26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...«Նաիրիտում «սպանդ» է. ապամոնտաժում ու վաճառում են ինչ հնարավոր է, Ինչ դեռ մնացել է, վերևներում կարծես արդեն ճամփա են ընկել ու չեն ուզում իրենցից հետո ինչ որ բան թողնել: Սրբում տանում են հնարավորն ու անհնարինը», — պատմում են Նաիրիտի աշխատակիցները: Նրանք զարմացած են վերևների անկշտությունից ու իրենց թշվառ վիճակի նկատմամբ անտարբերությունից` 4000 մարդ 5 ամիս աշխատավարձ չի ստացել. Այդքան ընտանիք զրկված է օրվա ապրուստից: «Մինչև ե՞րբ»,- հարցնում են նրանք:
Չգիտես ինչու, տարածված է այն կարծիքը, թե ցելյուլիտը մաշկային հիվանդություն է և հիմնականում առաջանում է գեր կանանց մոտ: Իրականում՝ ցելյուլիտ կարող են ունենալ թե՛ նիհար, թե՛ գեր կանայք, և դա բոլորովին էլ հիվանդություն չէ:
Իսկ ինչո՞ւ է այս տհաճ երևույթը հանդիպում միայն կանանց մոտ: Բանն այն է, որ տղամարդկանց ենթամաշկի ճարպային ցանցաշերտը այլ կառուցվածք ունի: Նրանց
մոտ այն ավելի սեղմ է, իսկ շարակցական հյուսվածքի պատերն այնպես են դասավորված, որ ճարպաշերտը չի կարող “գնդերի” վերածվել:
Պայքարել հնարավոր է և պետք է
Ցելյուլիտի առաջացման և զարգացման պատճառները բազմաթիվ են: Դա կարող է
առաջանալ նստակյաց կենսակերպի, հորմոնալ խանգարումների պատճառով, հաճախակի դեպրեսիաների ու սթրեսների հետևանքով, վատ նյութափոխանակության, մարսողական
ուղու խանգարումների ժամանակ և այլն:
Վերջապես, պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը:
Սակայն ժամանակակից կոսմետոլոգիայի ձեռքբերումներն ու հատկապես՝ ցելյուլիտի դեմ պայքարելու միջոցները նույնպես բազմազան են: Իհարկե, կարելի է և պետք է դիմել դրանց օգնությանը, բայց ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող լիարժեք արդյունք տալ, եթե դու շարունակես սխալ կենսակերպ վարել: Արդյունքի հասնելու համար պետք է կանոնավոր կերպով խնամել մարմինը:
“Կանոնավոր խնամք” ասելով՝ նկատի ունենք ոչ միայն մերսումներն ու հակացելյուլիտային քսուքներն ու այլ տեսակի միջոցները, այլև սպորտը:
Շատերը “սպորտ” բառից ուղղակի սարսափում են: Սակայն բոլորովին պարտադիր չէ մեդալակիր մարզիկ լինել՝ ցելյուլիտից ազատվելու համար: Ամենօրյա մարմնամարզությունը, շաբաթական գոնե մեկ անգամ լողավազան հաճախելը միանգամայն բավական են: Իսկ եթե կարողանաս դրանց համատեղել ամենօրյա վազքը՝ շատ ավելի լավ: Բացի այդ, հետևիր նաև քո սննդակարգին: Եթե քո օրգանիզմը պետք եղածից ավելի է ջրազրկվում, սահմանափակիր աղի, շաքարի, սուրճի և թունդ խմիչքների օգտագործումը, խուսափիր սուր, յուղոտ և տապակած ուտելիքներից ու ամեն տեսակի պահածոներից:
Իսկ ահա բանջարեղենը (բայց ոչ՝ կարտոֆիլ), բանանից բացի մնացած բոլոր մրգերը, անյուղ ձուկն և միսը, թարմ մրգերից քամած հյութը շատ խրախուսելի են: Ի դեպ, չի խանգարի նաև օրական 100-150 մլ կարմիր չոր գինին:
Եթե դու հետևես վերոհիշյալ պայմաններին, հակացելյուլիտային միջոցներն անպայման կտան ցանկալի արդյունքը: Իսկ ահա նույնիսկ ամենաթանկարժեք քսուքները միանգամայն անիմաստ են, եթե կանոնավոր կերպով չես մարզվում և չես հետևում քո սննդակարգին:
Այժմ հակացելյուլիտային միջոցների մասին: Եթե դու պատրաստվում ես համապատասխան քսուք ընտրել, ուրեմն հետևիր, որ դրա բաղադրության մեջ լինեն հետևյալ բաղադրիչներից առնվագն երկուսը. կոֆեին, ամինոֆիլին, մուգ գույնի ջրիմուռներ, ձիու շագանակ, անանաս: ճարպոտ մաշկի համար սովորաբար խորհուրդ է տրվում գելերը, իսկ չոր մաշկի համար՝ քսուքները:
Դրանք պետք է քսել տաք մաշկին, իսկ որպեսզի ազդեցությունն էլ ավելի արդյունավետ լինի, հարկավոր է նաև մերսել ցելյուլիտ ունեցող հատվածը:
Որտե՞ղ է առաջանում ցելյուլիտը
Ցելյուլիտը հիմնականում առաջանում է ազդրերի վրա, հատկապես՝ ներսի կողմերից, ինչպես նաև հետույքի շրջանում, թեևրի տարբեր հատվածներում: Մարմինը մերսելիս հատուկ ուշադրություն դարձրու հենց այս հատվածներին: Եվ վերջին խորհուրդը՝ ուշադրություն դարձրու նաև հագուստիդ:
Չափազանց նեղ ջինսերը կարող են նպաստել արյան շրջանառության խանգարմանը
և խորացնել պրոբլեմը: Վաճառքում կան մերսող ազդեցություն ունեցող հատուկ զուգագուլպաներ, որոնք բավական արդյունավետ են. հնարավորության դեպքում հագեք
այդպիսի զուգագուլպաներ:
Ինտենսիվ մերսումները, տաք և սառը ջրային գործողությունները հրաշալի միջոցներ են ցելյուլիտի դեմ:
Պապարացիները երգչուհուն օրերս կրկին բռնացրել են Բրեդլի Կուպերի հետ: Կապուտաչյա դերասանի ավտոմեքենան նստած Լոպեսը, նկատելով, որ իրենց լուսանկարում են, ձեռքերով փակել է դեմքը:
“Զույգը”, որ դեռեւս զերծ է մնում մեկնաբանություններից, հանգստյան օրերն էլ է միասին անցկացրել: Վերջերս Ջենիֆերն ու Բրեդլին միասին ճաշել են նյույորքյան ռեստորաններից մեկում, այնուհետեւ վստահեցրել, որ դա պարզապես գործնական հանդիպում է եղել:
“Նրանք շարունակում են հանդիպել: Ջենիֆերին դուր է գալիս Բրեդլիի ուշադրությունը, նրանք լավ ժամանակ են անցկացնում: Ջենիֆերը ուրախ է Բրեդլիի հետ’’,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ Լոպեսն ու Կուպերը վերջերս են բաժանվել իրենց սիրելիներից. Լոպեսը` Մարք Էնթոնիից, ում հետ ամուսնացած է եղել 7 տարի, Կուպերը` դերասանուհի Ռենե Զելվեգերից, ում հետ ապրել է 1 տարի շարունակ: Տեսնենք` ինչ դուրս կգա այս հերթական “սիրավեպից”:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական տույժի է ենթարկվել զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը: Համաձայն նշանակված կարգապահական վարույթի` Ա. Մարգարյանը, հանդիսանալով պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնական անձ, դրսեւորել է դատախազին ոչ վայել եւ անարդարացի վարքագիծ եւ խախտել օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Մարգարյանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի (Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ) 1-ին եւ 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ (Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.), 4-րդ (մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը) եւ 9-րդ (դատախազի մասնագիտական վարքագծի կանոն՟ները պահպանելը) կետերի, ՀՀ գլխավոր դատախազի «Դատախազի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» N 17 հրամանով հաստատված կանոնագրքի 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ», «զ» եւ «թ» ենթակետերի, 4.1, 4.3, 4.4 եւ 4.6 կետերի պահանջները եւ նրա նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի կարգապահական տույժ:
Վաղը հանրապետության տարածքում ջերմաստիճանը էականորեն կնվազի: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ցերեկը սպասվում են տեղումներ:Այս մասին տեղեկանում ենք «Մետեո TV»-ից: Իսկ մինչ այդ, այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +8+10, ցերեկային ժամերին +22+25:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 18-ին, ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները կանոնավոր զարգացում են ապրում, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է երկու ժողովուրդների շահերից բխող այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու: «Մենք բարձր ենք գնահատում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: Այդ առիթով, խնդրում եմ, շնորհավորանքներս փոխանցել նախագահ Կոմորովսկիին եւ վարչապետ Տուսկին: Պարոն նախագահի հետ այս տարի հանգամանորեն խոսել ենք մեր հարաբերությունների ապագայի մասին: Իսկ վարչապետ Տուսկի հետ վերջերս առիթ ունեցանք շփվելու Վարշավայում կայացած ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է Սերժ Սարգսյանը` նկատելով, որ երկկողմ շփումների հաճախականությունը եւ արդյունավետ քննարկումները նոր դինամիկա եւ բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հետ ունեցած քննարկումներն ու փոխայցելությունները համարել է արդյունավետ` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության շատ որոշակի պայմանավորվածություններ: «Նախագահ Կոմորովսկին, ինչպես եւ Դուք` շատ բարձր է գնահատում հայ-լեհական սերտ հարաբերությունները եւ խնդրել է եւս մեկ անգամ իր շնորհակալությունը փոխանցել Լեհաստանում կազմակերպված ԵՄ գագաթնաժողովին մասնակցության համար»,-ասել է Ստանիսլավ Կոզեյը եւ ընդգծել, որ իր երկիրը պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդյան և Քլինթոնի բարեգործական ֆոնդի 10-ամյակին նվիրված համերգի ժամանակ փոփ երգչուհի Լեդի Գագան որոշել է ետ չմնալ 20-րդ դարի սեքս-կուռք Մերլին Մոնրոյից և փոխելով դիմահարդարումը` նմանվել նրան ու նախագահին նվիրել իր հայտնի Bad Romance հիթը վերափոխված Bill Romance-ի, ինչպես ժամանակին արել է Մերիլին Մոնրոն` Ջոն Քենեդիի համար երգելով «Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ»: Այս մասին հայտնում է glamour.ru-ն: Նա փոխել է դիմահարդարումն ու կեղծամ դրել` երբեմնի սեքս սիմվոլին նմանվելու համար: Լեդի Գագայից բացի համերգին մասնակցել են Աշերը, Սթիվի Ուանդերը, U2-ն և այլք: Երեկույթին հրավիրված էին Քոլին Ֆարելը, Ջեյսոն Սեգելը, հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեդջեներեսը, Էշտոն Կատչերը:
http://www.youtube.com/watch?v=Vv9uqB1g9vk&feature=player_detailpage
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և ծրագրի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արուս Հարությունյանը ներկայացրին իրենց իրականացրած ծրագրի արդյունքները: Հետազոտությունը նպատակ է ունեցել բացահայտել տեղեկացվածության աստիճանը և վերաբերմունքն ու դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց մասին: Ծրագիրը գոյություն ունի 2009 թվականից:
ՀՀ երեք քաղաքներում իրենց անցկացրած հարցման արդյունքները ներկայացնելով` Հարությունյանը տեղեկացրեց, որ 1156 հարցազրույց է անցկացվել և պարզվել է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը հիմնականում անհանդուրժողական է:
Ըստ նրա` հարցվողների մոտ գիտելիքներն այս անձանց մասին սահմանափակվում են նույնասեռականների մասին ունեցած գիտելիքներով, ինչը բացատրվում է կարծրատիպերով: Հարցվողների 15 տոկոսի համար ԼԳԲՏ անձանց մասին տեղեկատվություն ստանալու աղբյուր է հանդիսանում համացանցը: Նրանց գիտելիքը ԼԳԲՏ անձանց մասին կարծրատիպային է և
գիտական բացատրության շրջանակից դուրս է:
Հարցվածների 18.6 տոկոսը ԼԳԲՏ անձանց հակումները դիտում է որպես հիվանդություն, 12,7 տոկոսը` արտասահմանյան երկրների ազդեցություն, 10.8-ը` դաստիարակություն, 9.8-ը` համացանցային շփումներ:
Հարությունյանը նշեց, որ հարցվածների 27.4 տոկոսը վիրավորանքներով է խոսել ԼԳԲՏ անձանց մասին, 17,4-ը բացասական վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ, և միայն 11,5 տոկոսն է հանդուրժող, իսկ 2.5 տոկոսը կարեկցանք է զգում նման անձանց նկատմամբ. «Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ հարցվածների 49,6 տոկոսն առավել անհանդուրժող է ԼԳԲՏ անձանց նկատմամբ»:
ԼԳԲՏ անձանց նկատմամբ առավել հանդուրժող են կանայք, քան տղամարդիկ, և հարցին, թե կօգնե՞ք ԼԳԲՏ անձանց, եթե տեսնեք, որ նրանց բռնության են ենթարկում, հարցվածների մեծ մասը և մասնավորապես` տղամարդիկ նշել են, որ անտարբեր կանցնեն, սակայն կին սեռական փոքրամասնությունների նկատմամբ տղամարդկանց վերաբերմունքն առավել հանդուրժող է:
Ընդհանրացնելով արդյունքները` Հարությունյանը նշեց, որ ԼԳԲՏ անձանց մասին ամենատեղեկացվածներն ու ամենահանդուրժողները 18-20 տարեկան երևանաբնակներն են և բարձրագույն կրթությամբ կին հարցվողները:
Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է , որ ՀԱԿ-ը առաջիկայում հրաժարվելու է նախագահի հրաժարականի իր պահանջից։ Չտեսնելով ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրեր՝ Մելիքյանը չի բացառում, որ քաղաքականության ցանկացած համագործակցություն հնարավոր է, եթե այն կառուցողական լինի և բխի ժողովրդի շահերից:
Ըստ Մելիքյանի`առաջիկայում ձևավորվող խորհրդարանում կլինեն «Հանրապետական, Հանրապետական և կրկին Հանրապետական», նոր հետո միայն ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, Դաշնակցությանը:
«Եթե ՀԱԿ-ը շատ ակտիվ աշխատի, կանցնի խորհրդարան, բայց չեմ կարծում, որ վերջին հանրահավաքային մարտավարությունը դա ակտիվություն էր, որը բոլորս էլ տեսանք՝ հարվածեց ՀԱԿ-ի վարկանիշին: Առհասարակ առողջ որակով ընդդիմությունը ինքը պայքարով պետք է գա իշխանության, ոչ թե մենք պետք է տանենք մեզ հետ»,- ավելացրեց Մելիքյանը՝ընդգծելով, որ լուրջ ընդդիմությունը մայրաքաղաքում պետք է հավաքեր գոնե 200 հազար մարդ.
Սակայն այս ամենն այնքան էլ արդյունավետ չէ. «ՀՀԿ-ն կարող է մարդ հավաքել, որ ՀԱԿ-ը գա ու միտինգ անի, բայց դա իմաստ չունի։ Ինչ վերաբերում է բազմաթիվ երիտասարդների՝ Ազատության հրապարակում ներկա գտնվելուն, ապա ասեմ, որ պարելը կապ չունի նստացույցի հետ»,-ասաց պատգամավորը:
Lրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն հայտարարեց, որ. «Ոչ միայն կոալիցիայի ներսում, այլև դրանից դուրս հանրապետականն ակտիվացնում է իր գործունեությունը: Կա կոալիցիոն հուշագիր, և եթե կոալիցիայի անդամը հրաժարվում է կոալիցիոն հուշագրից, դա լավ չի դիտվում, դա ճիշտ չէ, դա վնասում է նրա իմիջին»:
Ըստ նրա` իհարկե, քաղաքականության մեջ կան անբարոյական էլեմենտներ, բայց քաղաքականությունը ունի նաև բարոյական օրենքներ:
Խոսելով նոր հուշագրի հնարավոր ստորագրման մասին`Ալեքսանյանը նշեց. «ՀՀԿ խորհրդի նիստում շատ ներքաղաքական և ներկուսակցական հարցեր են քննարկվել, բայց որոշում չի եղել, քննարկումներ ԲՀԿ-ի հետ կապված չեն եղել, քաղաքականությունը նաև իրավիճակից է կախված, սակայն չեմ կարծում, որ նոր հուշագիր կստորագրվի:Ես անձամբ ուզում եմ, որ ՀՀԿ-ն հստակեցնի իր հարաբերությունները բոլոր քաղաքական ուժերի հետ»:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ համագործակցությանը` բանախոսը հավելեց. «ՀՀԿ-ն միշտ կողմնակից է եղել բոլոր առողջ ուժերի միավորմանը, դա ՀՀԿ-ի կենսագրությունն է ցույց տալիս, բայց եթե դա արվում է այլ քաղաքական ուժի կուսակցական խմբային շահերը հետապնդելու նպատակով, ապա դա ՀՀԿ-ն չի ընդունում: ՀՀԿ-ն միշտ էլ հանդիսացել է որպես կենտրոնամետ, պետականամետ քաղաքական ուժ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.