31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 18-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի 127 բնակարանի բնակիչը չի արձագանքել դռան և հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի մասին տեղեկացվել են նաև «1-02» և «1-03» ծառայությունները: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել 87-ամյա Հ.Գրիգորյանի դին:
Դամասկոսում հերթական խոշոր պայթյունն է տեղի ունեցել` այս անգամ ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում: Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան: Լուրջ վնասվածքներ են ստացել ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը:
Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ:
Հանդիպման այլ մասնակիցներ ևս լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
Միաժամանակ զինյալները հայտարարում են, որ կարողացել են մուտք գործել քաղաքի Դումմար շրջան, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը: «Ալ-արաբիա»-ի փոխանցմամբ, ընդդիմադիրները հրետակոծում են այստեղ գտնվող պետական շինությունները. մարտեր են ընթանում նախագահական նստավայրից ընդամենը մի քանի հայուր մետր հեռավորության վրա:
Ընդդիմադիրների տեղեկություններով` վերջին 24 ժամվա ընթացքում Դամասկոսում կառավարական ուժերի 60 զինվոր է սպանվել, իսկ օդում ռազմական ուղղաթիռ է խփվել: Իշխանություններն իրենց հերթին տեղեկացնում են, որ Դամասկոսում «ահաբեկիչները» շրջափակվել են և գործողություն է իրականացվում նրանց վերացնելու համար:
Russia Today-ը հայտնում է, որ Ազգային հետախուզության շենքում տեղի ունեցած պայթյունից ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Սիրիայի Ազգային հետախուզության պետ, գեներալ Հասան Տուրկմանին: Այլ տեղեկություններով, զոհվել է նաև նույն կառույցի Հետաքննությունների վարչության պետ Հաֆեզ Մախլուֆը:
Այսօր ժամը 13-ի սահմաններում Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում այրվել է ավտոմեքենա, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել հինգ հոգի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.18-ին, մարվել` 13.24-ին:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ 21» մակնիշի ավտոմեքենան: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Համլետ Եղիազարյանը, 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը, 37-ամյա Մհեր Գրիգորյանը, 37-ամյա Պարույր Հովսեփյանը և 48-ամյա Դավիթ Կիրակոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:16 48
Թբիլիսի-Քութաիսի կենտրոնական ավտոմայրուղու վրա Ախալքալակից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային: Հայտնի է դարձել, որ «Շկոդան» սկզբից բախվել է ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսը վառվել է:
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է 7 մարդ: Կան նաև տուժածներ, որոնց թվում ազգությամբ հայեր կան: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, և ուղևորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղևորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։
Հայտնի է դարձել վթարի հետևանքով զոհված 3 հայերի անունները` 30-ամյա Նաիրա Թումասյան, 27-ամյա Զինավոր Ֆյոդորով և 4-ամյա Զիմա Ֆյոդորովը: Նրանք բՎրաստանի քաղաքացիներ էին:
Այսօր՝ հուլսի 18-ին, ժամը 13.50-ի սահմաններում մի երիտասարդ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել: Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է:
Որոշ տեղեկությունների համաձայն, երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել: Ի դեպ, վերջինիս հայրը հանրապետությունում հայտնի բժիշկ է:
Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում:
Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը հայտնել է, որ այլ քաղաքական ուժի անդամակցելու գաղտնի դիմում չունի:
Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար կեղծ տեղեկություներ են շրջանառվում կապված ԱԺ պատգամավոր, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրության հետ:
Համաձայն այդ հրապարակումների, իբրև թե գոյություն ունի պարոն Բալասանյանի կողմից այլ քաղաքական ուժի անդամակցելու համար ստորագրված դիմում: Ակնհայտորեն կեղծ դիմումի գոյության մասին խոսակցությունների կապակցությամբ հայտարարում եմ, որ Սամվել Բալասանյանի քաղաքական կենսագրությունը միշտ եղել է թափանցիկ և այնտեղ չկան թաքնված, կամ հանրությանն անհայտ էջեր:
Իրականության հետ բացարձակապես կապ չունեցող և երբեմն ծիծաղ առաջացնող լուրեր տարածողներին, ովքեր ամենայն հավանականության շփոթմունքի մեջ են, կոչ եմ անում դրսեւորել զսպվածություն և պարկեշտություն»:
Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, թե Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը` Բալասանյանը, ժամանակին դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար, և Գյումրիի ներկայիս քաղաքապետը սպառնացել է հրապարակել այդ դիմումը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա սիրիական հարցում: Քլինթոնը CNN հեռուստաալիքի եթերում նշել է, որ խոսքը գնում է ՄԱԿ ԱԽ-ում արեւմտյան երկրների կողմից Սիրիայի հարցով պատրաստված բանաձևին Ռուսաստանի աջակցության անհրաժեշտության մասին, այս մասին գրում է Lenta.ru-ն:
Փաստաթուղթը նախատեսում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կիրառումը, որը թույլ է տալիս «շատ կոշտ պատժամիջոցներ» կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, նաև նրա ռեժիմին աջակցող անձանց դեմ: Այդ բանաձևի նախագծին աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը, բայց դեմ է արտահայտվում Ռուսաստանը, որը Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի: նաև Չինաստանը նույնպես դժգոհություն է հայտնել :
ՄԱԿ ԱԽ-ն հուլիսի 18-ին քննարկի Սիրիայի հարցով երկու բանաձև` ռուսականը եւ բրիտանականը:
Բրիտանական բանաձևում պատժամիջոցներ են նախատեսվում, սակայն Ռուսաստանը խոստացել է վետո դնել, իսկ ռուսական բանաձևում պատժամիջոցներ չեն նախատեսվում:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու և ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Շնորհավորելով Հերմինե Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Թիան Չանչունը նկատել է, որ նա ապացույց է և լավ օրինակ, թե ինչպես կինը կարող է քաղաքականության մեջ բարձր դիրքերի հասնել:
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը ևս կարևորում է կանանց ներկայացվածությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքականության մեջ և մյուս ոլորտներում՝ այդ ուղղությամբ ներդնելով նորանոր ջանքեր:
Թիան Չանչունը ցանկություն է հայտնել ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հերմինե Նաղդալյանի աջակցությունը:
Բարձր գնահատելով այս գաղափարը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեպանի միջոցով հրավեր է փոխանցել Չինաստանը կերտելու գործում ներդրում ունեցող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում հայ-չինական կապերի սերտացման, հարաբերությունների խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությանը:
Հերմինե Նաղդալյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի հաճախակի են դառնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, իսկ գործադիր մարմինների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ դինամիկ կերպով զարգանում են նաև միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը:
Շահեկան արդյունքների հասնելու տեսանկյունից նա առանձնացրել է 2011 թ. մարտին ստեղծված հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման և երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհրդի գործունեությունը:
Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ կողմերը հաստատել են, որ այստեղ ևս առաջընթացի բավական մեծ հնարավորություններ են նկատվում, Հայաստանում օրեցօր մեծանում է Չինաստանում կրթությամբ, չինական մշակույթով, լեզվով հետաքրքրվող երիտասարդների թիվը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները ևս մեկ անգամ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ ներդնելու նորանոր ջանքեր հայ-չինական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին և նրա գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում են նախագհի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:
Սյաոյու Ժաոն վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ բանկը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքները Հայաստանում և հավատարիմ կլինի իր հանձնառությանը:
Նա նշել է, որ այժմ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում միջազգային հանրության կողմից ֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ: Զրուցակիցների բնորոշմամբ, Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծրագրի իրագործումն զգալիորեն կխթանի նաև այլ ոլորտների զարգացումը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է բանկի օժանդակությամբ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսական առաջնահերթություններ համարվող այլ ոլորտներում, որոնք տեղ կգտնեն ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի կողմից հաստատվելիք համագործակցության ռազմավարական ծրագրում:
Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրեց, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստան-ԵՄ համագործակցությանը Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր բաղադրիչ գոհունակությամբ նշվեց Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.