26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...«Today`s Zaman»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 19-ի առավոտյան Թուրքիայի Հաքարի նահանգում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանության շենքերի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է 26 ոստիկան, ևս 22-ը վիրավորվել են:
Քրդստանի բանվորական կուսակցությունն առայժմ չի ստանձնել պատասխանատվությունը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որ պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է պաշտոնական այցը: Ըստ որոշ տեղեկությունների` Էրդողանը կմեկնի դեպքի վայր:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:
Մենք` Հայաստանում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:
Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, Սահմանադրական դատարանին կոչ ենք անում մինչեւ վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:
Ընդգծում ենք նաեւ, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական եւ այլ կարգի հետապնդումներից` հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, եւ հետեւողականորեն պայքարելու ենք Խոսքի ազատության, ինչպես նաեւ տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու Սահմանադրական իրավունքի պաշտպանության համար:
ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԵՐԿԻՐ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԱՆՆԱ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
168 ԺԱՄ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Սեպտեմբերի 23-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողների մասին:
Հիշեցնենք, որ Մայր բուհի 12 ուսանողներ հայտնել էին նախաձեռնությանը, որ բանավոր քննությունների ժամանակ ԵՊՀ մի շարք դասախոսների կողմից դրսևորվում են կամայականություններ, իսկ համալսարանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում անաչառ քննությունների անցկացման ուղղությամբ:
Այդ օրն ավարտվել էր քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողների հավաստմամբ, իրենք ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ էին հայտնվել «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով»:
Նրանք պահանջում էին, որպեսզի ռեկտորատը իրենց ևս մի` արդար քննության անցկացման հնարավորություն ապահովի` հանձնաժողովների ներկայությամբ:
Երեկ ուսանողները հայտնել են նախաձեռնությանը, որ ԵՊՀ ղեկավարությունը, թեև նախաձեռնությանը դիմած ուսանողների մասին մամուլում զանազան ոչ կոռեկտ կարծիքներ արտահայտելուն (գործից անտեղյակ, անբան մարդիկ, պոռոտախոսությամբ զբաղվողներ և այլն), փաստացի լուծել է խնդիրը` հանձնաժողովների ներկայությամբ քննություններ հանձնելու ևս մեկ շանս ընձեռելով: Բոլոր 12 ուսանողներն էլ ստացել են դրական գնահատականներ:
Ի դեպ, մամուլի միջոցով ԵՊՀ-ից «Չենք լռելու»-ին հայտնել են, որ բուհում բոլոր քննությունները բաց են և հրավիրել ներկա գտնվել դրանց: Նախաձեռնությունը հայտնում է, որ անպայման կօգտվի այդ հնարավորությունից ձմեռային քննաշրջանի ընթացքում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Հազվադեպ հանդիպող դեղին ադամանդը, որի քաշը 32.77 կարատ է, 6.6 մլն դոլարով վաճառվել է Christie’s աճուրդում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Աննախադեպ գումար`201 հազար դոլար մեկ կարատի դիմաց: Այն կարելի է համեմատել 1990թ. Լոնդոնում վաճառված «Ոսկե կաթիլ» ադամանդի հետ, որի քաշը 18.49 կարատ էր, և որը վաճառվեց 203 հազար դոլարով` մեկ կարատի դիմաց»,- նշել է Christie’s-ի ոսկերչական իրերի ամերիկյան ստորաբաժանման ղեկավարը:
Փորձագետները նշել են, որ նման հագեցած գույն ունեցող քարեր շատ հազվադեպ են հանդիպում` 10 մլն-ից մեկը:
Աճուրդին ներկայացվել են նաև Tiffany, Graff, Bvlgari, Cartier ոսկերչական ընկերությունների զարդերը:
Նյու Յորքում բացվել է աճուրդի ավանդական աշնանային շրջանը: Աճուրդներ կանցկացվեն նաև Փարիզում. Ժնևում, Լոնդոնում, Հոնգ Կոնգում:
Աճուրդների շրջանը կավարտվի դեկտեմբերին` Նյու Յորքում տեղի ունեցող աճուրդով, որտեղ կներկայացվի Էլիզաբեթ Թեյլորի զարդերի հավաքածուն:
Արմավիրի մարզում, հոկտեմբերի 18-ի առավոտյան, Մեծամորի ատոմակայանի մոտակայքով հոսող «Հրազդանի» ներքին ջրանցքում նկատվել է տղամարդու դի։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երեւանի Օհանով փողոցի թիվ 30 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Հովհաննեսի Եղիազարյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-32213», «Նիսսան Մուռանո» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:«ՎԱԶ-2121»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 21-րդ կմ-ին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա` «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1979 թ. ծնված Մհեր Օհանյանը, ուղևորները` 1989 թ. ծնված Արկադի Թադևոսյանը, 1986 թ. ծնված Արա Թադևոսյանը, 1966 թ. ծնված Կարեն Բադալյանը և «ՈւԱԶ-452»-ի ուղևոր, 1984 թ. ծնված Սարգիս Պողոսյանը տեղում մահացել են, իսկ «ՈւԱԶ-452»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Առաջիկա 10 օրվա ընթացքում կհրապարակվեն 45-օրյա մշտադիտարկման արդյունքները, որ անցկացրել են Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության ու Անասնաբուժական տեսչության աշխատակիցները: Հատկապես արագ փչացող սննդի անվտանգության մշտադիտարկման միջոցառումն ավարտվել է հոկտեմբերի 3-ին, այսօրվա ասուլիսում հայտնեց Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:
Ծառայության, երեւանյան 2500 խանութներում իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ խանութների 80 տոկոսը խախտում են սննդի անվտանգության պահանջները: « Խանութներից 80%-ում հայտնաբերվել են նորմերին պարենամթերքի անհամապատասխանության դեպքեր, որոնք վերաբերել են, օրինակ, պիտակի վրա պիտանիության ժամկետը կամ ստանդարտի կամ տեխնիկական պայմանի համարը նշելուն»:
Եւ սա միայն երևանում. Տեսչության պետը նշեց, որ մշտադիտարկումն անցկացվել է ըստ եվրոպական «ռիսկայնության» մեթոդոլոգիայի, որով հող է նախապատրաստվել 2012թ.-ից Հայաստանի ձեռնարկություններում ռիսկայնության գործոնը (ցածր, միջին և բարձր ռիսկեր) հաշվի առնող ստուգումների անցկացման համար:
Տեսչության պետը պարզաբանեց, որ իրենք առայժմ բավարարվել են բացատրական աշխատանքներով, երևի թե արդարացնելու մի ողջ տեսչության գործունեությունը որ բյուջեից աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու դիմաց, քանի որ վրաչապետի համապատասխան հրաման կա: «Ամբողջ հանրապետության 2,3 հազ. պարենային խանութներում անցկացված մշտադիտարկման առաջին փուլում տեսուչների և մասնագետների կողմից կատարվել է բացատրական աշխատանք, իսկ երկրորդում` տեսուչները ստուգել են անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ հանձնարարականների կատարումը: Մասնագետի խոսքը հաճախ ավելի ազդեցիկ է եղել, քան վարչական տույժի կիրառումը»,- նշեց Վարժապետյանը:
Ըստ նրա հայտնաբերվել է ժամկետանց մթերքի վաճառքի 28 դեպք: 14 ընկերություններ տուգանվել են 1,5 մլն դրամի (մոտ 4 հազ. ԱՄՆ դոլար) չափով: Նշվեց, որ խանութներում գործող նորմերին պարենամթերքի անվտանգության համապատասխանության խախտումները ենթակա են 30-300 հազ. դրամ, իսկ արտադրությունում նկատվածները` 150-300 հազ. դրամ վարչական տույժի:
Վարժապետյանը, բավականին լավատես էր. Հայաստանում սննդի անվտանգությունը 5 բալանոց սանդղակով գնահատեց 3-4:
Ստացվում է, որ 80 տոկոսը անորակ սնունդը, սանդղակով, բալերի վերածելիս 3 -4 –ի հետ հավասար է:
Այսօր մենք արդեն անդրադարձել ենք «Նաիրիտի» խնդրին, նշել որ այս պահին ոչինչ էլ չի արվում աշխատավարձերի խնդիրը լուծելու համար:
Նշել ենք նաև, որ Նաիրիտում ճամպրուկային տրամադրություն է:Թե խաղեր են տարվում երբեմնի արդյունաբերական հսկայի ճակատագրի շուրջ այս պահին մշուշով է պատված: Նշենք, որ այսօր լեհական «Սավեքս» ընկերությունը, որ «Նաիրիտի» կառավարման օպերատորի դերը ստանձնելու հայտ էր ներկայացրել
կրկին ակտիվություն է ցուցաբերել: «Սավեքս» ընկերությունը, այս հարցում արդեն փորձ ունի, սակայն ժամանակին բանակցությունները դրական արդյունք չունեցան:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, թե լեհական բոլոր այն ընկերությունները, որոնք մինչ օրս համագործակցել են «Նաիրիտի» հետ, շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել և վերլուծական աշխատանքներ են իրականացնում` հետագայում ներդրումներ կատարելու համար: Միաժամանակ, դեսպանը որևէ ժամկետ չի նշել՝ ասելով, թե արդյունքների մասին կարելի կլինի խոսել 1 տարվա ընթացքում:
Այսօր Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության, Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը ասուլիսում իրականությանը չհամապատասխանող մի դիտարկում արեց. Երևանի Խորենացու փողոցի մսի կրպակաշարում (ԳՈՒՄ-ի շուկայի մոտ գտնվող) այս տարվա հունիսին անցկացված մշտադիտարկումից հետո կրպակների 80%-ը վերականգնել է գործունեությունը` ապահովելով առևտրի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ: Ընդհակառակը`այդ կրպակները 80 տոկոսով մնացել են նույնը, ավելին` այնտեղ ընդամենը կոսմետիկ մի քանի դետալներ են փոխվել, իսկ հակասանիտարական վիճակը չի բարելավվել:Հետաքրքիր է, ե՞րբ է պարոն Վարժապետյանը այցելել կրպակաշար, կամ եղել է այնտեղ երբևէ:
Ընդամենը երեկ մսի կրպակների մոտով անհնարին էր քայլել, ստիպված փոխել եմ մայթը, կեղտաջրերը, գարշահոտությունը կենդանիների փորոտիքը…ոչինչ չի փոխվել:
Իսկ տեսչության պետն ասում է, թե կրպակատերերի վրա ազդեցություն է թողել առաջին հերթին մասնագետի խոսքը, այլ ոչ տուգանվելու վտանգը: Ոչ մեկը, ոչ մյուսը վիճակը չեն շտկել, դրանում կարող է համոզվել, յուրաքանչյուրը` ով կհամարձակվի անցնել կրպակաշարի կողքով:
Տեսչության պետը հավատացնում է , որ կրպակաշարում սառնարանից դուրս միս չի պահվում, միսն իրացվում է անասնաբուժական փորձաքննության ենթարկվելուց հետո: Սա էլ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա ընթացքի մեջ է կրպակներում պաշտպանված լուսավորության (պլաֆոն) հարցի լուծումը. «Կրպակատերերն ասում են, որ ոչ ճիշտ լուսավորությունը փոխում է մսի գույնը»:Իսկ միգուցե՞ հենց դա է պատճառը, որ միսը, ինչպես փորձում է հավատացնել Վարժապետյանը վաճառում են գրեթե դրսում, բնական լույսի տակ:
Ինչևէ, կամ տեսչության պետը չի տիրապետում իրավիճակին, որն այս նախարարության համար նորություն չէ, ու կարծես գործելաոճ է դարձել, կամ նա թյուրիմացության մեջ է, ու դա հրամցնում է հանրությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.