29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ադրբեջանի հետ բանակցությունների փաստաթուղթը նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը հասարակությանը ներկայացվում է իբրև խաղաղության պայմանագիր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Երեք տարի է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.
1) Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 ք/կմ,
2) տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն` չսահմանափակելով երկրների սուվերենությունը և իրավազորությունը,
3) պետք է ձեւավորվեն պայմանագրի իրագործումը երաշխավորող միջազգային մեխանիզմներ։
Ի պատասխան` Ալիևը երեկ հստակ հայտարարել է.
1) Ադրբեջանի զորքերը որևէ հետ քայլ չեն կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո,
2) միջանցք պետք է լինի, այն պետք է անցնի Մեղրիով և Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման,
3) Ադրբեջանը չի ընդունում միջազգային երաշխիք ամրագրելու հայկական կողմի պահանջը։
Ավելին` Ալիևը նաև հայտարարել է, որ դեմ է 1970 թ. քարտեզների հիմքով դելիմիտացիա սկսելուն և պահանջում է ՀՀ տարածքւոմ գտնվող 8 գյուղերը։
Փաստացի սա Բաքվի բռնապետի պաշտոնական հրապարակային պատասխանն է մեր պետության կադաստրի վկայական աղերսող Նիկոլ Փաշինյանին։
Սա Բաքվի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետությունը փրկենք։
Սա Բաքվի բռնապետի պատասխանն է միջազգային հանրությանը, ովքեր շաբաթը մի քանի անգամ արձանագրում էին «խաղաղության» պայմանագրի շուրջ առաջընթացի մասին։
Իրականում գործընթացի այս փուլում Ադրբեջանը ցանկանում է․
ա) լիգիտիմացնել և անշրջելի դարձնել իր մինչև օրս արձանագրած ձեռքբերումները՝ Արցախի բռնազավթման և ՀՀ տարածքների օկուպացիայի մասով,
բ) որևէ պարտավորություն չստանձնելով` չսահմանափակել իր հետագա գործողությունները։
Այս պարագայում Ադրբեջանի հետ 《խաղաղություն》բառը պարունակող վերնագրով պայմանագրի ստորագրումը նշանակում է․
1․ պաշտոնապես ընդունել, որ ՀՀ-ն պատերազմի մեջ է գտնվել Ադրբեջանի հետ,
2․ լեգիտիմացնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանի ձեռքբերումները,
3․ ոչնչացնել Արցախի հայրենակիցների իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Փաստն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտվող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը մեր հասարակությանը ներկայացվում է իբրև խաղաղության պայմանագիր:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու, մեր առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու, իրական խաղաղության հասնելու մի ճանապարհ կա՝ ազատվել այս ոչ հայկական կառավարությունից,
ձևավորել ազգային իշխանություն, կառուցել նոր որակի ազգային, մրցունակ պետություն, որն ի վիճակի կլինի հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»,- գրել է Սաղաթելյանը :
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները երկրի հինգ մաքսային անցակետերում առգրավել են 2.299 տուփ չհայտարարագրված ծխախոտ և կանխել են երկիր մաքսանենգ ապրանք ներկրելու փորձերը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունը։
Մասնավորապես, Սարպի (վրաց-թուրքական սահման), Սադախլո (Հայաստանի հետ սահման), Վալե (Թուրքիայի հետ սահման), Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) և «Կազբեգ» (սահման Ռուսաստանի հետ) անցակետերում մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձ է կասեցվել։
Մաքսային ծառայողները, տարբեր երկրների քաղաքացիների անձնական ուղեբեռի և տրանսպորտային միջոցների մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 45.980 կտոր չհայտարարված ծխախոտ:
Վրաստանի մաքսային օրենսգրքի համաձայն՝ օրենքը խախտողներից առգրավվել է ապրանք և յուրաքանչյուրը տուգանվել 1 հազար լարիով։ Արգելքը բազմիցս խախտած յոթ քաղաքացի տուգանվել է 3 հազար լարիով։
«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնել են, թե դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում․
2024թ․-ի հունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։
Նիստով պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։
Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։
Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում։about:blank about:blank
Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։
Խորհուրդը նաև ի գիտություն է ընդունել, խորհրդի ղեկավար Արտակ Գալստյանի լիազորագիրը, որով վերջինիս կառավարման խորհրդի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են խորհրդի անդամ Գագիկ Գալստյանին, դադարեցնելով մինչ այդ կուսակցության խորհրդի անդամ Վահան Ավագյանին տրված նույնաբովանդակ լիազորագրի գործունեությունը։
Բացի այդ «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը իրազեկում է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19 ին չի անցկացվելու։
ույն թվականի հունվարի 19 ին, Մարիոթ հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։
Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին, կասեցնել «Հանրային Ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը։
Սույնով հայտարարում ենք նաև, որ Վարդան Ղուկասյան անունով անձը, այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի, ոչ «Հանրային Ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ և ոչ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն վերջինիս հրահանգները, կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու։
Ցանկացածը, ով կիրականացնի նման գործունեություն, կլինի կուսակցության անդամ, թե ավագանի, պետք է գիտակցի, որ դա կատարում է իր անձնական պատասխանատվությամբ և կրելու է դրանից բխող քրեաիրավական հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային տարբերակով հետ քաշել։
«Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերի զորքերը հայելային հետ քաշվեն։ Հարցրեցի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ այնտեղ, որտեղից եկել եք։ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Այս տարածքներում 30 տարի չենք եղել, եթե այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա նա դա կնշեր, բայց Հայաստանը դա սահման չի համարում, կարծում է, որ իր սահմանն Աղդամում է. Իմ հարցին ոչ ոք այդպես էլ չպատասխանել, հետևաբար մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ էլ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, քանի որ սահմանը պետք է արձանագրվի»,- հայտարարել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի «պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան»։
«Հայաստանն, իր հերթին, օկուպացման տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է: Կարծում եմ, որ այս ամսվա վերջին կլինի հանձնաժողովի նիստ, որտեղ հստակություն կմտցվի այս հարցում»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն ծանոթացա հարցազրույցի բովանդակությանը և ահա, թե ինչն եմ առանձնացրել ձեզ համար՝ «Ալիևի բառերով»։ Միանգամից ասեմ, որ սրանք փաստացի այն տրամաբանությունն ու կետերն են, որոնք ընկած են այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների» հիմքում։
«Խաղաղության պայմանագիր» կոչվող թղթում, եթե այն ստորագրվի, որևէ կերպ չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը և հստակ տարածքը, հետևաբար՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Թուղթ ոչմի բանի մասին, բայց որը լիարժեք մաքրում է Ադրբեջանին Արցախի հարցում կատարած հանցաքներից ու իրավական առումով այն փակում։ «Կադաստրի թուղթ» կոչված տգիտությունը ևս փչվեց։
Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից հետո գրաված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը (առնվազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ թուղթը ստորագրվի առանց միջնորդ, որպեսզի կարողանա ցանկացած պահի առանց ավելորդ գլխացավանքի խախտել այն։ Այս կետը դուր չի գա «միջազգային երաշխիքներ կլինեն» և «աշխարհը չի թողնի, որ մեր վրա հարձակվեն» թեզերի սիրահարներին։
Ադրբեջանը չի բացելու Հայաստանի հետ սահման և շարունակելու է Հայաստանի լիակատար շրջափակումը։ Հետևաբար, նույնը անելու է նաև Թուրքիան։ Ավելին՝ այս պահին խնդիր է դրված Հայաստանին կտրել իր երկու հիմնական արտաքին ճանապարհներից՝ դեպի Վրաստան և Իրան։ Դա անելու համար օգտագործում են այսպես կոչված անկլավների թեման (տե՛ս հաջորդ կետը)։ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
Ադրբեջանը ելնում է այն դրույթից, որ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղեր, որոնցից 4-ը բուն սահմանին, մյուս 4-ը՝ սահմանից ներս («անկլավի» տեսքով»)։ Ադրբեջանը «չի կարող հանդուժել այս իրավիճակը» և «ամեն ինչ անելու է, որ դրանք ազատագրի»։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ դեպի անկլավներ տանող ճանապարհներ պետք է տրվեն, որոնք «պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով»։ Սրանք մինի-միջանցքներ են։ Իմիջիայլոց, Ալիևն ասաց, որ այս թեման այժմ քննարկվում է սահմանազատման հանձնաժողովում։ Չի բանացկվում, այլ Ադրբեջանի պայմանի տեխնիկական իրականացման հարցերն են քննարկվում։
Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով։ Այո՛, հենց միջանցք, ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անվան տակ։ Ընդ որում՝ շատ կոնկրետ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է» դեպի Նախիջևան։ Միաժամանակ Ալիևը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զենքով վերցնել այդ ճանապարհը։
Ադրբեջանը խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իր հավականությունները հնարավոր են դարձել Արցախում տարած հաղթանակի շնորհիվ։ Ալիևը բառացի ասում է, որ Շուշիին գրավելը թույլ տվեց բացել Զանգեզուրի հարցը։ Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախը Սյունիքի ու Հայաստանի մնացյալ մասերի պաշտպանության գլխավոր միջոցն էր, դժվար է գտնել։ Ընդ որում՝ թշնամու բերանով է ասված։
Ադրբեջանն ամեն ինչ անելու է նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ևս գերեվարելու համար։ Այդ մասին ուղիղ նշեց Ալիևը։
Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ալիևը Հայաստանի բոլոր տարածքների համար օգտագործում էր թյուրքական տեղանուններ՝ «Իրևան» (Երևան), «Արևմտյան Զանգեզուր» (Սյունիք), «Իստիսու» (Ջերմուկ) և այլն։ Նաև նշում, որ եթե սահմանազատում լինի քարտեզով, ապա պետք է քննարկել Երևանի պատկանելիության հարցը։ Սա Ադրբեջանի ծավալապաշտության կարևորագույն դրսևորումներից է, որով այժմ դաստիարակվում է ադրբեջանական հասարակությունը։
Ադրբեջանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է գազի մատակարարման հարցով։ Հետևաբար Ադրբեջանը ոչ մի դեպքում չի վախենում Արևմտյան ճնշումից, որովհետև այն չի լինելու։ Ադրբեջանին մնում է խելացի խաղալ Ռուսաստանի հետ, ինչը և արվում է (նույնիսկ հարցազրույցի մակարդակում ճիշտ ուղերձներ հղելով Մոսկվային)։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ 2024 թվականին կենսաթոշակների բարձրացման հարցին։
«2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-նշեց նախարարը։
Aravot.am-ը գրել էր, որ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված։ Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց.
«Առափի բնակավայրում հունվարի 6-ին ավտոմեքենայում գտնվող անձանց մոտ առերևույթ ապօրինի պահվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի ներկայացվել է մեղադրանք։ Նրանցից մեկին, ով ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երկրորդին, ով ՌԴ քաղաքացի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանության կողմից ձերբակալված՝ նշված ավտոմեքենայում գտնվող ևս 2 անձինք արգելանքից ազատ են արձակվել։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի տրամադրվում»։
Հայկական կողմը հույս ունի, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և բանակցություններն ու հանդիպումները կշարունակվեն։ Այս մասին հունվարի 10-ին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականի ավարտը նշանավորվել է Բաքվի՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելով։ Այսպիսով, Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հանդիպել Գրանադայում և Բրյուսելում։ Միաժամանակ ոչ պաշտոնական շփումներ են եղել Թեհրանում արտգործնախարարների մակարդակով և Անվտանգության խորհուրդների մակարդակով։
«Միևնույն ժամանակ, ոչ կառուցողական մթնոլորտում մենք տեսանք կառուցողական քայլեր Բաքվից, օրինակ՝ գերիների ազատ արձակման հարցում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կողմերը փոխանակել են խաղաղության պայմանագրի առաջարկներ։ Ադրբեջանական առաջարկները ստացվել են դեկտեմբերի վերջին, հայկական կողմն իր առաջարկներն ուղարկել է հունվարի 4-ին։
Միրզոյանը հաստատեց, որ ադրբեջանական առաջարկներում բովանդակային առումով որոշակի հետընթաց կա. Սակայն նախարարը կարծում է, որ կարևորը ոչ թե հետընթացն է կամ ինչ-որ փուլում առաջընթացը, այլ այն հիմնարար սկզբունքների համախմբումը, որոնց վրա պետք է հիմնվի խաղաղության պայմանագիրը։
Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի, այս դեպքում` սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլ զինված ուժերի: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անընդունելի եմ համարում հապշտապ որոշումները, առավել ևս` «օպերատիվ քայլերի» անվան տակ զորամաս/զորամիավորում օղակում արագ պաշտոնանկությունները:
Յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի, պատճառահետևանքային կապը պարզվի ու միայն դրանից հետո, ըստ պատասխանատվության չափի, պրոցեսներ տարվի:
Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ և ինչպես երևում է` դրանք իրենց նպատակին չեն ծառայել:
Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող` շարքայինից գեներալ, ունի սահմանված պարտականություններ` պատասխանատվության կոնկրետ դաշտ և հետագա որոշումները դրա վրա պետք է կառուցել»:
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։
Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.