29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալների՝ նախօրեին ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռում պետք է գտնվեին ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն վերջին պահին Անվտանգության դաշնային ծառայությունը արգելել է նրանց ինքնաթիռ նստել:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը՝ հունվարի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում:
Նրա խոսքով՝ այս մասին ուկրաինական հետախուզությունը տեղեկացել է միայն Իլ-76-ի վթարից հետո։ Բացի այդ, ուկրաինացի պաշտոնյան ուշագրավ է համարում այն փաստը, որ Բելգորոդի դիահերձարան է տեղափոխվել ընդամենը 5 դի:
«Իսկապես, ագրեսոր պետության ռազմաքաղաքական ներկայացուցչությունից օդանավում պետք է լինեին մի քանի VIP պաշտոնյաներ։ Նրանց անունները հայտնի են և կհրապարակվեն, իսկ նյութերը կտրամադրվեն միջազգային հետաքննության շրջանակում։ Բայց վերջին պահին ԱԴԾ-ն փաստացի հրամայել է նրանց չնստել այդ ինքնաթիռ և օգտվել տրանսպորտի այլ միջոցներից։ Այս տեղեկությունն արդեն ճշտվել է դեպքից հետո։ Դեպքի վայր ժամանած ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչներին ԱԴԾ աշխատակիցները փաստացի դուրս են հանել, և նրանց հնարավորություն չի տրվել ստուգում իրականացնել վթարի վայրում», — ասել է նա:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ռազմական օդանավ է կործանվել. դրանում եղել է 65 գերի, որոնց նույն օրը պետք է փոխանակեին:
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. ըստ դրա՝ «Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել»:
Բաքվում, առայժմ ոչ պաշտոնապես, որոշել են Եվրոպային «վախեցնել» ԵԽ-ից ու ԵԽԽՎ-ից դուրս գալով։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում Ադրբեջանի մասնակցության ավարտը, Բաքվի դիրքորոշումն այլ է։ ԱՊԱ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը «չի պատրաստվում համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ», և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։
Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։
Փաստորեն, իրավիճակն ամբողջությամբ Բաքվի ձեռքում է՝ տնտեսական պատժամիջոցների իսպառ բացակայության, ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու պայմաններում։
Կառավարությունը հաստատել է Պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 16.06.2023թ. N 647-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքերի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում ՀՕՊ միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում,
Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում,
Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում,
Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում,
Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:
Հայկական կողմը իր վերջին հաղթաթղթերը հերթով նետում է սեղանին՝ այն հաշվարկով, որ քաղաքական մակարդակում ցույց տա իր «խաղաղասիրությունը», մինչդեռ խաղաղության և խաղաղասիրության ապահովումը նման միջոցներով չի արվում։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է իրավաբան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է վստահության բարձրացման համար հերթական անգամ Ադրբեջանին փոխանցել ականապատված դաշտերի քարտեզներ եւ ներկայումս փորձում են որոշ տեղեկություններ ճշտել։
«Իրականում, այդ քարտեզների հանձնումը կարող է նաև իրավական խնդիրներ առաջացնել, թեև ոչ ոք դրա վրա հիմա ուշադրություն չի դարձնում, բայց իրավական խնդիր կարող է լինել՝ պետական գաղտնիքի հանձնման հետ կապված։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց իրավաբանները կհասկանան, ինչ ասել է՝ պետական ռազմական գաղտնիք հանձնելը»,- նշել է փորձագետը։
Նրա արձանագրմամբ՝ ունենք թշնամաբար տրամադրված պետություն, որը մեր հետ հարաբերությունները հաճախ բարձրացնում է պատերազմական մակարդակի։ «Այս պայմաններում վիրտուալ խաղաղության տեսլականով՝ իրեն աջակցելը ճիշտ չեմ համարում։ 2020 թ-ի նոյեմբերից սկսած կյանքը ցույց տվեց, որ այդ քաղաքականությունն իր բնույթով սնանկ է։ Մեր կառավարությունը, սակայն, հետևողականորեն դա իրականացնում է»։
Գործող իշխանությունները, հասկանալով, որ խաղաղություն մուրալու գործընթացը փակուղային ու ոչ հեռանկարային ուղի է, Մ.Հակոբյանի խոսքերով, ուղղակի փորձ է անում քաղաքական խնդիրներ սպասարկել։ «Այսինքն՝ 2020 թ-ից հետո, երբ ահաբեկված հասարակությանը, այսպես կոչված, խաղաղության օրակարգն առաջարկեցին, դա ընդունվեց և հիմա արդեն 4 տարի է այդ խաղաղությունը չկա, ուստի փորձ է արվում հանգող կրակի մեջ վերջին քարտերը գցել այն հույսով, որ կրակը մի քիչ էլ կմնա և այդ ընթացքում ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ կլուծեն և իշխանություն պահելու գործընթացը մի քիչ էլ կերկարի։
Բայց սա անհեռանկարային ուղի է և որքան մենք համառում ենք, այդքան մեր վիճակը ծանրանում է»,- նշել է ռազմական փորձագետը։
Ըստ նրա՝ սրանով փորձ է արվում նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ սպասարկել՝ աշխարհին ցույց տալու համար, թե մենք խաղաղասեր ենք։
«Բայց մենք երբեք էլ ագրեսիվ չենք եղել Ադրբեջանի նկատմամբ, որ հիմա էլ մեր խաղաղասիրությունն ընդգծենք այսպիսի միջոցներով, ընդհուպ մինչև պետական գաղտնիքի հետ կապված գործողությունները։ Մենք նացիստական Գերմանիա չենք եղել, մենք երբեք ագրեսիա չենք իրականացրել։ Հակառակը, մեր նկատմամբ են ագրեսիա իրականացրել ու հիմա էլ ավելի առաջ գնալու մասին են խոսում։
Իրականում խնդիրն այն է, որ իշխանությունն ուրիշ ոչինչ չունի առաջարկելու ու ասելու հասարակությանը։ Համապարփակ վարչակառավարական բաեփոխումները արդեն տապալված են ու այս պայմաններում առաջարկելու ոչինչ չունեն, ավելին այդ տապալումը նաև մեր մանևրելու հնարավորությունն է շատ քչացնում, որովհետև, եթե դու բանակն ու պետությունդ չես ուժեղացնում, ապա մտնում ես այն վատ շրջանի մեջ, երբ թույլ ես՝ քեզ խփում են, խփում են՝ դու ավելի ես թուլանում։ Այսինքն, ուժերի բալանսն է պետք փոխել, որ ընտրության հնարավորությունն էլ մեծանա, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք մնալ խաղաղություն մուրացող»,- եզրափակել է բանախոսը։
Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանում, մասնավորապես, Վարդենիսում, ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Իսկ ֆրանսուհին պնդում է, որ իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող կնոջ կողմից տրված հաղորդման հիման վրա 2023թ․ դեկտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։
«Քրեական վարույթով ստուգվում են հաղորդման մեջ նշված տվյալների իսկությունը և հանգամանքները։ Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախաքննության շահերից ելնելով։ Լրտեսությանը, բնականաբար, այս վարույթը չի առնչվում»։
Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը։
ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։
Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին «ինքնիշխանության վերականգնումից» (չակերտները՝ Tert.am) հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ,- ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. ըստ դրա՝ այսօր՝ ժամը 11:15-ին, Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել, որի հետևանքով խոցվել է ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը թռչում էր Չկալովսկի-Բելգորոդ երթուղիով:
«Ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամ, փոխանակման նպատակով ուկրաինացի 65 զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինվորական։
Ուկրաինայի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվելու էին Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով։
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փոխանակումը պետք է տեղի ունենար կեսօրին ռուս-ուկրաինական սահմանի «Կոլոտիլովկա» անցակետում։
Նացիստական Կիևի ռեժիմը գնաց այս քայլին՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանին ուկրաինացի զինվորականների ոչնչացման համար։ Կատարելով այս ահաբեկչությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ անտեսելով իր քաղաքացիների կյանքը», — ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:
BBC-ի ուկրաինական ծառայությունը մեկնաբանություն է խնդրել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից և պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։
«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը՝ կապված այն լուրերի հետ, որ ինքնաթիռը կարող էր խոցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Իլ-76-ի կործանման լուրից անմիջապես հետո ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում աղբյուրին, պնդում էին, որ «դա իրենց աշխատանքն է»։ Այս մեջբերումը տվել են «Ուկրաինսկա պրավդա»-ն և «ՌԲԿ Ուկրաինա»-ն։ Աղբյուրի համաձայն՝ կործանված Իլ-76-ը ոչ թե գերիներ էր տեղափոխում, այլ «հավանաբար» հրթիռներ՝ C-300 ՀՕՊ համակարգի համար։
Ավելի ուշ «Ուկրաինսկա պրավդա»-ն խմբագրել է լուրը՝ հեռացնելով ուկրաինացի զինվորականների «աշխատանքի» մասին խոսքերը, իսկ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության անանուն զրուցակիցը հայտարարել է, որ իբր ինքնաթիռը խոցվել է թռիչքի ժամանակ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի կարող հաստատել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, քանի որ «նրանք դեռ ճշտում են տեղեկությունը», գրում է Суспільне հրատարակությունը։
2024 թվականի հունվարի 10-ին Բաքվի բռնակալ Իլհամ Ալիևը 2․5 ժամ տևողությամբ մամուլի ասուլիս տվեց ադրբեջանցի լրագրողներին, որի ընթացքում ոչ միայն իր հերթական ստերը շաղ տվեց, այլև սպառնաց հենց Հայաստանի գոյությանը։ Ահա 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում ռազմական հաղթանակներով ոգևորված Ալիևի չափազանց ամբարտավան և ահազանգող խոսքերի ուշագրավ կետերը։
Սկսենք նրանից, որ Ալիևը հայտարարեց՝ «այսօրվա Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է»։ Սուտ է։ Ըստ globalfirepower.com կայքի՝ 2024 թվականի դրությամբ Ադրբեջանի զինուժը աշխարհում զբաղեցնում է 59-րդ տեղը։ Սա շատ հեռու է աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը լինելուց։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ չլինեին թուրք գեներալների կողմից ադրբեջանական զինուժի անմիջական վերահսկողությունը և Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանը չէր կարողանա հաղթել Արցախին։ Ալիևն իր ասուլիսում խոստովանեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը վայելել է Թուրքիայի ամբողջական աջակցությունը։
Ալիևը արդարացրեց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները, նույնիսկ արցախահայության ցեղասպանությունը՝ ասելով. «Ես բազմիցս ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Այդ մեխանիզմները կիրառվում են միայն ավելի թույլ երկրների համար։ Խոշոր պետություններն անտեսում են դրանք։ Իրենց համար օրենքը օրենք չէ, միջազգային իրավունքը օրենք չէ։ Նման պայմաններում, այն երկրները, որոնք արդարություն են պահանջում, և արդարացիորեն այդպես է, պետք է իրենք ապահովեն այդ արդարությունը»:
Ալիևը խոստովանեց այն դժվարությունները, որոնց բախվել են Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականի պատերազմի ժամանակ. «Եթե պատերազմը շարունակվեր [2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո], շատ դժվար կլիներ ազատագրել Քելբաջարի և Լաչինի շրջանները, հատկապես ձմռան եղանակին։ Այնուամենայնիվ, մենք դա էլ կանեինք, բայց մեր կորուստները կարող էին չափազանց մեծ լինել, նույնիսկ ավելին, քան 44-օրյա պատերազմում։ Մենք բոլորս դա լավ գիտեինք, որովհետև նույնիսկ հիմա ցանկացած մարդ, ով այցելում է այդ շրջանները, կարող է տեսնել, թե որքան դժվարանցանելի է այդ հողատարածքը: Սակայն, եթե Հայաստանը չստորագրեր կապիտուլյացիայի ակտը, մենք պատերազմը շարունակելու էինք մինչև վերջ»։
Ալիևի հաջորդ սուտն այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը «ապօրինի զենք, զինամթերք, ականներ և կենդանի ուժ էր տեղափոխում Ղարաբաղ»։ Սա երբեք տեղի չի ունեցել: Ալիևը դա օգտագործել է որպես պատրվակ՝ Արցախի վրա հարձակվելու համար։
Ադրբեջանի նախագահը բացահայտեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ «տեղի հայերից ոմանք կապվել են մեր ներկայացուցիչների հետ և առաջարկություններ արել շփումների վերաբերյալ, և մենք չենք մերժել»։ Թշնամու հետ գաղտնի կապ հաստատած ցանկացած հայ պետք է համարվի դավաճան:
Այնուհետև Ալիևը ևս մեկ կարևոր խոստովանություն արեց։ Նա ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակման ժամանակ «եթե նրանք [արցախահայերը] չհանձնվեին, նրանք կոչնչացվեին։ Այլ տարբերակ չկար»։ Ալիևն այսպիսով հաստատում է, որ Արցախի ղեկավարներին այլ ելք չէր մնացել, քան հանձնվել՝ 120 հազար արցախահայերի կյանքը փրկելու համար։
Ալիևը հաստատեց, որ ծրագրել էր Արցախի ղեկավարների ձերբակալությունը, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում․ «մեր դիրքորոշումն անջատողականների ղեկավարների նկատմամբ միանշանակ էր՝ նրանց գերեվարումը։ Նրանցից մի քանիսը փորձել են այնտեղից փախչել Լաչինի ճանապարհով, մյուսները հայտնաբերվել են Խանքենդիում [Ստեփանակերտում] և այլուր։ Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրերը»: Նա հավելեց, որ «այդ խմբից ընդամենը երկու մարդ է բացակայում, նրանք Երևանում են»։ Ալիևը նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Ալիևը բացահայտեց, որ անձամբ է զգուշացրել Նիկոլ Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմից Արցախի վրա մոտալուտ հարձակման մասին. «Ես ասել եմ թե՛ Հայաստանի ղեկավարությանը, թե՛ միջազգային դերակատարներին, որ կարող եմ սեղմել կոճակը և կատարել այդ գործողությունը մեկ րոպեում, և նրանք ոչինչ չեն կարողանա անել»։
Ալիևը նաև իր զայրույթն արտահայտեց՝ Հայաստանին Ֆրանսիայի աջակցության կապակցությամբ, դատապարտեց այդ երկրի գաղութային անցյալը և պնդեց, որ իբր Փարիզը ցեղասպանություն է իրականացրել 1.5 միլիոն ալժիրցիների նկատմամբ։ Նա նաև ծաղրեց վերջերս Հայաստանի կողմից ֆրանսիական զրահափոխադրիչների ձեռքբերումը՝ դրանք անվանելով «թիթեղյա տուփեր», որոնք «իրական սպառնալիք չեն մեզ համար»։
Ալիևը նաև մերժեց Փաշինյանի վերջին նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը ենթադրվում է իրար կապել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը։ Ալիևն ասաց, որ սա ընդամենը PR արշավ է, որը նպատակ ունի փոխարինել իր նախընտրած «Զանգեզուրի միջանցքին»: Անտեսելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ Ալիևը պնդեց, որ Հայաստանը պետք է թույլ տա ադրբեջանական բեռների անցումը Ադրբեջանից Նախիջևան Մեղրիով՝ առանց որևէ ստուգման կամ մաքսազերծման։ Եթե ոչ, Ալիևը զգուշացրեց, որ Ադրբեջանը կշարունակի Հայաստանի շրջափակումը։
Ադրբեջանի նախագահը պարծեցավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «Խաղաղության պայմանագրում» այլևս որևէ հիշատակում չկա Ղարաբաղի մասին ։
Ալիևը հերքեց Փաշինյանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ սահմանը սահմանազատել 1975 թվականի խորհրդային քարտեզների հիման վրա՝ նախընտրելով ավելի հին քարտեզները, որոնք, ըստ նրա, Ադրբեջանին էլ ավելի շատ տարածքներ են տալիս։ Նա նաև հիշատակեց այն ծիծաղելի միտքը, որ «Իրևանը» (Երևանը) հին ադրբեջանական քաղաք է։ Ալիևը նաև հայտարարեց, որ կան ութ ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ Կարևորն այն է, որ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը դուրս չի բերի իր զինուժը Հայաստանի Հանրապետության տարածքի այն հատվածներից, որոնք բռնազավթել է 2021 թվականի մայիսից և 2022 թվականի սեպտեմբերից: Նա առաջարկեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել հիմա՝ սահմանի սահմանազատումը թողնելով ապագային։
Բախվելով Ալիևի պես ամբարտավան և ռազմատենչ ղեկավարի՝ Փաշինյանը պետք է դադարի խաղաղություն մուրալ, ինչը թուլության նշան է, և որը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ավելի շատ զիջումներ պահանջել Հայաստանից։ Հայաստանի գլխավոր երկու առաջնահերթությունները պետք է լինեն ձեռնհաս ղեկավար և հզոր բանակ ունենալը՝ իր երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքները կանխելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Վահանաձեւ գեղձի անբավարար ակտիվությունը կարող է ի հայտ գալ մի քանի ընդհանուր ախտանշաններով, ինչպիսին են հոգնածությունը, դեպրեսիան, ցրտի մշտական զգացողությունը եւ քաշի ավելացումը, տեղեկացրել է The Sun-ը։ Այս ախտանշանները կարող են հեշտորեն շփոթվել այլ վիճակների հետ եւ հաճախ զարգանում են դանդաղ, ինչը դրանք ոչ ակնհայտ է դարձնում երկար տարիներ։ Այստեղից էլ՝ «անտեսանելի հիվանդություն» անվանումը։
Վահանաձեւ գեղձը կարեւոր դեր է խաղում օրգանիզմում՝ արտադրելով հորմոններ, ինչպիսին է տիրոկսինը, դրանք ազդում են նյութերի եւ էներգիայի փոխանակության վրա։ Երբ այդ գեղձը բավական քանակությամբ հորմոններ չի արտադրում իմունային համակարգի գրոհի պատճառով, այն կարող է դառնալ անտեսանելի խնդիրների պատճառ։
Վահանաձեւ գեղձի անբավարար ակտվիությունը, չբուժվելու դեպքում, կարող է ավելացնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի պատճառով։ Հնարավոր են նաեւ այլ լուրջ հետեւանքներ, ինչպիսին են խպիպը, բարդությունների բարձր հավանականությունը հղիության ժամանակ եւ, հազվադեպ, այն վիճակը, որն անվանվում է միկսեդեմա կոմա։
Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների ախտորոշման համար անհրաժեշտ է հանձնել արյան նմուշ՝ հորմոնների մակարդակը պարզելու համար։ Եթե այնպիսի ախտանշաններ ունեք, ինչպիսին են հոգնածությունը, դեպրեսիան կամ քաշի փոփոխությունը, կարեւոր է դիմել բժշկին՝ համապատասխան զննում անցնելու համար։ Դեպքերի մեծ մասում բուժումը ներառում է հորմոնալ դեղահաբերի ընդունում, ինչն օգնում է վերականգնել հորմոնների հավասարակշռությունն օրգանիզմում։
Ալիևն ու Էրդողանը հավակնություններ ունեն նաև Արարատի և Վայոց Ձորի որոշ գյուղերի, այդ թվում՝ Խաչիկի նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Փոքր ականներ են, որոնք կարող են պայթել։ Հատկապես Տավուշում և Արարատի մարզում դրանցից որոշները գտնվում են այնպիսի տեղում, որոնք հնարավորություն են տալու վերահսկելու մեր հիմնական զարկերակները՝ արտաքին աշխարհին կապող երկու հիմնական ճանապարհները՝ դեպի հյուսիս և հարավ։ Սա է պատճառը, որ հիմա հիմնավորում են, որ դրանք ադրբեջանական են և փորձ է արվում վերցնել դրանք։ Թուրքիան և Ադրբեջանը նման հավակնություններ ունեն նաև Նախիջևանին հարակից Արարատի և Վայեց Ձորի մարզերում՝ այլ տարածքներում և դրա իրականացումը պայմանավորված կլինի նրանով, թե արդյոք կկարողանան ստիպել Հայաստանին՝ ճանաչելու Կարսի պայմանագիրը։ Դրանով որոշ տարածքներ, որոնք սահմանակից են Նախիջևանին՝ մոտ 10 գյուղատեղի և գյուղ, այդ թվում՝ Խաչիկ գյուղը, կանցնեին Նախիջևանին։ Բարեբախտաբար խորհրդային հայ ղեկավարությունը դա չի արել և դա մնացել է հայկական, բայց կասկած չունեմ, որ երբ Հայաստանը պաշտոնապես ասի, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը, դա անմիջապես լինելու է բանակցային սեղանին»,- նշեց Գեղամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.