թրաֆիկիկնգի` ըստ որի Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ և Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի, գործով դատական նիստը:
Դատավորների կազմում փոփոխություն չկար. նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց ուշացումով, բայց այս անգամ գոնե պարզաբանեցին պատճառը` 14.00-ին Դանիելյանի նախագահությամբ երկու նիստ էր նշանակված:
Պաշտպան Վ. Բաբայանը շարունակեց ներկայացնել իր դիմում- բողոքը: Ըստ նրա՝ դատարանը անհիմն ու չբացահայտված փաստերի հիման վրա է դատապարտել Ալիկ Կիրակոսյանին: Հեռախոսհամարի (093.334-122) ելքային ու մուտքային զանգերի վերծանման պատճառաբանությունը ևս անհիմն է, քանի որ դատարանն համապատասխան քննություն չի կատարել, և միայն ենթադրում են, որ դա Ալեքսանի հեռախոսահամարն է, և եթե դա նույնիսկ այդպես էլ լիներ, դա դեռ չի նշանակում, որ այս հարցով նա օգնել է քրոջը: 3.07.2009թ. քննիչ Նաիրի Ղալույանը ապօրինի գործողություններ է կատարել և չի պահպանել 203/1մասի 1կետի պահանջները, քանի որ Ալիկի դեմ մեղադրանք առաջադրելու համար նա հիմնավոր ապացույցներ չուներ. Այս սխալ որոշման մեջ իր մեղքի բաժինն ունի նաև դատավոր Գագիկ Ավետիսյանը: Քրեական գործով հավաքված ապացույցները պիտի պատշաճ ձևով գնահատվեին: 2011թ. հուլիսի 12-ի Կենտրոն և Նորք- Մարաշ դատարանի դատավճիռը պիտի բեկանել և մեղադրանքը կարճել, քանի որ ամբաստանյալը հիվանդ հայր, հաշմանդամ քույր ունի, նրա խնամքի տակ է զոհված եղբոր ընտանիքը, մասնակցել է Արցախյան ինքնապաշտպանական մարտերին:
Գործի դատավարական նախապատմությունը ներկայացրեց նախ պաշտպան Կ.Գրիգորյանը, ապա՝ ամբաստանյալը:
« Քննիչ Վահագն Հարությունյանից է սկսվել ամեն ինչ: Եթե պետք է հեռախոսային վերծանում կանենք: Նա անընդհատ զանգում էր Ալիկին և հարցնում քրոջ տեղը, քանի որ քույրը հետախուզման մեջ էր: Ալիկը ամեն անգամ նրան պատասխանել է, թե ինձանից ձեռք քաշեք, ես գործ չունեմ քրոջս հետ, և մի զանգի ընթացքում այնքան է ներվայնացրել Ալիկին, որ նա մորն է հայհոյել, և սա հիմք է դարձել, որ այս ամենը նրա գլխին սարքեին: 2007թ-ից ոչ մեկ Ալիկին չի նեղել, չի ասել, որ քո դեմ հետախուզում կա»:
«95 թվից հետո ես քրոջիցս խաբար չունեմ. եղբորս մահից հետո մենք թշնամիներ ենք ,էդ էլ իմ համարը չի: 2007-ից հետս խոսում են, 2009-ին նոր են բռնում: Երեք քննիչ են եկել մոտս, անկապ խոսում էին: Ռիման էլ իմ կինն է, ի՞նչ սիրուհի. առանց զագսի ապրում ենք: Ֆակտով բերեք, դրեք դեմս իմ մեղավորությունը, ասեմ հա»,-ասաց ամբաստանյալը:
Այնուհետև, վերաքննիչ բողոք ներկայացրեց Հասմիկ Քարամյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը. «Կիսում եմ իմ կոլեգաների բերած բոլոր փաստարկները,և վերաքննիչ բողոքը, եթե գրում ենք, ուրեմն փաստեր ունենք, ոչ թե աննպատակ խոսում: Երկու տուժող է եղել Հ.Քարամյանից: Նրանք նոր կյանք մտած աղջիկներ են եղել,որոնք ոչ նորմալ կրթություն են ունեցել, ոչ տուն: Հասմիկը ուղղակի խորհուրդ է տվել Եսթեր Մեսրոպյանին գնալ Թուրքիա, քանի որ լավ փող կաշխատի, բայց չի ստիպել, որ գնա, ու ահա թրաֆիկինգի մեջ են մեղադրում: Վստահության չարաշահման մասին խոսք չի կարող լինել, քանի որ նրանք մինչ այդ էլ են եղել մարմնավաճառ: Վիճակի խոցելիություն ևս չկա. նրանք ազատ տեղաշարժվել են, ոչ մեկ չի ստիպել նրանց գնալ Թուրքիա: Առաջարկել է, ոչ թե ստիպել, և Եսթերի խնդրանքով է Հասմիկը զանգել Կիրակոսյանին (նշենք,որ Հասմիկը նախկինում ևս եղել է մարմնավաճառ և աշխատել է Կիրակոսյանի մոտ): Ալլա Սիմոնյանին էլ են ասում, թե Հասմիկն է ուղարկել, բայց դա այդպես չէ: Եսթերն ինքն է Ալլային առաջարկել ու իր խոսքում էլ նշել է այդ մասին: Երկուսով եկել են Հասմիկի մոտ ու ասել, որ գնում են`Գոհարի մոտ աշխատելու: Առաջինը Ալլան է գնացել, 15 օր հետո Եսթերը, քանի որ նա հղի է եղել, երեխայից ազատվել է, ապա նոր գնացել: Հասմիկն է տուժող. նրանք իրենց կամքով են գնացել: Եսթերի քույրը գիտեր, թե քույրն ուր է, և եթե լեզու չգիտեր, ի՞նչ էր անելու Թուրքիայում, եթե ոչ մարմանավաճառություն: Սուտ տուժող ձևանալով`քանդեցին իմ պաշտպանյալի նորաստեղծ ընտանիքը: Նրանց բռնել են ոստիկանները և բերման ենթարկել, բռնվելու պահին էլ հարյուրավոր դոլարներ են եղել նրանց մոտ: Միջնորդում եմ դատարանին, որ Եսթերին ու Ալլային հոգեբանական քննության ենթարկեն, այս մասին ինքը միջնորդել է նաև առաջին ատյանում, սակայն մերժվել է: Նաև միջնորդում եմ դատարանին, որ պարզեն, թե արդյո՞ք ճիշտ է այն, որ Ինտերպոլը ձերբակալել է Գոհար Կիրակոսյանին, իսկ հետո ազատ արձակել:
Ամբաստանյալ Հասմիկ Քարամյանն էլ միացավ իր պաշտպանին`ասելով. « Ալլայի մասով անջատեք ինձանից, 500 դոլար չի եղել, Ալլայի մամային էլ են ուղարկել, դե իրան էլ մեղադրանք առաջարկեք: Ինչի՞ եք ինձ 7 տարի տվել: Ես մենակ ավտոբուս եմ նստացրել ու գնացել են, քանի որ Գոհարն ասել էր որ տեղը չգիտեն, ես իրենց հետ Թուրքիայում չեմ եղել»:
Այսօր Աժ-ում կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը,խոսելով հարկային բեռի հնարավոր ավելացման մասին, ասաց. «Այդ ծրագիրն իրատեսական է, քանզի մեզ մոտ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման բավական հնարավորություն կա»:
Ըստ բանախոսի` վարչապետը շատ կարևոր հարցի է անդրադարձել, մասնավորապես` տարիներ շարունակ դոնոր կազմակերպությունները մատնացույց են անում մեր ներքին ռեսուրսների վրա, որոնք կան, և այդ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտություն կա. «Եվ 0,6 տոկոսով հարկեր — ՀՆԱ հարաբերակցության ավելացումն հենց այդ ուղղությամբ իրականացվող քայլ է: Ինչ վերաբերում է 100 միլիարդին, որի ավելացումը պետք է ապահովի այդ 06 տոկոսը, ապա դրա մի մասը վարձարարության հետևանք է, այնտեղ կան սոցապ վճարներ, և ես կարծում եմ, որ սա գալիք տարվա համար բավական լարված, բայց նաև իրատեսական ծրագիր է»,- ավելացրեց Մինասյանը::
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ասաց, որ մեծ սպորտ իր վերադարձը կլինի երկու տարի հետո: Հիմա դեռ իրեն դեռ անհրաժեշտ է վեց ամիս վերականգնողական կուրս անցնելու համար.«Ցավում եմ , որ չեմ կարող մասնակցել օլիմպիական խաղերին, բայց վստահ եմ հետագայում կլրացնեմ բաց թողածս»,-ասաց նա:
Ավդալյանը այժմ զբաղված է Վանաձորում աղջիկների համար մարզադպրոցի բացման նախապատրաստական աշխատանքներով. «Հիմա Հայաստանում շատ աղջիկներ կան, որ կուզենան պարապել, բայց մարզադպրոցի պատճառով չեն պարապում: Ծնողները հաճախ չեն համաձայնում թույլ տալ աղջիկներին պարապել տղաների հետ, դրա համար կարծում եմ հիմա շատ կարևոր գործով եմ զբաղված»:
Հարցին, թե չի խանգարի ամուսնությունը իր կարիերային, նա պատասխանեց. «Վստահաբար ոչ, ապագա ամուսինս նույնպես նախկին ծանրամարտիկ է, հիմա զբաղվում է իրավաբանությամբ և երբևէ չի խոչնդոտի իմ պարապմունքներին»:
Բժիշկների խորհրդով այսօր նա ակտիվորեն չի մարզվում. միայն առավոտյան նախավարժանք է անում:
Չցանկանալով հիշել ավտովթարի մասին` Ավդալյանը հավելեց, որ միշտ մտածել է, որ ինչ էլ լինի, դեպի լավը փոփոխության համար է, և այս դեպքն էլ բացառություն չէ. «Երևի այդպես էր պետք, որ եղավ, շատ դժվար շրջան եմ անցել, բայց հիմա ամեն ինչ հետևում է: Ինձ համար շատ կարևոր էր, որ բոլորը նախ ցավում էին ինձ համար, որպես մարդ, նոր միայն որպես ծանրամարտիկ: Այժմ սպասում եմ օլիմպիական խաղերին, որին պիտի մասնակցի մեր թիմը: Եվ Մելինեն, և Հռիփսիմեն շատ լավ մարզավիճակում են, և կարծում եմ` օլիմպիական խաղերին շատ լավ կմասնակցեն, ես սրտով իրենց հետ եմ»:
Հոկտեմբերի 15-ին Գարեգին Բ-ն Կաթողիկոսը ավարտել է իր հայրապետական այցը ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ:
Մայր աթոռից հայտնում են, որ այցի ընթացքում, բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ին, Գարեգին Բ-ի 60-ամյակի առթիվ Նյու Յորքում կազմակերպվել է ճաշկերույթ:
Այդ ընթացքում նշվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի 2011թ. մարտի 17-19-ի ժողովին «Հոգեւոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ» ստեղծելու որոշման մասին, որի նախագահն է տիար Պերճ Սեդրակյանը:
Իր խոսքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն որոշել է իր կրթաթոշակային ծրագրից այս նպատակին հատկացնել մեկ մլն. ԱՄՆ դոլար: Այս առիթով տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները, որոնց հոգածությամբ կազմակերպվել էր ճաշկերույթը, հիմնադրամին նվիրաբերել են մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Մեկ մլն. ԱՄՆ դոլարի նվիրատվություններ են կատարել նաեւ Մայր Աթոռի բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները եւ տեր եւ տիկին Հրաչ եւ Սյուզան Թուֆայանները: Տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները հիմնադրամին են նվիրաբերել 250 հազար ԱՄՆ դոլար գումար, 100 հազարական ԱՄՆ դոլար են նվիրել տեր եւ տիկին Երվանդ եւ Մելիսա Դեմիրճյանները, տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանները, տեր եւ տիկին Նշան եւ Մարգարետ Աթինիզյանները: Տեր եւ տիկին Հարրի եւ Էդնա Քելեշյանները, Օսկար Թաթոսյանը եւ Ջերրի Դեմիրճյանը այս նպատակին հատկացրեցին յուրաքանչյուրը 50 հազար ԱՄՆ դոլար: Տեր եւ տիկին Ջորջ եւ Ալիս Գեւորգյանները, տեր եւ տիկին Զավեն եւ Առլին Դադեկյանները, տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները, դոկտ. եւ տիկին Հարություն եւ Շաքե Մեխճյանները հիմնադրամին նվիրաբերել են 25 հազարական ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի նախագահը հայտնել է նաեւ, որ նույն նպատակի համար թեմի հայորդյաց կողմից արդեն հավաքվել է մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Նվիրատվությունները շարունակվում են:
Վերադարձի ճանապարհին` Փարիզում, հոկտեմբերի 14-ին, Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա գոհունակությամբ է ընդունել հաղորդումն այն մասին, որ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու Խորհուրդը լուծարվել է հոկտեմբեր 2-ին կայացած Ընդհանուր անդամական ժողովի որոշմամբ:
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները,տեղեկացնում են որ Նալբանդյան 102 շենքի բակում այս պահին ակտիվորեն ընթանում են ավտոտնակների ապամոնտաժման և զուգահեռաբար՝ ծառահատման աշխատանքներ: «Նախաձեռնությունն» իր ֆեյսբուքային էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են կտրում խաղողի բազմամյա որթը:
Նյութը նրանք տեղադրել են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում և սպասում են արձագանքի:
Հետաքրքիր է որ չնայած այսօր ժամը 15:30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սայաթ Նովա պողոտայի, Թումանյան, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչների հայցի քննությունն ընդդեմ բակի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ-ի, աշխատանքները չեն դադարում:Այս ՍՊԸ-ն, ըստ նախաձեռնող խմբի, չունի ճարտարապետահատակագծային առաջադրանք, միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն և մի շարք այլ անհրաժեշտ իրավական փաստաթղթեր, սակայն Նալբանդյան 106/1 հասցեում 2010 թվականից շինարարություն էր սկսել: Օրեր առաջ բակում վերսկսվել է բուռն աշխատանքներ և այսօրվա գործողություններից կարելի է եզրակացնել, որ կառուցապատող ընկերության համար առանձնապես կարևոր չէ թե ինչ վճիռ է լինելու, կամ էլ նախապես գիտեն, որ դա իրենց օգտին է լինելու, հանգիստ շարունակում է իր գործունեությունը:
Շրջակա շենքերի բնակիչները արդեն տևական ժամանակ է պահանջում են դադարեցնել ապօրինի շինարարական աշխատանքներն իրենց բակում և հիմնովին վերանայել քաղաքաշինական ծրագիրը:
Երեւանի Կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, հոկտեմբերի 15-ին եւ 16-ին, այգու տարածքում կազմակերպվել են բազմաժանր տոնական միջոցառումներ, որի մուտքը, պաղպաղակը, զովացուցիչ ըմպելիքներն ու փուչիկները անվճար էր այդ օրերի այցելուների համար: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ առաջին օրվա առաջին այցելուները Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առաջինից յոթերորդ դասարանցիներն էին, իսկ օրվա երկրորդ կեսից հետո ու հաջորդ օրն ամբողջությամբ այգու այցելուների շրջանակն ընդլայնվեց:
Նշենք, որ Երեւանի Կենդանաբնական այգին հիմնադրումից 70-տարի անց պատրաստվում է Նոր սկզբի եւ լինելու է ոչ միայն 1800 կենդանիների ցուցասրահ, այլ նաեւ բնապահպանական մշակույթ թելադրող կենտրոն. այստեղ ներդրվում է Եվրոպայի կենդանաբանական այգիների փորձը: Կենդանաբանները, կենսաբանները, բժիշկներն ու դիզայներները հրավիրվում են արտերկրից եւ իրենց փորձառությունն են ուսուցանում, որ Երեւանի կենդանաբանական այգին էլ, շատ ավելի պատկերավոր- կրթական նաեւ կանչող-գրավիչ եւ հանգստի ու ժամանցի ակտիվ գոտի դառնա: Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետական կուսացության համատեղ ակցիայի երկու օրերի ընթացքում Երեւանի կենդաբանական այգին ունեցավ ավելի քան 20.000 այցելու:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.