31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Պտտվող լուրերի համաձայն, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը, Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի` Գիզիր ի հետ ու նրան նախապես իրազեկել իր առաջիկա մտադրությունների մասին: Վերջինս որպես այդ մարզի օրենսդիր ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրման դեպքում ինքն ընդհանրապես չի խառնվելու Գյումրիի գործերին, այսինքն` ՏԻՄ ընտրություններին, և որ մի բան էլ ձեռքից եկածն անելու է Գյումրիում առաջադրված այլ թեկնածուներին սատարելու համար: ԱԺ պատգամավորը Շիրակի մարզպետի մոտ դժգոհություն է հայտնել նաև հավանական թեկնածուների մասով` նկատելով, որ առայժմ իր համար արժանի թեկնածուի անուն չի ուրվագծվում:
Թերթը նշում է, որ երեկ ուշ ժամի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հանդիպել է ՀՀԿ պատասխանատուներից մեկի հետ ու իր ոճին հարիր ձևով հայտարարել, որ քաղաքապետին ընտրում է ժողովուրդը, այլ ոչ թե քաղաքական ուժը:
Բա մի ժամանակ էլ Վարդան Ղուկասյանն ասում էր, որ քաղաքական հարցերում վերջին խոսքը իր թիմինն է, այսինքն` ՀՀԿ-ինը: Տեսնես այդ ի՞նչ փոխվեց այս ժամանակահատվածում:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր` հուլիսի 19-ին, բանակում, խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը ցույցի ժամանակ ներխուժել են կառավարության շենք, որտեղ ընթանում է կառավարության նիստը: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նչանք գրեթե ամեն հինգշաբթի ցույց են կազմակերպում կառավարության շենքի դիմաց:
Կանայք արհամարհում են ոստիկանների հորդորները, որոնք պահանջում են շենքից դուրս գալ: Նրանք հայտարարել են, որ կհեռանան միայն վարչապետի հետ հանդիպումից հետո և պահանջում են հետաքննել իրենց որդիների սպանության հանգամանքները:
Զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մոր խոսքով, իրավապահ մարմիններից 5 տարի է պահանջվել, որպեսզի ապացուցեն, որ իր որդին չի մահացել էլեկտրահարությունից, իսկ հիմա երևի ևս 5 տարի կպահանջվի, որպեսզի պարզեն, թե ով է մարդասպանը:
Նշենք, որ ոստիկանությունն ուժ չի կիրառել։
Ավելի ուշ՝ իրենց խնդիրներն ու պահանջները ներկայացնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները լքեցին կառավարության շենքը և այժմ գտնվում են դրսում։
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում երեկ Գյումրիում անչափահաս աղջկա կողմից մորը դանակահարելու գործի առնչությամբ:
Մեր հավաստի տեղեկություններով, մորը սուր կտրող-ծակող գործիքով քերծվածքներ է հասցրել նրա 13-ամյա դուստրը` Հասմիկ Պիչոյանը, իսկ վեճը ծագել է կենցաղային խնդիրներից: Մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը, հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և ժամանակ առ ժամանակ տուն է վերադառնում: Այս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հետևանքով մայրը ծեծել է դստերը, վերջինս էլ սեղանի վրա եղած դանակով հարվածել է մորը:
Տարածված այն տեղեկությունները, թե 13-ամյա աղջիկը ևս հոգեկան խնդիրներ է ունեցել, իրականությանը չեն համապատասխանում:
Ժամանակ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվել է այսքանով: Սակայն ավելի ուշ թերթին հաջողվել է պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել: Ամեն դեպքում, առայժմ մեղադրվում է Բոզոյանը: Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը և շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող է հրդեհ բռնկվել:
Հրապարակ
Սիրիայում օրեցօր թեժացող քաղաքացիական պատերազմը ստիպում է բազմաթիվ սիրիահայերի` անվտանգություն փնտրել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ու որքան էլ ողբերգական լինի իրավիճակը Սիրիայում, սա մի առիթ է Սիրիայից հեռանալ ցանկացող հայերին ՀՀ բերելու համար: Թվում էր, թե պետական մակարդակով պետք է կազմակերպվի սիրիահայերի զանգվածային տեղափոխումը ՀՀ, բայց ինչ-որ պահից տարօրինակ երևույթներ սկսվեցին` սիրիահայերի առաջ խոչընդոտներ ստեղծվեցին Հայաստան գալու ճանապարհին: Մասնավորապես, կտրուկ թանկացան Սիրիայից ՀՀ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների տոմսերը: Առաջին հայացքից` այդ ընկերությունները պարզապես ցանկանում են ստեղծված իրավիճակում լրացուցիչ եկամուտ ստանալ: Պարզվում է, սակայն, ՀՀ գալու ցանկություն ունեցողների առաջ խոչընդոտներ ստեղծելը ՀՀ իշխանությունների ոչ պաշտոնական քաղաքականությունն է: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Թևոս Ներսիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում բառացիորեն ասել է. «Մենք շահագրգռված չենք, որ մեր Սիրիայի համայնքը քայքայվի»: Նույնը տարբեր ակնարկներով ու ձևակերպումներով ոչ պաշտոնապես ասել են նաև այլ գերատեսչությունների պաշտոնյաներ: Այսինքն, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն սիրիահայերին Հայաստանում ընդունելու հեռանկարով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանից արտագաղթը ահագնացող չափերի է հասել: Փաստորեն, սփյուռքահայերը մեզ պետք են միայն տրանսֆերտներ ուղարկելու, Արարատը տեսնելու համար մի քանի օրով Հայաստան գալու` պաշտոնյաներին պատկանող հյուրանոցներում աստղաբաշխական թվերով համարներ վարձելու և ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը արդարացնելու համար: Վերջին անգամ այդ նախարարության գոյությունը «արդարացվել էր» մեկուկես տարի առաջ, երբ նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ շուքով ընդունում էր «ՆԱՍԱ»-ից առաջին հայ «տիեզերագնացը» դառնալու հրավեր ստացած Արթուր Պողոսյան անուն-ազգանունով մեկին: Հո չե՞ք մոռացել այդ պատմությունը:
Հայկական ժամանակ
Շատ լավ հիշում եմ, թե ինչ տանջանք էր իմ պատանեկության տարիներին ինքնաթիռի տոմս գնելը, մանավանդ ամռանը: Դրամարկղերը, եթե հիշում եք, գտնվում էին Թամանյանի արձանի կողքը: Այդ նեղլիկ տարածքում հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ, որոնք հերթ էին կանգնում, բնականաբար, հայավարի, այսինքն` ամբոխի տեսքով: 4-5 դրամարկղի շուրջը անկանոն կուտակված այդ զանգվածի մեջ մի քանի ժամից տոմս առնելը մեծ հաջողություն էր համարվում: Այսօր դուք գնամ եք բազմաթիվ դրամարկղերից մեկը, զով սենյակում նստում եք բազկաթոռին, իսկ բարետես աղջիկը համբերատար բացատրում է, թե որ տարբերակն է ձեզ համար ավելի գերադասելի: Իհարկե, հիմնական պատճառն այն է, որ, ասենք, Մոսկվայի տոմսն այն ժամանակ արժեր 36 ռուբլի, որը սովորական աշխատավարձի մեկ քառորդն էր, իսկ հիմա` 100 հազար դրամ, որը, ընդունենք, միջին աշխատավարձի չափ է կամ ավելի քիչ: Սա իրողություն է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Իմ կարծիքով` առաջիններն ավելի շատ են, բայց այդ խոսակցությունը մեզ հեռու կտանի:
Այլ բանի մասին է խոսքը: Ինչո՞ւ է օդանավի տոմս վաճառելը բիզնես, իսկ, ենթադրենք, նոտարական ծառայություններ մատուցելը` ոչ: Դուք երբևէ եղե՞լ եք ԿԸՀ-ի կողքը զտնվող «Կենտրոն» նոտարական գրասենյակում: Ով չի եղել, նկարագրեմ: Պատկերացրեք մեկ սենյականոց բնակարան` պատշգամբով, վերջինս բաժանված է երկու կեսի: Սենյակում հավաքվում է դարձյալ մի քանի տասնյակ մարդ, որոնք դարձյալ հերթ են կանգնում հայկական ձևով` գումարած քսերոքս անոդ աղջիկները: Պատշգամբի երկու խցերում նստած են նոտարները, որոնք, հավանաբար, շատ ամուր նյարդեր ունեն` այդ քաոսում աշխատելու համար: Իսկ աշխատանքն էլ հիմնականում կայանում է նրանում, որ քաղաքացիներին ասվի` «այս թուղթը պակաս է, գնա բեր, այս քսերոսքը այնտեղ արա, այն մուծումն` այստեղ»: Եվ ահա ես մտածում եմ` արդյոք հնարավորություն չկա՞ մեր լուսավոր դարում այս ամբողջ տանջանքից խուսափելու:
Ենթադրենք, դուք ուզում եք տուն վաճառել կամ գնել: Հիմա դուք պարտավոր եք գնալ վերը նկարագրված նոտարական գրասենյակ, մուծումներ անել, հետո գնալ կադաստր, մուծումներ անել, սպասել երկու օր, ստանալ միասնական տեղեկանք և այլն: Բայց եթե նոտարների այդպիսի պահանջարկ կա, ապա դրանք պիտի լինեն տասն անգամ ավելի շատ և, ինչպես փաստաբանները, ունենան բազմաթիվ մասնավոր գրասենյակներ: Այդ գրասենյակները պիտի ինտերնետային կապ ունենան կադաստրի բաժանմունքների հետ, և բոլոր տեսակի տեղեկանքները գոյություն ունենան վիրտուալ, ոչ թե թղթային տեսքով, որպեսզի քաղաքացին դրանց հետևից չվազվզի: Այսինքն` նոտարը բացի իր համակարգչի համապատասխան էջը և տեսնի այդ տեղեկանքը, ինքը մուծումներ վերցնի կադաստրի և իր համար ու ճանապարհ դնի հաճախորդին: Իսկ հավելյալ նյութական միջոցներ ունեցող քաղաքացիները կարող են նոտարին հրավիրել տուն, որպեսզի նա գա իր նոութբուքով ու կատարի անհրաժեշտ գործողությունները: Երևանում և մի շարք այլ քաղաքներում դա, համենայնդեպս, տեխնիկապես միանգամայն հնարավոր է:
Եթե ես կարող եմ հարկայինի հետ հարաբերվել հենց այս եղանակով, ապա ինչո՞ւ մնացածների հետ չեմ կարող:
Առավոտ
Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդը` Կարեն Արայանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել:
Կարեն Արայանին տեղափոխել են առանձին խուց և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, բերանը կարելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Կարեն Արայանի հացադուլ է հայտարարել քրեական գործից ունեցած բողոքի պատճառով:
Կարեն Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է հղել բանտից, որում մասնավորապես նշվում է «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:
Ի դեպ, Արայանի գործով վերջին դատաքննությունը կայացել է հուլիսի 14-ին, որին նույնպես վկաները ներկա չեն եղել: Նույնիսկ, կյանքի չի կոչվում դատարանի որոշումը` վկաներին բերման ենթարկելու մասին, և գործը, փաստորեն, մտել է փակուղի:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայան: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ:
Արցախում այսօր առովոտյան ժամը 8:00-ից սկսվել են նախագահական 5-րդ ընտրությունները: ԼՂՀ նախագահի ընտրություններին ընտրելու իրավունք ունի 98 հազար 909 ԼՂՀ քաղաքացի: Քվեարկությունը կանցկացվի ԼՂՀ 273 ընտրական տեղամասում: Նախագահի պաշտոնի համար այսօր պայքարում է երեք թեկնածու՝ ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, և Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:
Նշենք, որ ընտրություններին հետևելու է 80 դիտորդ, այդ թվում` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատվիրակությունը և այլոք: Գործընթացը լուսաբանելու է ավելի քան 50 լրագրող:
Հունիսի 13-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ճակատի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 53-ամյա Էդիկ Թ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել էր, որ դրանք ստացել է տանը, հարբած վիճակում գլուխն անզգուշաբար ապակուն հարվածելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հարևանի` Գարիկ Թ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինիս ընկերը` Երևան քաղաքի բնակիչ ոմն Աշոտ, գարեջրի շշով հարվածել է Էդիկ Թ.-ի գլխին:
Էդիկ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Պարզվել է, որ ոմն Աշոտը 50-ամյա Աշոտ Տ.-ն է, որը հուլիսի 17-ին, ժամը 16.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հայտնում է, որ Վանում կրկին պատրաստվում է տպագվել Van Times-ը, բայց արդեն ամսագրի տեսքով և չորս լեզվով, այդ թվում հայերենով: Այն դադարեցվել էր սեփականատիրոջ` Ազիզ Այքաչի մահից հետո: Նախաձեռնողներից է նախկին խմբագրի որդին` ամսագրի համակարգող Արիս Նալչըն: Վերջինս ասել է, որ աշխարհի պատմության մեջ Վանը կարևոր տեղ ունի, այդ պատճառով տվյալ նախագիծն անհրաժեշտություն է: Հրատարակման գործում աջակցություն են ցուցաբերել նաև Նազիկ Արմենակյանը, Բագրատ Էստուկյանը, Մեհմեդ Ֆըրաթը, Արիս Նալչին և այլոք։Ամսագրի առաջին համարը լույս կտեսնի հանգանակությունների շնորհիվ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.