29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։
«Համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն», — «Ազատության» հետ զրույցում ասել է քաղաքական գործիչը։
Զրույցից մի հատված ստորև.
«Ազատություն». — Փաշինյան-Ալիև վերջին հեռակա բանավեճը կարծես ցույց է տալիս, որ խաղաղության պայմանագիրն իրատեսական չէ, այնինչ հակառակի մասին պնդումներ էինք լսում տարեվեջին։ Այսինքն՝ Բաքուն չի՞ ուզում կնքել այդ փաստաթուղթը։
Լևոն Զուրաբյան. — Խաղաղության մասին պնդումները մենք լսում էինք հիմնականում Նիկոլ Փաշինյանին, որը, իմ խորին համոզմամբ, փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որն ավելի համապատասխանում է իր պրոպագանդիստական նպատակներին, բայց իրականության հետ որևէ կապ չունի։ Մեր իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում միջազգային քաղաքականության մեջ, նրանք չեն ըմբռնում տեղի ունեցող պրոցեսները, վտանգները։ Ասենք՝ երբ որ Ալիևն ասում է՝ դե լավ, մենք «Զանգեզուրի միջանցքն» էլ չենք դիտարկում, մենք այդ հարցը Իրանի միջոցով կլուծենք, անմիջապես մեր ամբողջ պրոպագանդան սկսում է ներկայացնել դա, որ տեսեք՝ հարցը լուծվեց, պրծավ, էլ խնդիր չկա։
Եթե հիշում եք՝ նաև Արայիկ Հարությունյանը Գրանադայից հետո գրել էր մի գրառում, որ ոչ մի վատ բան չի պատահել, մենք գնացել ենք Գրանադա, ստացել ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է, Ադրբեջանը ոչ մի բան չի ստացել։ Այս մարդիկ ապրում են զուգահեռ աշխարհում, սա լուրջ խնդիր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև այն ժամանակ մենք միանգամից ասացինք՝ դա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանը հանել է օրակարգից։ Այդ պահին իրենց պետք էր մարսել Ղարաբաղի դատարկումը, էթնիկ զտումը, և իրենք պատրաստ էին ինչ-որ կառուցողական հայտարարություններ անել մի քիչ թմրեցնելու, մի քիչ բթացնելու աշխարհի զգոնությունը և բարձրացրած ալիքը դատապարտման։
Իսկ Ալիևը, տեսեք, ինչ է հայտարարում, արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադերբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են։ Այսինքն՝ Ալիևի ասածն ի՞նչ է, համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն։ Իրականությունն այն է, որ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։
Ազգային ժողովն 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ վճարելով գումար։
Նախքան քվեարկությունը ունեցած ելույթում Հայկ Սարգսյանն ընդդիմադիր պատգամավորների համար մի քանի հիմնավորում ներկայացրեց, թե ինչու պետք է կողմ քվեարկեն իր նախագծին.
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով զինված ուժերում և/կամ գումար վճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե քաղաքացին ծառայի 2 տարի, նա որևէ գումար չի վճարի, եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել՝ նա ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2004 թվականին ընդունված ու Սերժ Սարգսյանի նախագահությամբ 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից։ Ձեր ժամանակ մեկ զորակոչին չներակայցած չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակով՝ 15 միլիոն դրամ։
Այս նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին հաշվառման տանելու հարցը։
Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հաշվառման չեն կանգնում մինչև իրենց 27 տարին լրանալը, հետևաբար, չեն ծառայում։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ նրանք բոլորը ներկայանում ու հաշվառման են վերցվում 27 տարին լրանալուց հետո՝ ազատվելով ծառայելու պարտավորությունից։
Նախագծի ընդունման դեպքում նրանք նույնպես պարտավոր կլինեն ծառայել թե անգամ հաշվառման վերացվեն 27 տարին լրանալուց հետո։ Այս փոփոխությունը նույնպես կամալրի զինված ուժերի շարքերը և լրացուցիչ ֆինանսական մուտքրե կապահովի պետական բյուջե։
Ներկայում այն անձինք, ովքեր մինչև հավառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից ու ՀՀ քաղաքացիություն են ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում ու ազատվում են ծառայության պարտավորությունից։ Նաև այն անձիք, ովքեր դիմում ու ստանում են ՀՀ քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նույնպես չեն ծառայում։
Սա անարդարացի կարգավորում է։ Օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայել կամ գումար վճարել պետական բյուջե»։
Նա ընդգծեց, որ իր թվարկած հիմնավորումներին չեն կարող բերել որևէ հակափաստարկ, որն իր հետ բանավեճում կյանքի իրավունք կունենա։
«Պետության շահն ասում է՝ այս օրենքին կողմ պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը։ Այսպիսով՝ սիրում ես հայենիքդ, կողմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Նախ ասեմ՝ Հայկ Սարգսյանի հետ հեռավար արդեն պայմանավորվել ենք, բանավեճի պատրաստ եմ ցանկացած ֆորմատով։
Ուզում եմ քվեարկությունից առաջ պատգամավորներին հիշեցնել, որ հարակից զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այս ամբիոնից հայտարարեց, որ ՊՆ վերապահում ունի, դեմ է Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագծի կոնկրետ մի կետին, որը վերաբերում է 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ստանալուն»։
Նախագծում նշված է. «Համաձայն գործող օրենսդրության (մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք))՝ 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում եւ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե միչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:
Օրենքով սահմանված 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը:
Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:
Բացի այդ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջեւ՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:
Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում, կամ՝ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից»։
Պարեկն ավելորդ բան թույլ չի տվել, շատ կուլտուրական մոտեցել և զգուշացրել է Սամվել Շահրամանյանին, որ ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չկա:
Հայտարարեց ներքին գործերի նախարար Վաե Ղազարյանը՝ մեկնաբանելով Արցախի Հանրապետոթյան նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպը։
«Ավտոշարասյունով երթևեկելու իրավունք ունեն այն պաշտոնական անձինք, որոնց կառավարության որոշումով նախատեսված է ավտոշարասյուն ունենալ»,- նշեց Ղազարյանը՝ հորդորելով ավտոշարասյունով չերթևեկել բացառությամբ օրենքով սահմանված կարգի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում պարեկները կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի ավտոշարասյունը և ասել, որ նա իրավունք չունի ավտոշարասյունով երթևեկել։
Երևանի ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ճանճերի մասին հայտարարությանը, գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Վստահության մասին կամ ով է նման ճանճի
(մեղմ և կարճ արձագանք անպատեհ մեկնաբանությանը)
Թեև ես դեռ կարծիք չէի հայտնել Օղակձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման մասին (դեռ ուսումնասիրում էի), բայց հետևել եմ քննարկումներին, լուսաբանումներին ու Ավինյանի այսօրվա մեկնաբանությունից հետո պետք է ասեմ, որ ոչ մեկ չի ուզում քաղաքական դիվիդենտներ շահի, այլ տեսնելով, թե օրինակ, նույն մեխանիզմով բարեկարգվող Մերգելյանի այգին ինչ վիճակում է, պարզապես չեն վստահում ձեզ:
Այ, որ մի օրինակ լիներ, թե ոնց եք ինչ-որ այգի բարեկարգել մասնավորի հետ համատեղ, հիմա շատ ավելի քիչ քննարկում ու քննադատություն կլիներ: Որ Վարդանյանների կողմից բարեկարգված այգին, որտեղ, ի դեպ, չկա ոչ մի կոմերցիոն կոմպոնենտ (Ավինյանը ասել էր, որ դեռ չի տեսել, որ որեւէ մի ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար և չպահանջի էական բիզնես կոմպոնենտ), դուք նախաձեռնած լինեիք, չեմ կարծում, որ հիմա այսպիսի աղմուկ կբարձրանար:
Երբ նախագծի հեղինակ ընկերությունից ասում են, որ քաղաքապետարանն է իրենց առաջարկել նախագիծը, քաղաքապետարանը ասում է, իրենք են առաջարկել, այդ ամենն արվում է նորաստեղծ ընկերության միջոցով, որի կայքից երևում է, որ ավելի լավ է և շատ ավելի հեշտ է դեռ որ մի հատ նորմալ կայք սարքեին (բանկի սեփականատիրուհուն, իր նվիրաբերումներին և այլ կասկածելի դեպքերին դեռ չեմ անդրադառնում), առնվազն խիստ անվստահություն է առաջանում այն ամենի նկատմամբ ինչ դուք անում եք։
Իսկ ճանճի մասին Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը լսելիս միանգամից հիշեցի Չուկովսկու հայտնի բանաստեղծությունը ու այստեղ ճանճը ավելի շատ նման է, ինքներդ կռահեք՝ ում:
Муха, Муха-Цокотуха,
Позолоченное брюхо!
Муха по полю пошла,
Муха денежку нашла.
Լուսանակրում Մերգելյանի այգին շուրջ վեց ամիս վերակառուցումը սկսելուց հետո»։
ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը օդակենսաբանական փորձեր է անցկացրել՝ օգտագործելով ջրծաղիկի վիրուսի երկու շտամներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
«Նման աշխատանքը կարող է համաշխարհային մասշտաբով արտակարգ համաճարակային իրավիճակ հրահրել, քանի որ բնակչության զգալի մասը զգայուն է դարձել է բնական ջրծաղիկի և այլ օրթոպոքսվիրուսների նկատմամբ»,- ասել է գեներալը։
Նա հիշեցրել է, որ այս վիրուսի հետ աշխատելը թույլատրվում է միայն երկու հաստատություններում՝ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնում և Ռուսաստանի «Վեկտոր» պետական հետազոտական կենտրոնում։
Ըստ Կիրիլովի, ամերիկացի հետազոտողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում օրթոպոքսվիրուսների սինթեզի նկատմամբ։
Մանուչարյանների որդու զորացրման խնջույքը շաբաթ օրը՝ հունվարի 13-ին, այդպես էլ չկայացավ։ Ձնահյուսից մահացած Բենիամին Մանուչարյանի հարևանն ու դասվարը պատմում է, որ հանդիսությունների սրահում ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները սպասում էին, որ բանակից զորացրման խնջույքը սկսեին։ Սակայն Բենիամինն ուշացել է։ Նրա հետ կապը կորել է կեսօրին։ Զորացրման օրը Սիսիանում ծառայող Բենիամինը որոշել էր ծառայակից ընկերներին հրաժեշտ տալ։ Բարձրացել էր դիրք։ Խիստ անբարենպաստ եղանակի պատճառով դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին նրա հետ կապը կորել էր։ Որոնողական աշխատանքը տևեց մեկ օր։ Նրա դին հայտնաբերվեց ձնահյուսի տակ՝ հունվարի 14-ին՝ 14։20-ի սահմանում՝ Ցղունի գյուղի տարածքում։ Դեպքի մանրամասները հարազատներին ու գյուղացիներին հայտնի չեն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ զրոացրվող զինվորը սեփական նախաձեռնությամբ է դիրք բարձրացել։
Բենիամին Մանուչարյանը Մասիս համայնքի Այնթափ բնակավայրից էր։ Այնթափի համայնքապետարանի ներկայացուցիչը դեպքի հանգամանքներից տեղյակ չէ, բայց նա վստահ է՝ եթե բանակում կարգուկանոն լիներ, այս ողբերգությունը չէր լինի։
NEWS.am-ի տեղեկություններով նախօրեին Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպին մասնակից է եղել նաև Արցախի նախին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը։ Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին. «2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ: Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։
Հաշվի առնելով, որ Ոստիկանությունից ստացված հաղորդման մեջ առկա են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու հանցավոր գործողությունների հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել»:
«Փաշինյանը հրապարակային խոստովանեց, որ ձախողել է իր «խաղաղության օրակարգը» և երկիրը կանգնեցրել նոր պատերազմի առաջ»,- նման տեսակետ է հայտնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» ծմբակցոթյան պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա դա հրապարակային խոստովանություն էր այն մասին, որ ինքը ձախողել է իր «խաղաղության օրակարգը» և երկիրը կանգնեցրել նոր պատերազմի առաջ:
«Դա Նիկոլ Փաշինյանի շուրթերով արձանագրում էր այն մասին, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվել, զորքերը ՀՀ տարածքից դուրս չի բերելու, ավելին նոր տարածքային հավակնություն ունի Հայաստանի նկատմամբ. այն ամենը, ինչի մասին մենք ասում ենք ավելի քան երեք տարի»,- գրել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել ամերիկյան էներգետիկ ընկերություններին ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային ռազմական օգնության անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։
«Ամերիկյան էներգետիկ ընկերություններին խորհուրդ եմ տալիս ուժեղացնել նավթային օբյեկտների անվտանգությունը Տեխասում և Միացյալ Նահանգների այլ շրջաններում, քանի որ 2022 թվականի սկզբին Բայդենի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նմանատիպ սպառնալիքից հետո վեց ամիս անց պայթեցվեց «Հյուսիսային հոսք» գազատարը»,-գրել է դիվանագետը Telegram ալիքում:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ եթե «Հանրապետականները չֆինանսավորեն Ուկրաինային, ապա ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»։
Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից և Ուզբեկստանից հետո Ղրղզստանը վավերացրել է Թյուրքական ներդրումային հիմնադրամը. Այժմ հավաքածուն ավարտված է: Այս մասին գրում է «Рыбарь» Telegram ալիքը։
«Բրիտանացիների մատուցմամբ Թյուրքական պետությունների կազմակերպություննը իրեն ներկայացնում է որպես աշխարհում պանթուրքիզմի առաջխաղացման առանցքային հարթակ: Հիմնադրամը ոչ այլ ինչ է, քան կես միլիարդ դոլար կանոնադրական կապիտալով խնայատուփ, որտեղ մասնակիցները կամավոր-հարկադիր կարգով գումար են նվիրաբերում հենց այս պանթուրքիզմի բարօրության օգտին։
Իհարկե, թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է. նպատակը ներտարածաշրջանային առևտրի ընդլայնումն ու տնտեսական գործունեությանն աջակցումն է։
Սակայն թյուրքական միասնության մասին գեղեցիկ հեքիաթի ներքո բրիտանացիները Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով առաջ են քաշում ռազմավարական առևտրային նախագծեր, որոնք ուղղված են Ռուսաստանին ԱՊՀ շուկայից դուրս մղելուն և Եվրասիական տնտեսական միության ոչնչացմանը:
Նման նախագծերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չինաստանից եվրոպական երկրներ անցնող, այսպես կոչված, Միջին միջանցքի տրանսպորտային շղթաների ընդլայնումը։
Պատժամիջոցների ճնշման ֆոնին Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային լոգիստիկ երթուղի ձևավորելու գաղափարը վաղուց է ձևավորվել։
Ղազախստանը նույնիսկ մտադրություն է հայտնել դառնալ տարածաշրջանային հանգույց Միջին միջանցքում, իսկ Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքային նախագծերի միջոցով սպառնում է Ռուսաստանին շուկայից հանելով և տնտեսական մեկուսացմամբ:
Այնուամենայնիվ, մասնակից երկրների համար նման գործընկերությունը լավ բան չի խոստանում. հիմնադրամի բաժնետոմսերը ստանալու համար նրանք ստիպված կլինեն ներդրում կատարել $70 մլն նախնական կապիտալով։ Ընդ որում, ենթակառուցվածքի լոգիստիկայի «զարգացումը» գործնականում նշանակում է, որ դրա հիմնական օբյեկտները կգնեն օտարերկրյա ներդրողները: Այսպես, Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստները և Ղազախստանի օդանավակայաններն արդեն հայտնվել են նրանց տիրապետության տակ։
Դե, նաև չպետք է մոռանալ, որ միջանցքի երկայնքով առևտրային հոսքերի ավելացմանը զուգընթաց, երկրաչափական չափով կավելանան նաև ապօրինի ապրանքների և թմրամիջոցների Եվրոպա մատակարարումների ծավալները։ Իսկ դա անխուսափելիորեն կառաջացնի տարածաշրջանում թմրամիջոցների սպառման ավելացում և հասարակության քրեականացում»,- գրում է ռեսուրսը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.