29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Վերջին տարիներին զինված ուժերում նկատվում է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան ու ինքնավնասումների թվի դինամիկ աճ, ասել է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նրա փոխանցմամբ՝ ՄԻՊ աշխատակազմում մշտապես վիճակագրություն է վարվում, որի հիմքում պետական իրավասու մարմինների տրամադրած տեղեկություններն են: Ըստ այդմ՝ խաղաղ պայմաններում 2018թ. արձանագրվել է մահվան 63 դեպք, 2019-ին՝ 49, 2020թ.՝ 54 դեպք, 2021-ին՝ 58 դեպք, 2022-ին՝ 64, իսկ նախորդ տարի այդ թիվն ավելի շատ է եղել։
«Վերջին 4 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Զինված ուժերում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ»,- ասել է ՄԻՊ-ի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ դինամիկ աճ ունենք նաև ինքնավնասումների մասով։ Այսպես՝ 2020թ. արձանագրվել է 65, 2021թ՝ 77, 2022-ին՝ 108 ինքնավնասման դեպք։
«Այս ամեն ինչը խոսում է նախ և առաջ Զինված ուժերում կարգապահության հետ կապված լրջագույն խնդիրների մասին։ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն ասում է, որ զինծառայողները գտնվում են պետության ձեռքերում, զինված ուժերում ինչ տեղի է ունենում՝ մահացություն, ինքնվնասում, վնասում, բոլորն ուղիղ պետության պարտականության պատասխանատվության տիրույթում են»,- ընդգծել է Անդրանիկ Եղոյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նկատելով, որ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային հայտարարություններում անդրադառնում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական կապի ստեղծմանը:
«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև: 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տարնսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության մարմինները», -ասել է Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Իրանը խոստանում է խիստ կոշտ արձագանքել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ իրանցի ժողովրդի իրավունքները խախտող ցանկացած քայլի։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշթիանին, տեղեկացրել է Tasnim-ը։
Թեհրանը կարձագանքի ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Արեւելքից իրեն վտանգող սպառնալիքներին, ընգծել է նա։
«Այդ արձագանքը կլինի կոշտ եւ վճռական։ Իրանը հարգում է բոլոր երկրների իրավունքները, շահերը եւ տարածքային ամբողջականությունը, հատկապես իր հարեւանների, բայց մենք անպայման կարձագանքենք մեր սահմաններին կատարված սադրանքներին։ Ռուսաստանը խոստացել է հարգել Իրանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ, եւ նա սա հաստատել է։ Որոշվել է, որ ԱԳՆ-ն փոխըմբռնման հուշագրում, որը պետք է նրանք ստորագրեն, պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանը լիովին հետեւելու է այն հարցերին, որոնք կապված են մեր անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ»,- նշել է գեներալ Աշթիանին։
«Մենք լսեցինք ձեր կողմից կիրթ, կառուցողական որակում ստացած Ալիևի հարցազրույցը, ագրեսիվ էր, լսեցինք ձեր խեղճ ու կրակ պատասխանը, ինչո՞ւ եք այդքան վախեցած»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը այս հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց, որ թեև Ն. Փաշինյանը արձանագրում է՝ Ալիևը հայկական կողմի բոլոր առաջարկները մերժում է, բայց հիմա նոր բան է առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։
«Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թույլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու։ Չեք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,- ասաց Լ.Քոչարյանը։
Քոչարյանի հարցադրումների ընթացքում ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից արձագանքել։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը լռության կոչ արեց։
«Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, Հայաստանի Հանրապետության ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի նման իրավիճակ դահլիճում չլինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մինչև Նիկոլ Փաշինյանը կմոտենար ամբիոնին՝ Ալեն Սիմոնյանը դիմելով Լևոն Քոչարյանին՝ ասաց.
«Պարտվածը դուք եք այս պահին»:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խորհուրդ կտամ ձեզ հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձել հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, գուցե որոշակի դիտումներ և հետաքրքրություն առաջացնի։
Բայց ուզում եմ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք, ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Սա ևս ձեզ հորդորում եմ, հույս ունեմ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»։
Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Այստեղ մենք ձեզ կարող ենք հորդորել, որ որպես երկրի ղեկավար՝ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատու, այստեղ այս մանկական բաներով չզբաղվի ու ինձ ինչ-որ բաներ չհորդորի։ Ես հստակ ձևակերպել եմ իմ ասելիքը։ Թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ- որ բաներից, որին շատ թույլ, խղճուկ պատասխան է լինում, ինչ-որ անհասկանալի առաջարկ»։
Փաշինյանն ասաց. «Առաջընթացն ակնհայտ է, որովհետև հարցի երկրորդ մասում առնվազն որոշ բաներ հասկացաք»։
Մշակույթի գործիչներին չճանաչելու, նրանց գործն արժեզրկելու գործընթացը մեր երկրի դեմ հյուսվող շղթայի օղակներից մեկն է:
Այն կարծես մտել է նոր փուլ, նորօրյա չինովնիկների ձեռամբ տեղի են ունենում շատ տգեղ և վտանգավոր խաղեր:
Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանն արձագանքել է Աժ -ում մշակույթի փոխնախարար տիկնոջ ելույթին. «Կոչումներ կշնորհվե՞ն, թե՞ ոչ, ինձ չի հուզում, բայց ցավ եմ ապրում և ապշած եմ, որ Հայաստանի ԱՆ փոխնախարարն այդ բարձր ամբիոնից հնչեցնում է տաղանդավոր, հանրահայտ արվեստագետների անուններ, ասելով, թե՝ «…որևէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց» … Ա՜յ քեզ տգիտություն…՚
Եթե դուք և ձեր թիմակիցներն արվեստ հասկանալու և գնահատելու կարողություն չունեք և կամ չեք ճանաչում Հայաստանի, ՌԴ, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում ստեղծագործություններ ունեցող նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ Փարավոն Միրզոյանին, ով բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով ներկայացվել է արտասահմանյան երկրներում և շուրջ տասն անգամ Հայաստանում, սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններով և հայ ժողովրդի մի քանի սերունդների իր՝ «Սերս գաղտնի թող մնա», «Կուզես լինիմ», «Գյումրի-Լենինական» և այլ երգերով հմայած կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, մեզանում հանրահայտ բեմադրիչ, նաև՝ Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Արցախում, Հալեպում, Բեյրութում, ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվերով՝ Նյու-Յորքում բեմադրություններ իրականացրած Նիկոլայ Ծատուրյանին, եթե դուք Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում չեք տեսել «Ղարաբաղցի կինը», Օղակաձև զբոսայգում՝ «Վարք հավերժության» քանդակը, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Վիլյամ Սարոյանի հուշարձանը և չգիտեք, որ դրանք Դավիթ Բաբայանի ստեղծագործություններն են, ապա դա դեռ չի նշանակում, որ հայ ժողովուրդն էլ չի ճանաչում նրանց»:
Երկրի ամենահարգված արվեստագետներից մեկը՝ Փարավոն Միրզոյանը, ում պատիվ ունեմ ճանաչելու, և վստահ կարող եմ ասել, որ նրան ճանաչում է մեր երկրում յուրաքանչյուր երրորդ մարդ, վիրավորված է ոչ թե ԱՆ չինովնիկի ասածից, այլ մշակութային միությունների լռությունից:
«Խոսում են անհատներ, իսկ այ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների , ճարտարապետների միությունները և այլ ստեղծագործական կենտրոնների ղեկավարները լուռ են»,զարմացած ու տարակուսած է վարպետը:
Մի վախեցեք, վաղն ավելի վատ է լինելու, սա այն դեպքն է, որ լռությունը ոսկի չէ: Եթե մեր մշակույթի մեծերն իրոք իրենց բարձրության վրա լինեն, և ժամանակին ձայն բարձրացնեին հաստատուն քայլերով գրողի ծոցը գնացող մեր արժեքների մասին, չէր լինի նման վիճակ։
Այսօր Նիկոլայ Ծատուրյանի նման «բարեփոխումները» ողջունածներն էլ են հայտնվել չճանաչվածների ցանկում:
Ժամանակին, երբ նրանք պետք էին, բարեհաջող օգտագործվեցին։ Հիմա մեր մտածելու ժամանակն էլ անսահման չէ, եթե սա էլ ենք լռությամբ կուլ տալու՝ վաղվա օրվա մեր գլխին գալիքից չպետք է զարմանանք:
Ռ.Ա.
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց հայրենիքի մասին իր իսկ գրած մի շարք քառատողեր։
«Ուզում եմ հիշեցնել 2020 թվականին ձեր կողմից գրված «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը» մտքի մասին, ինչպես նաև հետևյալ քառատողը`
Տիգրանի քաղաքի լանջերին հորիզոն է ծփում անսահման
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Ստեփանակերտում, երբ այս բանաստեղծությունը կարդում էիք, սեպտեմբերի 27–ին, որ հրապարակում էիք, Տիգրանի քաղաքի լանջերից պատկերացնո՞ւմ էիք, որ դա ձեր հայրենիքն է, թե՞ մտածում էիք, որ գալու է մի ժամանակ, որ հայրենիք ու պետություն հակադրելու եք իրար», հարցրեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ նշված բոլոր տողերն իրենց արդիականությունը չեն կորցրել։
«Ամենևին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում. երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն։ Հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Այնպես որ` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը», հայտարարեց Փաշինյանը։
Մանուկյանն արձագանքեց, որ օջախը ատամներով են պահում, որ անգամ 1 սմ չկորչի, իսկ ընտանիքի անդամների վրա ոստիկանական մահակներ չեն բարձրացնում։
«Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ուսուցչին, սակայն եթե դպրոցում Շիրազի` «Ո՞րն է բաբո, մեր հայրենիքը» բանաստեղծությունը լավ սովորացրած լինեիք, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն էլ Արագածի հետ չէիք հակադրի»,– նկատեց Մանուկյանը։
Փաշինյանն հակադարձեց, որ ինքը մի երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հիշեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին այն բանից հետո, երբ թուրք ղեկավարն աջակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության բողոքին Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան) առ այն, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ Գազայում:
2024 թվականի հունվարի 12-ին արտգործնախարար Կացն իր թվիթերյան էջում գրել է. «Անցյալում Հայոց ցեղասպանություն ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախավորելով Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն ինքնին խոսուն է: Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե ոչնչացնում նրանց»:
Իսրայել-Համաս հակամարտության ավելի լայն համատեքստում, Հայոց ցեղասպանության հիշատակումը Իսրայելի կողմից Թուրքիային քննադատելու համար, մի շարք կարևոր հարցեր է առաջ բերում: Տասնամյակներ շարունակ հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Իսրայելի արտգործնախարարը հանկարծ հիշել է Հայոց ցեղասպանության մասին, երբ դա համապատասխանել է իր երկրի շահերին: Ահա իմ մեկնաբանությունները նրա թվիթերյան գրառման վերաբերյալ.
1) Իսրայելի արտգործնախարարի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումը չի կարող համարվել պաշտոնական ճանաչում, որը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
2) Սա առաջին դեպքը չէ, երբ իսրայելցի նախարար մը խոսում է Հայոց ցեղասպանության մասին։ Նախկին իսրայելցի երեք այլ նախարարներ նման հայտարարություններ են արել ճանաչման մասին, երբ ծառայում էին կառավարությունում։
– Կրթության նախարար Յոսի Սարիդը 2000 թվականի ապրիլի 24-ին հայտարարեց. «Ես միանում եմ ձեզ, հայ համայնքի անդամնե՛ր, ձեր Հիշատակի օրը, երբ նշում եք ձեր ցեղասպանության 85-րդ տարելիցը: Ես այստեղ եմ ձեզ հետ՝ որպես մարդ, որպես հրեա, որպես իսրայելցի և որպես Իսրայել պետության կրթության նախարար»։
– Արդարադատության նախարար Յոսի Բեյլինը 2000թ. ապրիլի 24-ին հայտարարեց. «Տեղի ունեցածը չի կարող այլ կերպ որակվել, բացի ցեղասպանությունից: Մեկուկես միլիոն մարդ անհետացավ։ Դա անփութություն չէր, դա կանխամտածված էր»: Ավելի վաղ՝ 1994 թվականին, զբաղեցնելով արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, Բեյլինը նման հայտարարություն էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
– Ներգաղթյալների ներգրավման հարցերով նախարար Յաիր Ցաբանը 1995 թվականին մասնակցել է Իսրայելում հայ համայնքի հիշատակի օրվա արարողություններին և հորդորել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
3) Այնուամենայնիվ, Իսրայելի Քնեսեթը վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ փորձել է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ամեն անգամ Իսրայելի կառավարությունն արգելափակել է բանաձևը՝ Թուրքիային հաճոյանալու համար։
4) Անընդունելի է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը օգտագործում է որպես սակարկության առարկա Թուրքիայի հետ իր խնդրահարույց հարաբերություններում։ Իսրայել պետությունը, որպես Հոլոքոստը Հոլոքոստից փրկված ժողովուրդ, պետք է լիներ առաջին երկիրը, հուսանք՝ ոչ վերջինը, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը:
5) Նույնքան անընդունելի են Իսրայելի կառավարության արդարացումները Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Երբ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ են, իսրայելցի պաշտոնյաներն ասում են. «Մենք չենք ցանկանում փչացնել մեր լավ հարաբերությունները Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության պատճառով»: Իսկ երբ հարաբերությունները վատ են, ինչպես հիմա, Իսրայելը հայտարարում է. «Մենք չենք ցանկանում ավելի վատթարացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»։ Իսրայելն այսպիսով արատավորել է իր համբավը միջազգային հանրության շրջանում՝ որպես ցեղասպանությունը ժխտող:
6) Հակառակ Իսրայելի կառավարության ժխտողականության, Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրող առաջատար ձայներից են եղել անհատ հրեաներ. Հենրի Մորգենթաուն, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.), Ֆրանց Վերֆելը, ավստրիացի հրեա արձակագիր, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ, Ռաֆայել Լեմկինը, լեհ հրեա իրավաբան, որը հորինել է ցեղասպանություն տերմինը, Ռեուվեն Ռիվլինը, Իսրայելի նախկին նախագահը, երբ նա Կնեսետի նախագահն էր, պրոֆեսորներ Իսրայել Չարնին, Յաիր Աուրոնը և Յեհուդա Բաուերը և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը։
7) Տարիներ շարունակ և բոլորովին վերջերս Էրդողանը շատ կոպիտ բառեր է օգտագործել Իսրայելի կառավարությանը և վարչապետ Բենիամին Նեթանյահուին վիրավորելու համար՝ նրան նմանեցնելով Հիտլերին և մեղադրելով որպես «ռազմական հանցագործ և ահաբեկիչ», որը ցեղասպանություն է իրականացնում ընդդեմ պաղեստինցիների։ Այնուամենայնիվ, ինչպես անցյալ հակամարտություններում, երբ ներկա ճգնաժամն ավարտվի, Իսրայելն ու Թուրքիան կվերադառնան իրենց նախկին սիրային հարաբերություններին: Նույնիսկ առկա սրված թշնամական իրավիճակին, երկու երկրները շարունակում են իրենց միլիարդավոր դոլարների առևտուրը, հետախուզական տեղեկատվության փոխանակումը և զբոսաշրջությունը:
8) Արևմտյան Եվրոպան և Միացյալ Նահանգները, անտեսելով Թուրքիայի ղեկավարի չարագործությունները ՆԱՏՕ-ի ներսում և նրա րազմական վարքագիծը մի քանի տարածաշրջանային հակամարտություններում, այնքան են շփացրել Էրդողանին, որ նա գիտի, որ կարող է անպատիժ դուրս գալ այն ամենից, ինչ ցանկանում է անել՝ առանց որևէ հետևանքի: Դեռևս 2010 թվականին, երբ թուրքական մարդասիրական նավատորմը մոտենում էր Գազային՝ ճեղքելու Իսրայելի շրջափակումը, Իսրայելի զինվորականները հարձակվեցին թուրքական նավի վրա՝ սպանելով տասը թուրքերի։ Դրանից հետո Նեթանյահուն ներողություն խնդրեց Էրդողանից և 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարեց զոհերի ընտանիքներին։
9) Եթե նույնիսկ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը չի մոռանա միլիարդավոր դոլարների մահաբեր զենքը, որ Իսրայելը վաճառեց Ադրբեջանին Արցախյան պատերազմի ժամանակ հազարավոր հայ զինվորների սպանելու և վիրավորելու համար: Ցնցող է, որ նույնիսկ Իսրայել-Գազա պատերազմի ժամանակ Իսրայելը շարունակում է հավելյալ արդիական սպառազինություն վաճառել Ադրբեջանին, քանի որ ադրբեջանական մի քանի բեռնատար ինքնաթիռներ են տեսել, որոնք Իսրայելից դուրս են եկել զենքերով բեռնված։
«Իսրայել Հայոմ» թերթը 2024 թվականի հունվարի 14-ին հրապարակել է Նադավ Շրագայի հոդվածը՝ «Հիմա՛ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրով։ Հեղինակը համարձակորեն գրել է. «Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը բարոյական բացահայտ սնանկության ակնհայտ դեպք է»:
Դեռևս 1989 թվականին, երբ Նեթանյահուն արտաքին գործերի փոխնախարար էր և դեռ չէր կորցրել իր բարոյական նկարագիրը, ասել է. «Կան հարցեր, որոնք դուրս են քաղաքականությունից և դիվանագիտությունից։ Ցեղասպանություններն այս կատեգորիայի վառ օրինակներից են»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում առկա սխալների ու ակնհայտ խեղաթյուրումների շտկումներով ներդիրները դեռ հասանելի չեն աշակերտներին։ Արդյունքում՝ դասապրոցեսն անցկացնելու են մեր պատմությունն աղճատող այդ դասագրքով։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ 2023 դեկտեմբերին հայտնել էր, որ սխալների ուղղումներով ներդիրները այս տարվա երկրորդ կիսամյակում արդեն կբաժանվեն աշակերտներին։
Նախարարի մամլո խոսնակ Կարինե Մանուկյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ դեռևս այն ամփոփաթերթը, որի հիման վրա կազմվելու էին ներդիրները, վերջնականացված չէ։
«Եթե հիշում եք, ստացված դիտարկումներն ու դիտողությունները հեղինակի կարծիքի հետ միասին պետք է ուղարկվեր 3-րդ կարծիքի փորձաքննության, որի հիման վրա էլ կազմվելու էին ներդիրները, դրանք դեռ ուղարկված չեն փորձաքննության»։
Դիտարկմանը, , որ, չնայած խոստմանը, այդուհանդերձ, նախարարությունը չի ապահովել ներդիրների տրամադրումը դպրոցներին եւ ուսուցման գործընթացը տեղի է ունենալու մեր պատմությունն աղճատված ներկայացնող դասագրքով՝ Մանուկյանն ասաց, որ դեռ կիսամյակը նոր է սկսվել, բայց փորձաքննության արդյունքներն էլ դեռ չկան։
«Նախարարությունը շահագրգիրռ է և առաջիկայում դրանք կուղարկվեն անկախ փորձաքննության, սական, թե որքան ժամանակ է հատկացվելու փորձաքննության համար և թե, ի վերջո, դրանք երբ դրանք կբաժանվեն աշերտներին՝ դեռևս հնարավոր չէ ասել։ Ամեն դեպքում, մենք շահագրգիռ ենք՝ պրոցեսն արագ իրականացնելու»,- նշել է նա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դասագիրքն արժանացել է կոշտ քննադատության ոլորտի մասնագետների կողմից՝ պահանջելով այն հանել կիրառումից։ Ի վերջո, 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ԿԳՄՍ նախարարի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ մասնագիտական համայնքի մասնակցությամբ, որի ընթացքում հեղինակավոր պատմաբանները անհանգստություն են հայտնել տեղ գտած փաստական անճշտությունների կապակցությամբ, որոնք, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։
Միայն պատմության ինստիտուտը 36 էջանոց դիտողություն է ներկայացրել՝ դասագրքի վերաբերյալ։
Նախարարի մոտ քննարկմանը պարզվել է, որ դասագիրքը հրատարակվել ու կրթական ծրագրում ներառվել է առանց նախապես մասնագիտական կառույցների գրախոսմանը այն ներկայացնելու, քանի որ հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի պատճառաբանությամբ, ժամանակը սուղ է եղել ու չի հասցրել։
Արդյունքում՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության դպրոցներում 7-րդ դասարանում հայոց պատմությունն ուսումնասիրում են մեր պատմությունն աղճատող ու աղավաղող դասագրքերով։
Իրավիճակը մարտի դաշտում չափազանց բարդ է. ռուսներն առաջ են շարժվում ռազմաճակատի տարբեր ուղղություններով. այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Եվ ուկրաինացիների մեծ հակահարձակումը, որը սկսել էր անցած ամառ, չի տվել այն բոլոր արդյունքները, որոնց հույսը բոլորն ունեին: Հիմա մենք տեսնում ենք՝ ինչպես է Ռուսաստանը զենք կուտակում, անօդաչուներ է գնում Իրանից, Իրանի օգնությամբ անօդաչուների արտադրման գործարան է կառուցում և ի հավելում սրան՝ զինամթերք և բալիստիկ հրթիռներ է ստանում Հյուսիսային Կորեայից: Բացի այդ, Ռուսաստանը ցուցադրել է հարձակումների նկատմամբ բարձր դիմադրողականություն: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ուժեղ ճնշում է գործադրում և սա շատ լուրջ է: Մենք երբևէ չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,-ասել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այնուհանդերձ՝ լավատեսություն տեղ կա: Նա հիշեցրել է, որ երբ երկու տարի առաջ ՌԴ-ն ներխուժեց Ուկրաինա, շատ փորձագետներ կարծում էին, որ մի քանի օրում Կիևը կգրավվի, մի քանի շաբաթում էլ՝ ամբողջ Ուկրաինան:
«Բայց դա տեղի չունեցավ. տեղի ունեցավ հակառակը: Ուկրաինան դիմադրեց և տարբեր ուղղություններում տարածքներ ազատագրեց… ՌԴ-ի պարտությունն այն է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդ չեն վստահում Ռուսաստանին, ցանկանում են Արևուտքի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի մաս դառնալ… Ուկրաինային օգնելն ու աջակցելը բարեգործություն չէ, այլ ներդրում է մեր սեփական անվտանգության մեջ»,-եզրափակել է Ստոլտենբերգը:
Եվրախորհրդարանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդությանը չի մասնակցի։ Այս մասին ասվում է եվրոպական առաջատար պատգամավորների մամուլի հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին։
«Եվրախորհրդարանը չի հետևելու այս ընտրական գործընթացին և, համապատասխանաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ո՛չ էլ դրանից հետո հրապարակվող արդյունքները։ Եվրախորհրդարանի ոչ մի պատգամավոր իրավասու չէ իր անունից դիտարկել կամ մեկնաբանել այս ընտրական գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, հետևաբար, եթե Եվրախորհրդարանի որևէ պատգամավոր որոշի մեկնաբանել այս ընտրությունները, նա դա կանի իր նախաձեռնությամբ և ոչ մի դեպքում չպետք է ներկայացնի Եվրախորհրդարանը կամ պարտավորվի որևէ հայտարարություն կամ գործողություն կատարել:
Հայտարարությունը ստորագրել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ժողովրդավարության և ընտրությունների համակարգմանն աջակցող Եվրախորհրդարանի խմբի համանախագահ Դեյվիդ Մաքալիսթերը և Զարգացման հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի խմբի համանախագահը։ Ժողովրդավարության և ընտրությունների համակարգման աջակցություն, Թոմաս Թոբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.