31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Գերմանիայի արևելյան փոքրիկ քաղաքի պահոցում հայտնաբերվել է մի վկայական, որն ապացուցում է, որ 1562թ.-ի մայիսի 28-ին Բեռլինը 400 գուլդերն է պարտք վերցրել` տարեկան 6% տոկոսադրույքով: Մասնագետները հաշվել են, որ մայրաքաղաքի պարտքը կազմում է 11 200 գուլդերն, ինչը համարժեք է ներկայիս 112 մլն եվրոյին: Թեպետ վկայականի վրա բացակայում է կնիքը, սակայն այն հայտնաբերած պատմաբան Վերա Շմիդտը պնդում է, որ փաստաթուղթն իրական է և դեռևս օրենքի ուժ ունի: Եթե հաստատվի պատմաբանի պնդումը, և Բեռլինն էլ վճարի վերը նշված գումարը փոքրիկ քաղաքին, ապա Միտենվալդեն կդառնա ամենահարուստ քաղաքներից մեկը, հայտնում է Reuters-ը:
Այժմ Շմիդտը և Միտենվալդեի քաղաքապետ Ուվե Պֆայֆերը դիմել են Բեռլինի քաղաքային իշխանություններին` պարտքը ստանալու խնդրանքով:
Երգչուհի Ալլա Պուգաչովան արդեն հրապարակել է իր կտակը, որպեսզի իր մահից հետո հավակնորդների միջև տարաձայնություններ չառաջանան: Ինչպես տեղեկացնում է dni.ru-ն, փաստաթղթում գրված է, որ երգչուհու մահից հետո նրա ունեցվածքը կբաժանվի դստեր Քրիստինա Օրբակայտեի և ավագ թոռան` Նիկիտա Պրեսնյակովի միջև:
Պրիմադոննայի չորրորդ ամուսին Մաքսիմ Գալկինի անունը կտակում չի հիշատակվում: Գալկինը հաճախ է կրկնում, որ իրեն միայն երգչուհու սերն է հարկավոր, գրում է «Սոբեսեդնիկը»: Մյուս թոռանը` Դենի Բայսարովին, երգչուհին ոչինչ չի կտակել: Կարելի է ենթադրել, պատճառն այն է, որ Դենին մոր հետ հարաբերություններում նրան մեղադրում է հորը դավաճանելու մեջ: Ոչինչ չի կտակել նաև թոռնուհուն` Կլավդիա Զեմցովային, որը լույս աշխարհ է եկել վերջերս:
Պուգաչովայի կարողության չափը գաղտնիք է: Սակայն այն բավական պատկառելի է. Հինգսենյականոց բնակարան` Արբատում, երկհարկանի տուն` Իստրայում, անշարժ գույք Մայամիում, ներկայացուցչական դասի հինգ մեքենա, զանազան բիզնես-նախագծերում` մասնաբաժին:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխման հնարավորությանը, նշել է, որ մի քանի հազար մարդու գալը Հայաստան կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել երկրում:
«Նրանց հնարավոր տեղափոխությանը պետք է նախապես պատրաստվել: Բայց միաժամանակ հնարավոր է նրանց բնակեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,– ասել է նա:
Նրա խոսքով` դրանով նախ և առաջ կլուծվեն ժողովրդագրական խնդիրները, բացի այդ, բնակվելով Արցախում նրանք իրենց ֆինանսական միջոցները կներդնեն ԼՂՀ-ում Բանախոսն այն կարծիքն է հայտնել, թե հավանական է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն էլ ավելի ուժգնանա, իսկ սիրիահայ համայնքը հնարավորություններ չունենա արևմտյան երկրներ տեղափոխվելու համար: Ըստ նրա` պետք է ցանկացած պահի պատրաստ լինել նրանց Հայաստան տեղափոխմանը:
Այսօր ժամը 12:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 11:00-ի դրությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ այդ ժամի դրությամբ արդեն իսկ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող արցախցիների 26.2%-ը:
Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին:
Այսօր` հուլիսի 19-ին, Հայաստանի կառավարությունն ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրեց` «Արմենիա վայն» ընկերությանը` շամպայնի (փրփրուն գինիների) արտադրություն կազմակերպելու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ ընկերությունը կատարել է 6 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 120 նոր աշխատատեղ` ամսական 127 հազ. դրամ աշխատավարձով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս արտադրությունը կարևոր է հատկապես արտահանման պարագայում:
Ինչպես գիտենք, Հայաստանում կա շամպայնի արտադրություն, որն իրականացնում է «Երևանի շամպայն-գինիների գործարան» ընկերությունը: Սակայն, ըստ պաշտոնական վիճակագրության, շամպայնի արտադրությունը 2012 թ. հունվար-մայիս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կիսով չափ կրճատվել է` կազմելով մոտ 30 հազ. լիտր:
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը կարևորել է ընտրությունների դերը Արցախի Հանրապետության կյանքում՝ հավելելով, որ դրանք ցույց են տալիս երկրում ժողովրդավարության իրական աստիճանը, Արցախի հավատարմությունը միջազգային նորմերին ու չափանիշներին:
Բակո Սահակյանի կարծիքով՝ այս անգամ ևս Արցախում հաջողվել է բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնել նախընտրական քարոզարշավը` բոլորի համար հավասար պայմաններում, ազատ ու թափանցիկ:
Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ապա գործող նախագահը նշել է, որ իր քվեն տվել է միասնության, համատեղ աշխատանքի, հզոր ու անկախ պետության կառուցման օգտին:
Հուլիսի 18-ին, երեկոյան ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գ.-ին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:
Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Հիշեցնենք, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին և թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է: Ի դեպ, Արտակ Գ.-ն ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Արտակ Գ.-ն ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հուլիսի 19-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 45-րդ կմ-ում «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բենզատարի վարորդ` 1979 թ. ծնված Վարազդատ Սարգսյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարների հսկողությամբ «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է վառելիքի արտամղում այլ բենզատար:
2012 թ. առաջին կիսամյակում աննախադեպ աճել է նոր անձնագրերի ստացման (փոխանակման) համար դիմողների քանակը: Այդ մասին այսօր` հոլիսի 19-ին կառավարության նիստում, պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ինչ է արվում անձնագրերի մատակարարման խնդիրը լուծելու համար, հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը`:
Ա. Օսիկյանի տեղեկացմամբ` 2011 թ. առաջին կիսամյակում անձնագիր ստանալու դիմում էր ներկայացրել 171 հազ. մարդ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 30 հազարով ավելի: Ըստ փոխոստիկանապետի` նույնիսկ ոչ աշխատանքային օրերին աշխատանքային գրաֆիկներ են կազմվել` մարդկանց սպասարկելու համար: Բացի այդ, արդեն ստացվել է անձնագրերի նոր խմբաքանակ, ուստի այդ խնդիրը կարելի է լուծված համարել:
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվում` անձնագրերի տրամադրումը ուշացնելու համար:
Ա. Օսիկյանն ասել է նաև, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև կենսաչափական անձնագրեր ստանալու համա, սակայն սպասվածին հակառակ` դիմումների քանակը քիչ է, ընդամենը 800 դիմում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.