29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հնդկաստանը հրաժարվում է Ռուսաստանից զենքի մատակարարումից՝ միաժամանակ փորձելով հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, գրում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներին։
Ինչպես նշում է գործակալությունը, մատակարարման ծավալները նվազել են Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով, որին մեջբերում է Reuters-ը, Ռուսաստանը վերջին 20 տարվա ընթացքում Հնդկաստանին մատակարարել է զենքի 65%-ը։
Չնայած 2022 թվականից մատակարարումների նվազմանը, Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է ժամանակակից ուղղաթիռների և կործանիչների մատակարարումներ, ինչպես նաև համատեղ արտադրություն, ասել են աղբյուրները: Այնուամենայնիվ, Հնդկաստանի իշխանությունները հակված են զենք գնել ԱՄՆ-ից, նշում է Reuters-ը։
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից զենքի արտահանումը վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է։ 2018-ից 2022 թվականներին զենքի արտահանումը նվազել է 31%-ով։
Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈւՂԵՐՁԸ
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման կողմից կազմակերպված համաեվրոպական միջոցառումների մասնակիցներին
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությամբ, ունի մեկ անվանում՝ Օսմանյան կայսրության ժամանակներից սկիզբ առած թուրքական հանցավոր ծրագրերի շարունակություն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործողությունները կրկնվեցին մեր օրերում, բայց մեկ, չնչին տարբերությամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:
Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որ մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակությունների, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման: Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները:
Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործությունների միջոցով: Եվ այն իրողությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են գերեվարված մնալ Բաքվի բանտերում, հաստատում է այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից հակահայկական քաղաքականությունը շարունակելու մտադրությունները:
Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները, վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը միավորել է Եվրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբյուր, հարյուրավոր կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակությունը բարձր պահելու և տեսանելի դարձնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ծանր ու բարդ իրավիճակում հայտնված արցախահայության տրամադրությունները, բռնատեղահանված ժողովրդի անունից երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որ ցուցաբերում են հարյուրավոր եվրոպական կազմակերպություններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով:
Մենք շնորհակալ ենք նաև եվրոպացի մեր բոլոր բարեկամներին, ովքեր տևական ժամանակ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխան պետություն կառուցելու մեր իրավունքը:
Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին:
Խորապես համոզված ենք, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:
Հաջողություն ենք մաղթում բոլորիս՝ պատմական այդ առաքելության իրականացման ճանապարհին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»,
Արցախի «Արդարություն»,
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»։
Սաղս հայրենասեր ենք դարձել, եկեք մի քիչ նայենք հետագան՝ ինչ պետք է լինի, դրա համար համախմբվածություն պետք է լինի ու մենք կարողանանք հզոր բանակ ունենանք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն հարցին, որ իշխանություններն այլեւս չեն խոսում Արցախի մասին
«Մենք, երկրապահներս չենք հուսահատվել երբեք, իրավիճակը այսօր, որ մենք պետք է կարողանանք համախմբված հզորանանք: Ես երբեք չեմ կասկածում, որ կգա ժամանակը եւ մեր հաղթանակները կկրկնվի: Մենք՝ երկրապահն այն սերունդն է, որ հաղթանակ է կրել Արցախկյան ազատամարտում, դա մեր համար ավելի ծանր է, քան էստեղ կանգնած որեւէ մեկի, որ հայրենասիրություն է խաղում: Դրա համար էսօր մենք պիտի կարողանանք այս վիճակից դուրս գանք, էդ մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ խոսալը երբեք ոչ մի օգուտ չի տա: Եթե կա մեկը, որը կռվող տղուց ավելի շատ է ուզում հող ազատագրի, չարաչար սխալվում եք: Ես երբեք Արցախը հետ բերելուց, էսօր էլ, էս պահին էլ , էս վայրկյանին էլ չեմ հուսահատվում ու չկասկածեք: Այսօր պիտի մի քիչ պետք է դիվանագիտական առումով լուրջ կապեր ունենանք հենց Արցախի հետ կապված»,- ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշում է, որ Արցախը չի մնացել Ադրբեջանին, ուղղակի պետք է դիվանագիտորեն խելացի լինել.
«Ղարաբաղն նենց չի, որ մնացել ա իրանց, էսօր սաղ աշխարհը դուք գիտեք ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի վրա, մենք պետք է խելոք լինենք մի քիչ, թե չէ, որ իրար կերանք, ասինք դավաճան մեկս մեկին, ոչ մի լավ բանի չենք հասնի: Ես ուզում եմ ասել, որ 90-ական թվականներին, երբ սպարապետը կարողացավ բոլորիս համախմբվել, էլի շատ ծանր վիճակ էր,ու իրենք ավելի հզոր էին, թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով, ամեն ինչով, բայց մենք կարողացանք, Վազգենը կարողացավ համախմբել բոլորին: Այսօր մեր գերխնդիրը սահմանները պահելն է, որը երկրապահն անում է»,- հավելեց նա:
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«Վերջին ամիսների ընթացքում մամուլում բազմաթվ հրապարակումներ են արվել այն մասին, թէ ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը պարտվել դատարաններում՝ իր իսկ աշխատակիցներին ապօրինի աշխատանքից ազատելու համար։ Բոլոր աշխատակիցները դատարանում հաղթել են ու դատարանի որոշմամբ բավականին խոշոր չափի փոխհատուցում են ստացել պետբյուջեից (երբեմն տասնյակ միլիոնների հասնող)։ Ակնառու հաղթանակներից էր Պետական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի և ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանի հաղթանակները։ Նախարարը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրա «մեղավորը» դեռ « չբարեփոխված» դատական համակարգն է։
Եվ ահա նոր հաղթանակ․
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավաբան Հասմիկ Մանուկյանը դատարանում հաղթել է իրեն աշխատանքից ապօրինի ազատած տնօրեն Ստեփան Աթոյանին, և հիմա պետք է բավականին խոշոր չափի փոխհատուցում ստանա պետբյուջեից։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ սուր քննադատության ենթարկելով իրեն ազատած տնօրենին։ Ուշագրավ է, որ իրավաբանը նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին, տեղեկացրել իր հանդեպ կիրառվող անօրինական գործողությունների մասին, սակայն ինչպես առողջապահական համակարգի խնդիրների մասին ահազանգող բազմաթիվ նամակները, այս նամակն էլ է մնացել անպատասխան (դե հետաքրքիր չէ, կազատեն, տեղը նախարարի սիրելի հիմնարկից, որի մասին գիտեն բոլորը, մեկին կնշանակեն․․․․)
Եվ ամենակարևորը.
Սիրելի ԺՈՂՈՎՈՒՐԴ, այս ամենի համար վճարում ես դու․․․․․․․․․․․․․․
Հ․Գ․ Հիշեցի հայտնի ասացվածքը՝ կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է․․․․»։
2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։
Նոր Քրեական օրենսգրքում այդ հոդվածին փոխարինեց 330-րդը, համաձայն որի՝ արգելվում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Հոդվածի ընդունումից ի վեր՝ 4 տարում դատարան է հասել 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:
Եթե այս ցուցանիշները վերլուծենք ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2020-ին այս հոդվածով որևէ գործ դատարան չի հասել: 2021-ին դատարան է հասել 12 գործ, որոնցից 10-ը Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների վերաբերյալ են, իսկ 2-ը՝ ընդդիմադիրների: 2022-ին դատարան է հասել 8 գործ, 2023-ին՝ 18. վերջին 2 տարիներին բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին են առնչվում:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ քաղաքական բանավեճի կոնտեքստում ասված խոսքը պետք է պաշտպանվի, նույնիսկ եթե վիրավորական է: «Այսինքն՝ իշխանությունը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի»,- ասում է Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ բռնության կոչի առանձնացումը ատելության խոսքին վերաբերող հոդվածից ոչ թե պետք է ընկալվեր այդ համատեքստից դուրս, այլ պետք է ընկալվեր հենց ատելության շարժառիթով հնչեցված բռնության կոչ, իսկ իշխանության հասցեին ուղղված արտահայտությունները, ըստ նրա, ատելության խոսք չպետք է որակվեն։
Ղազարյանը թվարկում է մի քանի չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնել արտահայտությունը որակելիս։ Օրինակ՝ ի՞նչ կոնտեքստում է խոսքը ասված, ո՞վ է ասողը, դրա խստության աստիճանը, բառընտրությունը, արդյոք դա հասարակական վտանգավորություն ներկայացրել է կամ կարող էր ներկայացնել։ «Ես գտնում եմ, որ դրանք վիրավորական բնույթի քննադատություն են իշխանության հասցեին, որում կանխակալությունը, բացասական նախատրամադրվածությունը անձի նկատմամբ զուտ իր քաղաքական հայացքներով չկան։ Գուցե օգտագործվել են վուլգար, վիրավորական արտահայտություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ ատելության խոսք է»,- ասում է նա։
Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է՝ իշխանությունը փնտրտուքի մեջ է: Քանի որ ծանր վիրավորանքի մասին հոդվածն ապաքրեականացվեց, միակ հնարավոր հոդվածը իրենց օգտին կիրառելու համար բռնության կոչերի վերաբերյալ հոդվածն է: «Բայց ես ասում եմ՝ 330-ի հիմքում պետք է ընկած լինի փոքրամասնության նկատմամբ կանխակալ, բացասական վերաբերմունքը՝ ատելությունը, ոչ թե ղեկավարի հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունը»,- կրկնում է մասնագետը:
Արա Ղազարյանի կարծիքով՝ հարցի լուծման ճանապարհը քրեաիրավական հարթությունից այն վարչաիրավական տիրույթ տեղափոխելն է։ Սակայն, այդ պարագայում այս հարցը կրկին քննադատության կենթարկվի և կարող է արդյունավետ չլինել, որովհետև քաղաքական կոնտեքստում ասված խոսքը չպետք է հետապնդվի։
Գործերի զգալի մասի հիմքում ընդդիմադիր գործիչների կողմից իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտություններն են։ Ամբաստանյալի աթոռին են, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը և այլք։ Այդ շարքերում կան նաև հասարակ քաղաքացիներ, որոնք աչքի են ընկնում սոցիալական ցանցերում իրենց ակտիվությամբ և քաղաքական ընդգծված հայացքներով։ Գործերի ճնշող մեծամասնությունը սոցիալական ցանցերում արված հրապարակումների համար են։
Բռնության կոչերի հիմքով քիչ չեն նաև նախաքննության փուլում գտնվող գործերը։ Դատախազության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ 104 քրեական վարույթ գտնվել է նախաքննության փուլում։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, որ շուրջ 4 ամիս տևած դատական գործընթացից հետո արդարացվեց, մեղադրվում էր հետևյալ գրառման համար․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ մեղադրանքի հիմքն այն է, որ Ադիբեկյանը կոչ է արել Փաշինյանին ինքնասպան լինել։ Մինչդեռ իր համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր դա բռնության կոչ համարել։ Նա մատնանշում է այն հանգամանքը, որ իրավապահ մարմիններն իրենց նախաձեռնությամբ ու նախընտրությամբ են մոնիթորինգ իրականացնում ու հայտնաբերում գրառումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Երեկ հայկական լրահոսում հայտնվեց երկու լուր՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 4 ամսով և Երևանը առաջիկա օրերին ականապատ դաշտերի 8 քարտեզներ կփոխանցի Բաքվին։ Պատմաբան, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի համոզմամբ, տեղի է ունեցել փոխշահավետ գործարք։
«Արցախի ղեկավարների կալանքի ժամկետի երկարաձգմանը Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնական ոչ մի արձագանք չեղավ։ Դա ցույց է տալիս, որ, շատ մեղմ ասած, պաշտոնական Երևանը կարևորություն չի տալիս ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցող ապօրինությանը հակազդելուն։
Ականապատ դաշտերի քարտեզների հանձնման մասին լուրին Ադրբեջանի ԱԳՆ-ը անմիջապես արձագանքեց նախապես մշակված գրագետ տեքստով, որտեղ ոչ միայն գոհունակության խոսք չեղավ, այլև Հայաստանին շարունակեց մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ՝ կանխելով քարտեզների փոխանցման այս ժեստի հնարավոր քաղաքական կապիտալիզացիան Հայաստանի կողմից։
Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել փոխշահավետ գործարք, բարտեր՝ բոնուսով։
Արցախի ղեկավարները Բաքվում պահվում են ապօրինի, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ, և վաղ թե ուշ Բաքուն նրանց ազատ է արձակելու և պատասխանատվության գործընթաց է մեկնարկելու այս ապօրինության դեմ։ Սակայն հաշվի առնելով, որ նրանցից ոմանց, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի ազատվելը և Հայաստան գալը հակասում է թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի շահերին, վերջիններս անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև Հայաստանում սահմանադրական հեղաշրջման իրականացումը այդ մարդիկ շարունակեն մնալ անազատության մեջ։
Բայց քանի որ Ալիևը յուրացրել է ցանկացած իրավիճակում օգուտ կորզելու կարողությունը, ուստի հաջողեցրել է Փաշինյանի քաղաքական հակառակորդների կալանքի երկարաձգման դիմաց նրանից պոկել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես բոնուս»,- գրել է Մենուա Սողոմոնյանը։
Շինարարության հաշվին տնտեսական ակտիվություն ապահովելու փուլը Հայաստանում ավարտվում է, պետք է պետությունը գտնի տնտեսական աճի նոր գործոններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Անդրադառնալով հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետվերադարձի մեխանիզմին, տնտեսագետն ասաց, որ այդ մեխանիզմի կիրառումը լուրջ ֆինանսական բեռ է դարձել պետության համար. «100 մլրդ դրամ տալիս ենք միջին եւ բարձր եկամուտ ունեցող անձանց՝ խրախուսելով, որ նրանք բնակարան ձեռք բերեն: Միգուցե պետությունը պետք է նրանցից որոշ մասին աջակցի, բայց համատարած այս աջակցությունը պետական բյուջեի համար բավական լուրջ ծախսային բեռ է ստեղծում: Պետությունն այդ գումարով կարող է կառուցել բնակարաններ եւ անհատույց տրամադրել սոցիալապես խոցելի խմբերին:
Պետությունն այս ծրագիրը դադարեցնում է՝ փոխարենը սոցիալապես անապահով խավին ոչինչ չառաջարկելով, ինչը անտրամաբանական է: Այս պահին չունենք այլ ծրագիր, պետությունը որոշել է գիծ քաշել ու դադարեցնել գործող ծրագիրը, բայց նոր ծրագիր չի առաջարկում»,-ասաց նա:
Սուրեն Պարսայնի խոսքով, այս ծրագրի արդյունքում ունեցել ենք բնակարանաշինական բում, փուչիկ, որը ուշ, թե շուտ տրաքելու է:
«Աջուձախ շինթույլտվություն տրամադրող քաղաքապետարանը հաշվի չի առել, որ մայրաքաղաքի ենթակառուցվածքները պատրաստ չեն այդքան բնակարան ապահովել այդքան գազով, ջրով կոյուղաջրերի հեռացման համակարգով: Այդքան բնակարանի պահանջարկ էլ չկա:
Արդեն իսկ կան տեղեկություններ, որ շինարարական կազմակերպությունները չեն կարողանում իրենց աշխատողների աշխատավարձերը վճարել: Իրենց նախատեսած չափով չեն կարողանում բնակարանները վաճառել: Ասենք, նախատեսել էին ամսական 30 բնակարան վաճառել, բայց 1-2-ն են վաճառում:
Կարծում է, որ բնակարանների գները կտրուկ կնվազեն կառուցապատողները ստիպված են լինելու վերանայել գները, ինչը կփլուզի անշարժ գույքի շուկան:
Բնկարանների գների կտրուկ անկման դեպքում մարդիկ կդադարեցնեն իրենց հիփոթեքային վարկերը վճարել: Եթե իրենք բնակարանը ձեռք են բերել 100 հազար դոլարով, բայց հիմա գինն իջել է 50 հազար դոլարի, իրենք այդ բնակարանից կհրաժարվեն, քան կշարունակեն վճարել:
Այս ոլորտը բավականին լուրջ ռիսկեր է գեներացրել եւ կառավարությունը, բանկային համակարգը փորձում են հնարավորինս պահել, որ պայթյուն չլնի, բայց լինելու է ուշ, թե շուտ: Խնդիրն այն է, թե որքան կկարողանանք նվազեցնել վնասները մեր տնտեսության համար»,- հայտարարեց նա:
Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է.
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի փորձագետը, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ն.Մ.-ի օժանդակությամբ 5 անձից ստացել է կաշառք՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Մասնավորապես՝ փորձագետը, լինելով Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների 5 վարորդներից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել նրանց ելքը՝ անցակետով:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մեկ այլ աշխատակից 2023 թվականի փետրվարի 23-ին վերոնշյալ տեսչական մարմնի գլխավոր մասնագետի հետ ընդգրկված է եղել Սիսիան համայնքի գյուղերից մեկի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի հերթափոխում: Նույն օրը կշռել է քաղաքացի Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և պարզել, որ դրա երկրորդ սռնու բեռնվածությունը կազմել է 11․930 կիլոգրամ (սռնու վրա ընկած բեռնվածքի թույլատրելի զանգվածը 430 կիլոգրամով ավելի է եղել): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց՝ վարորդից պահանջել է երկու բլոկ ծխախոտ, ինչին վարորդը համաձայնել է: Նույն թվականի մարտի 15-ին Մեղրիից Երևան երթևեկող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց, կաշառք ստանալու պատրվակով, պահանջել է հերթական անգամ ՀՀ գալուց իր համար բերել 5 տարա դիզելային վառելիք, ծխախոտ և 2 կիլոգրամ արևածաղկի սերմ: Կշռելով վերոնշյալ վարորդի վարած տրանսպորտային միջոցը՝ պարզել է, որ դրա ընդհանուր զանգվածը թույլատրելի 40․000 կիլոգրամից ավելի է 2․150 կիլոգրամով, այդ մասին հայտնել է վարորդին և վստահեցրել, որ իր կողմից այդ փաստը չի արձանագրվի: Մինչդեռ, փաստն արձանագրվել է գործընկերոջ կողմից, կազմվել է իրավախախտում թույլ տալու մասին արձանագրություն:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի ոստիկանը, ունենալով վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման պարտականություն, ընդգրկված լինելով նույն գյուղի խաչմերուկում տեղադրված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետի վերակարգում, 2023 թվականի փետրվարի 20-ին գերբեռնված երեք ավտոմեքենաների վարորդներին թույլ է տվել առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ. մի քանի օր անց՝ վարորդներից մեկից ստացել է մանր չափի կաշառք:
Ճանապարհային ոստիկանության ծառայողներից մեկը, 2023 թվականի հունվարի 20-ին ընդգրկված լինելով վերոնշյալ հենակետի տարածքում իրականացվող շուրջօրյա ծառայությունում, տեղեկանալով, որ գերբեռնված բեռնատարներից մեկը երթևեկում է Կապանից Երևան ուղղությամբ, ծանրաքաշ մեքենաների կշռման տեսչական մարմնի կետ չմտնելու և կշռման արդյունքում վարչական իրավախախտումը չբացահայտելու նպատակով, վարորդից ստացել է մանր չափի կաշառք և թույլատրել վերջինիս՝ առանց կշռման կետ մտնելու՝ շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ: Միաժամանակ, ՃՈ ծառայողը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անշարժ հենակետի՝ 2023 թվականի հունվարի 20-ի հերթափոխում ընդգրկված փորձագետին, համոզելու եղանակով դրդել է չկատարել ծառայողական պարտականությունը՝ չկազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 12 անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սե՛րժ, տակից խաղեր տալու քո պրոֆեսիոնալ հմտությունն արդեն չափերն անցնում է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռուբեն Հակոբյանը։
Հիշում ես 96-ի սեպտեմբերի 26-ին, ինչպես կեղծված ընտրությունների դեմ պայքարելու պատճառով ինձ զրկեցիք ԱԺ պատգամավորի անձեռնամխելիությունից, մահապատժի հոդվածներով կալանավորեցիք եւ փակեցիք ԿԳԲ-ի նկուղում (այդ ժամանակ ինքդ էիր ղեկավարում այդ հիմնարկը): Ի դեպ, հետո պարզվեց, որ այդ օրերին Տեր-Պետրոսյանին հորդորել էիր թույլ տալ կրակել ցուցարարների վրա, ինչը մերժվել էր։
Եվ երբ միջազգային ճնշումների արդյունքում ձեռբակալված մի քանի պատգամավորներիս բաց թողեցիք եւ քո պահանջով ինձ ուղեկցեցին քեզ մոտ, դու փորձում էիր համոզել, որ
Վազգեն Սարգսյանն է այդ ամեն ինչի հեղինակը, պատասխանատուն ու մեղավորը։ Հիշում ես իմ պատասխանը… Մի առիթով կհիշեցնեմ։
Այդպես էլ տակից նենգ խաղեր տալու սովորությունիցդ չհրաժարվեցիր…
«Իմիմիմեի» քո քարոզիչ լափակերները երեկ նորից հայհոյանքներով անդրադառձան իմ համեստ անձին, որոնցից մեկն էլ հայտարարարեց, թե ինձ չի ճանաչում, չգիտի ով եմ ես եւ որտեղ է ինձ տեսել։ Եւ հերթական անգամ այդպես էլ ամբողջությամբ մինչեւ վերջ չկարդացին այդ վիժվածքին ուղղված իմ նամակը։ Ասեմ՝ այսօր էլ նույնը կգրեի։
Նաեւ քո իշխանության օրոք եմ միշտ պայքարել կոռուպցիայի, թալանի, գանձագողության, ընտրակեղծարարության դեմ։ Հիշում ես, որ 2015թ. ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ կուսակիցներիդ զգուշացրեցի, որ, օգտվելով քծնանքի նկատմամբ քո իմունիտետի իսպառ բացակայությունից, հերիք է թեւերիդ տակ խնձորներ դնեն, նախազգուշացնելով, որ արդյունքում նա կկործանի եւ ձեզ, եւ իրեն եւ պետությունը։ Ինչը եւ, ցավոք, տեղի ունեցավ։
Այս երիտասարդներին չեմ պատասխանելու, նրանք արժանի չեն դրան։ Նրանց միայն խորհուրդ կտամ, որ ինչքան էլ վիզ դրած պաշտպանում են սեռական փոքրամասնությունների իրավունքները (ոչինչ չունեմ ասելու, դա իրենց սուրբ իրավունքն է), բայց դա չի նշանակում, որ պետք է հիմնովին զուրկ լինեն տղամարդկային որակներից եւ եթերներով լկտիորեն հայհոյեն մարդկանց։ Օնլայն հայհոյելն անսեռ ղզիկության բացահայտ ցուցիչ է…
Սե՛րժ, նախորդ գրառմամբ ասել էի, որ չեմ ուզում հավատալ, թե այս երիտասարդներին ինքդ ես ուղարկել իմ հասցեով։ Սխալվել եմ։ Չես կարողանում մարսել, որ իմ հաղորդումներում եւ գրառումներում, տալով ստեղծված իրավիճակի գնահատականը, նաեւ քո վարած իշխանատենչ եւ պետության հիմքերը գողական «սխոդկայի» ժանրով խալխլած քաղաքականությանն եմ անդրադարձել։ Այո, կրկնում ե՛մ, քո վարած քաղաքականության արդյունքով է այս հոգեխանգարված հրեշը զավթել իշխանությունը։
Սե՛րժ, գիտեմ, որ ժամանակին սամասվալներով աշխատած փողերով այսօր առնում ես նաեւ ընդդիմադիր լրատվամիջներին, որոնք կաշտկանդված են իմ գրառումներն իրենց էջերում տեղադրել… Նույնիսկ խուսափում են լայքել։ Թքա՛ծ։
Սովոր չեմ տակից խաղեր տալուն եւ նախապես հայտարարում եմ, որ առաջիկայում կհանդիպենք անլրատվադաշտ տիրույթում։
Ովքե՞ր են ադրբեջանցիները. նման ազգություն չկա։ Այս մասին վերջերս հայտարարել է ռուս պատմաբան Միխայիլ Սմոլինը НТВ հեռուստատեսային հաղորդման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ղազախստանն առաջին անգամ կոչվել է Կազակական Հանրապետություն ՌՍՖՍՀ-ի կազմում։
«Ղազախներ չկային, հետո Ղազախական ԽՍՀ կազմում ստեղծվեց Ղրղզստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Օրինակ՝ ուզբեկներ մինչ հեղափոխությունը երբեք չեն եղել։ Նման էթնիկ անվանում չկար։ Ովքե՞ր են ադրբեջանցիները. նման ազգություն չկա»։
Այս առիթով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանին և Կենտրոնական Ասիայի հանրապետություններին միավորում է ընդհանուր պատմությունը, սերտ մարդկային և հումանիտար շփումները, առևտրատնտեսական և գործարար կապերի հազարավոր «թելերը»։
«Մեր իսկապես արտոնյալ փոխգործակցությունը, ռազմավարական գործընկերությունը և, շատ դեպքերում, դաշինքը հիմնված են միմյանց նկատմամբ հարգանքի և մշակույթների երկխոսության վրա՝ հարստացնելով մեզ իր պատմական խորությամբ և ողջ մարդկության համար արժեքավոր պտուղներով: Ռուսաստանը և, համոզված ենք, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ինքնիշխան, անկախ պետությունները լիովին հասկանում են նման հարաբերությունների կարևորությունը։ Նշված օդիոզ հայտարարություններն իրենց բնույթով զուտ սուբյեկտիվ են, ոչ մի կապ չունեն այն իրողությունների հետ, որոնք հենց նոր նշվեց, և ամբողջությամբ մնում են հեղինակի խղճին»,- նշեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.